Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/612

Այս էջը սրբագրված չէ

Մոլդավ․ UlK-ում և ՌՍՖՍՀ Ո1 Ուկր․ UU-C շատ մարզերում գործնականում չի արձա– նագրվել բրուցելոզը, երկրի զգալի տարա– ծություններում՝ կենդանիների տուբերկու– լոզը։ ՍՍՀՄ–ում սիբիրախտը, կատաղու– թյունը, դաբաղը, խոզերի ժանտախտը, Նյուքասլի հիվանդությունը, պիրոպլազ– միդոգները հանդիպում են եզակի դեպ– քերում։ Անասնաբուժ․ ծառայությունն ունի գիտահետազոտ․ բուժկանխարգելիչ, ախ– տորոշիչ և անասնաբուժա–սան․ ծառայու– թյան հիմնարկների լայն ցանց։ 1981-ին ԱՍՀՄ–ում կար 30 հզ–ից ավելի անասնա– բուժ․ հիմնարկ, որտեղ աշխատում էին 120 հզ․ անասնաբույժ և 200 հզ․ բուժակ։ Տարեկան իրագործվում է տարբեր բնույ– թի մոտ 6 մլրդ պատվաստում և հատուկ միջոցառում։ ՍՍՀՄ–ը Անասնաբուժ․ հա– մաշխարհային ասոցիացիայի (1928-ից), Կենդանիների համաճարակաբանության միջացգային բյուրոյի (1927-ից) անդամ է, համագործակցում է ՄԱԿ–ի Առողջապա– հության, Պարենային և գյուղատնտ․ հա– մաշխարհային այլ կազմակերպություն– ների հետ։ Դյուղատնտեսա կա ն ար– տադր ու թ յ ա ն տեղաբաշխու– մը U մասնագիտացումը։ Ագ– րո կ լի մա յ ա կ ա ն ռեսուրսնե– ր ը (ջերմություն, խոնավություն, արե– գակնային ճառագայթում) գյուղատնտե– սության տեղաբաշխման և մասնագիտաց– ման գոտիական առանձնահատկություն– ները բնորոշող բնական գործոններից են։ Երկրի ամբողջ տարածքի գյուղատնտ․ կարևորագույն առանձին շրջանների հա– մար, ինչպես նաև ըստ երկրամասերի, մարզերի և հանրապետությունների կա– տարվել է դրանց գնահատումը։ Ջերմության պաշարները գյուղատնտ․ նպատակների համար գնահատում են 10°Շ–ից բարձր օդի օրական միջին ջեր– մաստիճանների գումարով։ Արկտիկա– կան գոտում, որտեղ օրական միջին ջեր– մաստիճանների գումարը 400°0ից ցածր է, բույսերը մշակում են միայն ծածկած գրունտում։ Մերձարկտիկական գոտում (ջերմաստիճանների գումարը՝ 400– 1000°C) երկրագործությունը կազմակերպ– վում է նպաստավոր միկրոկլիմա ունեցող փոքր հողակտորներում։ Այստեղ մշակում են ցրտադիմացկուն բանջարային և կե– րային կուլտուրաներ, իսկ գոտու հվ–ում՝ նաև աշնանացան աշորա, գարի, վարսակ։ Երկրագործական հիմնական շրջանները գտնվում են բարեխառն գոտում, որտեղ օրական միջին ջերմաստիճանների գու– մարը հս–ում հասնում է 1000°Շ–ի, ՍՍՀՄ եվրոպական մասի հվ–ում՝ 3600°Շ–ի, Մի– ջին Ասիայի հվ–ում՝ 5000°Շ–ի։ Աշնանացանների և բազմամյա կուլտու– րաների տեղաբաշխումը բարեխառն գո– տում որոշվում է նաև ձմռան կլիմայական պայմաններով։ ՄՄՀՄ եվրոպ․ մասի հվ– արլ–ում, Սիբիրի և Ղազախստանի շատ շրջաններոմ ոչ մեծ ձնածածկույթը և խիստ ձմեռը սահմանափակում են աշնանացան կուլտուրաների մշակության տարածքը։ Պտղատու ծառերի տարածման շրջաննե– րի սահմանները որոշվում են տվյալ տե– սակի (սորտի) աճման պայմաններին հա– մապատասխանող կրիտիկական ջերմաս– տիճանից ցածր օդի նվազագույն ջերմ– աստիճաններ ունեցող ձմեռների 50% –ա– նոց հավանականությամբ։ Դեղձենու և հնդկ․ ընկուզենու համար այդ սահմանն անցնում է նվազագույն ջերմաստիճան– ների –20°C, խնձորենու և տանձենու միջին ռուսական սորտերինը՝ –35°C իզոգծերով ևն։ ՍՍՀՄ մերձարևադարձա– յին գոտու շրջաններում, որտեղ օրական միջին ջերմաստիճանների գումարը 3600°C Է, ջերմության պաշարներն ապահովում են մերձարևադարձային կուլտուրաների (ցիտրուսայիններ, եղրիզենի, դափնի, թեյ ևն) աճը։ Գյուղատնտեսության հա– մար անհրաժեշտ ջրի պաշարները գնա– հատվում են ըստ տարածքի խոնավաց– ման աստիճանի։ Խոնավ և չորային գոտի– ների սահմանն անցնում է հս․ անտառա– տափաստաններով։ Չորային գոտում բեր– քի անկայունությունն ավելանում է երկրի հվ–արլ․ շրջաններում։ Ուկրաինայի և Հս․ Կովկասի տափաստանային շրջաններում յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում միջին և ուժեղ երաշտները կրկնվում են 2 կամ 4 տարին մեկ, Ներքին Պովոլժիեոււք և դեպի Օրենբուրգ–Ցելինոգրադ–Պավ– լոդար գծից հվ․՝ 4–5, տեղ–տեղ՝ մինչև 6 տարին մեկ։ Հեռավոր Արևելքում, որ– տեղ մուսսոնային կլիմայի շնորհիվ տե– ղումների ամառային առավելագույնը զգալի Է, որը զուգակցվում է օդի մեծ խո– նավության ու ամպամածության հետ, վեգետացիայի պայմանները տարբերվում են այլ շրջանների պայմաններից։ Այդ– տեղ մշակության համար ընտրվում են գյուղատնտ․ բույսերի որոշակի տեսակներ (օրինակ, սոյա) և յուրահատուկ ագրո– տեխնիկա։ Ջերմության և խոնավության պաշար– ների համալիր գնահատման շնորհիվ որոշված է հացահատիկային կուլտուրա– ների բերքատվության օպտիմալ կլիմա– յական ապահովվածության գիծը։ Դրա– նից հս․, ջերմության պակասի պատճա– ռով, հնարավոր չէ մշակել ուշահաս, առա– վել բերքատու կուլտուրաներ (սորտեր), իսկ դեպի հվ․ արդյունավետությունը սահ– մանափակող գործոնը խոնավության պա– կասն է։ Դեպի հս․ գտնվող շրջանները, որ– տեղ ջերմաստիճանների գումարը 1800°C իզոգիծն է (առավելապես ԱՍՀՄ եվրոպ․ մասի ոչ սևահողային գոտին), աշնանա– ցան, գարնանացան, հացահատիկային, կերային կուլտուրաները, կարտոֆիլը, բանջարեղենը կայուն ձևով ապահովված են ջերմությամբ և խոնավությամբ։ Արեգակնային ճառագայթման պաշար– ները գնահատվում են բույսերի բնակա– նոն ֆոտոսինթեզն ապահովելու տեսան– կյունից։ Գյուղատնտ․ արտադրանքի որոշակի տեսակներն արտադրվում են նպաստա– վոր կլիմայական և տնտ․ պայմաններ ունեցող շրջաններում։ Դրանցից յուրա– քանչյուրում ստեղծվում են առաջատար և լրացուցիչ գյուղատնտ․ ճյուղեր, րրոնց արդյունավետ զուգակցումն ապահովում է գյուղատնտեսության համալիր զարգա– ցումը։ Առանձին շրջանների գյուղատըն– տեսության զարգացման մասին տես միու– թենական հանրապետություններին, մար– գերին, երկրամասերին, ինքնավար հան– րապետություններին նվիրված հոդված– ները (օրինակ, Ղազախական Սովետա– կան Սոցիաւիստական Հանրապետու– թյուն, Ստավրոպոչի երկրամաս, Կոստ– րոմայի Սարզ, Աբխազական Ինքնավար Սովետական Սոցիաւիստական Հանրա– պետություն ևն)։ ժամանակակից գյուղատնտեսության համար բնորոշ է արտադրության համակենտրո– նացման և մասնագիտացման պրոցես– ների խորացումը։ Հացահատիկի արտա– դրությամբ գործնականում զբաղվում են գրեթե բոլոր գյուղատնտ․ ձեռնարկու– թյունները, իսկ ապրանքային հացահա– տիկի գերակշռող մասն արտադրում են խոշոր մեքենայացված կոլտնտեսություն– ները և սովետական տնտեսությունները։ Խոշոր քաղաքների և արդ․ կենտրոնների մոտ կազմակերպվել են մասնագիտաց– ված կարտոֆիլագործական և բանջարա– բուծական տնտեսություններ։ Բանջարա– բուծության մասնագիտացումը մշտապես խորանում է, ինքնուրույն ճյուղ է դառ– նում վաղահաս բանջարեղենի արտադրու– թյունը, ստեղծվում են խոշոր ջերմատնա– յին կոմբինատներ։ Կատարելագործվում է անասնապահ, ճյուղերի մասնագիտա– ցումը, որոնք աստիճանաբար անցնում են արդ․ հիմքի, ավելանում է մասնագի– տացված կոլտնտեսությունների, սովե– տական տնտեսությունների և միջտնտե– սային ձեռնարկությունների թիվը։ Արագ զարգանում է արդ․ թռչնաբուծությունը։ Այս ճյուղի ապրանքային արտադրանքի հիմնական մասը տալիս են ՍՍՀՄ թըռչ– նարդի արդ․ խոշոր ձեռնարկությունները, որի համակարգի մեջ են մտնում 910 թըռչ– նաֆաբրիկա, 243 թռչնաբուծական և 254 տոհմային սովետական տնտեսություն և տոհմաբուծարան, 513 ինկուբատորա– թռչնաբուծական կայան, գիտահետազո– տական հիմնարկների ցանց (1980)։ ՍՍՀՄ–ում բոլոր կատեգորիայի տնտեսու– թյուններում ձվի արտադրությունը 1966– 1982-ին 29,1 մլրդ–ից հասել է 72,4 մլրդ հատի։ Արդ․ տեխնոլոգիայի ներդրումը Փոխել է ճյուղի արտադրության բնույթը, բոլոր պրոցեսները մեքենայացվել և ավ– տոմատացվել են, բուծվում են գծային և հիբրիդային թռչուններ, օգտագործվում խնամքի և կերակրման առաջավոր մե– թոդներ ևն։ ժամանակակից խոզաբուծական ձեռ– նարկություններում կիրառվող տեխնո– լոգիան, որն ապահովում է արտադրու– թյան հոսքայնությունը և ցիկլայնությու– նը, հիմնված է բոլոր աշխատանքների համալիր մեքենայացման և ավտոմատաց– ման վրա։ Արտադրության արդ․ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիա է կիրառ– վում կաթնատու և մսատու տավարաբու– ծության, ոչխարաբուծության մեջ և գյու– ղատնտ․ այլ ճյուղերում։ Կառուցվում և գործում են տավարի մսի, կաթի արտա– դրության, ոչխարաբուծական խոշոր հա– մալիրներ։ Գյուղատնտեսության արդյունավետ զարգացման կարևորագույն գործոններ են միջտնտեսային կոոպերացիան և ագ– րոարդ․ ինտեգրացիան։ 50–60-ական թթ․ վերջերին գյուղատնտեսության մեջ սկսե– ցին կազմակերպել արդ․ տարբեր ուղղու–