Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/636

Այս էջը սրբագրված չէ

ների էլեկտրաքիմ․ կոռոզիայի տեսու– թյունները, մշակվեցին մետաղների պաշտ– պանության եղանակները (Յա․ Կոլոտիր– կին)։ Ն․ Սեմյոնովի և նրա դպրոցի հետա– զոտությունները խոշոր ներդրում են այր– ման և պայթման շղթայական ռեակցիանե– րի ուսումնասիրման գործում։ Ստեղծվեց քիմ․ երևույթները նկարագրող կուռ ուս– մունք, զարգացավ ճյուղավորված և այ– լասերված ճյուղավորված ռեակցիաների տեսությունը։ Ստեղծվեցին բոցավառման և այրման, պայթյունի և դետոնացիայի տեսությունները։ Կատարվել են արժեքա– վոր հետազոտություններ շղթայական օք– սիդացման և ազատռադիկալային ռեակ– ցիաների տեսությունների հիմնավորման ուղղությամբ (Ն․ էմանուել, Վ․ Վոեվոդս– կի, Ա․ Նալբանդյան)։ Հայտնաբերվել են շղթայի էներգետիկ ճյուղավորումը (Ա․ Շի– լով, 1963), իոնամոլեկուլային ռեակցիա– ները (Վ․ Տալռոզե, 1952), ճշտվել և զար– գացվել են տեսության դրույթները (վ․ Ագատյան և ուրիշներ)։ Տարասեռ կա– տալիզի ուսումնասիրման շնորհիվ ստեղծ– վեցին կատալիզատորների արտադրու– թյան գիտական հիմունքները (Դ․ Բորես– կով)։ Ստեղծվել է կատալիզի «մուլտիպլե– տային» տեսությունը։ Բազմաթիվ հետա– զոտություններ են կատարվել համասեռ կատալիզի բնագավառում։ Մշակվել են իմմոբիլացված ֆերմենտների ստացման և կիրառման եղանակները։ Պարզ նյու– թերի, բինար միացությունների, սիլիկատ– ների (Ն․ Բելով), օրգ․ նյութերի (Ա․ Կի– տայգորոդսկի, Բ․ Վայնշտեյն), կոորդի– նացիոն միացությունների (Մ․ Պորայ– Կոշից, Լ․ Ատովմյան) բյուրեղաքիմ․ հե– տազոտությունների շնորհիվ հայտնաբեր– վել են ընդհանուր օրինաչափություններ։ Լուսաքիմիայի հիմունքները ՄՄՀՄ–ում ստեղծել են Ա․ Տերենինը և նրա աշակերտ– ները։ Ք․ Բաղդասարյանն ապացուցեց (1963) մոլեկուլի լուսային երկքվանտի փձւտ^՛․ Զ․արգանուէ Հ լազնրա– յիև քիմիան (Ա․ Պրոխորով, Ն․ Րասով)։ Մշակվել են ռադիոակտիվ ճառագայթումը քիմ․ տեխնոլոգիայում կիրառելու եղա– նակներ։ Անօրգանական քիմիա։ Հիմնական ան– օրգ․ նյութերի և հանքային հարստություն– ների հետազոտման համար կարևոր նշա– նակություն ունեցավ Ն․ Կուրնակովի մշակած ֆիզիկաքիմ․ վերլուծության եղա– նակների կիրառումը։ Անօրգ․ նյութերի քիմիայում խոշոր ներդրում են Ի․ Տանա– նաևի, ջրածնի և ազոտի մաքրման և ար– տադրության մեշ՝ Ն․ ժավորոնկովի, քիմ․ պարարտանյութերի արտադրության մեշ՝ Մ․ Վոլֆկովիչի աշխատանքները։ Մշակվել են ալկալիական մետաղների, վոլֆրամի, մաքուր մետաղների, մանգանի և նրա միացությունների, բնական հումքից ալ– յումինի օքսիդի, հազվագյուտ տարրերի ստացման արդ․ եղանակները։ Ա․ Նովո– սյոլովան ստացավ և հետազոտեց բերի– լիումի բազմաթիվ միացություններ։ Զար– գանում է կոորդինացիոն միացությունների քիմիան (Չուգաև և ուրիշներ)։ Հետազոտ– վել են մոլիբդենի, վոլֆրամի հետերոբազ– մամիացությունները, ստացվել են քսե– նոնի և այլ իներտ գազերի միացություն– ներ, բազմաթիվ կիսահաղորդչային նյու– թեր, մշակվել են գերմաքուր սիլիցիումի, գերմանիումի և այլ տարրերի դժվարահալ մետաղների ստացման արդ․ եղանակներ։ Ստացվել են լազերային տեխնիկայում կիրառվող նյութեր, նոր սիլիկատային միացություններ, զարգացել է սիլիկատ– ների քիմիան։ Վ․ Խլոպինը ձևակերպել է ռադիոքիմիայի մի շարք օրենքներ և առաջինը ՍՍՀՄ–ում ստացել ռադիում (20-ական թթ․)։ Հայրենական ռադիո– քիմ․ արդյունաբերությունը ստեղծվեց Բ․ Նիկիտինի, Ա․ Ռատների և Ի․ Ստարի– կի աշխատանքների հիման վրա։ 1947-ին անշատվեց պլուտոնիումը (Բ․ Կուրչատով, Դ․ Յակովլև)։ Հետազոտվեցին ռադիո– ակտիվ իզոտոպները, մշակվեցին նրանց միացությունների ստացման եղանակնե– րը (Ա․ Նեսմեյանով)։ Մինթեզվել են նոր՝ 104–106 քիմ․ տարրերը (Գ․ Ֆլյորով, Ցու․ Հովհաննիսյան)։ Մշակվել են ճառա– գայթված միջուկային վառելիքի վերա– կանգնման, տրանսուրանային տարրերի տրոհման, ակտինոիդների բաժանման, ռադիոակտիվ թափոնների վնասազերծ– ման եղանակները։ Մշակվում են էներ– գիայի պահեստավորման և մեծ տարածու– թյունների վրա այն հաղորդելու նոր եղա– նակներ։ Վերլուծական քիմիա։ Այս բնագավա– ռի հիմնական դպրոցների ծնունդը կապ– ված է ՍՍՀՄ–ում խոշոր կենտրոնների ստեղծման հետ։ Ի․ Տանանաևն առաջար– կեց որակական և քանակական վերլուծու– թյան նոր եղանակներ, կաթիլային (1922), կոտորակային (1930) և անտաշեղ (1943)։ Մշակվեցին մետաղների որոշման լուսա– չափական և էլեկտրաքիմիական եղանակ– ները, ֆազային վերլուծությունը և մե– տաղներում գազերի որոշման պարար– տանյութերի, հանքանյութերի և միներալ– ների, թունաքիմիկատների և այլ նյութե– րի վերլուծության եղանակները։ Զարգա– ցան ֆիզիկաքիմ․ եղանակները՝ պոլյա– րոգրաֆիաէւ (Տ․ 4րյու1|ովա), աս՜պերա– չարությունը (0․ Սոնգինա), Էուլոնաչա– փությունը (Պ․ Աղասյան), հայտնաբեր– վեց նուրբ շերտային քրոմատոգրաֆիան (Ն․ Իզմաիլով, Մ․ Շրայբեր, 1938)։ Մտեղծ– վեցին օրգ․ նյութերը անօրգ․ վերլուծու– թյան մեջ կիրառելու եղանակներ։ Մշակ– վեց մերկուրոռեդուկտոմետրիան (Վ․ Թա– ռայան), լուծահանման երևույթի տեսու– թյունը (Յու․ Զոլոտով)։ Վերլուծական քիմիայում ներդրվեցին Էմիսիոն, մոլե– կուլային, ռենտգենյան սպեկտրաչափու– թյան և ռադիոակտիվացման եղանակնե– րը։ Ե․ Զավոյսկու հայտնաբերած Էլեկ– տրոնային պարամագնիսական ռեզոնան– սի և ռեզոնանսային այլ եղանակներն օգտագործվում են տարրերի օքսիդացման աստիճանը որոշելու համար։ Օրգանական քիմիա։ Սովետական իշ– խանության հաստատման առաջին տա– րիներին օրգ․ քիմիայի զարգացումը կապ– ված էր Զելինսկու, Ս․ Նամյոտկինի, Բ․ Կազանսկու, Վ․ Իպատևի և ուրիշների ան– վան հետ, որոնք զարգացրին հատկապես ածխաջրածինների քիմիան, մշակվեցին նավթից առանձին ածխաջրածինների ան– ջատման, բուտադիենի, իզոպրենի արո– մատիկ ածխաջրածինների ստացման, ալ– կանների դեհիդրացիկլացման եղանակ– ները։ Մշակվեց ցիկլոալկանների դեհիդրո– գենացման և արոմատիկ ածխաջրածին– ների հիդրոգենացման անընդհատ ըն– թացող կատալիտիկ ռեակցիաների տեխ– նոլոգիան (Վ․ Սմիռնով)։ Հետազոտվեցին պարաֆիններից օքսիդացմամբ այլ դա– սերի պատկանող միացություններ ստա– նալու ռեակցիաները։ Ս․ Լեբեդևը մշակեց Էթիլսպիրտից բուտադիենի և սինթետիկ կաուչուկի ստացման արդ․ եղանակը։ Հետազոտելով ացետիլենային ածխաջրա– ծինների իզոմերային փոխարկումները (Ա․ Ֆավորսկի)՝ ճանապարհ հարթվեց ացետիլենային սպիրտների, կարբոնիլ– ների, ստերոիդների և քլորապրենային կաուչուկի ստացման համար։ Ստացվե– ցին բազմաթիվ կարևոր նիտրամիացու– թյուններ։ Մշակվեցին ֆենոլի և ացետոնի անիլինային, անտրաքինոնային, կուբա– յին և այլ ներկանյութերի, ավելի ուշ պոլիմերների ստացման արդ․ եղանակ– ներ։ Աննախընթաց զարգացում է ապրել մետաղօրգանական (Պ․ Շորիգին, Ս․ Նես– մեյանով, Կ․ Կոչեշկով և ուրիշներ), ֆոս– ֆորօրգանական (Ա․ Արբուզով) միացու– թյունների քիմիան։ Ուսումնասիրվել է ֆեռոցենը, ստացվել են նրա ածանցյալ– ները, անցումային տարրեր պարունակող այլ ցենային միացություններ։ Բացահայտ– վել են բազմաթիվ բարդ՝ ազատռադիկա– լային ռեակցիաների մեխանիզմներ։ Մը– շակվեցին ֆոսֆորական, ֆոսֆորային և այլ թթուների էսթերների, ֆոսֆորազո– միացությունների, քլորանհիդրիդների, բորօրգանական միացությունների ստաց– ման եղանակներ։ 1940-ից արագ զարգա– նում է ֆտորօրգանական միացություննե– րի քիմիան (Ի․ Կնունյանց և ուրիշներ), ուսումնասիրվել է նրանցում քիմ․ կապի բնույթը, մշակվել են սինթեզի մատչելի եղանակներ։ Ֆտորաջրածնովta-օքսիդ– ների տրոհման ռեակցիայի հայտնաբերու– մը (Ի․ Կնունյանց, Օ․ Կիլդիշևա) հնարա– վոր դարձրնց ֆտորստէւրո[ւդայ[ւււ դեղա– նյութերի (սինալար, ֆլուցերոն են) ար– տադրությունը։ Հետերոցիկլային միացու– թյունների քիմիայի զարգացման համար կարևոր են Ա․ Չիչիբաբինի և նրա դպրո– ցի աշխատանքները, հայտնաբերվել է պիրիդինի սինթեզի եղանակ, պիրիդինի և քինոլինի ամիդացման ռեակցիան։ Իրա– կանացվել է չորրորդային ամոնիումային աղերի ցիկլացումը։ Հայտնաբերվել են օքսազոլների հետերադիենային կոնդեն– սումը (Գ․ Կոնդրատևա), ֆուրանի, թիո– ֆենի և պիրոլի փոխադարձ փոխարկում– ները (Յու․ Յուրև)։ Զարգացվել է թիո– ֆենի քիմիան (Յա․ Դոլդֆարբ), ստացվել են թիոֆենի և ֆուրանի բազմաթիվ կա– րևոր ածանցյալները (Ս․ Գիլեր, Ն․ Շույ– կին)։ Օ․ Ռեուտովը և Ի․ Բելեցկայան զար– գացրին Էլեկտրոֆիլ տեղակալման տե– սությունը և կարբանինոնների քիմիան։ Բնական միացությունների բաղադրու– թյան և կառուցվածքի հետազոտման փու– լից օրգ․ քիմիան անցել է այդ միացություն– ների սինթեզի փուլը։ Սինթեզվել են պի– լոկարպին, էմետին, կենսաբանորեն ակ– տիվ այլ նյութեր, բազմաշաքարներ։ Ն․ Կոչետկովն առաջարկեց կարգավոր– ված կառուցվածք ունեցող բազմաշաքար– ների սինթեզի ընդհանուր եղանակ։