Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/620

Այս էջը սրբագրված է

տնտեսության եկամուտների ու կուտակումների հաշվին (բյուջեի եկամուտների 9/10 մասը)։ Պետ․ ձեոնարկություններն ու կազմակերպությունները բյուջե են մուծում շրջանառության հարկ, շահույթից վճարումներ, սոց․ ապահովագրության հատկացումներ և որոշ այլ ոչ հարկային եկամուտներ, իսկ կոլտնտեսություններն ու կոոպերատիվ կազմակերպություննե– րը՝ եկամտահարկ։ Բնակչությունը պետ․ բյուջեի եկամուտների ձևավորմանը մաս– նակցում է հիմնականում հարկերի (բյուջեի եկամուտների 8–8,5%-ը) վճարման ուղիով։ Բյուջեում կենտրոնացվող ռեսուրսների հիմնական մասն ուղղվում է ժողտնտեսության և սոցիալ–կուլտուրական միջոցառումների ֆինանսավորմանը։ ՝ ՍՍՀՄ պետ․ բյուջեն միասնական բյուջետային համակարգ է։ Այն միավորում է միութենական հանրապետությունների պետ․ բյուջեները։ Վերջիններս ներառնում են հանրապետ․ և տեղական բյուջեները։ ՍՍՀՄ պետ․ բյուջեն միավորում է ավելի քան 51 հզ․ բյուջե։ Պետ․ սոց․ ապահովագրությունն իրականացնում է սովետական մարդկանց սոցիաչական ապահովությունը՝ ՍՍՀՄ սահմանադրությունով նրանց երաշխավորված իրավունքներին համապատասխան։ Սոց իա ւա կան ապահովագրության բյուջեն (1982-ին՝ 39,9 մլրդ ռ․) ձևավորվում է ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների մուծումներից և ՍՍՀՄ պետ․ բյու– ջեի միջոցներից։ Այն կազմում և կատարում են ՀԱՄԿԽ–ի մարմինները։ Սոց․ ապահովագրության բյուջեից վճարվում են ծերության և հաշմանդամության թոշակներ, ժամանակավոր անաշխատունակության նպաստներ, ֆինանսավորվում են բնակչության սանատորա–կուրորտային սպասարկումը և սոց․ այլ պահանջմունքները։ Կոլտնտեսականների թոշակները վճարվում են սոց․ ШЩ ա հ ո վո ւ/թ յան կենտրոնացված միութենական ֆոնդից, որը ստեղծվում է կոլտնտեսությունների ու պետության դրամական մուծումների հաշվին։ Պետ․ գույքային և անձնական ապահովագրությունը հիմնվում է ապահովագրական գործի պետ․ մենաշնորհի սկզբունքների վրա և իրենից ներկայացնում տնտ․ այնպիսի հարաբերություններ, որոնք կապված են տարերային աղետների կամ դժբախտ դեպքերի հետևանքով գյուղատնտ․ արտադրությանը և քաղաքացիների անձնական սեփականությանը հասցված վնասի փոխհատուցման նպատակով ապահովագրական ֆոնդի կազմավորման ու օգտագործման հետ։ Վարկի էությունը, ֆունկցիաները U դերը։ Վարկը սոցիալիզմի ժամանակ տնտ․ այնպիսի հարաբերությունների համակարգ Է, որոնք հիմնված են արտադրության միջոցների հանրային սեփականության վրա, արտահայտում են ընդլայնված վերարտադրության պլանաչափ պրոցեսում դրամական միջոցների կենտրոնացումն ու օգտագործումը՝ դրանց վերադարձնելիության ու վճարովիության պայմանով։ ՍՍՀՄ–ում վարկային հիմնարկությունները՝ բանկերը, պետ․ սեփականություն են, ժողտնտեսության և բնակչության վարկավորումն իրականացնում են կառավարության կողմից հաստատվող վարկային պլանների հիման վրա։ Վարկի հիմնական ֆունկցիաներն են՝ ժողտնտեսության, պետ․ բյուջեի դրամական միջոցների և բնակչության խնայողությունների կենտրոնացումն ու բաշխումը (վերադարձնելիության ու վճարովիության պայմանով), կանխիկ–դրամական և անկախիկ շրջանառության մեջ դրամի փոխարինումը։ Սոցիալիստ, վարկային համակարգի սկզբունքները սահմանվել են կուսակցության X (1921) և XI (1922) համագումարների որոշումներով։ ՀԿԳԿ դեկ– րետով (1921-ի հոկտ․) ստեղծվեց ՌՍՖՍՀ պետբանկը, 1923-ին վերակազմվեց ՍՍՀՄ պետական բանկի։ 1922–24-ին ստեղծվեցին մասնագիտացված վարկային հիմնարկություններ՝ կոոպերատիվ բանկեր, և ճյուղային հատուկ բանկեր՝ առևտրարդ․, Էլեկտրիֆիկացման, արտաքին առևտրի ևն։ 1930–32-ի վարկային ռեֆորմով վերացվեցին առևտր․ վարկը, մուրհակային շրջանառությունը երկրի ներսում, և սահմանվեց ուղղակի բանկային վարկավորում։ Պետբանկը դարձավ ապրանքաշրջանառության և արտադրության կարճաժամկետ վարկավորման միասնական բանկը, երկրի հաշվարկային ու դրամարկղային կենտրոն։ Երկա– րաժամկետ ներդրումների բանկերը ԿԴԿ–ի և ՍՍՀՄ ԺԿիյ–ի 1932-ի մայիսի 5-ի որոշմամբ դրվեցին ՍՍՀՄ ֆինանսների ժողկոմատի ենթակայության տակ։ 1959-ին դրանց համակարգը վերակառուցվեց՝ գյուղատնտ․ բանկը, կոմունալ տնտեսության ու բնակարանային շինարարության կենտրոնական բանկը և տեղական կոմունալ բանկերը (1956-ին՝ առբանկը) վերացվեցին և դրանց ֆունկցիաները դրվեցին ՍՍՀՄ պետբանկի և ՍՍՀՄ արդրաէւկի (որը վերածվեց Շինբահկ ՍՍՀՄ) վրա։ 1963-ից ՍՍՀՄ պետբանկի ենթակայությանը հանձնվեցին նաև խնայողական դրամարկղները։ ժողտնտեսության վարկավորման սկզբունքներն են՝ վարկի պլանայնությունը, ուղղակի վարկավորումը, վարկի ապահովվածությունը նյութական արժեքներով կամ համապատասխան հաշվարկային փաստաթղթերով, վարկի նպատակայնությունը, ժամկետայնությունը, վերադարձնելիությունն ու վճարովիությունը։ Զարգացած սոցիալիզմի պայմաններում մեծացել է վարկի դերը հիմնական և շրջանառու ֆոնդերի վերարտադրության մեջ, ընդլայնվել են նրա կիրառման սահմանները։ Պետբանկը սկսել է վարկեր տրամադրել նոր ձեռնարկությունների կամ արտադրամասերի կառուցման, սարքավորումների նոր տեսակների մշակման, յուրացման ու արտադրության համար ևն։ Վարկը լայնորեն օգտագործվում է որպես կապալառու շինարարական կազմակերպությունների շինարարական–մոնտաժային աշխատանքների անավարտ արտադրության գծով ծախսերի ծածկման աղբյուր։ ՍՍՀՄ վարկային համակարգը բնութագրվում է բանկային գործի միասնությամբ և կենտրոնացման բարձր մակարդակով։ Այն ընդգրկում է ԱՍՀՄ պետբանկը, ՍՍՀՄ շինբանկը, ՍՍՀՄ արտաքին առևտրի բանկը և սովետական բանկերի ցանցն արտասահմանում։ Պետաշխնայդրամարկղները (ստեղծվել են 1922-ին) միասնական համամիութենական վարկային հիմնարկություններ են։ Դրանց գլխավոր խնդիրն Է՝ երկրում խնայողական գործի զարգացումը, բնակչությանը դրամական միջոցների հուսալի պահպանման հնարավորություն տալը և դրանց օգտագործումը ժողտնտեսության շահերին համապատասխան։ Ի–նայդրամարկղներն ընդունում են ավանդները, տեղաբաշխում պետ․ ներքին փոխառությունները դրամաիրային վիճակախաղերը և իրականացնում բնակչության հաշվարկային–դրամարկղային սպասարկումը։ Արտաքին առևտուրը և արտաքին տնտեսական կապերը Արտաքին առևտրի զարգացումը։ ՍՍՀՄ–ում արտաքին առևտուրն իրականացվում է պետ․ մենաշնորհի հիման վրա, որը սահմանվել է ԺԿԽ–ի 1918-ի ապրիլի 22-ի դեկրետով։ Պետ․ մենաշնորհի մարմիններն են ՍՍՀՄ արտաքին առևտրի մինիստրությունը, մասնակիորեն նաև ՍՍՀՄ արտաքին տնտ․ կապերի պետ․ կոմիտեն։ Արտասահմանում առևտրի պետ․ մենաշնորհն իրագործում են առևտրի ներկայացուցչությունները։ Աովետական իշխանության առաջին տարիներին, իմպեր․ տնտ․ շրջափակման պայմաններում, արտաքին առևտրի գործառնություններն աննշան Էին, առևտրի հաշվեկշիռը՝ պասսիվ։ ժողտնտեսության վերականգնման շրջանում երկրների հետ տնտ․ կապերը նկատելիորեն աշխուժացան, ԱԱՀՄ–ը ճեղքեց վարկային շրջափակումը։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին արտաքին առևտրի զարգացում՛ը որոշվում էր սոցիալիստ, Խնդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, պատերազմի շրջանում՝ ռազմ, պահանջների բավարարման խնդիրներով։ Պատերազմից հետո ՍՍՀՄ–ի և սոցիալիստ, մյուս երկրների տնտ․ զարգացման, համաշխարհային սոցիալիստ, շուկայի առաջացման շնորհիվ սոցիալիստ․ երկրների հետ ՍՍՀՄ արտաքին առևտրի շրջանառությունն Էապես ընդլայնվեց (1946–50-ին, օրինակ, 3 անգամ)։ Սովետական արտաքին առևտրի բնորոշ գիծն է սոցիալիստ․, զարգացող և զարգացած կապիտ․ երկրների հետ նրա աճի բարձր տեմպերը։ 1982-ին, 1950-ի համեմատ, ՍՍՀՄ արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 40,9 անգամ և կազմել 119,6 մլրդ ռ․, արտահանությունը՝ համապատասխանաբար 39,1 անգամ և 63,2 մլրդ ռ․, ներմուծումը՝ 43 անգամ և 56,4 մլրդ ռ․։ ՍՍՀՄ–ը առևտրատնտ․ կապեր է պահպանում 143 երկրի հետ, արտաքին առևտրի շրջանառության 54,3%–ը բաժին է ընկնում սոցիալիստ․, 31,6%-ը՝ արդ․ զարգացած կապիտ․ և 14,1%-ը՝ զարգացող երկրներին (1982)։ Արտահանման կաոուցվածքը։ Արտահանության մեջ կարևոր տեղ են գրավում վառելանյութը (հատկապես գազը, նավթը