Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/625

Այս էջը սրբագրված չէ

Բնակչության իրական եկամուտների աճը 1940 1965 1970 1975 1983 Ամբողջ բնակչության իրական եկամուտները 1940-ի համեմատ, % –ով 1970-ի համեմատ, % –ով 1975-ի համեմատ, % –ով 100 298 398 100 493 124 100 614 154 124 րիներին բանվորների էւ ծառայողների մի– ջին աշխատավարձը ժողտնտեսության մեշ աճեց մոա 16, իսկ կոլտնտեսականների եկամուտները հանրային տնտեսությու– նից4 26% –ով։ Աշխատավորների դրամական եկամուտ– ների աճն ուղեկցվում է մանրածախ գների իջեցումով, որոնց մակարդակը 1980-ին ցածր էր 1950-ի մակարդակից 23% –ով։ Սպառման հասարակական ֆոնդերը սպառման ֆոնդի մի մասն են, որ օգտա– գործվում են ըստ աշխատանքի վարձատը– րության ֆոնդից դուրս բնակչության պա– հանջմունքները բավարարելու համար։ 1982-ին անվճար կրթության, բուժօգնու– թյան, ծերության նյութական ապահովման և սոց․ այլ կարիքների գծով ծախսումները կազմել են 128,3 մլրդ ռ․։ Բանվորների և ծառայողների ամսական միջին աշխա– տավարձը, ներառյալ սպառման հասարա– կական ֆոնդերից վճարումներն ու ար– տոնությունները, 1971-ի 164,5 ռ–ու փո– խարեն 1982-ին կազմել են 246 ռ․։ 1970-ական թթ․ մեծացել են սպառման հա– սարակական ֆոնդերից հատկացումները ժողկրթությանը, առողջապահությանը, ֆիզկուլտուրային և հանգստին, երկարել է բանվորների և ծառայողների վճարովի արձակուրդի տևողությունը։ Ավելանում են մատաղ սերնդի դաստիարակության և կրթության ուղղությամբ հասարակության ծախսումները։ Սպառման հասարակական ֆոնդերի ծավալի ավելի քան 1/3-ը կազ– մում են սոց․ ապահովության և սոց․ ապա– հովագրության ծախսումները։ ժողովրդական սպառման ապրանքնե– րի արտադրությունն ու վաճառքը Սովետական պետությունը, պլանային կարգով որոշելով բնակչության եկամուտ– ների աճը, ապահովում է սպառման ապ– րանքների արտադրության ավելացումն ու ծառայությունների ընդլայնումը։ Պետ․, կոոպերատիվ և կոլտնտեսային առևտրի մանրածախ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 1940–82-ին աճել է (համապատասխան տարիների գներով) 14,5, այդ թվում 1970–82-ին՝ 1,9 ան– գամ։ 1982-ին ընդունվել է ՍՍՀՄ պա– րենային ծրագիրը մինչև 1990-ն ընկած ժամանակաշրջանի համար, որի նպա– տակն է հնարավոր կարճ ժամանակում երկրի բնակչությանն առավել լրիվ ապա– հովել սննդամթերքով։ Փոփոխություն– ներ են կատարվում բնակչության սպառ– ման կառուցվածքում, եթե բնակչությանը բոլոր տեսակի ապրանքների վաճառքը 1941–82-ին աճել է 11,1, ապա պարենա– յին ապրանքներինը՝ 7,8, իսկ ոչ պարե– նային ապրանքներինը՝ 17,4 անգամ։ Ընտանիքների բյուջեները։ Բանվորա– կան ընտանիքի եկամտի աղբյուրներն են աշխատավարձը և հասարակական սպառ– ման ֆոնդերը։ Ընտանիքի ամբողջական եկամտի մեջ աշխատավարձը 1940-ին կազմել է 71,3, 1982-ին՝ 73,4%, սպառման հասարակական ֆոնդերից ստացած եկա– մուտները համապատասխանաբար՝ 14,5 և 24%։ Իջել է սննդի (1940-ին 53,8%, 1982-ին՝ 30,7%), փոխարենը մեծացել ոչ պարենային ապրանքների ձեռքբերման ծախսումների բաժինը։ Համանման Փո– փոխություններ են տեղի ունենում նաև կոլտնտեսականների ընտանիքների եկա– մուտների և ծախսերի կառուցվածքում, որտեղ նույնպես զգալիորեն աճել է սպառման հասարակական ֆոնդերից հատկացվող եկամուտների բաժինը (1940-ին՝ 4,9, 1982-ին՝ 19,1%)։ Միաժա– մանակ իջել է անձնական օժանդակ տըն– տեսությունից ստացվող եկամուտների տեսակարար կշիռը։ Եթե 1940-ին կոլտըն– տեսականների ընտանիքներն իրենց եկա– մուտների գրեթե 1/2-ը ստանում էին անձ– նական օժանդակ տնտեսությունից, ապա 1982-ին՝ 1/4-ից մի փոքր ավելի։ Աշխա– տավորների ընթացիկ ծախսերն ավելի քիչ են, քան նրանց դրամական եկամուտ– ները, որի շնորհիվ արագ աճում են բնակ– չության ավանդները խնայդրամարկղե– րում (1940-ին՝ 0,7, 1982-ին՝ 174,3 մլրդ ռ․)։ Բնակարաններով ապահովվածությու– նը։ 1918–82-ին կառուցված 3723 մլն յՐ ընդհանուր (օգտակար) մակերեսով բնա– կելի տներից 1,8 մլրդ ւԲ կառուցվել է 1966–80-ին։ X հնգամյակում բնակարա– նային պայմանները բարելավել են 51 մլն մարդ։ 1980-ական թթ․ սկզբին քաղաքային բնակչության 80% –ն ուներ առանձին բնա– կարան։ Գյուղական վայրերում 1971 – 1980-ին կառուցվել են 316,0 մլն ւԲ ընդ– հանուր տարածությամբ բնակելի տներ, որը կազմում է այդ տարիներին երկրում կառուցված բնակարանների 30% –ը։ Առողջապահությունը Ընդհանուր մահացությունը ՍՍՀՄ–ում նվազել է գրեթե 3 (1983-ին 1000 բնակչին՝ 10,3, 1913-ին՝ 29,1), մանկական մահա– ցությունը՝ 10 անգամ, համեմատաբար երկարել է կյանքի միջին տևողությունը (1971–72-ին՝ 70 տարի, 1886–97-ին՝ 32 տարի)։ Առողջապահ ու թյան կազ– մակերպ ու մ՜ը․ , նախահեղափոխա– կան Ռուսաստանում առողջության պահ– պանության պետ․ համակարգ գոյություն չի ունեցել։ Առողջապահության բնագա– վառում պետության խնդիրները սահմա– նել է Վ․ Ի․ Լենինը, և դրանք արտացոլ– վել են ՌՍԴԲԿ առաջին ծրագրում (1903)։ ՌԿ(բ)Կ 2-րդ ծրագրում (1919) առաջնա– հերթ խնդիրների շարքում նախատեսվում էր նաև բնակավայրերի մաքրումը, հողի, օդի» ջրի սան․ պահպանությունը, սան․ օրենսդրության ստեղծումը ևն։ Հայրենա– կան մեծ պատերազմի տարիներին առող– ջապահության ուժերի կենտրոնացման, բուժաշխատողների ջանք երի շնորհիվ վի– րավորների 72%-ը և հիվանդների 90% –ը ապաքինվեց և շարք վերադարձավ, առա– ջին անգամ հաջողվեց թիկունքը և բանա– կը պահպանել համաճարակներից։ Պա– տերազմը 6,6 մլրդ ռ․ վնաս պատճառեց սովետական առողջապահությանը, ավեր– վեց և ոչնչացվեց մոտ 40 հզ․ հիվանդանոց, պոլիկլինիկա և բժշկ․ հիմնարկություն, սակայն արդեն 1947-ին առողջապահու– թյան զարգացման հիմնական ցուցանիշ– ները հասան մինչպատերազմյան մա– կարդակին։ Մովետական առողջապահու– թյան հիմնական սկզբունքները հետագա զարգացում գտան կուսակցության XXII համագումարում (1961) ընդունված ՄՄԿԿ ծրագրում։ ՄՍՀՄ և միութենական հանրա– պետությունների օրենսդրությամբ նախա– տեսված են բնակչության բուժօգնության կազմակերպման սկզբունքները և ձևերը, խոշոր և բազմապրոֆիլային հիվանդա– նոցների, պոլիկլինիկաների, դիսպանսեր– ների կառուցումը, շտապ բժշկ․ օգնու– թյան և սանիտարահամաճա րակա յին կա– յանների ցանցի ընդլայնումը, հիվանդա– նոցային մահճակալների թվի ավելացու– մը ևն։ ՍՍՀՄ սահմանադրությամբս977) հաստատվել են բոլոր քաղաքացիների առողջության պահպանման իրավունքնե– րը, շրջապատող միջավայրի բարելավ– ման, բժշկ․ հիմնարկների ցանցի ընդլայն– ման միջոցառումները ևն, կանանց առող– ջության և աշխատանքի պահպանության, մայրությանը իրավական, նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելը, նյութական ապահովությունը ծերության, հիվանդության, ինչպես նաև աշխատու– նակության մասնակի կամ լրիվ կորստի դեպքում։ 1914-ին Ռուսաստանում եղել է 4,9 հզ․ դեղատուն, 1980-ին այն ավելացել է 5,5 անգամ, դեղորայքի բացթողումը՝ 50 ան– գամ, դեղատները համալրվել են բարձրա– գույն և միջնակարգ բժշկ․ կրթությամբ որակյալ մասնագետներով։ Հիվանդացությունը․ նախա– հեղափոխական Ռուսաստանում հաճախ էին բնական ծաղիկի, խոլերայի, ժան– տախտի, աղիքային վարակիչ հիվանդու– թյունների, ետադարձ և բծավոր տիֆերի, մալարիայի բռնկումները։ Բարձր էր ման– կական մահացությունը։ Սանիտարա–հա– մաճարակային միջոցառումների անցկա– ցումը, կենցաղ–բնակարանային պայման– ների բարելավումը, բնակավայրերի բա– րեկարգումը կարճ ժամկետում նվազեց– րին վարակիչ և վերացրին վտանգավոր վարակիչ հիվանդությունները։ 1919-ի ապ– րիլի 10-ին Վ․ Ի․ Լենինը ստորագրեց պար– տադիր ծաղկապատվաստման վերաբեր– յալ ժողկոմխորհի դեկրետը, որի շնոր– հիվ 1936–37-ին բնական ծաղիկը ՍՍՀՄ–ում լրիվ վերացավ։ 1920-ին կազ– մակերպվել է պրոտոզոային հիվանդու– թյունների կենտրոնական ինստ․, 1921-ին առժողկոմատին կից հիմնվել է կենտրո– նական մալարիային հանձնաժողով։ 50-ական թթ․ սկսած ՍՍՀՄ–ում տարած– ված են սիրտ–անոթային հիվանդություն– ները (1980-ին կազմել են մահվան պատ–