շնորհիվ ապահովվեց արդ․ արտադրու– թյան աճի 75%–ը, ստեղծվեց 2374 կառա– վարման ավտոմատ համակարգ (ԿԱՀ)։ 1980-ի վերջի դրությամբ որակի պետ․ նշանով թողարկվում էր 88 hq․ արտադրա– տեսակ։ Հնգամյակի տարիներին արդյու– նաբերության արտադր․ հիմնական ֆոն– դերն ավելացան 43% –ով, գործարկվեց 1200 արդ․ խոշոր ձեռնարկություն՝ Ռեֆ– տենսկիի և էկիբաստուգի ՊՇԷԿ–1-ը, Կուրսկի, Հայկ․ ԱԷԿ–ները, Լիսիչանսկի, Պավլոդարի նավթավերամշակման, Կրաս– նոդարի քիմ․ գործարանները, Կարագան– դայի շրջ․ «Վոստոչնայա» կենտրոնական հարստացուցիչ ֆաբրիկան, Կամայի ավ– տոգործարանը, Վոլգադոնի «Ատոմմաշ», Կիրովի «էլեկտրոբիտպրիբոր», Կուրսկի կաշվի գործարանները, Անդիժանի ման– վածքային–գործվածքային ֆաբրիկան, Լիպեցկի, ժիտոմիրի մսի կոմբինատները են։ 1982-ին արդ․ արտադրանքի ընդհա– նուր ծավալը ձեռնարկության փաստացի գործող գներով կազմեց 721,5 մլրդ ռ․, որի 90,6%–ը բաժին էր ընկնում վերամշակող արդյունաբերության արտադրանքին։ Արդյունաբերության զարգացման գլխ․ ուղղություններն են՝ արտադրության էլեկտրիֆիկացումն ու քիմիացումը, տեխ– նոլոգիական պրոցեսների համալիր մե– քենայացումն ու ավտոմատացումը։ Կապիտալ ներդրումներն արդյունաբերության մեջ 1918–82-ին կազմել են 851,1 մլրդ ռ․, կամ ՍՍՀՄ ժող– տնտեսության մեջ ամբողջ կապիտալ ներդրումների 35,8%-ը։ Արդյունաբերու– թյան «Ա» U «Р» խմբերի ճյուղերում կա– պիտալ ներդրումների հարաբերակցու– թյունը կայուն է․ X հնգամյակի տարինե– րին, օրինակ, այն կազմել է 87,8 և 12,2% ։ Պետ․ կապիտալ ներդրումների ընդհա– նուր ծավալում անընդհատ բարձրանում է գործող ձեռնարկությունների վերակա– ռուցման, ընդլայնման ու տեխ․ վերազին– ման վրա դրանց ծախսի բաժինը։ Արդյու– նաբերության արտադր․ հիմնական ֆոն– դերը 1982-ին կազմեցին 634 մլրդ ռ․ կամ ժողտնտեսության արտադր․ հիմնական ֆոնդերի 47,6 և բոլոր հիմնական ֆոնդե– րի 32,2%–ը։ ՍՍՀՄ արդյունաբերության արդյունաբերաարտադր․ անձնակազմի տարեկան միջին թիվը 1982-ին 37,6 մլն էր (1940-ին՝ 13 մլն), որի 79,7%–ը բան– վորներ, 14,3%–ը՝ ինժեներատեխ․ աշխա– տողներ, 3,4%-ը՝ ծառայողներ, 1,5%-ը՝ կրտսեր սպասարկող անձնակազմ և պա– հակային աշխատողներ։ Արդյունաբերա– արտադր․ անձնակազմը կրել է որակա– կան փոփոխություններ․ 1940-ին արդ․ ձեռնարկություններում զբաղված բարձ– րագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողների թիվը կազմում էր 311 հզ․, այդ թվում բարձրագույն կրթու– թյամբ՝ 152 հզ․ մարդ, իսկ 1980-ին4 հա– մապատասխանաբար 7236 և 2346 հզ․ մարդ։ Միութենական հանրապե– տությունների արդյունաբե– ր ու թ յ ու ն ը։ ՍՍՀՄ արդյունաբերու– թյունը տեղաբաշխված է լենինյան ազգ․ քաղաքականության սկզբունքներին հա– մապատասխան U ՍՍՀՄ ամբողջ ժողտըն– տեսության ու յուրաքանչյուր միութենա– Կարագանդայի մետալուրգի ական կոմբինատը Արնմտասիբիրական մետալուրգիական գոր– ծարան (Կեմերովոյի մարզ) Բելոռուսական ավտոգործարանի ԲելԱԶ ավ– տոմեքենան կան հանրապետության, երկրի բոլոր տնտ․ շրջանների համալիր զարգացման անհրաժեշտությամբ՝ ելնելով սովետա– կան մարդկանց նյութական ու կուլտուրա– կան մակարդակի անշեղ բարձրացման ապահովման շահերից։ 1940–82-ին, ՄՍՀՄ արդ․ արտադրության ընդհանուր ծավալի 22 անգամ աճի դիմաց, Հայկ․ ՍՍՀ–ում այն ավելացել է 50, Կիրգիզ․ ՍՍՀ–ում՝ 40, Մոլդավ․ ՍՍՀ–ում՝ 57, Լիտվ․ ՍՍՀ–ում՝ 63 անգամ են։ Արդյունաբերության հիմնական ճյու– ղերը։ Արդյունաբերությունը միավորում է հումք և վառելանյութ արդյունահանող (հայթայթող արդյունաբերություն) և արդ․ ու գյուղատնտ․ հումք վերամշակող (մշա– կող արդյունաբերություն) ճյուղերը։ էլեկտրաէներգետիկան։ 1982-ին էլեկտրաէներգիայի ավելի քան 86% –ը արտադրվում էր ՋԷԿ–երում (ներ– առյալ ԱԷԿ–ներ)։ էլեկտրաէներգիայի 60%–ն արտադրում են 1 ԳՎտ և ավելի հզո– րությամբ էլեկտրակայանները (1980-ին դրանց թիվը՝ 72)՝ Կրասնոյարսկի (6,0 ԳՎտ), Բրատսկի (4,5 ԳՎտ), Ուստ– Իլիմի (3,8 ԳՎտ) հէկերը, Լենինգրադի ԱԷԿ–ը (3,0 ԳՎտ) են։ Անընդհատ աճում է ագրեգատների միավոր հզորությունը․ X հնգամյակում ջերմատուրբինների հա– մար այն կազմում էր 1200 հզ․ կվա, հիդրո– տուրբինների համար՝ 640 հզ․ կվա են։ էլեկտրակայանների աշխատանքը բնո– րոշվում է բարձր ցուցանիշներով՝ 1960– 1982-ին ընդհանուր օգտագործման էլեկ– տրակայաններում վառելանյութի ծախսը կրճատվել է 30% –ով և 1 կվւռ/ժ էլեկտրա– էներգիայի համար կազմել 327 գ (ավելի քիչ, քան ԱՄՆ–ում)։ Ընդհանուր օգտա– գործման էլեկտրակայաններն ու բլոկ– կայանները տալիս են երկրի ամբողջ էլեկ– տրաէներգիայի 97%–ը։ էլեկտրահաղորդ– ման գծերի (ԷՀԳ) շինարարության շնոր– հիվ ստեղծվել է ՍՍՀՄ եվրոպ․ մասի էլեկտրաէներգետիկական միասնական համակարգը և ձեավորվել ՍՍՀՄ միաս– նական էներգետիկական համակարգը (ՄԷՀ)։ 1979-ին վերջինիս կազմում աշխա– տում էր շրջանային 93 էլեկտրաէներգե– տիկական համակարգերից ավելի քան 70-ը, որով Նւպահովվում է ՄՄՀՄ եվրոպ․ մասի, Անդրկովկասի, Ուրալի, Հս․ Կով– կասի, Արմ․ Սիբիրի շրջանների ժողտըն– տեսության էներգամատակարարումը։ 1982-ին 35 կվ և ավելի լարվածությամբ օդային էլեկտրացանցերի ընդհանուր եր– կարությունը կազմում էր 82,3 հզ․ կմ՝․ Վիննիցա–Ալբերտիրշա (ՀԺՀ) ԷՀԳ–ի կա– ռուցման շնորհիվ ՄՄՀՄ ՄԷՀ–ն կապվել է «Միր» միջազգային միացյալ էներգա– համակարգի հետ, որն ընդգրկում է ԲԺՀ, ԳԴՀ, ԼԺՀ, ՀԺՀ, ՉՍՍՀ, ՌՍՀ էներգահա– մակարգերը։ Վառելանյութերի ա ր դ յ ու– նաբերությունը ներառնում է ած– խի, նավթի, գազի, տորֆի, թերթաքարի ճյուղերը։ Որպես տեղական վառելանյութ օգտագործվում է նաև փայտը։ Վառելա– նյութի (պայմանական) արդյունահանու– մը 1913-ին կազմել է 48,2, 1940-ին՝ 237,9, 1960-ին՝ 692,8, 1982-ին՝ 1990,2 մլն ա Վառելանյութի հիմնական սպառողներն են էլեկտրաէներգետիկան (արդյունահան– վող վառելանյութի օրգ․ տեսակների մինչե 1/2-ը), տրանսպորտը, մետալուրգիան։ Վառելանյութի հաշվեկշռում ավելի բարձր է նավթի (1982-ին՝ 44,0% –ը) և գազի (29,7%–ը) տեսակարար կշիռը։ Ածխի արդյունաբերությ ու– ն ը։ 1913-ին երկրում ածխի արդյունա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/605
Այս էջը սրբագրված չէ