Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/630

Այս էջը սրբագրված չէ

Աղյուսակ 2 Գիտ․ աշխատողների թիվը ՍՍՀՄ և միութենական հանրա– պետությունների Գ Ա–ն և ր ու մ և ձ յաղային ակադեմիաներ ա մ (1980-ի վերջին) Գիտաշխա– տողների թիվը 1 Ակադեմիկոս– ների, իսկա– կան և թղթ․ անդամների թԻՎռ ՍՍՀՄ ԴԱ 47825 732 Ուկրաինական ՍՍՀ ԴԱ 13369 344 Բելոռուսական ՄԱՀ ԳԱ 5378 137 Ուզբեկական ՄԱՀ ԳԱ 3878 108 Ղազախական ՍՍՀ ԳԱ 4139 133 Վրացական ՍՍՀ ԳԱ 5617 128 Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ 4314 124 Լիտվական ՄՍՀ ԳԱ 1727 57 Մոլդավական ՄՍՀ ԳԱ 1059 43 Լատվիական ՍՍՀ ԳԱ 1733 55 Կիրգիզական ՍՍՀ ԳԱ 1509 50 Տաջիկական ՍՍՀ ԳԱ 1324 44 Հայկական ՍՍՀ ԳԱ 2992 88 Թուրքմենական ՍՍՀ ԳԱ 972 44 էստոնական ՍՍՀ ԳԱ 1968 44 ՍՍՀՄ գեղ․ ակադեմիա 367 149 Վ․ Ի․ Լենինի անվան Լենինի շքանշանակիր համամիութենական գյուղատնտ․ ակադե– միա 20044 220 ՍՍՀՄ բժշկ․ գիտ․ ակա– դեմիա 6390 275 ՍՍՀՄ ՄԳԱ 1712 128

ՌՍՖՍՀ կոմունալ տնտե– սության ակադեմիա 455 – (XI դ․)ք Սամարղանդի մոտ՝ Ուլուգբեկի աստղադիտարանը (XV դ․)։ Կիեյան Ռու– սիայում մշակութային կարևոր կենտրոն– ներ էին «Գրքի ուսմունք» բարձրագույն դպրոցը, Սոֆիայի տաճարին կից գրադա– րանը (X դ․, Կիև), Ցարոսլավ Իմաստու– նի հիմնադրած դպրոցը (XI դ․, Նովգո– րոդ)։ Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917) բացեց գիտության և գիտ․ հիմ– նարկների զարգացման նոր դարաշրջան։ Աշխարհում առաջին աշխատավորական պետության ստեղծումը, սոցիալական խոր տեղաշարժերը երկրում և սոցիալիստ, շի– նարարության սկիզբը գիտությունը վե– րածեցին տնտ․, հասարակական և կուլ– տուրական վերափոխումների հզոր ուժի։ Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ մշակվե– ցին գիտ․ գործունեության նոր, սոցիա– լիստ․ կազմակերպման սկզբունքները, որոշվեց սովետական գիտության զար– գացման ստրատեգիան, ընդգծվեց ժող– տնտեսության զարգացման գործում գի– տության առաջատար դերը։ Վ․ Ի․ Լենինի առաջադրանքով և ղեկավարությամբ գիտ– նականները մշակեցին երկրի էկոնոմի– կայի վերելքի և զարգացման ծրագիր՝ էլեկտրիֆիկացիայի (ԳՈԷԼՌՈ–ի պլան> 1920) հիման վրա սկսվեց մի շարք հան– քավայրերի հետազոտությունը, մշակվե– ցին արդ–յան կարևոր ճյուղերի գիտ․ հիմ– քերը։ Վերակառուցվեց բարձրագույն դպրոցը, բացվեցին գիտակրթական նոր կենտրոններ։ 1920-ական թթ․ կեսին, չնա– յած քաղաքացիական պատերազմին և վերականգնման ժամանակաշրջանի դըժ– վարություններին, հիմնադրվեցին 70-ից ավելի ինստ–ներ։ Սովետական կարգերի հաստատման առաջին տարիներին դրվեցին ճյուղային գիտ․ հիմնարկների ցանցի հիմքերը, ձևա– վորվեցին արդ–յան, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ԳՀ ինստ–ների մասնագիտացված կոմպլեքսներ։ Ստեղծվեցին Լ․ 6ա․ Կար– պովի անվ․ քիմ․ ինստ–ը (1918), գիտ․ ավ– տոմոտորային ինստ–ը (1918), Կիրառա– կան քիմիայի պետ․ ինստ–ը (1919), պա– րարտանյութերի գիա․ ինստ–ը (1919), Կիրառական հանքաբանության և մետա– ղագործության ինսա–ը (1919), օգտակար հանածոների մեխ․ մշակման ինստ–ը (1920), պետ․ փորձարարական էլեկտրա– տեխ․ ինստ–ը (1921, հետագայում Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական էլեկ– տրատեխ․ ինստ․), Նիժեգորոդյան ռադիո– լաբորատորիան (1918) և այլ հիմնարկ– ներ։ 1920-ին ձևավորվեց ժող․ առողջա– պահության պետ․ ինստ–ը (առժողկոմա– տի ԳՀ հիմնարկների միավորված հա– մակարգ)։ 1920-ական թթ․ սկզբին ստեղծ– վեց գյուղատնտեսության գիտ․ սպասարկ– ման համակարգը՝ Կենտր․ սելեկցիոն– գենետիկական կայանը (1920) Պետրո– գրադի մոտ, մարգագետնային և գիտա– մելիորատիվ ինստ–ները (1921), Փորձա– րարական ագրոնոմիայի ինստ–ը (1922)։ Այդ նույն ժամանակ ԳՀԻ–ներ ստեղծվե– ցին բարձրագույն ուս․ հաստատություն– ներին կից։ Հոկտեմբերյան հեղափոխությունը սկզբունքային Փոփոխություններ մտցը– րեց հասարակական գիտությունների հե– տազոտությունների կազմակերպման բնա– գավառում։ Սովետական իշխանության առաջին տարիներին ստեղծվեցին մարք– սիստական հասարակագիտության խոշոր կենտրոններ։ 1918-ին հիմնադրվեց Հա– սարակական գիտությունների սոցիա– լիստ․ ակադեմիան (1924-ից՝ Կոմունիս– տական), նրան կից 20-ական թթ․ առաջին կեսին ձևավորվեցին ինստ–ներ և գիտ․ ընկերություններ, որոնք հետազոտում էին փիլ–յան, իրավունքի, էկոնոմիկայի, միջազգային բանվորական շարժման և Հոկտեմբերյան հեղափոխության պատ– մության, սովետական շինարարության և այլ հարցեր։ 1919-ին աշխատել սկսեց նյութական մշակույթի պատմության ռուս, ակադեմիան։ ՌԿ(բ)Կ ԿԿ որոշմամբ ստեղծվեցին Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի ինստ–ը (1921), Հոկտեմբերյան հեղափո– խության և ՌԿ(բ)Կ պատմության հանձնա– ժողովը (1920), Վ․ Ի․ Լենինի ինստ–ը (1923, Մոսկվայի կոմունիստների նախա– ձեռնությամբ)։ Զգալիորեն ընդարձակվեց նախկին գիտ․ հիմնարկների գործունեությունը, ԳԱ–ի ստորաբաժանումների թիվը 1918–25-ին կրկնապատկվեց։ ԳԱ ճանաչվեց Սովետա– կան Միության բարձրագույն գիտ․ հաս– տատությունը (տես Ակադեմիա գիտու– թյունների ՍՍՀՄ)։ Գիտ․ հիմնարկների պետ․ ցանցի ձևա– վորման ուղղությամբ կարևոր էր տեղե– րում գիտության և լուսավորության կենտ– րոնների ստեղծումը։ 1918-ին համալսա– րաններ գործեցին Վորոնեժում, Նիժնի Նովգորոդում, Թիֆլիսում, Իրկուտսկում, 1919-ին՝ Բաքվում, 1920-ին՝ Երևանում, Ուրալում, Տաշքենդում, Հեռավոր Արևել– քում, 1921-ին՝ Բելոռուսիայում։ 1919-ին հիմնադրվեց ՈւՍՍՀ ԳԱ։ Տեղերում գիտ․ շինարարությունը առավել զարգացավ ՍՍՀՄ կազմավորումից (1922) հետո։ Հեն– վելով ՌՍՖՍՀ գիտ․ հիմնարկների (ԳԱ, համալսարաններ, նոր ինստ–ներ), ինչ– պես նաև տեղական համալսարանների օգնության վրա, հանրապետություններն սկսեցին պատրաստել ազգ․ գիտատեխ․ կադրեր, ձևավորվեցին առաջին ԳՀԻ–նե– ՐԸ։ Գիտության և գիտ․ հիմնարկների զար– գացումը 20–30-ական թթ․ կապված էր երկրի ինդուստրացման, կուլտուրական հեղաՓոխության, սոցիալիզմի նյութա– տեխ․ բազայի ստեղծման հետ։ Ստեղծ– վեց հետազոտությունների պետ․ կառա– վարման, պլանավորման և կոորդինաց– ման կենտրոնացված և ճյուղավորված մե– խանիզմ։ Գիտ․ քաղաքականության մշակ– ման, նրա իրականացման, ամբողջ երկրի մասշտաբով ԳՀ աշխատանքները համա– ձայնեցնելու նպատակով հիմնվեցին պետ․ հատուկ օրգաններ՝ ՍՍՀՄ ԿԳԿ գիտ․ կո– միտե (1926), ՍՍՀՄ ԺԿխ գիտ․ հիմնարկ– ների բաժին (1928), ՍՍՀՄ ժկխ գիտ․ աշ– խատանքներին աջակցող հանձնաժողով (1931) ևն։ Գիտ․ աշխատանքների պլանա– վորման ու կոորդինացման հիմնական կենտրոնները ԳԱևՊետպլանն են։ Ընդար– ձակվեցին մարքսիստական հասարակա– գիտության ֆունդամենտալ հարցերը մշա– կող գիտ․ հիմնարկները։ Մարքսի ու էն– գելսի, Լենինի ինստ–ների միավորումով ստեղծվեց ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ առընթեր Մարք– սի–էնգելսի–Լենինի ինստ–ը (1931), 1956-ից՝ ՍՄԿԿ ԿԿ առընթեր մարքսիզմ– լենինիզմի ինստ․։ Վերակազմվեց Կո– մունիստական ակադեմիայի հիմնարկնե– րի ցանցը, նրան կից բացվեցին փիլ–յան, պատմության (երկուսն էլ՝ 1929-ին), գրակ–յան, արվեստի, լեզվի (1931) և այլ ինստ–ներ (1936-ին մտան ՍՍՀՄ ԳԱ կազ– մի մեջ), հիմնադրվեցին ՍՍՀՄ ԳԱ արևե– լագիտության (1930), մարդաբանության, հնագիտության և ազգագրության (1933) և այլ ինստ–ներ։ Այդ շրջանում սովետա– կան գիտության հատկանշական գիծը անցումն էր առանձին հետազոտություն– ներից ընդհանուր տեսական և կիրառա– կան կարևորագույն պրոբլեմների կոմպ– լեքսային լուծմանը։ 1941-ին ՍՍՀՄ ԳԱ կազմում գործում էր 167 գիտ․ հիմնարկ, այդ թվում՝ երկրա– բանական (1930), ֆիզիկական քիմիայի (1931), Պ․ Ն․ Լեբեդևի անվ․ ֆիզիկայի (1934), օրգանական քիմիայի (1934), ընդ– հանուր և ոչ օրգանական քիմիայի (1934), ֆիզիկական պրոբլեմների (1934), տե– սական երկրաֆիզիկայի (1938), էներգե– տիկայի (1930), ավտոմատիկայի ու տե– լեմեխանիկայի (1938) և այլ ինստ–ներ։ Արդյունաբերության, տրանսպորտի և կապի ոլորտում գործում էր երկրի գիտ․ հիմնարկների 20% –ից ավելին։ Ստեղծվե– ցին մեքենաշինության ու մետաղամշակ– ման ԳՀ (1926), մետալուրգիական գոր– ծարանների (1926) և գունավոր մետա– լուրգիայի ձեռնարկությունների (1929)