Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/595

Այս էջը սրբագրված չէ

պաշտպանական են կազմակերպություն– ների աոանցքն է։ Զինված մարքս–լենինյան ուսմունքով՝ ՍՄԿԿ որոշում է հասարակու– թյան զարգացման գլխ․ հեռանկարը, ՍՍՀՍ ներքին և արտաքին քաղաքականու– թյունը, ղեկավարում սովետական ժողո– վըրղի ստեղծագործական գործունեությու– նը, պլանաչափ, գիտականորեն հիմնա– վորված բնույթ տալիս կոմունիզմի հաղ– թանակի համար նրա պայքարին։ Ղեկա– վարվելով կուսակցական համագումար– ների որոշումներով, ՍՄԿԿ կանխանշում է երկրի սոցիալ–տնտ․ զարգացման ուղղու– թյունը, որը հաստատում է ՍՍՀՍ Գերա– գույն սովետը։ Սովետների, տնտ․ մար– մինների, արհմիությունների, կոմերիտ– միության և հասարակական մյուս կազմա– կերպությունների գործունեության ղեկա– վարումը ՍՍԿԿ իրականացնում է այդ կազ– մակերպություններում աշխատող կոմու– նիստների միջոցով, թույլ չտալով կուսակ– ցական և այլ մարմինների պարտականու– թյունների խառնում։ Կուսակցությունը ոչ միայն ղեկավար դիրեկտիվներ է տալիս, այլև ստուգում է դրանց կատարումը։ ՍՍԿԿ համախոհ կոմունիստների մարտական միություն է։ Ստեղծագործաբար զարգաց– նելով մարքս–լենինյան ուսմունքը, այն հարստացնելով ՍՍՀՄ–ում և արտասահ– մանյան սոցիալիստ, երկրներում սոցիա– լիստ․ ու կոմունիստ, շինարարության, հա– մաշխարհային կոմունիստ, ու բանվ․ շարժ– ման փորձից բխող նոր հետևություններով՝ կուսակցությունն անհաշտ պայքար է մը– ղում հեղափոխական տեսությանը միան– գամայն խորթ ռևիզիոնիզմի և դոգմա– տիզմի ամեն մի դրսևորման դեմ։ ՍՍԿԿ բարձր է պահում մարքս–լենինյան դրոշը համաշխարհային կոմունիստ, շարժման մեջ աջ ռևիզիոնիզմի և մանրբուրժ․ հե– ղափոխականության դեմ պայքարում։ Հե– տևողականորեն պաշտպանելով տարբեր հասարակարգ ունեցող երկրների հետ խաղաղ գոյակցության քաղաքականու– թյունը՝ ՍՄԿԿ աներեր է բուրժ․ գաղափա– րախոսության դեմ պայքարում։ Նա վճռա– կանորեն հանդես է գալիս հակակոմու– նիզմի՝ իմպերիալիզմի գլխ․ գաղափարա– քաղ․ զենքի դեմ։ Կոմունիստական կուսակցությունը ժո– ղովրդի գաղափարական դաստիարակն է։ Նա աշխատավորական զանգվածներին դաստիարակում է կոմունիստ, գիտակցա– կանության ոգով, ամենօրյա պրոպագան– դիստական և ագիտացիոն գործունեություն է ծավալում, ղեկավարում մասսայական ինֆորմացիայի միջոցները։ Կուսակցու– թյունը ձգտում է, որպեսզի յուրաքանչյուր կոմունիստ ինքը կատարի և աշխատավոր– ներին ներարկի ՍՄԿԿ ծրագրում (տես Սովետական Միության կոմունիստական կուսակցության ծրագիր) և կանոնադրու– թյան մեջ շարադրված կոմունիստական բարոյականության սկզբունքները։ Իր գա– ղափարախոսությամբ, կառուցվածքի տե– սակով և գործունեության բնույթով ՍՄԿԿ հետևողական ինտերնացիոնալիստական կուսակցություն է։ Այն ստեղծվել է իբրև ողջ բազմազգ Ռուսաստանի (կայսրու– թյան) պրոլետարիատի միացյալ կուսակ– ցություն՝ իր շարքերում միավորելով ՍՍՀՄ բոլոր ազգերի և ազգությունների ներկայացուցիչներին։ Պրոչետարական ինտերնացիոնաչիզմը ՍՍԿԿ–ի լենինյան ազգ․ ծրագրի հիմքն է։ Այն իրականացել է բոլոր հանրապետությունների տնտե– սության բուռն աճի և մշակույթի ծաղկման, միասնական բազմազգ սոցիալիստ, պե– տության՝ ՍՍՀՍ–ի ստեղծման և զարգաց– ման մեջ։ Ինտերնացիոնալիզմը ՍՄԿԿ լե– նինյան արտաքին քաղաքականության հիմնադիր սկզբունքներից է, որը դրսևոր– վում է ողջ աշխարհում խաղաղության պաշտպանությամբ, միջազգային ան– վտանգության ամրապնդմամբ, ՍՍՀՄ–ում և սոցիալիզմի մյուս երկրներում կոմու– նիզմի կառուցման համար նպաստավոր արտաքին պայլմանների ապահովմամբ։ ՍՄԿԿ հետևողականորեն պայքարում է հանուն համաշխարհային սոցիալիստ, սիստեմի համախմբման և զարգացման, եղբայրական սոցիալիստ, երկրների հետ բարեկամության ամրապնդման, կապիտ․ երկրների բանվ․ շարժման հետ միասնու– թյան և համերաշխության։ ԱՄԿԿ պաշտ– պանում է ազգ․ և սոցիալ․ ազատագրման համար իմպերիալիզմի ու նեոգաղութա– տիրության դեմ պայքարող ժողովուրդ– ներին։ Կոմունիստական կուսակցության կազ– մակերպական հիմքերը մարմնավորված են ԱՄԿԿ կանոնադրության (տես Սովե– տական Միության կոմունիստական կու– սակցության կանոնադրություն) մեջ, որը սահմանում է կուսակցական կյանքի նոր– մերը, կուսակցական շինարարության մե– թոդներն ու ձևերը, պետ․, տնտ․, գաղա– փարական, հասարակական գործունեու– թյան բոլոր ոլորտների ղեկավարումը կուսակցության կողմից։ ՍՍԿԿ կանոնա– դրության համաձայն, կուսակցության կազմակերպական կառուցվածքի ղեկա– վար սկզբունքը դեմոկրատական ցենտրա՜ չիզմն է։ Ներկուսակցական դեմոկրատիա– յի հիման վրա ծավալվում է քննադատու– թյունը և ինքնաքննադատությունը, ամ– րապնդվում կուսակցական կարգապահու– թյունը։ Ֆրակցիոնության և խմբակայնության ամեն մի դրսևորում անհամատեղելի է մարքս–լենինյան կուսակցությանը։ Կու– սակցական ղեկավարման բարձրագույն սկզբունքը նրա կոլեկտիվությունն է՝ կուս– կազմակերպությունների նորմալ գոր– ծունեության, կադրերի ճիշտ դաստիարա– կության, կոմունիստների ակտիվության և ինքնագործունեության զարգացման ան– վերապահ պայմանը։ ՍՄԿԿ անդամ կարող է լինել Սովետա– կան Միության յուրաքանչյուր քաղաքացի, ով ընդունում է նրա ծրագիրն ու կանոնա– դրությունը, ակտիվորեն մասնակցում կո– մունիզմի կառուցմանը, աշխատում որևէ կուսկազմակերպությունում, կատարում կուսակցության որոշումները և մուծում անդամավճար։ ԱՄԿԿ անդամը պարտա– վոր է օրինակ ծառայել աշխատանքի նը– կատմամբ կոմունիստ, վերաբերմունքի դրսևորման և հասարակական պարտքի կատարման գործում, հաստատակամո– րեն իրականացնել կուսակցության որո– շումները, մասսաներին բացատրել նրա քաղաքականությունը, յուրացնել մարքս– լենինյան տեսությունը, վճռականորեն պայքարել բուրժ․ գաղափարախոսության ամեն տեսակի դրսևորումների, մասնա– վոր սեփականատիրական հոգեբանու– թյան մնացուկների, կրոն, նախապաշար– մունքների և անցյալի այլ մնացուկների դեմ։ Կուսանդամը իրավունք ունի ընտ– րելու և ընտրվելու կուսակցական մարմին– ներում, քննարկելու կուս․ ժողովներում, կուսկոմիտեների կոնֆերանսներում և մա– մուլում ՍՍԿԿ պրակտիկ գործունեության և քաղաքականության հարցերը, քննա– դատելու ցանկացած կոմունիստին՝ ան– կախ նրա զբաղեցրած պաշտոնից։ ՍՄԿԿ շարքերի ընդունելությունը կատարվում է միայն անհատական կարգով։ Կուսակցու– թյան շարքեր ընդունվում են գետակից, ակտիվ, կոմունիզմի գործին նվիրված բանվորներ, գյուղացիներ և մտավորա– կաններ, որոնք նախապես անցնում են թեկնածուական մեկամյա ստաժ։ Կու– սակցության մեջ ընդունվում են 18 տարին լրացրած քաղաքացիները։ Երիտասարդու– թյունը մինչև 23 տարեկան հասակը կու– սակցության մեջ ընդունվում է միայն կո– մերիտմիության միջոցով։ Կանոնադրա– կան պարտականությունները չկատարե– լու և այլ զանցանքների համար կուսան– դամը կամ անդամության թեկնածուն պա– տասխանատվության է ենթարկվում և նրան կարող է տույժ տրվել։ Կուսակցա– կան ծայրահեղ պատիժը նրա շարքերից վտարումն է։ ՍՄԿԿ կառուցված է տերիտորիալ–ար– տադրական հիմունքներով, կուսակցա– կան սկզբնական կազմակերպությունները ստեղծվում են ըստ կոմունիստների աշ– խատավայրի և միավորվում են շրջանա– յին, քաղաքային և այլ կազմակերպու– թյուններում ըստ տերիտորիայի։ Կազմա– կերպությունների բարձրագույն ղեկավար մարմինը ընդհանուր ժողովն է (սկզբնա– կան կազմակերպությունների համար), կոնֆերանսը (շրջանային, քաղաքային, օկրուգային, մարզային, երկրամասային կազմակերպությունների համար), համա– գումարը (միութենական հանրապետու– թյունների կոմկուսների և ՍՄԿԿ–ի հա– մար)։ Ընդհանուր ժողովը, կոնֆերանսը կամ համագումարը ընտրում են բյուրո կամ կոմիտե, որոնք գործադիր մարմին են և ղեկավարում են կուսկազմակերպության ողջ ընթացիկ աշխատանքը։ Կուս․ մար– մինների ընտրություններն անցկացվում են փակ (գաղտնի) քվեարկությամբ։ ՍՄԿԿ գերագույն մարմինը կուսակցության հա– մագումարն է, այն ընտրում է Կենտրոնա– կան կոմիտե և Կենտրոնական վերստու– գիչ հանձնաժողով։ Հերթական համագու– մարները հրավիրվում են ոչ ուշ, քան 5 տարին մեկ։ Համագումարների միջև ըն– կած ժամանակահատվածում կուսակցու– թյան ողջ գործունեությունը ղեկավարում է ՍՄԿԿ Կենտկոմը։ Վերջինս ընտրում է Կենտկոմի քաղբյուրո՝ պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակ– ցության գործունեությունը ղեկավարելու, և քարտուղարություն՝ ընթացիկ աշխա– տանքը ղեկավարելու, գլխավորապես կադրերի ընտրությունը և կատարման ստուգումն իրականացնելու համար։ Կենտկոմն ընտրում է ՍՄԿԿ ԿԿ–ի գլխ․ քարտուղարին։ ՍՄԿԿ Կենտկոմն իրեն