Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/593

Այս էջը սրբագրված է

ձավոր և Միջին Արլ–ի ուզած երկիրը՝ «միջազգային կոմունիզմի» դեմ պայքարելու պատրվակով (տես «Էյզենհաուերի դոկտրինա»)։ Դրան հակառակ, 1957-ի փետր․ 11-ին ՍՍՀՄ առաջարկեց ստորագրել վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու, այդ աշխարհաշրջանի երկրների ներքին գործերին չմիջամտելու են սկզբունքների փաստաթուղթ, սակայն արմ․ տերությունները չընդունեցին այդ առաջարկը։ 1956–59-ին ՍՍՀՄ–ի բազմաթիվ խաղաղասիրական առաջարկները (բարեկամության և համագործակցության պայմանագրեր կնքել եվրոպ․ պետությունների, ԱՄՆ–ի հետ, կարգավորել հարաբերությունները Հեռավոր Արլ–ում, Խաղաղ օվկիանոսի ավազանում ևն) աջակցություն չգտան արմ․ տերությունների կողմից։ ԱՄՆ–ի կողմից Հվ․ Կորեայի, Տայվան կղզու և ճապոնիայի օգտագործումը իբրև ռազմ, բազա Հնդկաչինում պատերազմ վարելու համար բարդացրեց իրավիճակը Հեռավոր Արլ–ում։ Անվտանգության նպատակով ՍՍՀՄ և ԿԺԴՀ 1961-ին ստորագրեցին պայմանագիր բարեկամության, համագործակցության և փոխօգնության վերաբերյալ։ ճապոնիան, մերժելով չեզոքություն պահպանելու ՍՍՀՄ–ի առաջարկը, 1960-ի հունվարին ԱՄՆ–ի հետ կնքեց, այսպես կոչված, անվտանգության պայմանագիր, որով ճապոնիայի տարածքում պահպանվում էին ամեր․ ռազմ, բազաները։ 1962-ին ԱՄՆ–ը փորձեց ներխուժել Կուբա։ Ատեղծվեց իրավիճակ, որը հղի էր լուրջ հետևանքներով (Կարիբյան ճգնաժամ)։ ՄՍՀՄ–ի անսասան դիրքը, զսպվածությունը և սթափ հաշվարկը ի չիք դարձրին այդ ակտը և կանխեցին մարդկությանը սպառնացող միջուկային պատերազմի աղետը։ ԱՄՆ–ը խախտեց ժնևի 1962-ի համաձայնագրերը (տես ժնևի համաձայնագրեր 1962), և Լաոսում վերսկսվեցին ռազմ, գործողությունները, 1964-ին ԱՄՆ–ը բացահայտ ագրեսիայի դիմեց Վիետնամում, իսկ 1970-ին պատերազմը տարածեց նաև Կամպուչիայի վրա։ 1967-ին ՍՍՀՄ–ի նախաձեռնությամբ հրավիրվեց ՄԱԿ–ի Դլխ․ ասամբլեայի արտակարգ սեսիա Մերձավոր Արևելքի հարցով։ 1967-ի նոյեմբ․ 22-ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց 1967-ին գրաված տարածքներից իսրայելական զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ ՍՍՀՄ, ղեկավարվելով լենինյան սկզբունքներով, միշտ ձգտել է զարգացնել տնտ․ կապերը կապիտ․ երկրների հետ։ 1964–68-ի ընթացքում ՍՍՀՄ–ը տարբեր բնույթի համաձայնագրեր կնքեց Ֆրանսիայի, Սեծ Բրիտանիայի, Իտալիայի, ճապոնիայի հետ։ 1970-ի օգոստոսին պայմանագիր կնքվեց ԴՖՀ–ի հետ։ Այդ, ինչպես նաև հետագայում ԴԴՀ–ի, ԼԺՀ–ի, ՉՍՍՀ–ի հետ ԴՖՀ–ի կնքած պայմանագրերը ամրապնդեցին Եվրոպայում ետպատերազմյան սահմանների անխախտելիությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ՍՍՀՄ հանդես եկավ ատոմային զենքի արգելման պահանջով։ ՄԱԿ–ի Դլխ․ ասամբլեայում զինաթափման վերաբերյալ ՄՍՀՄ–ի առաջարկները (1959, 1960) մերժեցին արմ․ տերությունները։ Այնուամենայնիվ, 1963-ին պայմանագիր կնքվեց մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումն արգելելու, 1967-ին՝ տիեզերքը և երկնային մարմինները ռազմ, նպատակներով օգտագործելը բացառելու, 1968-ին՝ միջուկային զենքը չտարածելու վերաբերյալ։ ՍՍՀՄ–ի նախաձեռնությամբ Զինաթափման կոմիտեն 1969–70-ին մշակեց պայմանագիր ծովի հատակի վերաբերյալ, որն արգելում էր ծովի հատակին կամ նրա խորքում միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքեր տեղաբաշխելը։ 1971-ին ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեան հավանություն տվեց բակտերիալոգիական զենքի կոնվենցիային, որի նախագիծն առաջարկել էր (1969) ՍՍՀՄ–ը։

ՍՄԿԿ XXIV համագումարը (1971) մշակեց սովետական արտաքին քաղաքականության ռեալիստ, պլանը ժամանակակից պայմաններում, որն իրավամբ ստացավ Խաղաղության ծրագիր անվանումը։ ՍԱՀՄ հանդես է գալիս միջուկային զենք ունեցող բոլոր պետությունների միջուկային զինաթափման, միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու, բոլոր տեսակի սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու, օտարերկրյա ռազմ, բազաները վերացնելու, զինված ուժերը, սպառազինությունը կրճատելու և ռազմ, դաշինքները վերացնելու օգտին։ Միջազգային կարեոր նշանակություն են ստանում բազմակողմ և երկկողմ հանդիպումները եղբայրական կուսակցությունների և երկրների ղեկավարների միջե։ 1971-ի հուլիսին ՏՓԽ–ի 25-րդ սեսիան ընդունեց ՏՓԽ–ի անդամ երկրների սոցիալիստ, տնտ․ ինտեգրացիայի զարգացման և համագործակցության կատարելագործման պլան՝ նախատեսված 15–20 տարվա համար։ Եվրոպայում իրադրության առողջացման համար կարեոր նշանակություն ունեցան Արմ․ Բեռլինի վերաբերյալ 1971-ին ստորագրված քառակողմ համաձայնագիրը և ՍՍՀՄ–ի ու Ֆրանսիայի միջե կնքված համաձայնագրերը։ էական փոփոխություններ կրեցին սովետաամեր․ հարաբերությունները։ 1971–75-ին կնքվեցին բազմաթիվ կարեոր փաստաթղթեր, որոնք սկզբնավորեցին շրջադարձը անվստահությունից դեպի լիցքաթափում և հարաբերությունների նորմալացում։ ՍԱՀՄ–ի և եղբայրական մյուս ժողովուրդների բազմակողմանի օգնությամբ և աջակցությամբ վիետնամ․ ժողովուրդը հաղթականորեն ետ մղեց իմպեր․ ագրեսիան․ Վիետնամը դարձավ (1975) միասնական սոցիալիստ, պետություն։

1975-ի օգոստ․ 1-ին Հելսինկիում եվրոպ․ 33 երկրների, ԱՄՆ–ի ու Կանադայի ներկայացուցիչները ստորագրեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության եզրաՓակիչ ակտը, որը մեծ նշանակություն ունեցավ Եվրոպայում և աշխարհում անվտանգության ամրապնդման և խաղաղ գոյակցության համար, սկզբնավորեց լարվածության թուլացման նոր փուլը։

ՍՄԿԿ XXV համագումարը առաջ քաշեց խաղաղության ու միջազգային համգործակցության, ժողովուրդների ազատության ու անկախության համար հետագա պայքարի ծրագիր։ ԱԱՀՄ արտաքին քաղաքականության հիմն, նպատակներն ու սկզբունքները իրենց արտացոլումը գտան ՍՍՀՄ նոր սահմանադրության (1977) մեջ։ Արտադրության ոլորտում սոցիալիստ․ երկրների ջանքերի միավորման գործում կարեոր նշանակություն ունեցավ 1975-ին՝ 1976–80-ի համար ՏՓԽ–ի ընդունած առաջին համաձայնեցված պլանը՝ բազմակողմանի ինտեգրացիոն միջոցառումների վերաբերյալ։ Միջազգային խնդիրների լուծման մեջ կարեոր ներդրում ունեն Վարշավայի պայմանագրի մասնակից պետությունների քաղ․ կոնսուլտատիվ կոմիտեի (ՔԿԿ) խորհրդակցությունները։ Միջազգային գործերում Վարշավայի պայմանագրի մասնակից պետությունների համագործակցության կատարելագործման և գործողությունների համաձայնեցման համար մեծ նշանակություն ունեցավ ՔԿԿ–ի Բուխարեստի խորհրդակցության (1976) որոշմամբ՝ Արտաքին գործերի մինիստրների կոմիտեի (ԱԳՄԿ) ստեղծումը։ Իմպերիալիստները և նրանց կամակատարները չեն հրաժարվում տարբեր միջոցներով պառակտել սոցիալիզմը։ 1980-ի օգոստոսին Լեհաստանում սոցիալիզմի հակառակորդները, աջակցություն ստանալով դրսից, փորձեցին տապալել սոցիալիզմը։ Լեհաստանի համար դժվարին այդ պայմաններում ԱՄԿԿ և եղբայրական մյուս կուսակցությունները մեծ օգնություն ցույց տվեցին լեհ կոմունիստներին հակահեղափոխ․ ուժերին հակահարված տալու գործում։ Ստեղծված իրադրության գնահատականը տրվեց ԼՄԲԿ ԿԿ–ին ուղղված ՍՄԿԿ ԿԿ–ի նամակում (1981-ի հունիս)։ ՍԱՀՄ միաժամանակ հսկայական նյութական օգնություն է ցույց տալիս ԼԺՀ–ին։ ԱԱՀՄ և սոցիալիստ, մյուս երկրները օգնություն ցույց տվեցին նաե չին․ ագրեսիային (1979) ենթարկված Վիետնամին, պոլպոտական վարչակարգից քայքայված Կամպուչիային։ ԱԱՀՄ շարունակում է պայքարել գաղութատիրության վերջնական վերացման համար։ 1970-ական թթ․ միջազգային լարվածության թուլացման պայմաններում մի շարք ագրեսիվ ռազմ, դաշինքներ ճգնաժամ ապրեցին և կազմալուծվեցին։ 1977-ին իր գոյությունը դադարեցրեց ԱԵԱՏՕ–ն։ 1979-ի մարտին Իրանը և Պակիստանը դուրս եկան ՍԵՆՏՕ–ի կազմից, առաջարկվեց լուծարքի ենթարկել այն։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի շատ երկրներ հարում են չմիանալու շարժմանը։ Անհաջողության մատնվեց սոցիալիստ․ Կուբան շրջափակելու ամեր․ պետությունների կազմակերպության (ԱՊԿ) փորձը․ 1970-ական թթ․ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին կամ վերականգնեցին 15 լատինաամերիկյան երկրներ։ ԱԱՀՄ մեծ ուշադրություն է դարձնում զարգացող երկրների հետ հարաբերություններին, անշահախնդրորեն օգնում նրանց ինքնուրույն տնտ․ բազա ստեղծելու, գա