Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/590

Այս էջը սրբագրված է

Բրեստի հաշտություն, /9/8)։ Սովեաական կառավարությունն իրականացնելով ժողովուրդների ինքնուրույնության սկզբունքը՝ 1917-ի դեկտ․ 18 (31)-ին ճանաչեց Ֆինլանդիայի անկախությունը, 1918-ի օգոստ․ 29-ին հրաժարվեց Լեհաստանի բաժանման վերաբերյալ ռուս, կայսրության կնքած պայմանագրերից, 1917-ի դեկտ․ 29 (1918-ի հունվ․ 11)-ին ընդունեց Դեկրետ <Թուրքահայաստանի> մասին փաստաթուղթը, որը, սակայն, չիրագործեց միշազգային բարդ իրադրության և թուրք, զորքերի Անդրկովկաս ներխուժելու պատճառով։ Սովետական կառավարությունը նոր պայմանագրեր կնքեց Աֆղանստանի, Իրանի, Թուրքիայի հետ։ 1921-ի նոյեմբ․ 5-ին համաձայնագիր կնքվեց Մոնղոլիայի ժող․ կառավարության հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին։ Անտանտի երկրները ոչ միայն չցանկացան ճանաչել սովետական պետությունը, այլև խրախուսում էին հակահեղափոխությունը։ 1918-ին Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի մարմինները բացահայտեցին սովետական իշխանության դեմ ուղղված, այսպես կոչված, դեսպանների դավադրությունը։ Գերմանիայում 1918-ի Նոյեմբերյան հեղափոխությունից հետո սովետական կառավարությունը չեղյալ հայտարարեց Բրեստի պայմանագիրը։ 1918-ին սովետական կառավարությունը դիմեց իմպեր․ պետություններին խաղաղությունը վերականգնելու առաջարկով, սակայն դրանք անպատասխան մնացին։ 1919–20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսը առաջին նիստում (1919-ի հունվ․ 18), խիստ գաղտնի պայմաններում քննարկեց «ռուս, հարցը», մշակվեցին ինտերվենցիայի, տնտ․ շրջափակման, կապիտալիզմի վերականգնման ծրագրեր։ Կարմիր բանակի հաղթանակները ինտերվենտների զորքերի դեմ, ժողովրդի հերոսական պայքա– շշրը երիտասարդ հանրապետությունն ամրապնդելու համար, միջազգային պրոլետարիատի համերաշխությունը իմպեր․ երկրներին հարկադրեցին հրաժարվել ինտերվենցիայից։ 1920-ին Հեռավոր Արլ–ից հեռացան անգլ․ և ամեր․ զորքերը։ 1920-ին հաշտության պայմանագրեր կնքվեցին էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի և Ֆինլանդիայի, 1921-ի մարտի 18-ին՝ Լեհաստանի հետ։ 1920–21-ին սովետական իշխանություն հաստատվեց Անդրկովկասում․ ինտերվենտները հեռացան Կովկասից։ 1921-ի մարտի 16-ին Սեծ Բրիտանիայի հետ կնքվեց առևտր․ համաձայնագիր․ դա փաստորեն նշանակում էր սովետական կառավարության ճանաչում։ Մին– չև 1922-ի ամառը Սովետական Ռուսաստանը առևտր․ պայմանագրեր ուներ եվրոպ․ 11 երկրի հետ։ 1922-ին Սովետական Ռուսաստանը հրավիրվեց մասնակցելու Զենովայի կոնֆերանսին (տես Ջենովայի կոնֆերանս 1922)․ դա սովետական արտաքին քաղաքականության մեծ հաջողությունն էր։ Կոնֆերանսի ընթացքում

ԱՍՖՍՀ և Գերմանիայի միջև կնքվեց Ռապաչւոյքւ պայմանագիր 1922-ը։ Այդ պայմանագիրը տարածվեց սովետական բոլոր հանրապետությունների վրա, որոնց Գերմանիան ճանաչել էր դե յուրե։ Հեռավոր Արևելքը ճապոն, ինտերվենտներից ազատագրելու պայքարի ընթացքում 1920-ի ապրիլին ստեղծվեց Հեռավորարևելյան հանրապետությունը (ՀԱՀ)։ ՀԱՀ իրեն ենթարկելու ճապոն, իմպերիա– լիստների փորձերին հակադրվեց ճկուն և ակտիվ սովետական արտաքին քաղաքականությունը։ 1922-ի հոկտեմբերին ճապոն․ զորքերը հարկադրված հեռացան Պրիմորիեից, իսկ 1925-ին թողեցին Հս․ Սախալինը։ ՀԱՀ վերամիավորվեց

ԱՍՖՍՀ–ին։ Սովետական Ռուսաստանի արտաքին կապերի ընդլայնման ապացույց էր Լոգանի կոնֆերանսին հրավիրվելը (տես Լոզանի կոնֆերանս 1922–23)։ Մինչև ՍՍՀՍ–ի կազմավորումը (1922-ի դեկտ․ 30) ՌՍՖՍՀ, ՌԻՍՍՀ, ԲՍՍՀ, ԱՍՖՍՀ և ԱՍՖՍՀ–ի մեջ մտնող հանրապետությունները արտաքին հարաբերությունները վարում էին ինքնուրույն, թեև, սովորաբար, հարաբերություններ այլ երկրների հետ պահպանում էին ԱՍՖՍՀ–ի ներկայացուցիչների միջոցով։ 1923-ի հուլիսի 6-ին միութենական հանրապետությունների արտաքին հարաբերություններն անցան ՍՍՀՍ իրավասությանը։ 1924-ին ՍՍՀՄ–ին դե յուրե ճանաչեցին և դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ավստրիան, Հունաստանը, Նորվեգիան, Շվեդիան, Չինաստանը, Դանիան, Մեքսիկան, Ֆրանսիան, 1925-ին՝ ճապոնիան։ Սովետական արտաքին քաղաքականության խնդիր դարձավ խաղաղության ամրապնդումը, բոլոր երկրների հետ տնտ․ կապերի կարգավորումը։ Սակայն կապիտալիստ, շատ երկրներ չէին հրաժարվում ՍՍՀՄ–ի դեմ թշնամական քաղաքականությունից։ Մեծ Բրիտանիան ձգտում էր ՍՍՀՍ–ի դեմ ստեղծել կապիտ․ երկրների միասնական ճակատ (տես Լոկառնոյի պայմանագրեր 1925), 1927-ին մի շարք պրովոկացիոն ակտեր կազմակերպեց ընդդեմ ՍՍՀՄ–ի (հարձակումներ Պեկիևի, Լոնդոնի սովետական ներկայա– ցուցչությունների և կազմակերպությունների վրա, Լեհաստանում սովետական ներկայացուցիչ Պ․ Լ․ Վոյկովի սպանությունը), խզեց դիվանագիտական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ։ Միևնույն ժամանակ ՍՍՀՄ փորձեց Ազգերի չիգայի ստեղծած նախապատրաստական հանձնաժողովն օգտագործել զինաթափման կոնֆերանս հրավիրելու համար։ Աակայն զինաթափման վերաբերյալ ՍՍՀՄ–ի առաջարկությունները (1927, 1928) մերժվեցին։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականության կարևոր հաջողություն էր 1925–27-ին Թուրքիայի, Իրանի և Աֆղանստանի հետ չհարձակման և չեզոքության պայմանազրերի կնքումը։ Արլ–ում ԱՍՀՄ–ի աճող ազդեցության վկայություն էր Եմենի հետ բարեկամության և առևտր․ պայմանագրի կնքումը (1928)։ 1929-ի հոկտ․ 3-ին անգլ․ կառավարությունը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները ՍՍՀՍ–ի հետ։ ՍՍՀՄ արտաքին քաղ․ հաջողությունները ԱՄՆ–ին մղեցին 1933-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԱՍՀՄ–ի հետ։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականությունը վիժեցրեց հակասովետական միասնական դաշինք ըս– տեղծելու իմպեր․ երկրների փորձերը։ Գերմանիայում ֆաշիստ, վարչակարգի հաստատման (1933), Եթովպիայում իտալ․ ագրեսիայի (1935), Գերմանիայի, Իտալիայի ու ճապոնիայի ձևավորվող դաշինքի պայմաններում ՍՍՀՄ արտաքին քաղաքականության խնդիրն էր հակապատերազմական ուժերի համախմբումն ընդդեմ ագրեսիվ պետությունների։ ՍՍՀՄ մշակեց ագրեսիա հասկացության բնորոշումը, որը դրվեց 1933-ին ստորագրված Լոնդոնի կոնվենցիաների հիմքում։ 1934-ին ՍՍՀՄ մտավ Ազգերի լիգայի մեջ, 1933–35-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 9 երկրի հետ։ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում (1936–39) ՍՍՀՄ ձգտում էր Ազգերի լիգայի անդամ պետությունների ուժերով դադարեցնել գերմանա–իտալ․ ինտերվենցիան Իսպանիայում։ Սակայն անգլ․, ֆրանս․, ամեր․ կառավարությունները չմիջամտելու քաղաքականությամբ նպաստեցին Իսպա– նիայում ֆաշիզմի հաղթանակին։ 1938-ին Գերմանիան Ավստրիան գրավելուց հետո սպառնում էր Չեխոսլովակիային, որը մերժեց ԱՍՀՄ–ի օգնությունը և 1938-ի Մյունխենի համաձայնագրով մասնատվեց (տես Մյունխենի համաձայնագիր 1938)։ ճապոն, ռազմամոլները 1938-ի հուլիսի 29-ին զավթեցին սովետական տարածք Ի>ասան լճի շրջանում, սակայն ետ Մարտվեցին, իսկ 1939-ին նրանք ներխուժեցին ՄԺՀ տարածք Խալխին Գոլի շրջանում, որտեղ նույնպես ջախջախվեցին։ Մոսկովյան բանակցություններ 1939-ը հաջողության չհասան։ Սովետական արտաքին քաղաքականությունը ձգտելով թույլ չտալ ՍՍՀՄ–ին ներքաշելու պատերազմի մեջ երկու ճակատով՝ արմ–ում և արլ–ում, 1939-ին Գերմանիայի հետ կնքեց չհարձակման պակտ (տես Սովետա–գերմանական պայմանագիր 1939)։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո սովետական զորքերը մտան Արմ․ Ուկրաինա և Արմ․ Բելոռուսիա։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ ձգտելով Գերմանիայի հարվածն ուղղել ՍՍՀՄ–ի դեմ, 1939-ին Ֆինլանդիային պատերազմի հրահրեցին ընդդեմ ՍՍՀՄ–ի, սակայն, Ֆինլանդիայի պարտությունը (տես Սովետա–ֆինլանդական պատերազմ 1939– 1940) վիժեցրեց իմպերիալիստների պլանները։ 1939-ին մերձբալթյան բուրժ․ կառավարությունները իրենց ժողովուրդների ճնշման տակ հարկադրված էին ՍՍՀՄ–ի հետ կնքել փոխօգնության պայմանագրեր, իսկ 1940-ին, մերձբալթյան ժողովուրդների հեղափոխ․ պայքարի հետևանքով, Լատվիայում, Լիտվայում և էստոնիայում վերականգնվեց սովետական իշխանությունը, այդ հանրապետությունները, ինչպես նաև Բեսարաբիան և Հս․ Բուկովինան, վերամիավորվեցին (1940) ՍՍՀՄ–ի հետ։ ՍՍՀՄ–ը մեծ ջանքեր էր գործադրում թույլ չտալու ֆաշիստ, ագրեսիայի ընդլայնմանը։ Սովետական խիստ նախազգուշացման (1940-ի ապրիլ) հետևանքով կա– սեցվեց Գերմանիայի ներխուժումը Շվեդիա։ Սակայն Արմ–ի մեծ պետությունների թողտվական քաղաքականությունը նպաս– տեց ֆաշիստ, ագրեսիայի տարածմանը։