Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/589

Այս էջը սրբագրված է

Բրիտանիայի և ԱՄՆ–ի միջուկային զենքի փորձարկումներն արգելելու վերաբերյալ կնքած պայմանագիրը, որին միացան շատ երկրներ։ 1967-ին սովետական ժողովուրդը և առաջավոր մարդկությունը տոնեցին Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը։ Այդ ընթացքում սովետական երկիրը վեր է ածվել բարձր զարգացած սոցիալիստ, երկրի՝ հզոր արդյունաբերությամբ և խոշոր մեքենայացված գյուղատնտեսությամբ։ 1967-ին ավարտվեց բանվորների և ծառայողների հնգօրյա աշխատանքային շաբաթին անցնելը։ Համաշխարհային արտադրության մեջ ավելացավ ՍՍՀՄ–ի տեսակարար կշիռը։ 1969-ի նոյեմբ․ 25– 27-ին Մոսկվայում կայացավ կոլտնտեսականների համամիութենական III համագումարը, որը քննարկեց և ընդունեց կոլտնտեսությունների նոր օրինակելի կանոնադրությունը։ 1960-ական թթ․ ՍՍՀՄ–ի խաղաղասիրական քաղաքականության շնորհիվ բարելավվեցին հարաբերությունները մի շարք կապիտալիստ, երկրների հետ։ Համաշխարհային պատմ․ խոշոր իրադարձություն էր Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը, որը մեծ խթան հանդիսացավ երկրի ամբողջ աշխատավորության աշխատանքային վերելքի համար։ 1971-ի մարտի 30–ապրիլի 1-ին կայացավ ՍՄԿԿ XXIV համագումարը։ Այն ամփոփեց 8-րդ հնգամյակի (1966–70) արդյունքները։ Համագումարում տրվեց զարգացած սոցիալիստ, հասարակարգի խոր բնութագրությունը։ Սովետական ժողովուրդը նոր քայլեր կատարեց կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման ուղղությամբ։ 1966–70-ին շարք մտան 1870 խոշոր արդ․ ձեռնարկություններ և օբյեկտներ։ Համագումարը հաստատեց նոր՝ 9-րդ հնգամյա պլանի (1971–75) դիրետիվները, որի խնդիրն էր ժողովրդի կենսամակարդակի էլ ավելի բարձրացումը։ Սոցիալ․ քաղաքականության բնագավառում համագումարը կուսակցության առաջ խնդիր դրեց ամրապնդել սովետական հասարակության միասնությունը, դասակարգերի և սոցիալ․ խմբավորումների, երկրի բոլոր սոցիալիստ, ազգերի և ժողովուրդների մերձեցումը, պետ․ և հասարակական գործերում մասսաների ավելի ակտիվ մասնակցությունը, աշխատավորների կոմունիստական գիտակցականության բարձրացումը։ Համագումարը զարգացրեց U հիմնավորեց ՍՄԿԿ արտաքին քաղաքականության ուղղությունը, մշակեց խաղաղության համար պայքարի և ժողովուրդների անվտանգության, ջերմամիջուկային պատերազմը կանխելու ծրագիր։ Սովետական ժողովուրդը ձեռնամուխ եղավ հնգամյակի խնդիրների կատարմանը։ 1972-ին ՍՍՀՄ ազգ․ եկամուտը 109 անգամ ավելի էր քան 1922-ին։ Հսկայա– կան փոփոխություններ կատարվեցին բոլոր հանրապետություններում։ 1970-ական թթ․ հաջողությամբ էր իրականանում Խաղաղության ծրագիրը։ ՏՓԽ–ի երկրները ունեին տնտ․ և ռազմ, հզոր պոտենցիալ։ 1971-ին ընդունվեց սոցիալիստ, երկրների հետագա տնտ․ համագործակցության 15–20 տարվա կոմպլեքս ծրագիր։ Բարեկամ երկրները ձեռնամուխ եղան արտադրության մի շարք ճյուղերի զարգացման համատեղ պլանավորմանը։ Սոցիալիստ, համագործակցության երկրների ղեկավարների Ղրիմի մի շարք հանդիպումներում (1971, 1972, 1973) համաձայնեցվել է նրանց միասնական արտաքին քաղ․ ստրատեգիան։ Կարեոր տեղ էին զբաղեցնում Եվրոպայի անվտանգության ապահովման հարցերը։ 1976-ի փետր․ 24–մարտի 5-ին կայացավ ՍՄԿԿ XXV համագումարը, որն ամփոփեց 9-րդ հնգամյակի արդյունքները և հաստատեց ժողտնտեսության 1976–80-ի զարգացման խնդիրները։ Համագումարը նշեց, որ սովետական երկիրը կատարել է խոշոր քայլ կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սովետական պետության քաղ․ պատմության կարևորագույն իրադարձությունը 1977-ի հոկտ․ 7-ին ընդունված ՍՍՀՄ նոր սահմանադրությունն էր։ 1977-ին սովետական ժողովուրդը հանդիսավոր նշեց Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակը։ 1981-ի փետր․ 23–մարտի 3-ին կայացավ ՍՄԿԿ XXVI համագումարը, որը լսեց և քննարկեց «ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետվությունը և կուսակցության հերթական խնդիրները ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում» և «ՍՍՀՄ տնտ․ և սոցիալական զարգացման հիմնական ուղղությունները 1981–85-ին և մինչև 1990-ի ժամանակաշրջանը»։ Համագումարը հավանություն տվեց ՍՄԿԿ լենինյան կուրսին և պրակտիկ գործունեությանը, հաստատեց ժողտնտեսության զարգացման նոր պլան (1981–85)։ Համագումարում ընդունվեց որոշում ՍՄԿԿ ծրագրում խմբագրական փոփոխությունների վերաբերյալ և ամփոփվեցին 10-րդ հնգամյակի արդյունքները։ 1970– 1980-ական թթ․ կատարվեցին սոցիալ․ խոշոր փոփոխություններ։ ՍՍՀՄ–ում անշեղորեն ամրապնդվում է ժողովուրդների բարեկամությունը։ Բոլոր ժողովուրդները կատարում են մեծ ներդրում կոմունիստական շինարարության գործում։ Նոր հնգամյակը վճռական խնդիր առաջադրեց ժողտնտեսության բոլոր ճյուղերին։ XXVI համագումարը հավանություն տվեց XXIV և XXV համագումարներում մշակված խաղաղության քաղաքականությանը։tXXVI համագումարի առաջադրած կարևորագույն խնդիրների իրականացմանը նպատակամղվեցին ՍՄԿԿ ԿԿ Մայիսյան (մայիսի 24) պլենումի որոշումները, հատկապես «Մինչև 1990 թվականն ընկած ժամանակաշրջանի ՄՍՀՄ պարենային ծրագիրը և նրա իրականացման միջոցառումները», որոշումը, ՍՄԿԿ ԿԿ Նոյեմբերյան պլենումի (նոյեմբ․ 22) և ՍՍՀՄ Գերագույն սովետի VII գումարման (նոյեմբ․ 23–24) փաստաթղթերը, որտեղ ամփոփվեցին 11-րդ հնգամյակի երկու տարիներին երկրի զարգացման հիմն, արդյունքները և կանխորոշվեցին հետագա անելիքները։ 1982-ի նոյեմբերին մահացավ ՄՄԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար Լ․ Բրեժնևը։ ՄՄԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար ընտրվեց Ցու․ Անդրոպովը։ 1982-ի դեկտեմբերին սովետական ժողովուրդը հանդիսավորությամբ նշեց ՍՍՀՄ կազմավորման 60-ամյակը։ ՍՄԿԿ ԿԿ 1983-ի Դեկտեմբերյան պլենումը նշեց երկրի հետագա տնտ․ զարգացման հիմն, ուղղությունները, ինչպես նաև վառ կերպով արտահայտեց կառավարության և սովետական պետության սոցիալ–տնտ․ քաղաքականությունը ժամանակակից փուլում։ 1984-ի փետրվարին մահացավ ՍՄԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար Ցու․ Անդրոպովը։ ՍՄԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար ընտրվեց Կ․ Չեռնենկոն։ Մովետական պետությունը անշեղորեն ընթանում է կոմունիստական շինարարության ուղիով։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականությունը Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունը, ստեղծելով նոր տիպի՝ սովետական սոցիալիստ, պետություն, հիմք դրեց սովետական արտաքին քաղաքականությանը, որն սկզբունքորեն տարբերվում է շահագործողական պետությունների արտաքին քաղաքականությունից։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականության հիմն, սկզբունքները մշակեց սովետական կառավարության ղեկավար Վ․ Ի․ Լենինը։ Ղեկավարվելով դրանցով, կուսակցությունը մշակում է արտաքին քաղաքականության ուղիները՝ ելնելով միջազգային դրության կոնկրետ պայմաններից։ Նպա– տակը սոցիալիստ, և կոմունիստ, շինարարության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականության բնորոշ գծերն են դեմոկրատականությունը, բոլոր պետությունների, ռասաների և ժողովուրդների իրավահավասարության, ժողովուրդների պետ․ ինքնուրույնություն ունենալու իրավունքի ճանաչումը, ժողովուրդների ազատության, խաղաղության և առաջադիմության համար հետևողական պայքարը, ազնվությունը և ճշմարտացիությունը, այսպես կոչված, գաղտնի դիվանագիտության վճռական մերժումը։ Սովետական պետության օրենսդրական առաջին ակտը՝ Դեկրետ հաշտության մասին փաստաթուղթը [1917-ի հոկտ․ 26 (նոյեմբ․ 8)], հռչակեց ինտերնացիոնալիզմի և հասարակական տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքները։ Նախահեղափոխ․ Ռուսաստանը դիվ նագիտական հարաբերություններ ուներ 31 երկրի հետ։ Հոկտեմբերյան սոցիալիս– տական մեծ հեղափոխությունից հետո ստեղծված սովետական կառավարությունը խստորեն հետևում էր միջազգային հա– ղորդակցության ձևավորված նորմերին և խոչընդոտներ չէր հարուցում օտարերկրյա դիվանագիտական հիմնարկների և դիվանագետների նկատմամբ։ Սակայն Անտանտի երկրները և ԱՄՆ չարձագանքե–ցին սովետական կառավարության հռչակած հաշտության դեկրետի՝ պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու առաջարկին, իսկ Գերմանիան և նրա դաշնակիցները, օգտվելով սովետական նորաստեղծ պետության ծանր վիճակից (տնտ․ քայքայվածություն, հին բանակի կազմալուծում, բանվորագյուղացիական նոր բանակի բացակայություն ևն), առաջ քաշեցին Բրեստի պայմանա– գրի թալանչիական պայմանները (տես