Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/618

Այս էջը սրբագրված չէ

Աշխատանքային օրը U աշխատանքային շաբաթը։ ՍՍՀՄ ձեռնարկություններում, հիմնարկություններում ն կազմակերպու– թյուններում բանվոր–ծառայողների շա– բաթական (6-օրյա կամ 5-օրյա՝ երկու հանգստյան օրով) բնականոն աշխատա– ժամանակի տևողությունը սահմանված է 41 ժամից ոչ ավել։ Առավել կրճատ աշխա– տանքային շաբաթ է սահմանված՝ 16-ից մինչև 18 տարեկան բանվոր–ծառայողնե– րի համար՝ 36 ժ, 15-ից մինչև 16 տարեկան– ների համար՝ 24 ժ, վնասակար պայման– ներ ունեցող աշխատանքներում զբաղված– ների համար՝ 36 ժ և ավելի պակաս։ Գի– շերային (երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 6-ը) աշխատանքի դեպքում աշխատանքի (հերթափոխի) տևողությու– նը կրճատվում է 1 ժ։ Արտաժամյա աշխա– տանքը թույլատրվում է բացառիկ դեպքե– րում և միայն արհմիության համապատաս– խան կոմիտեի թույլտվությամբ, յուրա– քանչյուր աշխատողի համար անընդհատ 2 օրվա ընթացքում այն չպետք է գերա– զանցի 4 ժ–ից և տարվա ընթացքում՝ 120 ժ–ից։ Բոլոր բանվոր–ծառայողներին տրամադրվում է 15 աշխատանքային օրից ոչ պակաս ամենամյա արձակուրդ՝ աշխա– տանքի տեղի և միշին աշխատավարձի պահպանմամբ։ Որոշ կատեգորիայի աշ– խատողներին, Ծայր Հյուսիսի շրջաննե– րում և դրանց հավասարեցված վայրե– րում, նույն հիմնարկ–ձեռնարկությունում աշխատանքի անընդհատ ստաժ ունեցող բանվոր–ծառայողներին տրամադրվում է լրացուցիչ արձակուրդ։ Ներքին առևտուրը ՍՍՀՄ–ում ներքին առևտուրը զարգա– նում է բարձր և կայուն տեմպերով։ 1982-ին ներքին առևտրի միջոցով իրացվել է անձ– նական սպառման նյութական բարիքների մոտ 85%–ը։ Առևտրում և հասարակական սննդում աշխատում են ՄՄՀՄ ժողտնտե– սության մեջ զբաղված բոլոր բանվոր– ծառայողների մոտ 8% –ը։ Աովետական առևտրի հիմնական ձևը պետ․ առև– տուրն է, որի միջոցով իրացվում է ներ– քին շուկա մտնող ապրանքների գերա– կշռող մասը։ Այն սպասարկում է գլխա– վորապես քաղաքային բնակչությանը։ Նրա կազմակերպությունները կոլտնտե– սություններից ու սովետական տնտեսու– թյուններից գնում են կարտոֆիլի, բան– ջարեղենի, բոստանային կուլտուրաների, մրգի զգալի մասը։ Պետ․ առևտրում հիմ– նական տեղը գրավում է ՄՄՀՄ առևտրի մինիստրության համակարգը, որն ընդ– գրկում է ժող․ սպառման ապրանքների առևտրի մեծածախ գրասենյակների ու բազաների, մանրածախ առևտրի ու հա– սարակական սննդի ձեռնարկություննե– րի և կազմակերպությունների մեծ մասը։ Պետ․ առևտուր են կատարում նաև արդ․, շինարարական և տրանսպորտային մի– նիստրությունների համակարգի բանվո– րական մատակարարման բաժինները (ԲՄԲ)։ Բացի այդ, պետ․ առևտուրը ներ– առում է ՄՄՀՄ առողջապահության, կա– պի մինիստրությունների, Հրատպետկոմի մասնագիտացված առևտր․ կազմակեր– պությունները ևն։ Կոոպերատիվ ա ռ և տ ու ր ը սպասարկում է հիմնա– կանում գյուղական բնակչությանը, հան– դիսանում սպառողական կոոպերացիայի առաջատար ճյուղը։ Այն կոլտնտեսություն– ներից, սովետական տնտեսություններից և գյուղական բնակչությունից գյուղատնտ․ մթերքներ է գնում։ Մպառողական կոոպե– րացիան, գերազանցապես քաղաքներում, կատարում է նաև գյուղատնտ․ մթերքների կոմիսիոն առևտուր (որպես կարգ, կոլ– տնտեսային շուկայի գներից ցածր գնե– րով) ։ Կոլտնտեսային առև– տուրը՝ կոլտնտեսությունների, կոլ– տնտեսականների և այլ անձանց կողմից գյուղատնտ․ մթերքների վաճառքն է կոլ– տնտեսային շուկաներում։ Այն լրացուցիչ միջոց է քաղաքային բնակչությանը մթերք– ներով բավարարելու համար։ Ներքին առևտրի զարգացումը պայմա– նավորված է ապրանքների արտադրու– թյան ընդլայնմամբ և բնակչության դրա– մական եկամուտների ավելացմամբ։ Ման– րածախ ապրանքաշրջանառությանը բնո– րոշ են առաջադիմական որակական Փո– փոխությունները․ ապրանքաշրջանառու– թյան ընդհանուր ծավալում աճել է ոչ պարենային ապրանքների, այդ խմբի ներսում՝ կուլտուր–կենցաղային նշանա– կության և առօրյա գործածության ապ– րանքների (ռադիո–, էլեկտրա–, սպորտապ– րանքներ, կահույք ևն) բաժինը, իսկ պա– րենային ապրանքների խմբում ավելացել է առավել սննդարար մթերքների (միս, ձուկ, կաթնամթերքներ ևն), կրճատվել հացամթերքների և կարտոֆիլի բաժինը։ Ներքին առևտրի խոշոր ճյուղ է հասարա– կական սնունդը։ 1982-ին, 1940-ի համե– մատ, հասարակական սննդի ապրանքա– շրջանառությունն աճել է 11 անգամ և կազմել 25909 մլն ռ․, ձեռնարկություննե– րի թիվը՝ համապատասխանաբար 3,6 անգամ և 314,7 հզ․։ Առևտրի նյութատեխ․ բազան ընդգըր– կում է մթերային ու արդ․ հանրախանութ– ների, ««Ամեն ինչ տան համար», «Ապրանք– նսր կանանց համար», «Ապրանքներ տղա– մարդկանց համար» և բնակչության սպա– սարկման առաջավոր մեթոդներ կիրառող (ինքնասպասարկում, ապրանքների վա– ճառք նմուշներով ևն) խանութների, հա– սարակական սննդի ձեռնարկությունների, մեքենայացված խոշոր պահեստների, բաշ– խիչ սառնարանների, նաև բանջարեղենի, կարտոֆիլի, մրգի պահեստարանների ճյուղավորված ցանց։ Մեծածախ առևտուրը կենտրոնացված է առևտրի հանրապետ․ մինիստրություն– ներում, որոնք ունեն ապրանքների առան– ձին խմբերի մեծածախ առևտրի մասնա– գիտացված ձեռնարկություններ ու միա– վորումներ՝ միսկաթառ, տեքստիլառ, հա– գուստառ, տնառ ևն։ Մեծածախ առևտուրն ունի ապրանքների արտադրության և սպառման շրջաններում տեղաբաշխված առևտրի բազաների, սառնարանների, սառցակոմբինատների ցանց։ Մպառողա– կան կոոպերացիայի մեծածախ առևտուրը գլխավորում է Ցենտրոսոյուզը։ Մեծածախ գործառնությունների հիմնական մասը սպառողական կոոպերացիայում կատա– րում են սպառողական ընկերությունների մարզային (երկրամասային) և հանրա– պետ․ միությունների միջշրջանային ունի– վերսալ բազաներն ու շրջսպառմիություն– ների պահեստները, իսկ ժող․ սպառման որոշ ապրանքների գծով՝ նաև ՍՍՀՄ մի շարք մինիստրություններ ու գերատես– չություններ։ ժող․ սպառման ապրանք– ների առևտրից բացի գոյություն ունեն գյուղատնտ․ մթերքների ու հումքի մթեր– ման, գնման և իրացման, նյութատեխ․ մատակարարման մեծածախ կազմակեր– պություններ։ Ինքնասպասարկման խանութ Տալլինում Բնակչության կենցաղային սպասար– կումը ժողտնտեսության խոշոր մեքենայաց– ված ճյուղ է,որի ձեռնարկությունները (կեն– ցաղի տներ, կոմբինատներ, արհեստա– նոցներ, վաճառասրահներ) կատարում են իրերի լվացման, քիմ․ մաքրման և ներկ– ման, հագուստի և կոշիկի անհատական կարման և նորոգման, ավտոմոբիլների տեխ․ սպասարկման, կենցաղային մեքե– Առևտրի զարգացման հիմնական ցուցանիշները 1940 1950 1960 1970 1983 Պետ․, կոոպերատիվ և կոլտնտեսային առևտրի մանրածախ, ապրանքաշրջանառության ընդհա– նուր ծավալը, մլրդ ռ․ 20,9 40,9 82,3 159,4 314,0 Պետ․ և կոոպերատիվ առևտրի, ներառյալ հասա– րակական սնունդը, մանրածախ ապրանքաշրջա– նառության ծավալը, մլրդ ռ․ 18,0 36,0 78,6 155,2 305,7 Արտագյուղական կոլտնտեսային շուկայում գյու– ղւստնտ․ մթերքների վաճառքի շրջանառությունը (առանց պայմանագրային գներով սպառողական կոոպերացիայի վաճառքի), մլրդ ռ․ 2․9 4,9 3․7 4,2 8,6 Մանրածախ առևտրի և հասարակական սննդի աշ– խատողների տարեկան միջին թիվը, հզ․ մարդ 2202 1967 3295 5746 7488 Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների թիվը (տարվա վերջին), հզ․ 494,8 511,2 714,5 919,3 1010,3