Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/596

Այս էջը սրբագրված չէ

առընթեր կազմակերպում է Կուսակցական վերահսկողության կոմիտե։ Տեղական կուսկազմակերպությունները ՍՄԿԿ–ի բաղկացուցիչ մասերն են։ Իրենց տարածքի սահմաններում նրանք իրակա– նացնում են կուսակցության քաղաքակա– նությունը, կազմակերպում և կատարում կուսակցության վերադաս մարմինների դիրեկտիվները։ Կուսակցության հիմքը սկզբնական կազմակերպություններն են, որոնք ստեղծվում են ըստ կուսակցական– ների աշխատատեղի՝ գործարաններում, ֆաբրիկաներում, սովետական, կոլեկտիվ տնտեսություններում, հիմնարկություն– ներում, սովետական բանակի զորամասե– րում, ուսումնական հաստատություննե– րում, որտեղ կան 3-ից ոչ պակաս կոմու– նիստներ։ Ստեղծվում են նաև տերիտո– րիալ սկզբնական կուսկազմակերպու– թյուններ ըստ կոմունիստների բնակա– վայրի՝ գյուղական վայրերում և բնակ– կառավարչություններում։ Սկզբնական կազմակերպությունները ՍՄԿԿ շարքերն են ընդունում նոր անդամների, կոմու– նիստներին դաստիարակում կուսակցու– թյան գործի նկատմամբ նվիրվածության ոգով, հոգ են տանում աշխատանքում կո– մունիստների ավանգարդային դերի բարձ– րացմանը, աշխատավորներին կազմա– կերպում լուծելու կոմունիստական շինա– րարության հերթական խնդիրները, գըլ– խավորում սոցմրցությունը, պայքարում բյուրոկրատիզմի, պետ․ կարգապահու– թյան խախտումների են թերությունների դեմ։ Արտադրական հիմնարկ–ձեռնար– կությունների, ուսումնական հաստատու– թյունների սկզբնական կուսկազմակերպու– թյուններն օգտվում են ադմինիստրացիա– յի գործունեությունը վերահսկելու իրա– վունքից։ Մինիստրությունների, պետ․ կո– միտեների և սովետական, տնտ․, կենտր․ ու տեղական հիմնարկների սկզբնական կուսկազմակերպություններն իրականաց– նում են անձնակազմի աշխատանքի վերա– հսկողություն՝ կուսակցության ու կառա– վարության որոշումների կատարման և սովետական օրենքների պաշտպանության գործում։ Զինված ուժերի կուսակցական աշխատանքի ղեկավարությունը ՍՄԿԿ Կենտկոմն իրականացնում է Սովետական բանակի և Ռազմածովային նավատորմի Գփւ․ քաղվարչությունների միջոցով, որոնք աշխատում են ԱՄԿԿ Կենտկոմի բաժինների իրավունքներով։ ԱՄԿԿ ղեկա– վարությամբ է գործում Համամիութենա– կան յենինյան կոմունիստական երիտա– սարդական միությունը (ՀամԼԿԵՄ)՝ կու– սակցության ակտիվ օգնականն ու ռե– զերվը։ 1983-ի հունվ․ 1-ին ՍՄԿԿ ուներ 18117903 կոմունիստ։ Նրանք միավորված էին միու– թենական հանրապետությունների 14 կոմ– կուսակցություններում, 6 երկրամասային, 151 մարզային, 10 օկրուգային, 875 քաղա– քային, 631 շրջանային քաղաքներում, 2886 գյուղական շրջանային, 425897 սկզբնական կուսկազմակերպություննե– րում։ Կուսակցական լուսավորության ցան– ցում սովորում է շուրշ 23 մլն մարդ (կու– սակցական և սովետական ղեկավար կադ– րերը՝ ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակա– կան գիտությունների ակադեմիայում)։ Գործում էին նաև 15 հանրապետական և միշմարզային բարձրագույն կուսդպրոց– ներ։ Գիտահետազոտական կենտրոնն է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ– լենինիզմի ինստ–ը, որն իր բաժանմունք– ներն ունի միութենական հանրապետու– թյուններում, ինչպես նաև Մոսկվայում ու Լենինգրադում։ Կուսակցության և նրա կազմակերպու– թյունների դրամական միշոցները գոյա– նում են անդամավճարներից, կուսակցու– թյան ձեռնարկությունների եկամուտնե– րից և այլ մուտքերից։ ՍՄԿԿ վարում է լայն հրատարակչական գործունեություն։ ՍՄԿԿ Կենտկոմի օրգանն է «Պրավդա» թերթը (1912-ից), ՍՄԿԿ Կենտկոմի և ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի օրգանը՝ «Աովետսկայա Ռոսսիա» («Советская Россия») թերթը (1956-ից)։ ԱՄԿԿ Կենտ– կոմի թերթերն են․ «Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա» («Социалистическая ин– дустрия») (1969-ից), «Սելսկայա ժիզն» («Сельская жизнь») (1929-ից), «Սովետսկայա կուլտուրա» («Советская культура») (1953-ից), ՍՄԿԿ Կենտկո– մի շաբաթաթերթ «էկոնոմիչեսկայա գա– զետա» («Экономическая газета») (1918-ից)։ ՍՄԿԿ Կենտկոմի տեսական և քաղ․ հանդեսն է «Կոմունիստ» («Ком– мунист») (1924-ից)։ ՍՄԿԿ Կենտկոմի ամսագրերն են․ «Ագիտատոր» («Аги– татор») (1923-ից), «Պարտիյնայա ժիզն» («Партийная жизнь») (1919-ից), Պո– լիտիչեսկոյե սամոօբրազույանիե» («Поли– тическое самообразование») (1957-ից)։ ՍՄԿԿ Կենտկոմի տնօրինության տակ են «Պրավդա» հրատարակչությունը, «Իզդատելստվո պոլիտիչեսկոյ լիտերա– տուրի»-ն (Պոլիտիզդատ), «Պլակատ» հրա– տարակչությունը։ Իրենց հրատարակչու– թյուններն ունեն նաև միութենական հան– րապետությունների կոմկուսների կենտ– կոմները։ ՍՄԿԿ պատմության մասին տես Սովե– տական Միության կոմունիստական կու– սակցություն հոդվածում, միութենական հանրապետությունների կոմունիստական կուսակցությունների մասին բաժիննե– րում, տվյալ հոդվածի պատմական ակ– նարկում, իսկ ՍՄԿԿ I–XXVI համագու– մարների և կոնֆերանսների մասին՝ նաե ՀՍՀ համապատասխան հոդվածներում։ ՍՄԿԿ ղեկավար մարմինների մասին տես ՍՄԿԿ և ՍՍՀՄ բարձրագույն և ղեկավար մարմինները բաժնում։ Համամիութենական լենինյան կոմու– նիստական երիտասարդական միությունը (ՀամԼԿԵՄ) ՀամԼԿԵՄ–ը ինքնագործ հասարակա– կան կազմակերպություն է, որն իր շար– քերում միավորում է սովետական երիտա– սարդության առաշավոր զանգվածներին։ Կոմերիտմիությունը ՍՄԿԿ ակտիվ օգնա– կանն ու ռեզերվն է։ Հավատարիմ լենին– յան ավանդներին, Հա մ ԼԿԵՄ օգնում է կուսակցությանը՝ երիտասարդությանը կոմունիզմի ոգով դաստիարակելու, նը– րան նոր հասարակարգի կառուցմանը ներգրավելու, բազմակողմանի զարգա– ցած սերունդ պատրաստելու գործում։ ՀամԼԿԵՄ–ը գործում է ՍՄԿԿ–ի ղեկավա– րությամբ, նրա ուժը կուսակցության գա– ղափարներին ու գործին նվիրվածության և համոզվածության, գիտակցական կար– գապահության ու շարքերի միասնության մեշ է։ Ռուսաստանի կոմունիստական երիտա– սարդական միությունը (ՌԿԵՄ) ստեղծվել է 1918-ին։ 1924-ին նրան շնորհվել է Վ․ Ի․ Լենինի անունը՝ Ռուսաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միու– թյուն (ՌԼԿԵՄ)։ 1926-ի մարտին կոմերիտ– միությունը վերանվանվեց Համամիութե– նական լենինյան կոմունիստական երի– տասարդական միության (ՀամԼԿԵՄ)։ Հա մ ԼԿԵՄ կանոնադրության համաձայն, կոմերիտմիության շարքերը կարող են ընդունվել 14–28 տարեկան պատանի– ներն ու աղշիկները, ովքեր ընդունում են նրա կանոնադրությունը, ակտիվորեն մասնակցում կոմունիզմի կառուցմանը, աշխատում կոմերիտմիության որեէ կազ– մակերպությունում, կատարում կոմերիտ– միության որոշումները, մուծում անդա– մավճար։ 1983-ին Հա մ ԼԿԵՄ շարքերում կար ավելի քան 41803 հզ․ մարդ՝ ՍԱՀՄ բոլոր ազգերից ու ժողովուրդներից։ 1918–81-ին կոմերիտմիությունում քաղ․ դպրոց է անցել ավելի քան 160 մլն սովե– տական քաղաքացի։ 1918–80-ին ՍՄԿԿ շարքերն է ընդունվել ավելի քան 14 մլն կոմերիտական։ Մեծ է կոմերիտմիության դերը ժող․ կրթության բնագավառում։ Դպրոցներում սովորում է ավելի քան 8 մլն կոմերիտական, աշխատում է ավեւի քան 750 հզ․ ուսուցիչ–կոմերիտական և պիոներական ջոկատավար։ Կոմերիտ– միության սրբազան պարտքն է երիտա– սարդությանը պատրաստել սոցիալիստա– կան հայրենիքի պաշտպանությանը, պա– տանիներին ու աղջիկներին դա ստի արա– կել պրոլետարական ինտերնացիոնալիզ– մի, բոլոր երկրների երիտասարդության բարեկամության ոգով։ ՀամԼԿԵՄ կազմակերպական կառուց– վածքի ղեկավար սկզբունքը դեմոկրատա– կան ցենտրալիզմն է։ Կոմերիտմիությունը կառուցված է տերիտորիալ–արտադրա– կան հատկանիշով։ Նրա հիմքը սկզբնա– կան կոմերիտական կազմակերպություն– ներն են, որոնք ստեղծվում են ՀամԼԿԵՄ անդամների աշխատանքի կամ ուսման վայրում (գործարաններ, ֆաբրիկաներ, կոլտնտեսություններ, հիմնարկ–ձեռնար– կություններ, ուսումնական հաստատու– թյուններ, սովետական բանակի զորամա– սեր են), առնվազն 3 կոմերիտականի առ– կայության դեպքում։ Կոմերիտմիության բարձրագույն մարմինը ՀամԼԿԵՄ հա– մագումարն է։ Համագումարների միշե ընկած ժամանակահատվածում կոմերիտ– միության բոլոր աշխատանքները ղեկավա– րում է ՀամԼԿԵՄ Կենտր․ կոմիտեն, որն իր կազմից ընտրում է բյուրո և քարտու– ղարություն։ ՀամԼԿԵՄ աշխատանքները կազմակերպվում են կոլեկտիվ ղեկավա– րության լենինյան սկզբունքների խստիվ պահպանման, ներկոմերիտական դեմո– կրատիայի բազմակողմանի զարգացման, քննադատության և ինքնաքննադատու– թյան ծավալման հիման վրա։ Յուրաքան– չյուր կոմերիտական պարտավոր է լինել կոմունիստական շինարարության ակտիվ