Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/629

Այս էջը սրբագրված չէ

Տուրիսաական–էքսկուրսիոն ծառայու– թյունների համար 1970-ի 260 մլն–ի փո– խարեն 1980-ին ծախսվել է 1,38 մլրդ ռ․։ Գործել է 350 համամիութենական և 12 հզ․ տեղական երթուղի, 3 հզ–ից ավելի տուրիս– տական ակումբ, տուրիստական հանդեր– ձանքի վարձույթի 14 հզ–ից ավելի կետ, շուրջ 65 հզ․ տուրիստական սեկցիա։ ՍՄԿԿ ԿԿ, ՍՍՀՄ Մինիստրների խոր– հըրդի U ՀԱՄԿԽ «Երկրում տուրիստական գործի հետագա զարգացման և կատա– րելագործման մասին» որոշումը (1980) նախատեսել է բնակչության տուրիստա– կան սպասարկման ծավալի ավելացման և որակի բարելավման լայն ծրագիր։ Տու– րիզմի նյութատեխ․ բազայի զարգացման համար արհմիությունները 1981–85-ին տրամադրել են 550 մլն ռ․ (80 հզ․ տուրիս– տական նոր օբյեկտ)։ Տուրիստական շար– ժումը ՄՍՀՄ–ում զարգանում է առողջա– պահության բնագավառի պետ․ քաղաքա– կանությանը համապատասխան։ Միայն պետ․ ապահովության ֆոնդերից տարե– կան ծախսվում է 1,3 մլրդ ռ․։ Նույն նպա– տակին է հատկացվում նաև ձեռնարկու– թյունների և պետ․ տնտեսությունների հա– սարակական ֆոնդերի նշանակալի մասը։ Տուրիստական կազմակերպությունները ՍՍՀՄ–ում ազատված են ամեն կարգի հար– կերից։ ՍՍՀՄ–ը առաջին տեղերից մեկն է գրավում աշխարհում տուրիստական շարժ– ման ծավալով։ Աճել են միջազգային տու– րիստական կապերը։ Ակտիվացել է «Ին– տուրիստ»-ի և «Սպուտնիկ»-ի գործունեու– թյունը, ստեղծվել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Արտասահմանյան տուրիզմի գլխ․ վարչություն (1969, 1983-ից՝ պետ․ կոմիտե), ՏԿԽ–ում գոր– ծում է միջազգային տուրիզմի բաժին։ 1982-ին «Ինտուրիստ»-ը ծառայություններ է ունեցել երկրի ւ ավելի քան 150 քաղա– քում, «Սպուտնիկի»-ի համակարգում գոր– ծել է երիտասարդական 19 խոշոր ճամբար։ Տուրիզմի բնագավառում գիտահետա– զոտական աշխատանքներ են կատարում ՍՍՀՄ ԴԱ աշխարհագրության ինստ–ը, ՏԷԿԽ Տուրիզմի և էքսկուրսիաների հա– մամիութենական գիտահետազոտական լաբորատորիան (երկուսն էլ՝ Մոսկվայում) և այլ կազմակերպություններ։ Մասնա– գետներ պատրաստում են որակավորման բարձրացման ինստ–ը և ՏԷԿԽ տուրիստա– կան դասընթացները, Արտասահմանյան տուրիզմի պետ․ կոմիտեի մասնագետների որակավորման բարձրացման ինստ–ը,

ՀԱՄԿԽ արհմիութենական շարժման բարձրագույն դպրոցի հատուկ ֆակուլ– տետը (բոլորն էլ՝ Մոսկվայում), Դոնի Ռոստովի և Բելոռուսիայի համալսարան– ների աշխարհագրական ֆակուլտետները, մանկավարժ, որոշ ինստ–ների հասարա– կական մասնագիտությունների ֆակուլ– տետներ։ Պարբերական հրատարակություններ են՝ ՀԱՄԿԽ «Տուրիստ» ամսագիրը, ար– տասահմանյան տուրիստների համար հրատարակվող «ճանապարհորդություն ՍՍՀՄ–ում» (1956-ից, ռուս․, անգլ․, գերմ․, ֆրանս․) հանդեսը։ Թողարկվում է ՏԷԿԽ–ի U ՀԱՄԿԽ–ի «Տուրիստական երթուղիներ» (ռուս․) ծանուցատետրը։ Տես նաև Տու– րիզմ։ VII․ Գիտությունը Գիտատեխնիկական պոտենցիալը, (ԳՏՊ), ընդգրկում է պատմականորեն որո– շակի սոցիալ–տնտ․ պայմաններում հասա– րակական արտադրության գիտատեխ․ մա– կարդակը որոշող նյութական ու հոգևոր ռեսուրսների ամբողջությունը։ Կարևոր բաղադրիչներն են․ գիտական, ինժեներա– կոնստրուկտորական (հետազոտական), կրթական, արտադրության տեխ․ պոտեն– ցիալները։ ՄՄՀՄ–ում ստեղծվել է հսկա– յական և արագ աճող ԳՏՊ, որի զարգաց– ման պլանավորումը, ինչպես նաև գիտա– տեխ․ հետազոտությունների ամբողջ հա– մալիրը, կառավարման համակարգի բաղ– կացուցիչ մաս են։ ԳՏՊ–ի արագ աճը սո– ցիալ–ւոնա․ առաջադիմության, հասարա– կության բոլոր անդամների բազմակողմա– նի զարգացման, նրանց նյութական ու կուլտուրական պահանջմունքների առա– վել բավարարման գլխ․ պայմաններից է։ ՄՍՀՄ ժամանակակից ԳՏՊ հնարավորու– թյուն է ստեղծել հետազոտություններ ծա– վալել գիտության ու տեխնիկայի բոլոր պրոբլեմների գծով։ 1913-ին ցարական Ռուսաստանում եղել է 11,6 հզ․ գիտ․ աշ– խատող, 1980-ին ՍՍՀՄ–ում՝ մոտ 1,4 մլն, գիտության ու գիտ․ սպասարկման բնագա– վառում աշխատել է 4 մլն, ժող․ կրթության և մշակույթի բնագավառում՝ 10,5 մլն մարդ (տես Աղյուսակ 1)։ 1980-ին 146 մլն մարդ ունեցել է բարձրա– գույն և միջնակարգ կրթություն (լրիվ և ո£ լրԻՎ)* ժող․ տնտ․ ճյուղերում ընդգըրկ– ված է եղել 28,6 մլն մասնագետ (12,1 մլն–ը՝ բարձրագույն, 16,8 մլն–ը՝միջնակարգ մաս– նագիտական կրթությամբ)։ Գիտատեխ․ հետազոտությունների ընդհանուր ղեկա– վարությունն իրականացնում է ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը, գիտատեխ․ առաջադիմության համար պատասխանա– տու հատուկ մարմինը ՍՍՀՄ գիտ․ ու տեխ․ պետ․ կոմիտեն է, բարձրագույն գիտ․ հաս– տատությունը՝ ՄՍՀՄ ԳԱ (տես Աղյու– սակ 2)։ ԳՏՊ–ի զարգացման գործում կարևոր դեր են կատարում բուհերը։ 1980/81 ուս․ տարվա սկզբում գործել է 883 բուհ։ Սո– վետական իշխանության տարիներին պատրաստվել է բարձրագույն կրթությամբ 16․5 մլն մասնագետ։ 1961–80-ին ասպի– րանտների թիվն ավելացել է 2,6 անգամ։ 1976–80-ին արտադրությունում արմա– տավորվել և մասսայաբար թողարկվել է 17․5 հզ․ նոր արտադրատեսակ (1971 – 1975-ին՝ 16,5 հզ․)։ Արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալի աճը 1970-ի 28% –ի դիմաց 1980-ին կազմել է 39%։ 1965– 1980-ին մեքենայացված հոսքային գծերը 42,9 հզ–ից հասել են 136,2 հզ․, ավտոմատ գծերը՝ 6 հզ–ից 24,3 հզ․։ ԳՏՊ–ի աճի տեմ– պերը առաջ են անցնում հասարակական արտադրության ցանկացած ոլորտի աճի տեմպերից։ Դա ՍՍՀՄ–ում գիտատեխ․ հեղափոխության լայն ծավալման վկայու– թյուն է։ ԳՏՊ–ի բաղադրիչ է նաև ինֆոր– մացիոն ծառայությունը գիտության ու տեխնիկայի բնագավառում։ 1980-ին գի– տատեխ․ ինֆորմացիայի ցանցում եղել են 10 համամիութենական, 15 հանրապե– տական, 85 կենտրոնական–ճյուղային օր– գան և ինֆորմացիայի 111 տարածքային կենտրոն։ Արտադրական ձեռնարկություն– ներում, ԳՀ և նախագծա–կոնստրուկտո– րական կազմակերպություններում և այլ հիմնարկներում գործել է գիտատեխ․ ին– ֆորմացիայի 11 հզ․ բյուրո և բաժին։ Գի– տատեխ․ ինֆորմացիայի համակարգում եղել է 221 հզ․ հաստիքային աշխատող։ ԳՏՊ–ի ֆինանսավորումը կատարվում է պետ․ բյուջեից և ձեռնարկությունների ու կազմակերպությունների սեփական մի– ջոցներից։ Սովետական գիտությունը սերտ կապի մեջ է համաշխարհային գի– տության հետ։ Սովետական պետությունը, նրա կառավարությունը, գիտ․ և հասարա– կական կազմակերպությունները 600 մի– ջազգային կազմակերպության անդամ են, որից 350-ը զբաղվում է տնտ․ և գիտատեխ․ պրոբլեմների ուսումնասիրությամբ ու լուծմամբ (տես նաև ժողովրդական կըր– թությունը, Տնտեսությունը, Գիտական հիմնարկները բաժինները)։ Գիտական հիմնարկները ՍՍՀՄ հնագույն գիտ․ ավանդույթների երկիր է։ Գիտության շատ կենտրոնների գործունեությունը մտել է համաշխարհա– յին մշակույթի պատմության մեջ։ Դեռևս 405-ին Հայաստանում ստեղծվել է այբու– բեն, որն ամբողջությամբ պահպանվել է այսօր, V դ․ ստեղծվել և մեզ են հասել պատմագիտական աշխատություններ, որոնք խոշոր նշանակություն ունեն ոչ միայն հայ, այլև հարևան ժողովուրդների պատմության գիտ․ ուսումնասիրման հա– մար։ Հայաստանում ստեղծված բազմա– թիվ դպրոցներում զարգացել են ոչ միայն գրչությունը, արվեստներն ու թարգման– չական գործը, այլև բժշկագիտությունը, փիլիսոփայությունը, աստղաբաշխությու– նը, տոմարագիտությունը։ Գիտ․ ծավա– լուն աշխատանք է կատարվել Գլաձորի, Տաթևի, Մանահինի համալսարաններում։ Վրաստանում հայտնի են եղել Իկոլտայի (XI դ․) և Գելատի (XII դ․) ակադեմիաները։ Խորեզմում գործել է «Գիտության տունը» Գիտ․ աշխատողների թԻՎը (հզ․ մարդ) Աղյուսակ 1 1950 1960 1980 1983 Գիտ․ աշխատողներ (ներաոյաւ բուհերի գիտա– մանկավարժական կադրերը) 162,5 354,2 1373,3 1426,8 այդ թվում՝ Գիտության դոկտորներ 8,3 10,9 37,7 40,8 Գիտության թեկնածուներ 45,5 98,3 396,2 434,6 Ակադեմիկոսներ, թղթ․ անդամներ, պրոֆեսորներ 8,9 9,9 27,4 29,5 Դոցենտներ 21,8 36,2 110,7 115,0 Ավագ գիտ․ աշխատողներ 11 >4 20,3 66,0 72,8 Կրտսեր գիտ․ աշխատողներ, ասիստենտներ 19,6 26,7 41․1 41,1