Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/641

Այս էջը սրբագրված չէ

վարդակի է հասել XIX դ․։ 1849-ին Պետեր– բուրգում հիմնադրվեց գլխավոր ֆիզիկ, դիտարանը, որպես երկրի կենտրոնական օդերևութաբանական հիմնարկ։ Հետա– գայում նրա մասնաճյուղերը բացվեցին նաև այլ վայրերում, այդ թվում նաև Թիֆ– լիսում։ XIX դ․ 2-րդ կեսին Գ․ Ի․ Վիլդի գլխավորությամբ Ռուսաստանում ստեղծ– վեց օդերևութաբանական կայանների օրի– նակելի ցանց։ XIX դ․ 70-ական թթ․ սկսվե– ցին աերոլոգիական և ակտինոմետրիա– կան դիտարկումները (Վ․ Կուզնեցով, Ս․ Սավինով, Ն․ Կալիտին և ուրիշներ), կատարվեցին եղանակի երկարաժամկետ կանխագուշակումների առաշին փորձերը։ Ա․ Վոեյկովը և Պ․ Բրոունովը հիմք դրե– ցին գյուղատնտ, օդերևութաբանությանը։ Օդերևութաբանության բուռն զարգա– ցումն սկսվել է Հոկտեմբերյան հեղափո– խությունից հետո։ 1920-ական թթ․ ընդ– լայնվում է օդերևութաբանական կայան– ների ցանցը։ 1929-ին կազմակերպվում է ՍՍՀՄ համապետ․ հիդրոօդերևութաբանա– կան ծառայություն։ Ստեղծվում են օդե– րևութաբանական նոր սարքեր։ 1950-ա– կան թվականներից օգտագործվում են օդերևութաբանական հրթիռները, 60-ական թվականներից՝ օդերևութաբանական ար– բանյակներն ու լազերային սարքերը ևն։ 1978-ին ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանա– կան ծառայությունը վերակազմվեց Հիդ– րոօդերևութաբանության և միջավայրի հսկողության պետ․ կոմիտեի, այդ թվում՝ ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանական կենտ– րոնը՝ եղանակի ծառայության համաշխար– հային երեք կենտրոններից մեկը և այլ ինսա–ներ։ 1920-ական թթ․ Ա․ Ա․ Ֆրիդմանի աշ– խատանքները ՍՍՀՄ–ում դինամիկական օդերևութաբանության սովետական դըպ– րոցի հիմք հանդիսացան (Բ․ Իզվեկով, Ն․ Կոչին, Ի․ Կիբել, Ս․ Օբուխով, Ե․ Բլի– նովա, Ա․ Մխիթարյան, Դ․ Մարչուկ և ուրիշներ)։ 1950-ական թվականներից ԷՀՍ–ների երևան գալը զարգացրեց եղա– նակի կանխատեսման հաշվարկային մե– թոդները։ Զարգացավ մթնոլորտային ճա– կատների և օդային զանգվածների մասին ուսմունքը, բարելավվեցին կարճաժամ– կետ կանխատեսման մեթոդները (Ա․ Ի․ Ասկինազի, Ս․ Պ․ իյրոմով, Խ․ Պ․ Պողոս– յան և ուրիշներ)։ 1950-ական թվականներից ինքնաթիռ– ների, լազերային զոնդման, ռադիոլոկա– ցիայի օգնությամբ ուսումնասիրվում են մթնոլորտի վերին շերտերում տուրբու– լենտ շարժումները, շերմային կոնվեկ– ցիան ևն։ 1960-ական թվականներից, մթնոլորտի աղտոտման կապակցությամբ, հետազո– տություններ են կատարվում մթնոլորտա– յին դիֆուզիայի և մթնոլորտում աերոզոլ– ների տարածման ուղղությամբ (Մ․ Բեռ– լյանդ և ուրիշներ)։ Հետազոտվում են արեգակնային, երկրի ու մթնոլորտի ճա– ռագայթումները, մթնոլորտում ճառա– գայթների ցրումն ու ճառագայթաձև ջեր– մափոխանակությունը (Վ․ Սոբոլև, Ե․ Ֆեյ– գելսոն, Կ․ Կոնդրատև և ուրիշներ)։ Հետազոտություններ են տարվել ամ– պերի միկրոֆիզիկայի վերաբերյալ։ 1960-ական թվականներից սկսած նո– րագույն ուսումնասիրություններ են կա– տարվում մթնոլորտի վերին շերտերի գա– զային, իոնային, աերոզոլային կազմի մասին, այնտեղ տեղի ունեցող ֆիզիկ, և քիմ․ ռեակցիաների, բևեռափայլի, գիշե– րային երկնքի լուսավորության, ինչպես նաև իոնոլորտի դինամիկայի վերաբեր– յալ։ Հայտնաբերվել են օզոնի շերտի մի շարք առանձնահատկություններ (Մ․ Խըր– գիան և ուրիշներ), դիտվել արեգակնային ակտիվության տատանումներից առաջա– ցած մթնոլորտի վերին շերտի բաբախում– ներ, դրվել արբանյակային օդերևութա– բանության հիմքը։ Սովետական օդերևութաբանները ակ– տիվ մասնակցություն են ունենում Հա– մաշխարհային օդերևութաբանական և մասնավորապես եղանակի համաշխար– հային ծառայության կազմակերպության աշխատանքներին, իրականացվել են մի շարք ծրագրեր․ Միջազգային երկրաֆի– զիկ․ տարին (1957–58), Միջազգային երկրաֆիզիկ․ համագործակցությունը (1959), Հանդարտ Արեգակի միջազգային տարին (1964–65), Ատլանտյան արևա– դարձային գիտափորձը (1974), Մուսսո– նային գիտափորձը Հնդկական օվկիա– նոսում (1977) ևն։ Օվկիանոսագիտություն։ XIX դ․ սկզբին Ի․ Ֆ․ Կրուզենշտեռնի (1803–06), Ֆ․ Ֆ․ Բելլինսգաուզենի և Մ․ Լազարևի (1819– 1821), Օ․ Կոցեբուի (1823–26) և Ֆ․ Լիտ– կեի (1826–29) շուրջերկրյա նավարկու– թյունները հիմք դրեցին ռուսական օվ– կիանոսագիտությանը։ Այդ արշավախմբե– րում առաջին անգամ կատարվեցին օվ– կիանոսների ջրերի ֆիզիկ, և քիմ․ բնու– թագրի խորջրյա չափումներ, ստեղծվեց ու օգտագործվեց առաջին բաթոմետրը (է․ Լենց)։ XIX դ․ վերջին Ս․ Մակարովը հետազոտեց հոսանքները նեղուցներում։ Նրա ղեկավարությամբ կառուցվեց «Եր– մակ» հատուկ սառցահատը (1899)։ 1907-ին ծովային ակադեմիայհւմ Յու․ Շոկալսկին հիմնադրեց աշխարհում առաջին օվկիա– նոսագիտական ամբիոնը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո օվկիանոսների հետազոտություն– ները նոր խթան ստացան։ 1921-ին Վ․ Ի․ Լենինի դեկրետով «Պերսեյ» նավի վրա ստեղծվեց ծովային լողացող ԳՀԻ, որը հիմք դրեց հս․ ծովերի հետազոտմանը։ Օվկիանոսագիտական հետազոտություն– ներ են կատարվում Մոսկվայում, Լենին– գրադում, մնաստոպոլում, Վլադիվոստո– կում, Կալինինգրադում, Մուրմանսկում, Ռիգայում։ Օվկիանոսային հոսանքների ժամանա– կակից դինամիկայի հիմքերը դրել են Վ․ Բ․ Շտոկմանը և նրա դպրոցը, 1950– 1960-ական թթ․։ Մեծ զարգացում ստացավ օվկիանոս– ների և ծովերի սառույցների հետազո– տությունը՝ կապված Արկտիկայի յուրաց– ման հետ (Զուբով, Վ․ Վիզե, Զ․ Դուդկո– վիչ և ուրիշներ)։ Մեծ նշանակություն ունե– ցավ «Հյուսիսային բևեռ» դրեյֆող կա– յանների դիտումների կազմակերպումը (1937-ից)։ 1970-ական թթ․ օվկիանոսի հետազոտման ֆիզիկ․, կլիմայական, կեն– սաբանական և այլ ավանդական միջոց– ները լրացվեցին նոր մեթոդներով, որոնք կիրառվում են ինքնաթիռներով և Երկրի արհեստական արբանյակներով։ ԱԱՀՄ հվ․ և հս․ ծովերի երկրբ․ ուսում– նասիրությունն սկսվել է XIX դ․ 90-ական թվականներից և մինչև XX^ 40-ական թթ․ ստացվել են հատակի ռելիեֆի և հատա– կային նստվածքների մասին առաջին պատկերացումները (Ն․ Անդրուսով, Ա․ Արխանգելսկի և ուրիշներ), 1948-ին հրատարակվել է ծովային երկրաբանու– թյան առաջին ամփոփագիրը (Մ․ Կլեպո– վա)։ Տեխ․ նոր միջոցների ու մեթոդների կիրառումով օվկիանոսներում երկրբ․ սխեմատիկ հետազոտություններ են ըս– կըսվում 1940-ական թթ․ վերջին – 50-ական թթ․ սկզբին (Պ․ Բեզրուկով, Ա․ Լիսիցին, Վ․Պետելին)։ Օվկիանոսների հատակի ռելիեֆի և կառուցվածքի մասին նոր տվյալների կուտակման շնորհիվ 1960–70-ական թթ․ Երկրի մասին գիտու– թյուններում կատարվեցին հայացքների սկզբունքային փոփոխություններ։ Կազմ– վեցին ծովերի և օվկիանոսների տեկտո– նական քարտեզներ (Ա․ Յանշին, Լ․ Կրաս– նի և ուրիշներ)։ 1950-ական թթ․ կեսերից ԱՍՀՄ հաջո– ղությամբ զարգացնում է միջազգային համագործակցությունը Համաշխարհա– յին օվկիանոսի բնության և պաշարների ուսումնասիրման գործում։ Սովետական գիտնականները մասնակցում են օվկիա– նոսների հետազոտման բոլոր միջազգա– յին ծրագրերին։ ՍՍՀՄ հանդիսանում է օվկիանոսագիտական միջազգային [Օվ– կիանոսագիտական I կոնգրեսի (Նյու Յորք, 1959), Օվկիանոսագիտական II կոնգրեսի (Մոսկվա, 1966), Օվկիանոսա– գիտական ասամբլեայի (Տոկիո, 1970, էդինբուրգ, 1976) ևն] խորհրդակցություն– ների մասնակից։ Երկրաբանական գիտություններ։ ՍՍՀՄ տարածքում օգտակար հանածոների մա– սին առաջին տեղեկությունները երևացին մ․ թ․ ա․ 3–2-րդ հազարամյակում, երբ սկսվեց նրա ընդերքի պարզունակ մշա– կումը։ XVI–XVII դդ․ Ռուսաստանի ըն– դերքի գանձերի մասին կցկտուր տվյալ– ներ էին հավաքում ճանապարհորդները, հանքագետները և արդյունաբերողները։ XVIII դ․ կեսերին սկսեցին ձևավորվել արդի երկրբ․ գիտության շատ ճյուղեր։ Դրվեցին շերտագրության (Ի․ Լեման), տեկտոնիկայի, լիթոլոգիայի և հն է ա աշ– խարհագրության (Մ․ Լոմոնոսով և այլք) հիմքերը, հաջողությամբ զարգանում էին Երկրի մասին գիտություններից ամենա– հնագույնը՝ միներալոգիան, ինչպես նաև երկրաբանության կիրառական ճյուղերը։ Ռուսաստանում երկրբ․ գիտության արագ առաջընթացը XIX դ․ 1-ին կեսին կապված էր հնէաբանական մեթոդի (է․ էյխվալդ) մշակման և շերտագրական սյունակի (Դ․ Սոկոլով, Դ․ Դելմերսեն) ստեղծման հետ, որը դարձավ երկրաբա– նության վերաբերյալ կիրառական և տե– սական գրեթե բոլոր հետազոտություննե– րի հիմնաքարը։ Հենց այդ ժամանակ էլ լույս տեսան առաջին երկրբ․ քարտեզնե– րը, որոնք ընդգրկում էին Ռուսաստանի եվրոպական մասի զգալի տարածություն– ներ (1829, 1841, 1845)։