Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/638

Այս էջը սրբագրված չէ

վերջին և XX դ․ սկզբներին սառցադաշտե– րի ուսումնասիրությամբ զբաղվել են Վ․ Սապոժնիկովը, Վ․ Ռուսանովը, Կ․ Պո– դոզյորսկին։ XIX դ․ վերջին քառորդում ձևավորվել է հողերի աշխարհագրությու– ն ը, որի հիմնական դրույթները ձևակեր– պել է Դոկուչաևը, 1883–99-ին։ Հողային զոնաները ուսումնասիրել է նաև Ն․ Սի– բիրցևը (1895)։ Նախահեղափոխական Ռուսաստանում ստեղծվել են հողերի ռե– գիոնալ քարտեզներ, գրվել նկարագրա– կան բազմաթիվ ակնարկներ։ XIX դ․ 2-րդ կեսին բ ու ս ա ծ ա ծ կ ու յ– թ ի հետազոտություններ կատարեցին Ի․ Բորշչովը և Ֆ․ Ռուպրեխտը։ Բույսերի աշխարհագրության ռուս, առաջին ամ– փոփագրերը պատկանում են Ա․ Բեկետո– վին (1896), Ա․ Կրասնովին (1898), Դ․ Տան– ֆիլևին (1902)։ XIX դ․ վերջերին Ի․ Պա– չոսկու (1896) և Պ․ Կռիլովի (1898) աշխա– տություններով դրվեցին ֆիտոցենոլոգիա– յի հիմունքները։ Այդ ուսմունքը XX դ․ սկզբին մշակել են Դ․ Մորոզովը և Վ․ Սու– կաչյովը։ XIX դ․ 2-րդ կեսին կենդանիների աշխարհագրությանը վերաբե– րող աշխատություններում առանձնանում են Ն․ Սևերցովի Թուրքեստանի կենդանի– ների զոնայական տեղաբաշխման վերա– բերյալ հետազոտությունները և Մ․ Մենզ– բիրի աշխատությունները, որոնք հիմք դրեցին ցամաքի կենդանաաշխարհագրա– կան շրջանացման սկզբունքներին։ Գեոմորֆոլոգիա։ Մինչև 1917-ը Կար– պինսկու, Ա․ Պավլովի և Վ․ Օբրուչևի հե– տազոտությունները հիմք դրեցին երկրի կեղևի նորագույն շարժումների ուսմուն– քին, որը սովետական իշխանության տա– րիներին զարգացրին Ս․ Շուլցը (1937), Ն․ Նիկոլաևը (1950), Ի․ Գերասիմովը, Ցու․ Մեշչերյակովը։ 1930-ական թթ․ կազմվեցին գեոմորֆոլոգիական առաջին ամփոփագրերը (Ի․ Շչուկին, 1934–38, Չա․ էդնլշւոնյն, 1938, 4․ Մարկով, 1939 և ուրիշներ)։ 1950-ական թվականներից ին– տենսիվորեն զարգանում են ծովային գեոմորֆոլոգիան (ԼեոնսԱւ, Գ․ Ուդինցև, Ա․ ժիվագո և ուրիշներ) և ռելիեֆի դինա– միկայի հետազոտությունները։ Ետպատերազմյան տարիներին ստեղծ– վեցին մի շարք մենագրություններ՝ նվիր– ված գեոմորֆոլոգիայի ընդհանուր հար– ցերին (Կ․ Մարկով, 1948, Ի․ Շչուկին, 1960–74, Ա․ Կրիվոլուցկի, 1971), ՍՍՀՄ ռելիեֆին (Ս․ Վոսկրեսենսկի, 1968, 1980, Ցու․ Մեշչերյակով, 1972) և նրա առանձին մասերին։ 1960-ին հրատարակվեցին 1։ ։4000000 մասշտաբի ՍՍՀՄ առաջին ամ– փոփիչ (Ի․ Գերասիմովի և Բ․ Ֆեոդորովի– չի ղեկավարությամբ), 1961-ին՝ Համա– միութենական երկրբ․ ինստ–ի կազմած 1։5000000 մասշտաբի, 1964-ին՝ Աշխարհի ֆիզիկաաշխարհագրական ատլասում հրապարակված առանձին մայրցամաքնե– րի և օվկիանոսի հատակի գեոմորֆոլո– գիական քարտեզներ։ 1970-ին հրատա– րակվել է 1։2 500000 մասշտաբի ՍՍՀՄ եվրոպ․ մասի և Կովկասի գեոմորֆոլո– գիական քարտեզը։ Հետագայում կազմվել և հրատարակվել են ՍՍՀՄ գեոմորֆոլո– գիական բազմաթիվ քարտեզներ։ Գեոմորֆոլոգիական հետախուզություն– ներ կատարում են ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների ԳԱ աշխարհա– գրական և երկրբ․ հիմնարկները, բուհերը։ Գեոմորֆոլոգիական հետախուզություն– ները կոորդինացնում է ՍՍՀՄ ԳԱ Միջ– գերատեսչական գեոմորֆոլոգիական հանձնաժողովը, միջազգային մասշտա– բով՝ Միջազգային աշխարհագրական միության և Չորրորդական ժամանակա– շրջանի ուսումնասիրության միջազգային միության համապատասխան հանձնաժո– ղովները։ Կլիմայագիտություն։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո օդերևութաբա– նական կայանների ցանցի արագ աճը հնարավորություն տվեց ընդարձակ նյութ ստանալ երկրի կլիմայի ուսումնասիր– ման համար։ Աշխարհի սովետական մեծ ատլասի համար (1937) ստեղծվեց աշխար– հի կլիմայական քարտեզների շարք։ 1937-ին հրապարակվեց «Համաշխարհա– յին ագրոկլիմայական տեղեկատու»։ Առա– ջարկվեցին կլիմայի մի քանի դասակար– գում, առաջացան կլիմայագիտության նոր ուղղություններ, կատարելագործվեցին դիտարկումներից ստացված նյութերի վի– ճակագրական մշակման մեթոդները (Օ․ Դրոզդով, Ե․ Ռուբինշտեյն)։ Ետպատերազմյան տարիներին կազմվե– ցին ՍՍՀՄ առանձին ռեգիոնների կլիմայի բազմաթիվ ամփոփագրեր, տեղեկատու– ներ, Ծովային, Օվկիանոսների, Աշխարհի ֆիզիկաաշխարհագրական և ագրոկլիմա– յական ատլասների կլիմայական քարտեզ– ների շարք։ ճառագայթման և ջերմային հաշվեկշռի գլոբալ ու ռեգիոնալ ուսում– նասիրության և նրանց կլիմաառաջացման դերին էր նվիրված Բ․ Այզենշտադտի, Մ․ Բուդիկոյի, Տ․ Բեռլյանդի, Մ․ Գավրի– լովայի, Ի»․ Պողոսյանի, Ն․ Ռուսինի, ջրաշրջանառության պրոբլեմներին՝ Օ․ Դրոզդովի, Ն․ Իվանովի և այլոց աշ– խատությունները։ Հետազոտվեց մթնո– լորտի ընդհանուր շրջանառության պրո– ցեսների ազդեցությունը ՍՍՀՄ–ի, Արկ– տիկայի, Անտարկտիկայի, օվկիանոսների և երկրագնդի կլիմայի վրա (Բ․ Ալիսով, Վ․ Արխանգելսկի, Վ․ Բուգաև, Գ․ վանգեն– հեյմ, Մ․ Պետրոսյանց, իյ․ Պողոսյան, Ս․ Խրոմով և ուրիշներ)։ Կլիմայի փոփոխության ժամանակակից պրոբլեմները ուսումնասիրել են Մ․ Բու– դիկոն, Վ․ Վիզեն և ուրիշներ։ Ցամաքի հիդրոլոգիա։ Գետերի և լճե– րի մասին առաջին տեղեկությունները տրվել են դեռևս «Հին Ռուսական հիդրո– գրաֆիա» գրքում (1773)։ 1874-ից սկսվեց դրանց համակարգված հետազոտությու– նը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին բացա– հայտվեցին գետերի ավազաններում ջրի շրջանառության հիմնական օրինաչափու– թյունները, տրվեցին գետային հոսքի ֆի– զիկաաշխարհագրական գործոնների վեր– լուծությունը (Ա․ Վոեյկով, Ե․ Օպոկով, է․ Օլդեկոպ)։ Լճերը հետազոտեցին Դ․ Անուչինը, Լ․ Բերգը, Կ․ Բերը և ուրիշ– ներ։ 1915-ին Վ․ Գ․ Գլուշկովը տվեց հիդրո– լոգիայի սահմանումը որպես գիտություն և առաջարկեց հիդրոլոգիական դիսցիպ– լինների դասակարգումը։ 1919-ին ստեղծ– վեց Ռուս․ հիդրոլոգիական ինստ–ը։ 1920-ական թթ․ ի հայտ եկան հոսքի մա– սին եղած նյութերի առաջին ընդհանրա– ցումները (Դ․ Կոչերին)։ 1925-ին Մ․ Վե– լիկանովը առաջինը տվեց ցամաքի հիդրո– լոգիայի համակարգված շարադրանքը որ– պես ինքնուրույն գիտություն։ 1940– 1950-ական թթ․ ստեղծվեցին հոսքի և ջրահաշվեկշռային փորձարարական կա– յաններ։ Լճերի հիդրոլոգիայի բնագա– վառում հետազոտություններ են կատա– րել Ի․ Մոլչանովը, Զայկովը, Ս․ Կալեսնի– կը, Ս․ Մուրավեյսկին, Լ․ Ռոսսոլիմոն և ուրիշներ։ Ա․ Դուբախի, Կ․ Իվանովի, Վ․ Ռոմանովի հետազոտությունները հիմք դրեցին ճահիճների հիդրոլոգիային։ 1930–60-ական թթ․ երկու անգամ իրա– կանացվեցին գետերի, լճերի և ջրամբար– ների տվյալների դասակարգման հիմնա– րար աշխատանքներ ՍՍՀՄ ջրային կա– դաստրի ձևով։ Գրվել են ցամաքի հիդրոլոգիան ընդ– հանրացնող աշխատություններ․ Մ․ Վե– լիկանով, «Ցամաքի հիդրոլոգիա» (հինգ հրտ․, 1925–64), Սոկոլովսկի, «Գետային հոսք» (երեք հրտ․, 1952–68), Դավիդով և Սոկոլով, «ՍՍՀՄ հիդրոգրաֆիա», Զայ– կով, «Ակնարկներ լճագիտության մասին» (1–2 մաս, 1955–60), Չեբոտարյով, «Ցա– մաքի հիդրոլոգիա» (1960), Կալինին «Գլո– բալ հիդրոլոգիայի պրոբլեմները» (1968), «ՍՍՀՄ ջրային հաշվեկշիռը և նրա փոխա– կերպումը» (1969), Սոկոլով, Չեբոտարյով, «ՍՍՀՄ հիդրոլոգիայի զարգացման մա– սին ակնարկներ» (1970), «Համաշխար– հային ջրային հաշվեկշիռը և Երկրի ջրա– յին ռեսուրսները» (1974), Վ․ Կունին, «Անապատների ջրերը և շրջակա միջա– վայրը» (1980)։ Երկրի հիդրոլոգիական գիտ․ հիմնա– կան հաստատություններն են․ պետ․ հիդրոլոգիական ինստ–ը (Լենինգրադ) և հիդրոօդերևութա բանական կենտրոնը (Մոսկվա), ՍՍՀՄ ԳԱ ջրային պրոբլեմ– ների և աշխարհագրության ինստ–ները (Մոսկվա), հիդրոերկրբ․ և ինժեներական երկրբ․ համամիութենական ԳՀԻ–ն (Մոսկ– վա), Լենինգրադի և Օդեսայի հիդրոօդերե– վութաբանական ԳՀԻ–ները, Մոսկվայի և Լենինգրադի համալսարանների ցամաքի հիդրոլոգիայի ամբիոնները։ Սառցադաշտաբանություն։ Սովետա– կան սառցադաշտային առաջին խոշոր արշավախմբերը կազմակերպվել են II Միջազգային բևեռային տարում (1932– 1933)։ Հետազոտություններն ընդգրկեցին Կովկասի, Նոր երկրի, Ուրալի, Պամիրի, Տյան Շանի, Ալթայի սառցադաշտերը։ Ետ– պատերազմյան ժամանակաշրջանում ուսումնասիրվեցին սառցի առաջացման պրոցեսները սառցադաշտերում (Պ․ Ա․ Շումսկի, 1955), ՍՍՀՄ–ում առաջին ան– գամ Տյան Շանի սառցադաշտերում կա– տարվեցին ստացիոնար հետազոտություն– ներ (Գ․ Ա․ Ավսյուկի ղեկավարությամբ)։ 1960-ին անցկացվեց ՍՍՀՄ շրջանացում ձնածածկույթի ռեժիմով (Գ․ Դ․ Ռիխտեր), ուսումնասիրվեցին ձյան հալքի և ջրագո– յացման պրոցեսները (Պ․ Կուզմին, 1960, 1961), լեռնային տարբեր շրջաններում՝ ձնահյուսերի վտանգավորությունը (Գ․ Կ․ Տուշինսկի, 1963) ևն։