Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/642

Այս էջը սրբագրված չէ

Հայրենական երկրաբանության պատ– մության մեջ կարեոր իրադարձություն էր երկրբ․ կոմիտեի ստեղծումը (1882), որը համակարգված աշխատանքներ սկսեց Ռուսաստանի եվրոպ․ մասի, Կովկասի, Ուրալի, Ալթայի, Թուրքեստանի երկրբ․ հանույթի և միներալային հարստություն– ների յուրացման ուղղությամբ։tXIXtդ․ վերշին –XX դ․ սկզբին շարունակում էին զարգանալ հնէաբանա–շերտագրական ուսումնասիրությունները։ Պետրոգրաֆիայի պատմության մեջ կա– րևոր երևույթ դարձավ XIX դ․ կեսերին հայտնաբերված բևեոացնող մանրադի– տակը։ Ռուսաստանում պետրոգրաֆիա– կան հետազոտությունների նոր մեթոդը աոաշին անգամ կիրառվեց 1867-ին։ XIX դ․ վեշերին լույս տեսան Ֆ․ Լևինսոն–Լեսին– գի հիմնարար աշխատությունները, որոնք նվիրված էին մագմայի, մագմատիկ ֆոր– մացիաների և պրովինցիաների պրոբլեմ– ներին։ XIX և XX դդ․ սահմանագծում Վ․ Ի․ Վերնադսկու աշխատությունների շնորհիվ ձևավորվեցին գենետիկ միներա– լոգիան և երկրաքիմիան։ 1892-ին Ա․ Կարպինսկու ղեկավարու– թյամբ կազմվեց և հրատարակվեց Ռու– սաստանի եվրոպ․ մասի 1։2520000 մասշ– տաբի նոր երկրբ․ քարտեզը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո Վ․ Ի․ Լենինի նախաձեռնու– թյամբ սկսվում են հետազոտություններ, որոնց նպատակն էր նոր միներալահում– քային ռեսուրսների հայտնաբերումը։ Զարգանում են ռեգիոնալ երկրբ․ հետա– զոտությունները։ Նախապատերազմյան ժամանակաշրջանում սկսվում է իզոտո– պային վերլուծության օգտագործումը երկրբ․ առաշացումների բացարձակ հա– սակը որոշելու համար։ 20–30-ական թթ․ տեսականորեն հիմ– նավորվեց և գործնականորեն ապացուց– վեց երկրաֆիզիկ․ հետազոտությունների կիրառման հնարավորությունը երկրա– կեղևի և ամբողջությամբ Երկրի խորքային կառուցվածքը բացահայաելու համար։ Մշակվեցին Երկրի առաջացման տեսու– թյունը և էվոլյուցիայի սխեման (Օ․Շմիդտ), սկսվեց Երկրի ներքին կառուցվածքի ուսումնասիրությունը։ Օգտակար հանածոների մասին ուս– մունքի մեջ ձևավորվեց նոր՝ մ և տ ա ղ ա– ծ ն ա կ ա ն ու ղ ղ ու թ յ ու ն ը։ Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին հատկապես ինտենսիվ գիտ․ հետազոտություններ էին տարվում օգտակար հանածոների երկրաբանու– թյան բնագավառում։ Ետպատերազմյան ժամանակաշրջանում մեծ չափով ավելացավ ՄՍՀՄ ԴԱ համա– կարգի մեջ մտնող երկրբ․ ինստ–ների թիվը (ավելի քան 40)։ 50–70-ական թթ․ երկրբ․ ինստ–ներ են ստեղծվում ՄՍՀՄ ԴԱ Միբիրի բաժանմունքում՝ Նովոսի– բիրսկում և մի շարք այլ մասնաճյուղե– րում։ Երկրի տարածքի երկրբ․ ուսումնասի– րության և ժող․ տնտեսության համար մի– ներալա–հումքային բազայի նախապատ– րաստման պատասխանատվությունը դըր– ված է ՍՍՀՄ երկրաբանության մինիս– տրության վրա, որի համակարգում աշխա– տում են հանրապետական մինիստրու– թյուններ կամ երկրաբանության վարչու– թյուններ, համամիութենական արտադրա– կան և գիտաարտադրական երկրբ․ միա– վորումներ և ԴՀԻ–ներ։ Ետպատերազմյան տարիներին մեծ աշ– խատանքներ տարվեցին երկրբ․ հանույթի բնագավառում։ Բացի ընդհանուր երկրբ․ քարտեզներից, հրատարակվեցին տար– բեր տեկտոնական, մետաղածնական և այլ քարտեզներ, որոնք ընդգրկում էին ՍՍՀՄ ամբողջ տարածքի, իսկ մի շարք դեպքերում նաև սահմանակից երկրների տարածքները։ Սովետական երկրաբանության նվա– ճումներն ամփոփված են երկրի երկրաբա– նության առանձին պրոբլեմների վերա– բերյալ բազմահատոր աշխատություննե– րում, ինչպիսիք են «ՍՍՀՄ երկրաբանու– թյունը», «ՄՍՀՄ շերտագրությունը», «ՄՍՀՄ միներալները», «ՍՍՀՄ մետաղա– յին հանքավայրերը», «ՍՍՀՄ հիդրոերկ– րաբանությունը», «Ինժեներական երկրա– բանություն» ևն։ Արդի երկրբ․ գիտությունները ներկա– յացված են շերտագրությամբ, տեկտոնի– կայով, երկրադինամիկայով, լիթոլոգիա– յով, միներալոգիայով, պետրոլոգիայով, երկրաքիմիայով, երկրաֆիզիկայով («կարծր» Երկրի ֆիզիկայով), օգտակար հանածոների երկրաբանությամբ, հիդրո– երկրաբանությամբ, ինժեներական երկ– րաբանությամբ, երկրբ․ գիտությունների պատմությամբ և մեթոդաբանությամբ։ Շերտագրություն։ Մշակվեց բոլոր շեր– տագրական ստորաբաժանումների բա– ցարձակ հասակի ամփոփիչ սյունակը։ Օբյեկտիվորեն հիմնավորվեց ֆաներո– զոյի և մինչքեմբրիի սահմանը։ Շերտա– գրության հորիզոնները զգալիորեն ըն– դարձակեց բուսական միկրոմնացորդների ուսումնասիրությունը, որը հնարավորու– թյուն ընձեռեց թվագրել պալեոզոյի և կայնոզոյի համր տերիգեն նավթաբեր հասավածքները։ Մշակվեց մայր ցամաքնե– րի, ինչպես նաև օվկիանոսների հատա– կային նստվածքների վերին կավճի, պա– լեոգենի, նեոգենի և անթրոպոգենի զո– նալ սյունակ ըստ բենթոս ու պլանկտոն ֆորամինիֆերների և նանոպլանկտոնի մնացորդների։ Մեծ հաջողություններ կան շերտագրական դասակարգման ընդհա– նուր պրոբլեմների մշակման բնագավա– ռում։ 1977-ին հրատարակվեց առաջին «ԱԱՀՄ շերտագրական կոդեքսը»։ Տես նաև Կենսաբանական գիտություն– ներ բաժինը (Հնէաբանություն)։ Տեկտոնիկա։ Ետպատերազմյան տա– րիներին հիմնարար աշխատություններ հրատարակվեցին Կովկասի, Ղազախստա– նի, Ուրալի, Սիբիրի տեկտոնիկայի վե– րաբերյալ։ 40–50-ական թթ․ հաջողու– թյամբ զարգանում է ըստ նմանակման սկզբունքի տեկտոնական մոդելավորու– մը, առանձնանում է նոր ուղղություն՝ տեկտոնաֆիզիկան։ Ստեղծվեց ուսմունք երկրակեղևի կոնսոլիդացված տեղամա– սերի տեկտոնա–մագմատիկ շարժումների ակտիվացման մասին, բացահայտվեցին աղագմբեթային տեկտոնիկայի առանձ– նահատկությունները։ խորքային բեկ– վածքների ուսումնասիրությ՛ունը ցույց տը– վեց նրանց տարածական կապը մագմա– տիկ պրոցեսների և օգտակար հանածո– ների հանքավայրերի հետ։ խորքային զոնաների ուսումնասիրու– թյան համար լուրջ գիտական արդյունք– ներ ստացվեցին Կոլա թերակղզու բյու– րեղային ապարներում տեղադրված գեր– խորը հորատանցքի (մինչև ավելի քան 11000 й խորությունը) հորատման ընթաց– քում։ Երկրադինամիկա։ Այդ բնագավառում առաջին առավել խոշոր նվաճումը 40-ական թթ․ Ա․ Զավարիցկու մատնա– նշած խորքային սեյսմաֆոկալ զոնաներն են, որոնք այժմ համաշխարհային գիտու– թյան մեջ հայտնի են Վադատիի–Բենիո– ֆի–Զավարիցկու զոնաներ անվամբ։ Հե– տազոտությունները հատկապես մեծ զար– գացում ստացան 60–70-ական թթ։ Սահ– մանվեցին վերին թաղանթների էվոլյու– ցիայի գլխ․ գծերը, որոնք պայմանավոր– ված են հորիզոնական և ուղղաձիգ շար– ժումների սերտ փոխգործողությամբ, բա– ցահայտվեց ռիֆտոգենեզի դերը մայր ցամաքների և օվկիանոսների պատմու– թյան մեջ։ 70-ական թթ․ վերջին մշակվեց լիթոսֆերայի տեկտոնական շերտայնու– թյան մասին տեսությունը։ Լիթոլոգիա։ Ետպատերազմյան տարի– ներին շարունակվում էր Ադրբեջանի, Հս․ Կովկասի, Վոլգա–Ուրալյան մարզի, Արմ․ Սիբիրի նավթագազաբեր պրովինցիանե– րի նստվածքային ապարների ուսումնա– սիրությունը։ Լիթոլոգիայի, շերտագրու– թյան և տեկտոնիկայի շոշափակետում ծագեց ֆորմացիաների մասին ուսմունքը։ Առաջին անգամ ցույց տրվեց նստվածքա– կուտակման անշրջելի էվոլյուցիան երկրբ․ ժամանակի ընթացքում։ 60-ական թթ․ ձևավորվեց նոր ուղղու– թյուն՝ մինչքեմբրյան առաջա– ցա մ ն և ր ի լիթոլոգիան։ Տես նաև Օվ– կիանոսագիտություն բաժինը։ Միներալոգիա։ Մշակվեց միներալների միասեռության և տիպոմորֆիզմի պրոբլե– մը։ Նոր տվյալներ ստացվեցին այնպիսի միներալների մասին, ինչպիսիք են բնա– ծին ոսկին, պլատինը և պլատինոիդները, սուլֆիդները, տիտանամագնետիտները, դաշտային սպաթները։ Բացահայտվեց կո– լոիդների կարևոր դերը միներալառաջաց– ման և հանք առաջացման մեջ։ Թերմոբա– րոմետրիայի բնագավառում գա զա հեղու– կային ներփակումների հետազոտություն– ները նպաստեցին միներալների առաջաց– ման պայմանների, հանքակուտակման զոնայնության վերծանմանը։ Պետրոլոգիա (պետրոգրաֆիա)։ Մագ– մատիզմի ուսումնասիրության մեջ առա– ջատար դերը պատկանում է ֆորմացիանե– րի մասին աշխատանքներին։ Արդի և հին հրաբխային գործունեության հետազոտ– ման շնորհիվ սահմանվեց երկրակեղևի ձևավորման պատմության մեջ հրաբխայ– նության էվոլյուցիայի ընդհանուր սխե– ման։ Հիմնավորվեց այն հիպոթեզը, որի համաձայն խորքային պրոցեսները կապ– ված են երկրակեղևի դիսլոկացիոն զո– նաներին հարող յուվենիլ հոսքերի հետ։ Հրատարակվեց ՍՍՀՄ մետամորֆային ֆացիաների 1։7500000 մասշտաբի քար– տեզը։