Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/615

Այս էջը սրբագրված չէ

Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի հիմնակւ ցուցանիշները ա ն 1928 1940 1950 1960 1970 1983 Բեռնափոխադրումը, մլրդ ա 0,02 0,9 1,9 8,5 14,6 26,9 Բեռնաշրջանառությունը, մլրդ ա/կմ 0,2 8,9 20,1 98,5 220,8 4490,0 1 ա բեռի Փոխադրման միջին հեռավորու– 15,1 18* թյունը, կմ 10,0 10,4 10,8 11,6 Ուդեորափոխադրումը, մլրդ մարդ 0,07 0,6 10,5 11,3 27,3 44,6 Ուղևոր աշրջանառությունը, մլրդ ուղևոր –կմ 0,2 3․4 5,2 61,0 202,5 423,3 1 մարդու ուղևորության միջին հեռավո– րությունը, կմ 3,0 5,7 4,9 5,4 7,4 9,4* Կոշտ ծածկ ունեցող ընդհանուր օգտա– գործման ավտոճանապարհների երկարու– 270,8 489,0 761,2՛ թյունը, հգ․ կմ 32,0 143,4 177,3

  • 1982

Օդային տրանսպորտը։ ՍՍՀՄ օդային գծերը կապում են երկրի ավելի քան 3500 քաղաքներ ու խոշոր բնակավայրեր։ 1982-ին, 1940-ի համեմատ, ներքին օդա– յին գծերի ընդհանուր ցանցն ավելացել է 5,6 անգամ և կազմել 811 հզ․ կմ (միջազ– գային ավիագծերի հետ՝ 1026 հզ․ կմ)։ Աերոֆլոտի ինքնաթիռները տրանսսիբի– րական (Տոկիոյից Մոսկվայով դեպի Փա– րիզ, Լոնդոն, Կոպենհագեն, Մայնի Ֆրանկֆուրտ, Լիսաբոն), տրանսատլան– տիկական (Մոսկվայից Նյու Ցորք, Վա– շինգտոն, Հավանա), տրանսասիական (Մոսկվայից Բանգկոկ, Մինգապուր, Դե– լի) մայրուղիներով թռչում են աշխարհի 84 պետություններ (1980), Մոսկվայից՝ ՏՓԽ–ի անդամ–երկրների բոլոր մայրա– քաղաքները են։ Միջազգային թռիչքներ են կատարվում նաև Լենինգրադից, Կիևից, Մինսկից, Վիլնյուսից, Երևանից ևն։ Շա– հագործվում են Իլ–62 (մինչև 200 ուղևոր, արագությունը՝ 900 կմ/ժ, թռիչքի առավե– լագույն հեռավորությունը՝ ավելի քան 10․000 կմ), Տու–154 (152–164 ուղևոր, 900 կմIժ, մոտ 4000 կմ), Տու–134 Ա (76 ուղևոր, 890 կմ/ժ, 2900 կմ), Իլ–86/350 ուղևոր, 950 կմ/ժ, 3500 կմ) ևն ինքնաթիռ– ներ։ Կառուցվել և վերակառուցվել են Անապայի, Բելգորոդի, Վոլոգդայի, Իժևս– կի և այլ օդանավահանգիստների թռիչ– քավայրէջքային գոտիները, օդանավակա– յանային համալիրներ են գործարկվել Լենինգրադում, Ռիգայում, Ալմա Աթա– յում, Թբիլիսիում և այլուր։ Աերոֆլոտի ինքնաթիռները 1982-ին փոխադրել են մոտ 108,1 մլն ուղևոր, 3,1 մլն տ բեռ և փոստ, գյուղատնտեսության և անտառա– յին տնտեսության մեջ կատարել 102,7 մլն հա ավիաքիմ․ աշխատանք։ Տես Օդա– յին տրանսպորտ։ ՍՍՀՄ–ը ՏՓԽ–ի տրանսպորտի մշտա– կան հանձնաժողովի (1958-ից), ՄԱԿ–ի Եվրոպայի համար տնտ․ հանձնաժողովի ներքին տրանսպորտի կոմիտեի (1954-ից), ՄԱԿ–ի Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի համար տնտ․ և սոց․ հանձնաժողովի ներ– քին տրանսպորտի և կապի կոմիտեի (1953-ից), Երկաթուղագծերի համագործակ– ցության կազմակերպության (1956-ից) և միջազգային այլ միությունների անդամ է։ Կապը ժողտնտեսության ճյուղ է, որն ապահո– վում է ինֆորմացիայի հաղորդումը և կա– րևոր դեր կատարում սոցիալիստ, հասա– րակության արտադրատնտ․ գործունեու– թյան, սովետական պետության, զինված ուժերի, տրանսպորտի բոլոր տեսակների կառավարման, ինչպես նաև բնակչության կուլտուր–կենցաղային պահանջմունքնե– րի բավարարման գործում։ Ընդհանուր օգտագործման կապի միջոցները գտնվում են ՍՍՀՄ և միութենական հանրապետու– թյունների կապի մինիստրությունների տնօրինության ներքո, որոնք կոորդինաց– նում են էլեկտրական և փոստային կապի ցանցի (բաժանմունքներ, կապի հան– գույցներ, փոստատներ, քաղաքային և միջքաղաքային հեռախոսակայաններ, հե– ռագրատներ) զարգացումը։ Գոյություն ունի նաև ներգերատեսչական (մինիս– տրությունների և գերատեսչությունների) և ներարտադր․ (հանքահորերի, գործա– րանների, կոլտնտեսությունների ևն) կապ, որը կազմակերպվում է՝ հաշվի առնելով արտադրության կառուցվածքի և տեխնո– լոգիական պրոցեսների առանձնահատ– կությունները։ Կապի սոցիալիստ, կազմակերպման հիմքերը դրվել են Հոկտեմբերյան սո– ցիալիստ․ մեծ հեղափոխությունից հետո։ 1917–18-ին ազգայնացվեցին կապի մի– ջոցները, փոստային ձեռնարկություննե– րի վրա դրվեց պարբերական մամուլի տարածման ֆունկցիան։ 1922-ին Մոսկվա– յում, 1925-ին՝ երկրի խոշորագույն քա– ղաքներում սկսեցին աշխատել ռադիո– կայաններ։ 1924-ին շարժական փոստ ստեղծվեց գյուղական վայրերում։ Նա– խապատերազմյան հնգամյակների տարի– ներին (1929–40) ինտենսիվ զարգացավ կապի միջոցների արդյունաբերությունը։ Միջքաղաքային կապի կազմակերպման համար օգտագործվեց բազմուղի կապը, ստեղծվեցին բարձր հաճախականության հարմարանքներ, կիրառվեց լուսա– (ֆաք– սիմիլային) հեռագիրը ևն։ 1929-ին Դոնի Ռոստովում գործարկվեց 1-ին ավտոմատ հեռախոսակայանը (ԱՀԿ), 1930-ին՝ շըր– ջանային երկու ԱՀԿ Մոսկվայում։ 1930-ին սկսեց զարգանալ գյուղական (ներշըր– ջանային) հեռախոսային կապը։ Զգալիո– րեն ընդլայնվեց ռադիոհաղորդումների ցանցը, սկսվեց հեռուստատեսային ծրա– գրերի կանոնավոր հաղորդումը (1939)։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին շարքից հանվեց հեռախոսակայան– ների համարյա կեսը, սակայն արդեն 1948-ին մոնտաժման ծավալով և տեղա– դրված հեռախոսային ապարատների քա– նակով գերազանցվեց նախապատերազմ– յան մակարդակը։ 60-ական թթ․ սկզբին Համամիութենական հեռուստատեսային կենտ– րոնը Օստանկինոյում (Մոսկվա) հեռուստատեսային տիեզերական կապի «Օր– բիտա» երկրային կայան (Կեմերովո) ավարտվեց գյուղսովետների, սովետական տնտեսությունների և կոլտնտեսություն– ների (բացառությամբ հեռավորների) հե– ռախոսավորումը։ Զարգացավ ռադիոհա– ղորդումների և հեռուստատեսության ցանցը։ Հեռուստատեսային կենտրոններ կառուցվեցին միութենական հանրապետու– թյունների մայրաքաղաքներում, մի շարք այլ քաղաքներում։ 1960–70-ին նախա– գծվեց և սկսեց ներդրվել, իսկ 1971 – 1982-ին էական զարգացում ստացավ Կա– պի միասնական ավտոմատացված ցանցը (ԿՄԱՑ)։ Ներդրվեցին կոմուտացիայի էլեկտրոնային համակարգեր։ 1980-ին միջ– քաղաքային հեռախոսային ուղիների 76% –ը փոխադրվեց միացումների ավտո– մատ կամ կիսաավտոմատ եղանակի։ Ին– տենսիվ զարգացավ հեռագրային կապը, ներդրվեցին ուդիղ միացումների ավտո– մատացված համակարգեր։ Մեծ զարգա– ցում ստացավ ֆաքսիմիլային կապը, որը մասնավորապես կիրառվում է լրագրի էջերի պատկերների հաղորդման համար։ 1967-ին Մոսկվայում շահագործման հանձ– նըվեց Հոկտեմբերի 50-ամյակի անվ․ հե– ռուստատեսային տեխ․ կենտրոնը, սկսվե– ցին գունավոր հաղորդումները, ստեղծվեց տիեզերական կապի «Օրբիտա» համա– կարգը, 1980-ին Մոսկվայում գործարկվեց հեռուստառադիոհամալիրը (ունի հեռուս– տառադիոհաղորդումների և կոմուտացիոն կենտրոններ, հեռուստա– և ռադիոհաղոր– դումների համակարգեր), որը հետագա– յում դարձավ ԿՄԱՑ–ի բաղկացուցիչը։ Ավտոմատացված տեխնոլոգիական պրո– ցեսների կառավարման համար օգտա– գործվում են ԷՀՄ–ներ։ ՍՍՀՄ–ը կապի միջազգային (էլեկտրա– կապի միջազգային միություն, Համաշ– խարհային փոստային միություն) և էլեկ– տրական ու փոստային կապի բնագավա–