Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/59

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հոսանքի տեխնիկայի զարգացման վրա։ Մեծ ավանդ ներդրեցին երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում Ա․ Պ․ Բորոդինը, Ն․ Ն․ Միտինսկին և ուրիշները։ Նավաշինության և նավագնացության զարգացումը կապված է մեխանիկ և ջերմատեխնիկ Վ․ Ի․ Կալաշնիկովի անվան հետ։ Աշխատանքներ էին կատարվում ծովային նավաշինության (Ա․ Ն․ Կռիլով, Ս․ Օ․ Մակարով և ուրիշներ), ծովային հիդրոտեխ․ կառույցների (Մ․ Ս․ Գերսևանով) գծով։ Նշանակալիորեն զարգացավ տրանսպորտային շինարարությունը՝ երկաթուղային թունելների, կամուրջների կառուցումը։ Ռազմ. տեխնիկայում կարևոր տեղ են գրավում Ն. Վ․ Մաևսկու, Վ․ Ս․ Բարանովսկու, Ա․ Ն․ Զաբուդսկու, Ա․ Վ․ Գալոլինի հետազոտությունները։ Հրաձիգ և արկատորպեդային զենքեր, հրետանային սարքեր ստեղծեցին Ս․ Ի․ Մոսինը, Մ․ Մ․ Բորենկովը, Վ․ Ն․ Միխալկովսկին, Ա․ Պ․ Դավիդովը։ 1881-ին Ա․ Ֆ․ Մոժայսկին արտոնագիո ստացավ շոգեշարժիչով «թռչող սարքի համար։ 1909-1914-ին ստեղծվեցին ինքնաթիռների ինքնատիպ կոնստրուկցիաների շարք (ավիակոնստրուկտորներ Յա․Մ․ Գակկել, Դ․Պ․ Գրիգորովիչ, Ի․ Ի․ Սիկորսկի)։ XVIII դ․ և մասամբ XIX դ․ առաջին կեսում գիտ․ հիմնարկների մեջ կարևոր տեղ էր գրավում ԳԱ–ն, բայց արդեն 1860-ական թթ․ մեծ նշանակություն են ստանում համալսարանները։ Գիտ․ աշխատանքի կարևոր ձև էին բնագետների և բժիշկների համագումարները (1867–1913–ին հրավիրվել է 13 համագումար)։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ՌՍՖՍՀ ներկայիս տարածքում կար 231 գիտ․ հիմնարկ, գործում էին տարբեր գիտ․ ընկերություններ, լաբորատորիաներ, փորձարարական կայաններ։

Բնական և տեխնիկական գիտությունների և գիտական հիմնարկների զարգացումը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը (1917) նոր դարաշրջան բացեց ռուս. գիտության պատմության մեջ։ Կոմունիստական կուսակցությունը և սովետական կառավարությունը գիտությունը դիտում էին որպես անհրաժեշտ միջոց՝ սոցիալիզմի կառուցման գործում։ Գիտության զարգացման կարևոր միջոցներից մեկը կուսակցությունը և կառավարությունը համարում էր գիտահետազոտական հիմնարկների համապետ․ ցանցի ստեղծումը։ Հետազոտական աշխատանքների նպատակներն ու խնդիրները հստակորեն սահմանվեցին Վ․ Ի․ Լենինի «Սովետական իշխանության հերթական խնդիրները», «Գիտա-տեխնիկական աշխատանքների պլանի նախագիծ» և այլ աշխատություններում։

ՌՍՖՍՀ գիտնականները ակտիվորեն մասնակցեցին ԳՈԷԼՌՌ–ի պլանի ստեղծմանը, երկրի արտադրական ռեսուրսների իրացման աշխատանքներին, ժող․ տնտեսության զարգացման պետ․ պլանների մշակման և իրականացման գործին, երկրի ինդուստրացման և արդյունաբերությունը հանքային հումքով ապահովելուն, գյուղատնտեսության վերելքի և կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության իրականացմանը։ Լայն ճակատով ծավալված հիմնարար և կիրառական հետազոտությունները նպաստեցին հետամնաց երկիրն առաջատար դարձնելուն, օգնեցին հիմք ստեղծելու Հայրենական մեծ պատերազմում (1941–45) հաղթանակի համար, նախապատրաստեցին ետպատերազմյան գիտատեխ․ արագ առաջընթացը։ ՌՍՖՍՀ գիտնականները մեծ ավանդ ունեն գիտության և տեխնիկայի շատ ճյուղերի զարգացման մեջ։ Նրանց մասնակցությամբ ստեղծվեց միջուկային զենք, կառուցվեց աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը և առաջին քաղաքացիական ատոմագնացը, արձակվեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, իրականացավ մարդու առաջին թռիչքը երկրամերձ ուղեծրով և առաջին անգամ բաց տիեզերական տարածություն դուրս գալը, տիեզերքում անձնակազմով տիեզերանավերի առաջին կցումը, ավտոմատ միջմոլորակային կայանների փափուկ վայրէջքը Լուսնի, Վեներայի, Մարսի վրա, Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացումը, ուսումնասիրվեց Համաշխարհային օվկիանոսը (գիտության և տեխնիկայի առանձին բաժինների զարգացման մասին տես Սովետական ՍոցիաԼիսաական Հանրապետությունների Միություն հոդվածի Գիտությունը բաժինը)։ Սովետական իշխանության առաջին տարիներից Վ․ Ի․ Լենինի անմիջական մասնակցությամբ վճռվում էր նոր հետազոտական հիմնարկների ստեղծման, գիտ․ կադրերի և նրանց աշխատանքի պայմանների բարելավման հարցերը։ Առաջին անգամ Ռուսաստանի պատմության մեջ բոլոր գիտ․ հիմնարկները մի ավորվում են մի ամբողջական կենտրոնացված համակարգում։ Լուսժողկոմատին կից 1918-ի գարնանը կազմակերպվեց գիտության բաժին, որի վրա էին դրված գիտ․ ուժերի համախմբման և ԳԱ–ում, բուհերում, գիտ․ ընկերություններում հետազոտությունների կազմակերպման խնդիրները։ ժող․ տնտեսության բարձրագույն խորհրդում (ԺՏԲԽ ստեղծվեց գիտատեխ․ բաժին, որը պետք է կոորդինացներ կիրառական գիտատեխ․ աշխատանքները երկրում։ Պահպանելով կենսունակ, պատմականորեն կազմավորված գիտ․ գործունեության կազմակերպման ձևերը և հենվելով հայրենական գիտության լավագույն ավանդույթների վրա, սովետական իշխանության օրգանները ձեռնամուխ եղան գիտ․ նոր հիմնարկների ստեղծմանը։ Արդեն Հոկտեմբերյան հեղափոխության առաջին տարիներին լուսժողկոմատի համակարգում, ԺՏԲխ գիտատեխ․ բաժնի, ինչպես նաև այլ գերատեսչությունների համակարգում ստեղծվեցին ԳՀԻ–ներ։ Մի շարք ԳՀԻ–ներ և գիտ․ լաբորատորիաներ կազմակերպվեցին համալսարաններին և այլ բուհերին կից։ Նոր ԳՀԻ–ները, որոնք կատարում էին հիմնարար, ինչպես նաև կիրառական հետազոտություններ, սկիզբ դրեցին ճյուղային գիտ․ հիմնարկների համակարգի ձևավոր մանը։ Գիտ․ հետազոտությունների պետ․ կազմակերպման ՌՄՖՍՀ–ի փորձը օգտագործեցին նաև մյուս միութենական հանրապետությունները, իսկ ՍՍՀՄ կազմավորումից հետո այն տարածվեց համամիութենական մասշտաբով։ 1922-ից հետո ՌՍՖՍՀ գիտ․ հիմնարկների զգալի մասը անցավ ընդհանուր միութենական ենթակայության։ ԺՏԲԻ* գիտատեխ․ բաժնի ԳՀԻ–ները 30-ական թթ․ վերածվեցին ՍՍՀՄ ճյուղային ժողկոմատների ինստ–ների։ 1925-ին Ռուս․ ԳԱ-ն վերակազմավորվեց ՍՍՀՍ ԳԱ–ի։ Այն մեծ դեր խաղաց ինքնավար հանրապետություններում և ՌՍՖՍՀ մյուս շրջաններում, ինչպես նաև միութենական հանրապետություններում գիտ․ հետազոտությունների զարգացման գործում։ 30-ական թթ․ սկսվում է ՍՍՀՄ ԳԱ–ի մասնաճյուղերի ստեղծումը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) կազմակերպվեց Արևմտասիբիրական (1943), իսկ պատերազմից հետո՝ Կազանի (1945), Կարելական (1945), Կոմի (1949), Դաղստանի (1950), Բաշկիրական (1951) մասնաճյուղերը։ ՍՍՀՄ ԳԱ հիմնարկները տեղերում դարձան առաջատար գիտ․ կազմակերպություններ։ Դրանք նոր կազմակերպված ԳՀԻ–ներին էին հաղորդում հայրենական գիտության լավագույն ավանդույթները։ 1957-ին կազմակերպվեց ՍՍՀՄ ԳԱ Միբիրի բաժանմունքը, որի մեջ մտան ՍՍՀՄ ԳԱ Ցակուտական (1947), Արևելասիբիրական (1949) և Բուրյաթական (1966) մասնաճյուղերը։ Համալսարաններ հիմնադրվեցին Սարանսկում, Նալչիկում, Ուֆայում, Մախաչկալայում և ինքնավար այլ հանրապետությունների մայրաքաղաքներում։ 1969-ին ՍՄԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեցին «ՌՍՖՍՀ առանձին տնտ․ շրջաններում գիտ․ հիմնարկների զարգացման մասին»։ Ստեղծվեցին ՍՍՀՄ ԳԱ Ուրալի, Հեռավորարևելյան գիտ․ կենտրոնները, ինչպես նաև բարձրագույն դպրոցի Հյուսիսկովկասյան գիտ․ կենտրոնը։ ՌՍՖՍՀ տարածքում աշխատում են համամիութենական ճյուղային ակադեմիաները՝ ՀամԳԳԱ–ն, որը բաժանմունքներ ունի Միբիրում (հիմն․ 1969) և ոչսևահողային գոտում (հիմն․ 1975), ՍՍՀՄ ՐգԱ–ն և նրա Միբիրի մասնաճյուղը (1971)։

70-ական թթ․ սկզբին Մոսկվայում, Լենինգրադում, Վորոնեժում և այլ քաղաքներում ստեղծվեցին գիտաարտադրական միավորումներ։ Գիտ․ մեծ աշխատանք են կատարում բուհերը և դրանց կից ԳՀԻ–ները։ ՌՍՖՄՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության համակարգում ստեղծվել են գիտություն և տեխնիկայի ճյուղերի ռեգիոնային և գլխամասային խորհուրդներ, ինչպես նաև բուհերում հետազոտությունները կոորդինացնող գիտահետազոտական աշխատանքների գլխ․ վարչություն։ Հասարակական գիտություններ Փիլիսոփայությունը։ Հին Ռուսիայում փիլ–յունը համապատասխանեցվում էր արլ․ քրիստոնեական եկեղեցու ուսմունքին․ թարգմանվում էին արլ․ պատրիստիկայի ներկայացուցիչների գործերը։ Փիլ․ գաղափարներն արտահայտվում էին աշխարհիկ և կրոն, գրողներ Իլարիոնի, Կիրիլ Տուրովսկու, Վլադիմիր Մոնոմախի,