դասակարգը, կոմունիստական կուսակ– ցության ղեկավարությամբ, վերացրեց բուրժուազիայի և կալվածատիրության քաղ․ իշխանությունը և ժողտնտեսության կարևորագույն ճյուղերում արտադրության հիմնական միջոցների ազգայնացման ու հանրայնացման ուղիով երկրում իշխող տնտ․ դիրքեր գրավեց։ էկոնոմիկայի, այդ վճռորոշ ոլորտներում հիմնվելով սոցիա– լիստ․ սեփականության վրա, բանվոր դասակարգը, կոմունիստական կուսակ– ցության գլխավորությամբ, մանրապրան– քային գյուղաց․ տնտեսությունը կոոպերաց– ման ուղիով վերափոխեց սոցիալիստ, խո– շոր տնտեսության։ Մասնավոր մանր գյոլ– ղաց․ սեփականությունը փոխարինվեց խո– շոր սոցիալիստ, կոլտնտեսային–կոոպե– րատիվ սեփականությամբ։ Դրա շնորհիվ 30-ական թթ․ կեսերին սոցիալիստ, սե– փականությունը, պետ․ և կոլտնտեսային– կոոպերատիվ ձևերով, երկրի էկոնոմի– կայում դարձավ տիրապետողը։ Արմատա– պես փոխվեց արտադրության նպատակը, որը սկսեց որոշվել սոցիաչիզմի հիմնա– կան ւոնւոեսակւսն օրենքով։ Սոցիալիստ, էկոնոմիկան զարգանում է պլանաչափո– րեն, առանց ճգնաժամերի ու անկումնե– րի, որն ապահովում է ամբողջ ժողտնտե– սության աճման կայուն տեմպեր։ Սոցիա– լիստ․ սեփականությունը, ժողովրդական տնտեսության ւզչանաչափ, համամասն զարգացման օրենքի գործողությունը հա– սարակության պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն են ստեղծել ամբողջ ժողտնտեսությունը զարգացնել միասնական պետ․ պլանով։ ժողտնտե– սության կառավարումն իրականացվում է դեմոկրատական ցենտրաչիզմի սկզբուն– քի հիման վրա, մասսայական սոցիաչիս– տական մրցությունը դարձել է երկրի տնտ․ զարգացման շարժիչ ուժը։ Սովետական էկոնոմիկային յուրահատուկ է ըստ աշ– խատանքի քանակի ու որակի բաշխման սոցիալիստ․ սկզբունքը։ Աշխատանքի արդյունքներում անձնական ու կոլեկտիվ նյութական շահագրգռվածությունը խթա– նում է աշխատանքի արտադրողականու– թյան ու արտադրանքի թողարկման աճը։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին (1929–40) արդյունաբերու– թյունն ու գյուղատնտեսությունը էապես աճեցին։ Սոցիալիստ, ինդուստրացման ու գյուղատնտեսության կուեկտիվացման, կուչտուրական հեղափոխության իրակա– նացման շնորհիվ ՍՍՀՄ–ում սոցիալիզմը տնտեսապես հաղթանակեց։ 30-ական թթ․ վերջերին երկիրը թևակոխեց նոր՝ հաղ– թանակած սոցիալիզմի ամրապնդման ու զարգացման փուլը։ Սակայն 1941-ին տնտ․ խաղաղ շինարարությունը ՍՍՀՄ–ում ընդ– հատվեց։ Հայրենական մեծ պատերազ– մի տարիներին երկրի էկոնոմիկան դըր– վեց ռազմ, հիմքի վրա, որը հնարավորու– թյուն տվեց սովետական բանակն ապա– հովել ժամանակակից զենքով, հանդեր– ձանքով ու տեխնիկայով։ Պատերազմում սովետական ժողովուրդը ֆաշիստ․ Գեր– մանիայի և նրա դաշնակիցների նկատ– մամբ ձեռք բերեց ոչ միայն ռազմ․, այլև տնտ․ հաղթանակ։ Ապացուցվեց, որ ՍՍՀՄ էկոնոմիկան կապիտալիստականի համե– մատ առավել կենսունակ է, արդյունա– վետ։ Չնայած ֆաշիստ, ագրեսիայի հե– ՍՍ^Մ տնտեսական Ա սոցիալական զարգացման հիմնական ցուցանիշները 1940–83-ին (1940=1) 1940 1960 | 1970 1983 Համախառն հասարակական արդյունքը 1 4,2 8,1 15,0 Արտադրված ազգային եկամուտը 1 4,4 8,7 15,8 ժողտնտեսության արտադր․ հիմնական ֆոնդերը 1 3,2 7,4 19,5 Արդյունաբերության ամբողջ արտադրանքը 1 5,2 12 23,0 Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1 1,6 2,2 2,7 Տրանսպորտի բեռնաշրջանառությունը 1 3,8 7,7 15,1 Կապիտալ ներդրումները 1 6,4 12,5 23,5 Բանվոր–ծառայողների թիվը 1 1,8 2,7 3,4 Հասարակական աշխատանքի արտադրողականությունը 1 4,0 7,4 11,9 Մեկ բնակչի իրական եկամուտները 1 2,5 4,0 6,1 Մանրածախ ապրանքաշրջանառությունը 1 3,2 6,3 11,4 տևանքով երկիրը կորցրեց ազգ․ հարըս– տության մոտ 30%–ը, բայց արդեն 4-րդ հնգամյակի (1946–50) ընթացքում, հիմ– նականում ներքին ռեսուրսների հաշվին, ավերված տնտեսությունը վերականգնը– վեց։ 50-ական թթ․ վերջերին սոցիալիզմի նյութատեխ․ բագան ընդլայնվեց ու ամ– րապնդվեց, խոշոր նվաճումներ ձեռք բեր– վեցին սոցիալիստ, արտադր․ հարաբե– րությունների զարգացման ու կատարե– լագործման բնագավառում, սոցիալիզմը լիակատար և վերջնական հաղթանակ տա– րավ։ 60-ական թթ․ ԱՍՀՄ–ը թևակոխեց զարգացած սոց իաչիստական հասարա– կարգի փուլը։ Տասնամյակի ընթացքում համախառն հասարակական արդյունքը կրկնապատկվեց, արդ․ արտադրանքն ավելացավ 2,3, գյուղատնտ․ համախառն արտադրանքը՝ 1,4, կապիտալ ներդրում– ները՝ մոտ 2, հասարակական աշխատան– քի արտադրողականությունը՝ 1,8 անգամ ևն։ 70-ական թթ․ սովետական երկիրն էական առաջընթաց ապրեց կոմունիզմի նյութատեխնիկական բազայի կառուցման բոլոր ուղղություններում։ Որակական նոր մակարդակի հասան արտադրողական ուժերը, խորությամբ ու լայնությամբ զար– գացավ գիտատեխնիկական հեղափոխու– թյունը, գիտությունն ավելի ու ավելի վե– րածվեց արտադրողական ուժի։ ՍՍՀՄ էկոնոմիկան միասնական ժող– տնտ․ ամբողջություն է, որն ընդգրկում է երկրի տարածքում հասարակական ար– տադրության, բաշխման ու փոխանակման բոլոր օղակները։ էկոնոմիկայի կառուց– վածքում առաջատարը արդյունաբերու– թյունն է և նրա այն ճյուղերը, որոնք թո– ղարկում են արտադրության կարևորա– գույն միջոցները։ Կարևորվում են տնտ․ աճի որակական գործոնները, արտադր․ ֆոնդերի ավելացումն ու արմատական նորացումը, հասարակական արտադրու– թյան ճյուղային կառուցվածքի բարելա– վումը, էկոնոմիկայի հիմքի՝ ծանր արդ– յունաբեության, կայուն հավասարակշըռ– ված աճի ապահովումը։ Տնտեսության պլանային համակարգը հնարավորություն է տալիս միասնական տեխ․ քաղաքակա– նություն վարել, ապահովել գիտության հիմնական ուղղությունների կոմպլեքս զարգացումը։ Ստեղծվում ու ներդրվում են աշխատանքի նոր գործիքներ, կատարե– լագործվում տեխնոլոգիական պրոցեսնե– րը, օգտագործվում էներգիայի նոր աղ– բյուրներ ու նոր նյութեր։ Պետ․ սեկտորում արտադրության հա– մակենտրոնացման, արտադր․, համամիու– թենական ու հանրապետ․ արդ․ միավո– րումների ստեղծման ուղիով կառավա– րումը կատարելագործվում է։ 1982-ին արդյունաբերության մեջ գործում էր ինք– նուրույն հաշվեկշիռ ունեցող 8,0 հզ․ ձեռ– նարկություն ընդգրկող 4,2 հզ․ արտադր․ ու գիտաարտադր․ միավորում (ինքնու– րույն հաշվեկշռով ձեռնարկությունների ընդհանուր թիվը՝ 45 հզ․)։ ՌՍՖՍՀ եվ– րոպ․ մասում, Ուրալում, Սիբիրում և այ– լուր ձևավորվում են խոշոր տերիտորիալ– արտադր․ համալիրներ։ Կոլտնտեսային– կոոպերատիվ սեկտորում տնտեսություն– ների խոշորացման, միջկոլտնտեսային միավորումների, սովխոզային–կոլտնտե– սային, պետական–կոլտնտեսային արտա– դըր․ ձեռնարկությունների կազմավորման ուղիով սեփականությունը համակենտ– րոնացվում է։ Ձևավորվում է ՍՍՀՄ ագ– րոարդ․ համալիրը (ԱԱՀ), որի հիմնա– կան խնդիրն է երկիրն ապահովել պարե– նով ու գյուղատնտ․ հումքով։ Գիտության ու տեխնիկայի նվաճումների հիման վրա 70-ական թթ․ հետագա զարգացում ստա– ցան կամ ստեղծվեցին ատոմային մեքե– նաշինությունը, տիեզերական ու լազե– րային տեխնիկան, էլեկտրոնային, միկ– րոէլեկտրոնային, մանրէաբանական արդ– յունաբերությունը, արհեստական ալ– մաստների արտադրությունը ևն։ 1982-ին արդյունաբերությունը թողարկեց ավելի քան 721,5 մլրդ ռ․ արտադրանք (ձեռնար– կությունների փաստացի գործող մեծա– ծախ գներով), գյուղատնտ․ արտադրանքի ծավալը կազմեց 127,4, կապիտալ ներ– դրումների ծավալը՝ 143,7, արտադր․ ֆոն– դերը (տարվա վերջին)՝ 1968 մլրդ ռ․ ևն։ ՍՍՀՄ էկոնոմիկան միավորում է բոլոր միութենական հանրապետությունների ու երկրի տնտ․ շրջանների էկոնոմիկան, զարգանում որպես միասնական ամբող– ջություն՝ ելնելով ՍՍՀՄ–ի և առանձին վերցրած յուրաքանչյուր միութենական հանրապետության շահերից։ Սովետական էկոնոմիկան բարեկամության, եղբայրա– կան փոխօգնության, սուվերենության և փոխշահավետության սկզբունքների հի– ման վրա զարգանում է նաև ՏՓԽ–ի ան– դամ–երկրների էկոնոմիկայի հետ սերտ համագործակցությամբ (տես Ինտեգրա– ցիա սոցիալիստական)։ Արդյունաբերու թյունը Արդյունաբերության զար– գացումը 191 8–4 5-ի ն։ Հոկտեմ– բերյան հեղափոխությունից հետո 1917– 1918-ին արդյունաբերությունը հիմնակա– նում ազգայնացվեց։ Քաղաքացիական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/603
Այս էջը սրբագրված չէ