Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/624

Այս էջը սրբագրված չէ

թյամբ այրվող թերթաքարերի և տորֆի)։ Ունի զարգացած մշակող արդյունաբերու– թյուն, մասնագիտանում է ոչ մետաղատար մեք ենաշինության, սարքաշինության, էլեկտրատեխնիկայի և հաստոցաշինու– թյան, անասնապահության համար մեքե– նաշինության և անասնակերի արտադրու– թյան, թեթե և սննդի բազմազան արդյու– նաբերության, հատկապես կաթի–մսի և ձկան արդյունաբերության ուղղությամբ։ Զարգացած գյուղատնտեսությունը մաս– նագիտանում է կաթնամսատու անասնա– պահության, բեկոնային խոզաբուծու– թյան, կարտոֆիլի ու վուշի մշակման ուղ– ղությամբ։ Կարևոր նշանակություն ունի ծովամերձ հարմար դիրքը և ցամաքային հաղորդակցության զարգացած ցանցը։ Ին– տենսիվ զարգանում է առողջարանային մասնագիտացումը։ Անդրկովկասյան շրջան (Վրաց․ ՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ, Հայկ․ ՍՍՀ)։ Միութենական արտադրությունում առանձնանում է գու– նավոր և սև մետաղների, նավթի և գա– զի, բազմատեսակ շինանյութերի արդյու– նահանությամբ ու վերամշակումով։ Մաս– նագիտանում է մերձարևադարձային հո– ղագործության, խաղողագործության, վա– ղահաս բանջարեղենի աճեցման ուղղու– թյամբ։ Զարգացած է սննդի (գինեգործու– թյան, պահածոների) և թեթև արդյունա– բերությունը։ Զարգանում է ոչ մետաղա– տար մեքենաշինությունը։ Միութենական նշանակություն ունի առողջարանային մասնագիտացումը։ Ղազախական շրջան (համընկնում է Ղազախ․ ՍՍՀ տարածքին), երկրի միաս– նական ժող․ տնտ․ համալիրում մասնա– գիտանում է գունավոր և սև մետաղների, ֆոսֆորիտների արդյունահանման և վե– րամշակման, ինչպես նաև էներգետիկա– կան ածխի արդյունահանության ուղղու– թյամբ։ Մսաբրդատու անասնապահու– թյան մեջ առաջատարը ոչխարաբուծու– թյուն՛ս Հ։ Ցնդական բազմազան վառելի– քային հումքի բազայի վրա արագ զար– գանում են սև և գունավոր մետալուր– գիան, քիմիան, մեքենաշինությունը, ինչ– պես նաև մսի–կաթի և թեթև արդյունաբե– րությունը։ Միշինասիական շրշան (Ուզբ․ ՍՍՀ, Կիրգ․ ՍՍՀ, Տաջ․ ՍՍՀ, Թուրքմ․ ՍՍՀ)։ Երկրի զարգացած համալիր բամբակա– գործական բազան է։ Առանձնանում է հիդրոէներգետիկ պաշարների համայիրա– ինտենսիվ օգտագործումով, բնական գա– զի, գունավոր և հազվագյուտ մետաղների հանքանյութերի արդյունահանությամբ, ինչպես նաև պարարտանյութերի արտա– դրությամբ, թեթև ու սննդի արդյունա– բերությամբ։ Երկրի կարակուլաբուծական հիմնական շրջանն է; Մոլդավական ՍՍՀ խոշոր տնտ․ շրջան– ների մեջ չի մտնում։ Ցուրաքանչյուր խոշոր տնտ․ շրջան իր հիմքում հանդիսանում է բարձր կարգի տարածքային արտադրական համալիր (ՏԱՀ)։ Տնտ․ կոնկրետ խնդիրների լուծ– ման համար նրա կազմում կարող են առանձնանալ երկրորդ (ենթաշրջաններ) և երրորդ (արդ․ հանգույցներ) կարգի ՏԱՀ–եր, որպես միասնական ժող․ տնտ․ համալիրի տարբեր մակարդակի ենթա– համակարգեր։ Ընդհանուր միութենական նշանակու– թյան կարևոր ՏԱՀ–եր ի ձևավորման թվում առանձնանում են․ ՍՄՀՄ եվրոպ․ մասում՝ Տիման–Պեչորայի, որը հիմնադրվել է եվ– րոպ․ Հս–ում նավթի–գագի և ածխի օգտա– գործման բազայի վրա, Կուրսկի մագնի– սային անոմալիայի զոնայի՝ երկաթի հանքանյութի եզակի հանքավայրի բա– զայի վրա։ ՍՍՀՄ ասիական մասում Հս–Արմ․ Սիբիրի՝ նավթի և գազի պաշար– ների բազայի վրա, Կանսկ–Աչինսկի ած– խավազանի զոնայի ՏԱՀ, ածխի մասսա– յական բաց արդյունահանման և նրա հա– մալիրային օգտագործման հիմքի վրա, Սայանների՝ Սայանո–Շուշենսկոյեի հէկի էժան էներգիայի օգտագործման բազայի վրա, Հվ–Ցակուտ․՝ ածխի բաց արդյու– նահանման հիմքի վրա, Պավլոդար–էկի– բաստուզի՝ վառելիքա–էներգատար ար– տադրությունների հիմքի վրա, կապված էկիբաստուզի ածխավազանի ինտենսիվ բաց շահագործման հետ, Հվ–Տաջիկ․ Վախշ գետի վրա կառուցված հէկերի էներգիայի վրա և նրա օգտագործմամբ, կապված էներգատար պրոցեսների հետ։ Պատկերազարդումը տես 512–513-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XIV–XVI։ Պատկերազարդումը տես 656 –657-րդ էջերի միջև՝ ներդիրում և 672 –673-րդ էջերի միջև՝ ներդիրում։ ժողովրդի բարեկեցությունը Ազգային եկամուտը։ ժողովրդի կեն– սամակարդակի անշեղ աճը սոցիալիստ, հասարակության օրինաչափությունն է, սոցիալիզմի հիմնական տնտ․ օրենքի ար– տահայտությունը։ ժող․ բարեկեցության աղբյուրը հասարակության ազգային եկա– մուտն է, որի աճը թույլ է տալիս մեծաց– նել ժող․ սպառման ծավալը։ ՍՍՀՄ ազ– գային եկամուտը 1982-ին, 1970-ի համե– մատ, աճել է 1,8 անգամ, կազմել 523,4 մլրդ ռ․։ ժող․ բարեկեցության բարձրաց– մանը նպաստում է ոչ միայն ազգային եկամտի ծավալի աճը, այլև դրա բաշխու– մը սպառման ու կուտակման ֆոնդերի։ Ազգային եկամտի մեջ անընդհատ աճում է սպառման ֆոնդի բաժինը։ 1982-ին այն կազմել է 73,8%, 1985-ին, ՍՄԿԿ XXVI համագումարի որոշմանը համապատաս– խան, նախատեսվում է այն մեծացնեյ մինչև 78%։ Բնակչության իրական եկամուտները։ Ազգային եկամտի աճի հիման վրա մեծա– նում են բնակչության իրական եկամուտ– ները՝ կենսամակարդակի առավել ընդ– հանրացնող ցուցանիշը։ Իրական եկա– մուտներն ազգային եկամտի մի մասն են, որ բնակչությունը ստանում է նրա վերջ– նական բաշխման հետևանքով։ Բնակչու– թյան իրական եկամուտների մակարդակի վրա ազդում են աշխատավարձի և կոլտըն– տեսություններում աշխատանքի վարձա– տրության մեծությունը, անվճար կրթու– թյան, բժշկ․ և կուլտուրական ծառայու– թյունների, կենսաթոշակների, կրթաթո– շակների և այլ վճարումների ու արտոնու– թյունների համար սպառման ֆոնդերից կատարվող պետ․ ծախսումները, ցածր բնակարանային վարձը և կոմունալ ծա– ռայությունների վճարումը, հիմնական սպառման ապրանքների կայուն գները, քաղաքային տրանսպորտի ցածր տարիֆ– ները ևն։ Աշխատավորների իրական եկա– մուտների աճը պայմանավորված է առա– ջին հերթին նրանով, որ սովետական իշ– խանության տարիներին նրանց դրամա– կան աշխատավարձն առավել մեծ չափե– րով է բարձրացել, քան ժող․ սպառման ապրանքների գներն ու ծառայություննե– րի տարիֆները։ Դրա հետ բոլոր վճարում– ներն ու արտոնությունները, որ արդյու– նաբերության և շինարարության բանվոր– ները ստանում են անհատական աշխա– տավարձից դուրս, 1913–80-ին ավելացել են ավելի քան 30 անգամ։ 80-ական թթ․ սկզբին կոլտնտեսականների վճարած հարկերը կազմել են նրանց եկամուտների միայն 3% –ը։ Բանվորների և ծառայողների աշխատա– վարձը և աշխատանքի վարձատրությու– նը կոլտնտեսություններում։ Աշխատա– վորների պահանջմունքների բավա– րարման և նրանց բարեկեցության բարձ– րացման հիմնական աղբյուրը բանվորնե– րի և ծառայողների աշխատավարձն է, իսկ կոլտնտեսականներինը՝ հասարակական աշխատանքին անձնական մասնակցու– թյան համար տրվող վարձատրությունը։ Սովետական պետությունն աշխատավար– ձը դիտում է ոչ միայն որպես հասարակա– կան արդյունքն ըստ աշխատանքի քա– նակի և որակի բաշխելու ձև,այլ նաև կարե– վոր սոցիալ–տնտ․ միջոց, սոցիալիստ, ար– տադրության հետագա արագ զարգացման, նրա արդյունավետության և աշխատանքի արտադրողականության բարձրացման ազդակ։ Այդ նպատակով աշխատավորնե– րի ընդհանուր դրամական եկամուտների և ընտանիքի բյուջեի մեջ մեծանում է աշ– խատավարձի և ըստ աշխատանքի վար– ձատրման մյուս ձևերի բաժինը։ Արդյու– նաբերության և շինարարության բանվոր– ների աշխատավարձը (հանած հարկերը, ավելացրած թոշակները, հաշվի առնելով անվճար ուսուցումը, բուժումը են) 1940– 1982-ին, մեկ աշխատողի հաշվով, ավե– լացել է մոտ 6 անգամ։ Հասարակական և անձնական տնտեսությունից կոլտնտե– սականների դրամական և բնամթերային եկամուտները, մեկ աշխատողի հաշվով, նույն ժամանակաշրջանում ավելացել են 7,3 անգամ։ ՍՍՀՄ–ում իրական աշխատա– վարձն աճում է ինչպես անվանական (դրա– մական) աշխատավարձի բարձրացման շնորհիվ, այնպես էլ մանրածախ գների մակարդակի իջեցման կամ կայունության և հարկերի իջեցման կամ վերացման հաշ– վին։ ժողտնտեսության բանվորների և ծառայողների տարեկան միջին աշխատա– վարձը 1975-ին 286 ռ–ով գերազանցում էր 1970-ի, 1982-ին․՝ 378 ռ–ով 1975-ի մա– կարդակը։ 1976–79-ին բարձրացավ ոչ արտադրական ոլորտի 31 մլն բանվոր– ների և ծառայողների, ինչպես նաև ժող– տնտեսության առաջատար ճյուղերի՝ սև և գունավոր մետալուրգիայի, ածխի, թեր– թաքարի, տեքստիլ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, երկաթուղային տրանսպորտի բնագավա– ռի առանձին կատեգորիաների աշխատող– ների աշխատավարձը։ X հնգամյակի տա–