Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/640

Այս էջը սրբագրված է

(22 հ․, 1966–72) աշխատությունները։ Բազմաթիվ հետազոտություններ նվիրված են արտասահմանյան երկրների և մայրցամաքների բնության բնութագրմանը (Բ․Դոբրինին, Ի․Գերասիմով, Գ․ Իգնատե, Է․ Մուրզաե, Տ․ Վլասովա և ուրիշներ), Արկտիկային և Անտարկտիկային (Վ․ Վիզե, Ի․ Պապանին, Ն․ Զուբով և ուրիշներ)։ 1960–66-ին լույս տեսավ Համառոտ աշխարհագրական հանրագիտարանը (5 հ․)։ 1978-ից հրատարակվում է «Աշխարհի երկըրները և ժողովուրդները» գիտահանրամատչելի 20-հատորյա շարքը։ 1981-ին հրատարակվեց «Աշխարհի բնությունը» առաջին մենագրությունների շարքը։ Ֆիզ․ աշխարհագրական և հարակից այլ գիտությունների սահմանագծում առաջացան լանդշաֆտների գեոքիմիան (Պոլինով, Մ․ Դլազովսկայա, Ա․Պերելման), լանդշաֆտների ֆիզիկան (Արմանդ), բժշկ․ աշխարհագրությունը (Ե․ Պավլովսկի) և աշխարհագրական գիտությունների այլ ուղղություններ։ Ֆիզիկաաշխարհագրական գիտությունների պրոբլեմները ուսումնասիրվում են միութենական բոլոր հանրապետություններում։ Ֆիզ․ աշխարհագրության տարբեր բնագավառներում իրենց աշխատանքներով հայտնի են Ա․ Բաբանը (Թուրքմ․ ՍԱՀ), Ա․ Բաղդասարյանը (Հայկ․ ՍՍՀ), Կ․ Դերենչուկը և Ա․ Մարինիչը (Ուկր․ ՍՍՀ), Կ․ Գյուլը (Ադրբ․ ՍՍՀ), Լ․ Դավիթաշվիլին (Վրաց․ ՍՍՀ), Ն․ Կորժենևսկին (Ուզբ․ ՍՍՀ), Կ․ Ռաման (Լատվ․ ՍՍՀ), Ն․ Պալգովը (Ղազախ․ ՍՍՀ) և այլ գիտնականներ։ ՍՍՀՄ–ում ֆիզիկաաշխարհագրական(այդ թվում լանդշաֆտագիտական) հետազոտությունների հիմնական կենտրոններն են Մոսկվայի, Իրկուտսկի, վլադիվոստոկի, Թբիլիսիի, Բաքվի աշխարհագրական ինստ–ները, Մոսկվայի, Լենինգրադի, Լվովի, Վորոնեժի, Ռիգայի համալսարանների աշխարհագրական ֆակուլտետները, ՄՄՀՄ Աշխարհագրական ընկերությունը։ Ետպատերազմա տարիներին աշխարհագրական գիտության առավել արդիա– կան պրոբլեմները քննարկվել են ՍՍՀՄ Աշխարհագրական ընկերության համա– գումարներում (1947, 1955, 1960, 1964, 1970, 1975 և 1980)։ Սովետական աշխարհագրագետների պատվիրակությունները ակտիվորեն մասնակցել են Բրագիլիայում (1956), Մեծ Բրիտանիայում (1964), Հնդկաստանում (1968), Կանադայում (1972), Մոսկվայում (1976), ճապոնիայում (1980) կայացած միշազգային աշխարհագրական կոնգրեսների աշխատանքներին։ Գեոդեզիա։ Տեղագրական առաջին գծահանումները և աստղագիտա–գեոդեզիական աշխատանքները ժամանակակից հասկացությամբ Ռուսաստանի տարածքում սկսվել են XVII U XVIII դդ․ սահմանագծում։ Այդ ժամանակ կազմակերպվեցին աստղագիտա–գեոդեզիական և քարտեզաաշխարհագրական բազմաթիվ արշավախմբեր (Ա․ Կրասիլնիկով, Խ․ և Դ․ Լապտեներ, Ս․ Դեժնյով, Վ․ Բերինգ և ուրիշ– ներ)։ XVIII դ․ սկզբներին առաջացան ռազմա–ուս․ տարբեր հաստատություններ, հետագայում՝ ռազմ, ակադեմիաներ, այդ թվում Դլխ․ շտաբի ակադեմիան (1832)՝ գեոդեզիական բաժանմունքով (1834)։ XIX դ․ սկզբներին ստեղծվեց Ռազմ, տեղագիրների կորպուս, որը հետագայում վերանվանվեց Ռազմա–տեղագրական վարչություն՝ նախահեղափոխական Ռուսաստանի գեոդեզիական հիմնական հաստատությունը։ ՍՍՀՄ–ում գեոդեզիայի և քարտեզագրության ժամանակակից զարգացման սկիզբը հանդիսանում է Վ․ Ի․ Լենինի կողմից 1919-ի մարտի 15-ի դեկրետի ստորագրումը՝ Բարձրագույն գեոդեզիական վարչու– թյուն (այժմ՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին կից Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչություն) ստեղծելու մասին։ Մոսկվայում (1930) և Նովոսիբիրսկում (1939) կազմավորվեցին գեոդեզիայի ինժեներների աերոլուսանկարահանման և քարտեզագրության ինստ–ներ։ 1928-ին կազմակերպվեց Գեոդեզիայի, աերոնկարահանման և քարտեզագրության կենտրոնական ԳՀԻ, որի և քարտեզագրության գլխ․ վարչության համակարգում ստեղծվեցին աերոգեոդեզիական արտադրական ձեռնարկություններ, քարտեզագրական ֆաբրիկաներ, ինժիներագեոդեզիական հետախուզումների ինստ-ներ։ 1930-ական թթ․ սկզբներին Ֆ․ Ն․ Կրասովսկին, հետագայում Ն․ Ա․ Ուրմաեը, Դ․ Լարինը, Ի․ Պրանիս–Պրանեիչը մ շտկեցին աստղագիտա–գեոդեզիական և տրիանգուլյացիայի համատարած ցանցերի հավասարեցման տեսությունն ու մեթոդները։ ՍՍՀՄ–ում աստղագիտա–գեոդեզիական և ծանրաչափական աշխատանքների ընթացքում սկսվեցին Երկրի ձևի, չափերի և ձգողական դաշտի որոշման հետազոտությունները։ 1940-ական թթ․ ՄՍՀՄ, ԱՄՆ և Արմ․ Եվրոպայի աստիճանային չափումներով որոշվեցին երկրի Էլիպսոիդի բավական ճշգրիտ չափերը (Ֆ․ Կրասովսկի և Ա․ Իզոտով)։ 1942-ին հաստատվեց գեոդեզիական կոորդինատների և երկրի ամբողջ տարածքի հարթաչափական բարձրությունների միասնական համակարգ։ 1950-ական թթ․ սկզբներին կուտակվեցին կրկնակի հարթաչափության բավականաչափ նյութեր, որոնք օգտագործվեցին երկրակեղեի ուղղաձիգ շարժումների ուսումնասիրման համար։ Կազմվեց ՄՍՀՄ եվրոպական մասի երկրակեղեի ուղղաձիգ շարժումների քարտեզ (Յու․ Ա․ Մեշչերյակով և ուրիշներ)։ Ստեղծվեց երկրադինամիկական փորձադաշտերի ցանց, որտեղ գեոդեզիական մեթոդներով անցկացվում էին երկրակեղեի ուղղաձիգ և հորիզոնական շարժումների կանոնավոր հետազոտություններ։ 1960-ական թթ․ վերջերից Երկրի և այլ մոլորակների մակերևույթների ուսումնասիրման համար սպեկտրի տարբեր զոնաներում լուսանկարահանումներ սկսեցին կատարվել արբանյակների ու տիեզերական թռչող ապարտների օգնությամբ։ Գեոդեզիական և աերոլուսատեղագրական աշխատանքների զարգացումը հնա– րավորություն տվեց ստեղծելու երկրի ամբողջ տարածքի տեղագրական միասնական 1։1000000 մասշտաբի քարտեզ։ Քարտեզագրություն։ Նախապատերազմյան տարիներին սովետական քարտեզագրության խոշորագույն նվաճումները եղան տեղագրական տարբեր մասշտաբներով քարտեզների, այդ թվում ՍՍՀՄ պետ․ 1։1000000 մասշտաբի քարտեզի կազմումը։ Կազմվեցին ՍՍՀՄ եվրոպ․ մասի արդյունաբերության 1։1500000 մասշտաբի (1927) և ՍՍՀՄ ասիական մասի 1։5000000 մասշտաբի (1929) քարտեզները։ Գիտ․ և գործնական մեծ նշանակություն ստացան ՍՍՀՄ ճյուղային թեմատիկ ատլասները։ 1937-ին լույս տեսավ Աշխարհի սովետական մեծ կոմպլեքսային ատլասը։ Հիմնարար կարևոր կոմպլեքսային աշխատություններ են․ Ծովային ատլասը (3 հ․, 1950–53), ՍՍՀՄ կլիմայական ատլասը (2 հ․, 1960–62), Գյուղատնտեսության ատլասը (1960), Աշխարհի ֆիգիկաաշխարհագրական ատլասը (1964), Աշխարհի ժողովուրդների ատլասը (1964), Աշխարհի ագրոկլիմայական ատլասը (1972), Աշխարհի միջազգային 1։2500000 մասշտաբի քարտեզը (196 4–75), Անտարկտիկայի ատլասը (1966), ՍՍՀՄ տնտեսության և մշակույթի զարգացման ատլասը (1967), Սպայի ատլասը (1974), Օվկիանոսների ատլասը (3 հ․, 1974– 1980), ինչպես նաև Սովետական Միության, առանձին հանրապետությունների, Ուկրաինայի և Մոլդավիայի (1962), Հայաստանի (1961), Բելոռուսիայի (1958), Ադրբեջանի (1963), Վրաստանի (1964), Տաջիկստանի (1968) և այլ կոմպլեքսային ատլասներ։ Քարտեզագրական գիտության առանձին ճյուղերի զարգացմանը նպաստել են Յու․ Շոկալսկին [ատլասներ և հիպսոմետրիական (բարձրաչափական) քարտեզներ], Ֆ․ Կրասովսկին, Վ․ Կավրայսկին, Ն․ Ուրմաևը, Գ․ Գինզբուրգը (մաթեմատիկական քարտեզագրություն), Ս․ Վոլկովը (քարտեզաչափություն), Ն․ Բարանսկին, Ի․ Վիավերը, Ա․ Պրեոբրաժենսկին, Մ․ Նիկիշովը, Ա․ Զոլովսկին (տնտ․ քարտեզագրություն), Լ․Պրասոլովը, Ի․ Գերասիմովը, Ն․ Ռոզովը (հողերի քարտեզագրություն), Վ․ Սոչավան, Ե․ Լավրենկոն (բույսերի քարտեզագրություն), Դ․ Նալիվկինը, Ն․ Շատսկին, Ա․ Բոգդանովը (երկրբ․ քարտեզագրություն) և ուրիշներ։ Քարտեզագրության հիմնական պրոբլեմները մշակել են Կ․ Սալիշչևը, Ա․ Ասլանիկաշվիլին, Յու․ Ֆիլիպովը, Վ․ Սուխովը, Դ․ Լարինը, Ի․ Զարուցկայան, Ա․ Բեռլյանդը և ուրիշներ։ Սովետական քարտեզագետները մասնակցում են Միջազգային աշխարհագրական միության (1956-ից) և Միջազգային քարտեզագրական միության (1964-ից) աշխատանքներին։ Համաշխարհային օվկիանոսի բազմամյա կոմպլեքսային հետազոտումներն ընդարձակում են քարտեզագրության տարածական սահմանները, իսկ տիեզերական տարածության ուսումնասիրումը քարտեզագրությունն ուղղեց Լուսնի, Մարսի և այլ մոլորակների քարտեզների մշակմանը։ Օդերևութաբանություն (մթնոլորտի ֆիզիկա)։ Օդերևութաբանությունը Ռուսաստանում համեմատաբար բարձր մա–