ղության և առաջադիմության պատվար են։ ԶՈԻ–ի գաղափարական դաստիարա– կության հիմքում ընկած է մարքսիզմ– լենինիզմը։ ՍՍՀՄ ԶՈԻ կազմված են ստրատեգիական նշանակության հրթի– ռային, ցամաքային, հակաօդային պաշտ– պանության (ՀՕՊ) զորքերից, ռազմաօդա– յին ուժերից (ՌՕՈԻ), ռազմածովային նավատորմից (ՌԾՆ), ԶՈԻ–ի թիկունքից, քաղաքացիական պաշտպանության շտաբ– ներից և զորքերից։ Դրանք, իրենց հեր– թին, բաժանվում են զորատեսակների, հատուկ զորքերի ևն։ Երկրի պաշտպանու– թյան և ԶՈԻ գերագույն ղեկավարությունն իրագործում են ՍՄԿԿ ԿԿ, ՍՍՀՄ Գերա– գույն սովետը և ՍՍՀՄ Մինիստրների խոր– հուրդը։ ԶՈԻ–ի անմիջական ղեկավարու– թյունն (բացի սահմանապահ և ներքին զորքերից) իրականացնում է ՍՍՀՄ պաշտ– պանության մինիստրությունը՝ պաշտպա– նության մինիստրի գլխավորությամբ։ ԶՈԻ–ի յուրաքանչյուր տեսակ ղեկավա– րում է համապատասխան գլխ․ հրամանա– տարը, որը պաշտպանության մինիստրի տեղակալն է։ Սահմանապահ U ներքին զորքերը ղեկավարում են համապատաս– խանաբար ՍՍՀՄ Մինիստրների խորհըր– դին կից Պետ․ անվտանգության կոմիտեն և ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությու– նը։ Պաշտպանության մինիստրության կազմի մեջ մտնում են ԶՈԻ–ի Գլխ․ շտաբը, ԶՈԻ–ի տեսակների գլխ․ հրամանատար– ների վարչությունները են։ ՍՄԿԿ ԿԿ ԶՈԻ–ում կուսակցական–քաղ․ աշխատան– քըն իրականացնում է սովետական բանա– կի և ՌԾՆ–ի գլխ․ քաղ․ վարչության միջո– ցով։ ԶՈԻ–ի նյութական ապահովությունն իրականացնում են թիկունքի վարչություն– ներն ու ծառայությունները, որոնք են– թարկվում են պաշտպանության մինիստրի տեղակալ ԶՈԻ–ի թիկունքի պետին։ ՍՍՀՄ տարածքը բաժանված է ռազմական օկ– րուգների։ Սոցիալիստ, երկրների համա– տեղ անվտանգությունն ապահովելու, դաշ– նակցային պարտավորությունը կատարե– լու համար ԳԴՀ, ԼԺՀ, ՀԺՀ և ՉՍՍՀ տա– րածքում ժամանակավորապես տեղավոր– ված են սովետական զորախմբեր։ ԶՈԻ–ի տեսակներում, ռազմ, օկրուգներում, բա– նակներում, նավատորմերում Ան ստեղծ– ված են ռազմական խորհուրդներ։ ԶՈԻ համալրվում են սովետական քաղաքացի– ներից՝ ընդհանուր զինապարտության օ– րենքի հիման վրա։ Զինակոչվում են 18 տարին լրացած արական սեռի ներկայա– ցուցիչները՝ 1,5 ից 3 տարով։ Սպայական կադրերը, որոնք պատրաստվում են ռազմ, ուսումնարաններում, համալրվում են կա– մավոր սկզբունքով։ Սովետական բանակի և ՌԾՆ–ի պատմու– թյունն սկսվում է աշխարհում առաջին սոցիալիստ, պետության կազմավորման ժամանակաշրջանից։ ՍՍՀՄ ԶՈԻ ստեղծել է կոմկուսը՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորու– թյամբ։ Սովետների համառուսաստանյան II համագումարի որոշմամբ [1917-ի հոկտ․ 26 (նոյեմբ․ 8)] ստեղծվեց ռազմածովային կոմիտե, որը 1917-ի հոկտ․ 27 (նոյեմբ․ 9)–ից կոչվեց ռազմածովային գործերի ժողկոմխորհ, 1917-ի դեկտեմբերից՝ ռազմ, կոմիսարների կոլեգիա։ 1918-ի փետրվա– րին ստեղծվեց երկու ժողկոմատ՝ ռազմ․ և ռազմածովային գործերի։ 1918-ի հունվ․ 15(28)-ին ժողկոմխորհը դեկրետ ընդու– նեց կամավոր սկզբունքով բանվորագյու– ղացիական կարմիր բանակ (ԲԳԿԲ), իսկ հունվ․ 29 (փետր․ 11)-ին՝ բանվորագյու– ղացիական կարմիր նավատորմ (ԲԳԿՆ) ստեղծելու վերաբերյալ։ Հարձակման ան– ցած գերմ․ զորքերի դեմ կռվելու համար սովետական կառավարությունը 1918-ի փետր․ 21–ին Լենինի գրած «Սոցիալիստա– կան հայրենիքը վտանգի մեջ է» կոչ–դեկ– րետով դիմեց ժողովրդին։ Սկսվեց կամա– վորների զանգվածային ցուցակագրումը կարմիր բանակ և նրա զորամասերի կազ– մավորումը։ Ի նշանավորումն հեղափոխ․ ուժերի ընդհանուր զորահավաքի և Փետր․ 23-ին զավթիչներին ցույց տված քաջարի դիմադրության, այդ օրը ՍՍՀՄ–ում նըշ– վում է իբրև համաժող․ տոն՝ սովետական բանակի և ՌԾՆ–ի օր։ 1918–20-ի քաղա– քացիական պատերազմի և ռազմական ինտերվենցիայի տարիներին ԲԳԿԲ և ԲԳԿՆ–ի կառուցումն ընթանում էր բարդ պայմաններում։ ԲԳԿԲ–ի և ԲԳԿՆ–ի հա– մալրումը կամավորներով չէր կարող ապա– հովել զանգվածային կանոնավոր բանա– կի ստեղծումը։ 1918-ի ապրիլի 20-ի տվյալ– ներով կարմիր բանակում կար ընդամենը մոտ 200 հզ․ մարդ։ 1918-ի հուլիսի 10-ին Սովետների համառուսաստանյան V հա– մագումարը որոշում ընդունեց աշխատա– վորների (18-ից 40 տարեկան) համընդհա– նուր զինապարտության հիման վրա կար– միր բանակ կազմակերպելու, բանակում և նավատորմում զինվորական կոմիսարնե– րի ինստիտուտ մտցնելու մասին։ 1918-ի սեպտ․ սկզբին կարմիր բանակում ար– դեն հաշվվում էր 550 հզ․ մարդ։ 1918-ի սեպտ․ 6-ին ստեղծվեց Հանրապետության ռազմահեղւսփոխ․ խորհուրդ (ՀՌՀԽ), որն իրականացնելու էր զորքերի օպերատիվ և կազմակերպական ղեկավարությունը։ Նախատեսելով իմպերիալիզմի նոր հար– ձակումները, Լենինը առաջ քաշեց 3 մլն–ա– նոց բանակ ստեղծելու խնդիր։ 1918-ի սեպտեմբերին ստեղծվեց ՀՌՀԻ*-ի Դաշ– տային շտաբ (1921-ի փետրվարից՝ ԲԳԿԲ–ի շտաբ), որը ենթարկվում էր գլխ․ հրամանատարին և զբադվում զորքերի նախապատրաստմամբ ու ռազմ, գործո– ղությունների ղեկավարությամբ։ 1918-ի նոյեմբ․ 30-ին ստեղծվեց Բանվորագյուղա– ցիական պաշտպանության խորհուրդ՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ։ 1919-ի մարտին ՌԿԿ(բ) VIII համագումարը հա– վանություն տվեց ռազմ, շինարարության լենինյան ուղուն, հակահարված հասցը– րեց, այսպես կոչված, ռազմ, օպոզիցիայի ներկայացուցիչներին, որոնք դեմ էին կանոնավոր բանակ ստեղծելուն, հին զինվորական մասնագետների օգտագործ– մանը են։ Համագումարը որոշեց ստեղծել ՀՌՀԽ–ի քաղ․ բաժանմունք, որը 1919-ի մայիսին վերակազմվեց քաղվարչության։ 1919-ի վերջին կարմիր բանակում կար 3 մլն, 1920-ի աշնանը՝ 5,5 մլն մարդ։ Բանվորները կազմում էին 15% , գյուղա– ցիները՝ 77% և այլք՝ 8% ։Կարմիր բանակի ստեղծմանը զուգըն– թաց զարգանում էր մարքսիստական–լե– նինյան ուսմունքի վրա հիմնված սովե– տական ռազմական գիտությունը։ Ստեղծ– վեցին կարմիր բանակի առաջին կանոնա– դրությունները։ Քաղաքացիական պատե– րազմի ավարտից հետո կարմիր բանակն անցավ խաղաղ դրության և կրճատվեց 10 անգամ։ 1923-ին վերստեղծվեց ռազմ, և ծովային գործերի միացյալ ժողկոմատը։ Ռազմ, ռեֆորմի ընթացքում 1924–25-ին կրճատվեց և նորացվեց կենտր․ ապարա– տը, մտցվեցին զորամասերի և միավո– րումների նոր հաստիքներ, բարելավվեց հրամանատարության սոց․ կազմը։ 1925-ին ընդունվեց ընդհանուր միութենա– կան օրենք «Պարտադիր զինծառայու– թյան մասին», որն ամրապնդեց ռազմ, ռե– ֆորմի միջոցառումները։ 1937-ին բանակի և նավատորմի շարքերում կար 1,5 մլն, 1941-ի հունիսին՝ մոտ 5 մլն մարդ։ 1934-ին ՍՍՀՄ ԿԳԿ վերացրեց ՍՍՀՄ ՌՀԽ, ռազմ, և ծովային գործերի ժողկոմատը վերան– վանվեց ՍՍՀՄ պաշտպանության ժողկո– մատ։ 1935-ին ԲԳԿԲ–ի շտաբը վերակազմ– վեց Գլխ․ շտաբի։ 1937-ին ստեղծվեց ընդ– հանուր միութենական ՌԾՆ–ի ժողկոմատ, կարմիր բանակի քաղվարչությունը վե– րանվանվեց քաղ․ պրոպագանդայի գլխ․ վարչություն։ 1939-ի սեպտ․ 1-ին ընդուն– վեց «Համընդհանուր զինապարտության» օրենք։ Բարելավվեց բանակի սոցիալ․ կազմը, զինվորների և կրտսեր հրամկազ– մի 40–50% –ը բանվոր դասակարգի ներ– կայացուցիչներ էին։ 1939-ին կային 14 ռազմ, ակադեմիաներ, ցամաքային զորքե– րի 63,ՌԾՆ–ի 14 ռազմ, ուսումնարաններ, օդաչուական և օդաչուատեխ․ 32 դպրոց։ 1935-ի սեպտեմբերին մտցվեցին անհա– տական զինվորական, 1940-ի մայիսից՝ գեներալական և ծովակալական կոչում– ներ։ Տեխ․ հագեցվածությունը հնարավո– րություն տվեց բարելավել զորքերի կազ– մակերպական կառուցվածքը։ Հետագա զարգացում ստացավ ռազմ, ստրատե– գիան (տես Ստրատեգիա ռազմական), որի տեսական դրույթները ստուգվեցին 1939–40-ին՝ խասան լճի, Խալխին Գոլ գետի շրջանում և սովետա–ֆինլանդական պատերազմում կարմիր բանակի մարտա– կան գործողություններում։ Սովետական Միության Հայրենական մեծ ւցատերազմ 1941-45-Ь նախօրեին, չնայած ձեռք առնված բոլոր միջոցներին, չէր ավարտվել ԶՈԻ–ի նախապատրաստու– մը ֆաշիստ, ագրեսիային հակահարված տալու համար և ԶՈԻ–ի վերակառուցումը տեխ․ նոր հիմքի վրա։ 1941-ի հունիսի 22-ին ֆաշիստ․ Գերմանիան ուխտադրուժ հարձակվեց ՍՍՀՄ–ի վրա։ Հայրենական մեծ պատերազմը ծանր փորձություն էր ՍՍՀՄ ԶՈԻ–ի համար։ Գերմ․ զորքերը պատերազմի առաջին ամիսներին կարո– ղացան հարյուրավոր կիլոմետրեր խո– րանալ ՍՍՀՄ տարածքում։ Մինչև 1941-ի հուլիսի 1-ը պահեստից զորակոչվեց 5,3 մլն մարդ։ Երկրի տնտեսության հիմն, ճյուղերն անցան ռազմ, արտադրության։ 1941-ի հունիսի 30-ին ստեղծվեց արտա– կարգ մարմին՝ Պաշտպանության պետ․ կոմիտե (ՊՊԿ, Ի․ Վ․ Մտալինի նախագա– հությամբ), որը ղեկավարում էր երկրի ամբողջ կյանքը, միավորում թիկունքի և ճակատի բոլոր ուժերը թշնամուն ջախ– ջախելու համար։ 1941-ի օգոստ․ 8-ին ստեղծվեց Գերագույն գլխ․ հրամանատա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/601
Այս էջը սրբագրված չէ