Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/594

Այս էջը սրբագրված չէ

գումարները տրամադրել զարգացող եր– կըրների կարիքներին։ Իմպերիալիզմի էքսպանսիոնիստական և հեգեմոնիստա– կան քաղաքականության դեմ կարեոր պատվար են վերշին տարիներին ՍՍՀՄ–ի կնքած բարեկամության և համագործակ– ցության պայմանագրերը Հնդկաստանի, Իրաքի, Անգոլայի, Մոզամբիկի, Եթով– պիայի, Աֆղանստանի, ԵԺԴՀ–ի, Սիրիա– յի, Կոնգոյի ժող․ Հանրապետության հետ։ Հետևողականորեն պայքարելով նեոգա– ղութատիրական ագրեսիվ ոտնձգություն– ների դեմ՝ ԱՍՀՄ, Կուբան և սոցիալիստ, մյուս պետությունները օգնեցին Անգոլա– յին (1975) և Եթովպիային (1978) հակա– հարված տալու նրանց անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սո– ցիալ․ առաջադիմական վերափոխություն– ներին սպառնացող ագրեսորներին։ 1979-ի հուլիսին Նիկարագուայում հաղ– թեց հակաիմպեր․, դեմոկրատ, հեղափո– խությունը։ Աֆղանստանի խնդրանքով, ՄԱՀՄ–ը, սովետա–աֆղ․ պայմանագրին (1978) և ՄԱԿ–ի կանոնադրությանը հա– մապատասխան, 1979-ի դեկտեմբերին ին– տերնացիոնալ օգնություն ցույց տվեց Աֆ– ղանստանին (սահմանված զորամիավո– րումներ ուղարկելով այնտեղ) օտար– երկրյա միջամտությունից ապրիլյան հե– ղափոխության (1978) նվաճումները պաշտ– պանելու համար։ Իմպեր․ ուժերը աշխար– հի շատ շրջաններում վարում են զարգա– ցող երկրների անկախությունը սասանե– լու քաղաքականություն։ ԵԱՀ–ի վարչա– կարգը, Ա․ Սադաթի գլխավորությամբ, ԱՄՆ–ի հովանավորությամբ, կնքեց (1979-ի մարտ) Քեմփ Դևի դի հակաարաբ․ անջատ հաշտությունը Իսրայելի հետ։ ԱՄՆ թշնա– մական դիրք գրավեց Իրանի հակաշահա– կան հեղափոխության նկատմամբ։ 1980-ին բռնկեց իրանա–իրաքյան պատե– րազմ, որը ձեռնտու է իմպեր․ ուժերին։ ՍՍՀՄ–ի և սոցիալիստ, մյուս երկրների նախաձեռնությամբ մշակվել են և ՄԱԿ–ի ^ՆդոՆՆվնւլ բազմաթիվ որոշում– ներ, ստորագրվել են հրթիռամիջուկային պատերազմը կանխելու վերաբերյալ երկ– կողմ և բազմակողմ պայմանագրեր ու համաձայնագրեր, այդ թվում՝ հակահրթի– ռային պաշտպանության համակարգերի սահմանափակման սովետա–ամեր․ պայ– մանագիրը (1972) և դրա արձանագրու– թյունը (1974), ստրատեգիական հարձա– կողական սպառազինությունների սահ– մանափակման (ԱԱԱ–1) մի քանի միջո– ցառումների (1972), միջուկային պատե– րազմը կանխելու սովետա–ամեր․ համա– ձայնագրերը (1973), միջուկային զենքի պատահական օգտագործումը կանխելու սովետա–ֆրանս․ պայմանավորվածու– թյունը (1976), միջուկային պատերազմի պատահական առաջացումը կանխելու սո– վետա–անգլ․ համաձայնագիրը (1977) ևն։ Միաժամանակ կապիտ․ մեծ տերություն– ների հետ կնքվել են նաև միջպետ․ հարաբերությունները կարգավորող պայ– մանագրեր։ Ավելացել էtապրանքա– շրջանառությունը ԱԱՀՄ–ի և կապիտ․ խո– շոր երկրների միջև։ Սակայն միջազգային իրադրության առողջացումը, ժողովուրդ– ների հեղափոխ․ և ազգ․–ազատագր․ շար– ժումը հանդիպում է Արմ–ի ագրեսիվ ուժե– րի դիմադրությանը։ Նրանք ձգտում են միջազգային լարվածության թուլացմանը հակադրել սպառազինությունների մըր– ցավազքի հետագա ծավալումը։ ԱՄՆ–ի ճնշմամբ ՆԱՏՕ–ն որոշեց ավելացնել իր ռազմ, ծախսերը (1978), Արմ․ Եվրոպայում աեղաբաշխել միջին հեռահարության ամեր․ նոր հրթիռամիջուկային զենք (1979)։ Դրանով ՆԱՏՕ–ն և ԱՄՆ ձգտում են իրենց օգտին փոխել ռազմաստրատե– գիական հավասարակշռությունը՝ քողարկ– վելով «սովետական ռազմ, սպառնալիքի» մասին զրպարտչական պրոպագանդա– յով։ 1970-ական թթ․ կնքված բազմաթիվ պայմանագրեր փաստորեն անտեսվում են ԱՄՆ–ի կողմից։ ԱՄՆ չի վավերացրել ԱՍՍ–2 պայմանագիրը։ «Սառը պատե– րազմի» վերածնման կողմնակիցները փոր– ձեցին արգելակել Եվրոպայում անվտան– գության և համագործակցության խորհըր– դակցության (Սադրիդ, 1980–83) աշխա– տանքը։ ՍՍՀՄ, սակայն, շարունակում է վարել խաղաղասիրական քաղաքականու– թյուն՝չձգտելով ռազմ․առավելության հաս– նել հակառակ կողմի նկատմամբ և թույլ չտալով առավելություն իր նկատմամբ։ ՍՍՀՄ–ի արտաքին քաղաքականության սկզբունքային և հետևողական բնույթը հաստատվեց ՍՄԿԿ XXVI համագումա– րում (1981-ի փետր․–մարտ)։ ՍՍՀՄ առաջ քաշեց խաղաղասիրական նոր առաջար– կություններ։ Պարսից ծոցի շրջանում խա– ղաղություն ապահովելու համար ՍՍՀՄ առաջարկեց կնքել միջազգային համաձայ– նագիր։ Առաջնահերթ խնդիր է համարվում նաև ստրատեգիական սպառազինություն– ների սահմանափակումը, որը պետք է իրականացվի հավասարության և միա– տեսակ անվտանգության հիման վրա։ ԱԱՀՄ առաջարկում է ստեղծել միջազգա– յին հեղինակավոր կոմիտե, որը ցույց տար միջուկային աղետի կանխման կեն– սական անհրաժեշտությունը։ ԱՍՀՄ պայ– քարում է միջուկային պատերազմը կան– խելու, միջազգային անվտանգությունն ամրապնդելու, սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու, մերձավոր– արևելյան խնդրի արդարացի լուծման հա– մար, պատրաստ է մասնակցել միջազգա– յին այնպիսի համաձայնագրերի կնքմա– նը, որոնք միջերկրածովյան ռազմաքաղ․ առճակատման շրջանը կդարձնեն խաղա– ղության և համագործակցության գոտի։ 1981-ի ապրիլին ՍՍՀՄ հայտարարեց, որ միջուկային զենք չի գործադրի այն երկրների դեմ, որոնք հրաժարվում են այդպիսի զենքից և իրենց տարածքում չունեն այդպիսիք։ 1982-ի մարտին ՍՍՀՄ միակողմանի ո– րոշում ընդունեց ՍԱՀՄ–ի եվրոպ․ մասում միջին հեռահարության միջուկային զեն– քի ծավալումը կասեցնելու մասին, որը սակայն չեղյալ հայտարարվեց 1983 թվա– կանի նոյեմբերին, երբ Ամերիկայի Միաց– յալ Նահանգները ձեռնամուխ եղան դը– րանց տեղադրմանը Գերմանիայի Ֆեդե– րատիվ Հանրապետությունում, Անգլիա– յում և Իտալիայում։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականության հիմքը եղելն մնում են լենինյան սկզբունք– ները, որոնք ուղղված են խաղաղության ապահովմանն ամբողջ աշխարհում։ Սովետական Միության կոմունիստա– կան կուսակցությունը (ՍՄԿԿ) ՍՄԿԿ հիմնադրել է Վ․ Ի․ Լենինը որ– պես Ռուսաստանի պրոլետարիատի հե– ղափոխական մարքսիստական կուսակ– ցություն։ Չդադարելով բանվոր դասակար– գի կուսակցություն լինելուց, ՍՍՀՄ–ում սոցիալիզմի հաղթանակի և սովետական հասարակության սոցիալ․ ու գաղափարա– քաղ․ միասնության ամրապնդման շնոր– հիվ ՍՄԿԿ դարձել է սովետական ողջ ժողովրդի կուսակցությունը։ «Սովետա– կան Միության կոմունիստական կուսակ– ցությունը սովետական ժողովրդի մար– տական փորձված ավանգարդն է, որը կա– մավոր հիմունքներով միավորում է ՍՍՀՄ բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և ինտելիգենցիայի առա– ջավոր, առավել գիտակից մասը․․․ Կու– սակցությունը գոյություն ունի ժողովրդի համար և ծառայում է ժողովրդին։ Նա հա– սարակական–քաղ․ կազմակերպության բարձրագույն ձևն է, սովետական հասա– րակության ղեկավարող և ուղղություն տվող ուժը․․․ Սովետական Միության կո– մունիստական կուսակցությունը միջազ– գային կոմունիստական ու բանվորական շարժման անկապտելի, բաղկացուցիչ մասն է» (ՍՄԿԿ կանոնադրություն, 1977, էջ 3, 4, 5)։ 1898-ից (I համագումար) կոչ– վել է Ռուսաստանյան սոցիալ–դեմոկրա– տական բանվորական կուսակցություն (ՌՍԴԲԿ), 1917-ից՝ Ռուսաստանի սոցիալ– դեմոկրատական բանվորական (բոլշևիկ– ների) կուսակցություն [ՌԱԴԲ(բ)Կ]։ 1918-ի մարտին՝ VII համագումարում վերանվանվել է Ռուսաստանի կոմունիս– տական (բոլշևիկների) կուսակցություն [ՌԿ(բ)Կ]։ Վ․ Ի․ Լենինը համագումա– րին տրված զեկուցման մեջ նշել է․ «Սկսելով սոցիալիստական վերափոխում– ները, մենք պետք է պարզ կերպով մեզ առաջադրենք այն նպատակը, որին ուղըղ– ված են վերջիվերջո այդ վերափոխումնե– րը, այսինքն՝ կոմունիստական հասարա– կարգ ստեղծելու նպատակը․․․» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 36, էջ 53)։ ՍՍՀՄ կազմա– վորման կապակցությամբ կուսակցության XIV համագումարը (1925) ՌԿ(բ)Կ վերան– վանեց Համամիութենական կոմունիստա– կան (բոլշևիկների) կուսակցություն [ՀամԿ(բ)Կ]։ Կուսակցության XIX համա– գումարը (1952) ՀամԿ(բ)Կ վերանվանեց Սովետական Միության կոմունիստական կուսակցություն (ՍՄԿԿ)։ ՍՄԿԿ գիտ․ կոմունիզմի կուսակցու– թյունն է, նրա տեսական հիմքը սարքսիզմ– չենինիզէՈւ է՝ հասարակության հեղափո– խական վերափոխման գիտ․ հենարանը։ Ղեկավարվելով մարքս–լենինյան ուսմուն– քով, ստեղծագործաբար զարգացնելով ու հարստացնելով այն, ՍՄԿԿ պատմ․ յու– րաքանչյուր փուլում իր ծրագրերում որո– շել է հերթական ու հեռանկարային խըն– դիրներ, բայց հաստատուն և անփոփոխ է մնացել կուսակցության վերջնական նպա– տակը՝ կոմունիզմի կառուցումը։ ՍՄԿԿ սովետական հասարակարգի քաղ․ համա– կարգի, նրա պետ․ և հասարակական կազ– մակերպությունների՝ սովետների, արհ– միությունների, կոմերիտմիության, ստեղ– ծագործական միությունների, մարզական,