Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/623

Այս էջը սրբագրված է

ցումը դարձավ երկրի ժող․ տնա․ զարգացման գիա․ պլանի մշակման և վարչական վերակառուցման օրգանական մասը։

ԳՈԷԼՌՈ–ի պլանում, որը Լենինը անվանել է «կուսակցության երկրորդ ծրագիր», էլեկտրիֆիկացման և անտ․ շրջանացման գաղափարները օրգանապես շաղկապված են։ Մ․ Ի․ Կալինինի նախագահությամբ ՀԿԳԿ հանձնաժողովի քննարկած ու հավանության արժանացած թեզիսներում ձևակերպվել են սոցիալիստ, տնտ․ շրջանացման սկզբունքները, որոնք օգտագործվել են ԱՍՀՄ տնտ․ զարգացման բոլոր փուլերում ժողտնտ․ պլանների մշակման ժամանակ։ ՍՍՀՄ–ում տնտ․ շրջաններ կազմավորող հիմնական գործոններն են արտադրության համալիրացման տեխնիկա տնտ․ նպատակահարմարությունը, ինչպես նաև արտադրության զարգացման մակարդակը, հասարակական տնտ․ կացութաձևը, աշխատանքի տերիտորիալ բաժանումը, վարչական կառուցվածքը, բնական միջավայրը։ Տնտ․ շրջանը տնտ․ տեսակետից երկրի մի մասն է, որի հիմքը տերիտորիալ–արտադր․ համալիրն է, վերջինս բնութագրվում է արտադրության ճյուղերի որոշակի զուգակցմամբ, նրանց բազմակողմանի կապերով, տնտեսաաշխարհագրական դիրքի և պատմ․ անցյալի ընդհանուր, որոնք ապահովում են աշխատանքի տերիտորիալ բաժանման մեջ տվյալ շրջանի համապետ․ մասնագիտացումը։ ՍՍՀՄ–ում գործող տնտ․ շրջանների ցանցը հաստատվել է 1963-ին և ճշտվել՝ 1966-ին։ Երկրի տարածքը բաժանվում է 19 տնտ․ շրջանների։ Հյուսիս–Արևմտյան շրջան (Լենինգրադ քաղաք, Լենինգրադի, Պսկովի, Նովգորոդի մարզեր)։ Բնութագրվում է արդ․ արտադրության գերակշռությամբ, բազմազան մեքենաշինության (հատկապես էլեկտրատեխնիկայի, սարքաշինության) զարգացման բարձր մակարդակով։ Կարևոր նշանակություն ունեն անտառային, թղթի, հանքաքիմ․ արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան։ Գյուղատնտեսությունը կատարում է օժանդակ դեր, առանձնացվում է վուշագործությունը։ Մեծ է նավահանգստային տնտեսությամբ ծովային տրանսպորտի դերը։ Երկրի գիտատեխ․ և նախագծային կարևոր բազա է։ Հյուսիսային շրջան (Վոլոգդայի, Արխանգելսկի, Մուրմանսկի մարզեր, Կտրել․ ԻՍՍՀ, Կոմի ԻՍՍՀ)։ Բնութագրվում է հանքարդյունահանող, հանքաքիմ․, անտառային, թղթի, վառելանյութերի արդյունաբերությամբ, ձկնարդյունաբերությամբ, զարգացած գունավոր մետալուրգիայով։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են կաթնատու անասնապահությունն ու վուշագործությունը։ Կենտրոնական շրջան (Մոսկվայի, Կալինինի, Ռյազանի, Սմոլենսկի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կոստրոմայի, Ցարոսլավլի, Բրյանսկի, Կալուգայի, Օրյոլի, Տուլայի մարզեր)։ ՍՍՀՄ կարևորագույն արդ․ շրջանն է։ Միութենական մասշտաբով առանձնացվում են․ բարձր զարգացած մեքենաշինությունը (ավտոմոբիլաշինություն, հաստոցաշինություն, էլեկտրատեխնիկա), թեթև (տեքստիլ), քիմ․ (ռետինի) արդյունաբերությունը, ինչպես նաև շինանյութերի արտադրությունը։ Միութենական նշանակություն ունի շրջանի գիտատեխ․ և նախագծային մասնագիտացումը։ Գյուղատնտեսությունն ունի մերձքաղաքային բնույթ։ Վոլգա–Վյատկայի շրջան (Գորկու, Կիրովի մարզեր, Մարիական ԻՍՍՀ, Չուվաշ․ ԻՍՍՀ)։ Բնութագրվում է արդյունաբերության (մեքենաշինություն, քիմ․) և անտառային տնտեսության գերակշռությամբ։ Կենտ րոնա սևահողային շրջան (Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Տամբովի մարզեր)։ Գյուղատնտեսության ու սննդի արդյունաբերության մեջ շրջանի ավանդական մասնագիտացումը լրացվում է հանքարդյունահանող արդյունաբերությամբ (Կուրսկի մագնիսական անոմալիայի, սև մետալուրգիայի, մետաղատար մեքենաշինության և շինանյութերի արտադրության համալիրային օգտագործման բազայի վրա)։ Պովոլժիեի շրջան (Աստրախանի, Վոլգոգրադի, Կույբիշևի, Պենզայի, Սարատովի, քԱլյանովսկի մարզեր, Կալմիկ․ ԻՍՍՀ, Թաթար․ ԻՍՍՀ)։ Առանձնացվում է նավթի արդյունահանումը և նրա հետ կապված նավթավերամշակումն ու նավթաքիմիան։ Զարգացած է մեքենաշինությունը, հատկապես ավտոմոբիլաշինությունը։ Միութենական նշանակություն ունի նաև շինանյութերի (ցեմենտի) արտադրությունը։ Գյուղատնտեսությունն աչքի է ընկնում հացահատիկի, յուղատուների, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Հյուսիս–Կովկասյան շրջան (Կրասնոդարի և Մտավրոպոլի երկրամասեր, Ռոստովի մարզ, Դաղս տանի ԻՍՍՀ, Կաբարդինա–Բալկար․ ԻՍՍՀ, Հյուսիս–Օսեթ․ ԻՍՍՀ, Չեչենա–Ինգուշ․ ԻՍՍՀ)։ Գյուղատնտ․ շրջան է։ Յուղատուների ցանքով, մսաբրդատու անասնապահությամբ երկրի կարևորագույն շտեմարաններից է։ Զարգացած են սննդի արդյունաբերությունը, գյուղատնտ․ մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, ցեմենտի արտադրությունը։ Միութենական նշանակություն ունի շրջանի առողջարանային մասնագիտացումը։ Ուրալի շրջան (Կուրգանի, Օրենբուրգի, Պերմի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի մարզեր, Բաշկիր․ ԻՍՍՀ, Ուդմուրտ․ ԻՍԱՀ)։ Արդյունաբերությունը խիստ գերակշռում է գյուղատնտեսությանը։ Կարևոր ճյուղերն են սև և գունավոր մետա– լուրգիան, մեքենաշինությունը (ծանր, էներգետիկ, տրանսպորտային)։ Միութենական նշանակություն ունեն քիմ․ ինդուստրիան, անտառանյութի մթերումը և բնական գազի արդյունահանումը։ Արևմտա–Սիբիրական շրջան (Ալթայի երկրամաս, Կեմերովոյի, Նովոսիբիրսկի, Օմսկի, Տոմսկի և Տյումենի մարզեր)։ Առանձնանում է նավթի և գազի, ինչպես նաև քարածխի պաշարներով։ Զարգացած են վառելիքի արդյունաբերությունը, սև մետալուրգիան, քիմ․, անտառային, փայտամշակման արդյունաբերությունը։ ՄՍՀՄ հացահատիկային հիմանական բազաներից է։ Արևելա–Սիբիրական շրջան (Կրասնոյարսկի երկրամաս, Իրկուտսկի, Չիտայի մարզեր, Բուրյաթ․ ԻՄՄՀ, Տուվայի ԻՍՍՀ)։ Առանձնանում է հիդրոէներգիայի և անտառի ռեսուրսներով, գորշ ածխի և բազմատեսակ գունավոր մետաղների պաշարներով։ Զարգացած են էլեկտրաէներգետիկան, գունավոր մետալուրգիան, անտառային, փայտամշակման, թաղանթանյութի–թղթի, քիմ․ արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած։ Հեռավորարևելյան շրջան (Պրիմորիեի, Խաբարովսկի երկրամասեր, Ամուրի, Կամչատկայի, Մագադանի, Սախալինի մարզեր, Ցակուտ․ ԻՍՍՀ)։ Կարևոր նշանակություն ունեն հանքարդյունահանող, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի–թղթի, ձկան արդյունաբերության ճյուղերը, շինանյութերի արտադրությունը։ Շրջանառաջացման գործում մեծ է ծովային տրանսպորտի նշանակությունը։ Դոնեցկ–Մերձդնեպրյան շրջան (Վորոշիլովգրադի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Սումիի, Խարկովի մարզեր)։ Բնութագրվում է արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բարձր մակարդակով։ Միութենական նշանակություն ունի վառելիքի (ածխարդյունահանում), մետալուրգիական (սև մետալուրգիա), մեքենաշինական (ծանր և տրանսպորտային մեքենաշինություն) և քիմ․ արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության մեջ առանձնացվում են հացահատիկային տնտեսությունը, շաքարի ճակնդեղի ու յուղատուների ցանքերը, մսատու անասնապահությունը։ Հարավ–Արևմտյան շրջան (Վիննիցայի, Վոլինի, ժիտոմիրի, Անդրկարպատյան, Իվանո–Ֆրանկովսկի, Կիևի, Լվովի, Ռովնոյի, Տեռնոպոլի, Խմելնիցկու, Չերկասիի, Չեռնիգովի, Չեռնովցիի մարզեր)։ Բարձր զարգացած գյուղատնտ․ շրջան է։ Տալիս է շաքարի ընդհանուր միութենական արտադրանքի մեծ մասը։ Առանձնանում է սննդի, հանքարդյունահանող արդյունաբերությունը, մեքենաշինությունը, քիմ․ արդյունաբերությունը։ Հարավային շրջան (Ղրիմի, Նիկոլաևի, Օդեսայի, 1սերսոնի մարզեր)։ Միութենա– կան մասշտաբով առանձնանում են մեքենաշինությունը և սննդի արդյունաբերությունը, ինչպես նաև բազմակողմանի գյուղատնտեսությունը։ Կան առողջարանային տնտեսություն և ծովային նավահանգիստներ։ Բելոռուսական շրջան (համընկնում է ԲՄՍՀ տարածքին)։ Բնութագրվում է արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բարձր մակարդակով։ Աշխատանքի ընդհանուր միութենական բաժանումով առանձնանում են մեքենաշինությունը (ավտոմոբիլաշինություն, գյուղատնտ․ մեքենաշինություն, հաստոցաշի– նություն), քիմ․ արդյունաբերությունը (պարարտանյութերի արտադրություն) և գյուղատնտ․ արտադրությունը (վուշագործություն, կարտոֆիլագործություն)։ Մերձբալթյան շրջան (Լիտվ․ ՍՍՀ, Լատվ․ ՍՍՀ, էստոն․ ՍՍՀ, ՌՍՖՍՀ Կալի– նինգրադի մարզ)։ Աղքատ է հանածո պաշարներով և վառելիքով (բացառու