Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/645

Այս էջը սրբագրված չէ

ներ) ղեկավարման և կարգավորման, մկանային կծկման, զգացողության օր– գանների, մոլեկուլային կենսաֆիզիկան (Մ․ Վոլկենշտեյն, Լ․ Բլյումենֆելդ U ուրիշ– ներ)։ Ռադիոկենսաբանություն։ 1925-ին հայտնաբերվել է իոնացնող ճառագայթ– ման մուտագեն ազդեցությունը (Գ․ Նադ– սոն և Գ․ Ֆիլիպով)։ 40-ական թթ․ ատոմա– յին էներգիայի օգտագործման նվաճում– ները պայմանավորեցին ռադիոկենսաբա– նության, որպես ինքնուրույն գիտության, առաջացումը։ Մշակվում են ճառագայթա– յին հիվանդության կանխարգելման և բուժման, ճառագայթահարումից մարդու քիմ․ և կենսբ․ պաշտպանության հարցե– րը։ 40–50-ական թթ․ մշակվել է «թիրա– խի» տեսությունը (Ն․ Տիմոֆեև–Ռեսովս– կի)։ 70-ական թվականներից զարգանում են ռադիոկենսաբանության մոլեկուլա– յին, բջջային, գենեաիկական, իմունա– բանական և այլ ուղղությունները։ Բջջաբանություն։ 20–40-ական թթ․ ՍՍՀՄ–ում ձևավորվել են խոշոր բջջաբա– նական դպրոցներ (Դ․ Նասոնով, Գ․ Լե– վիտսկի, Գ․ Կարպեչենկո, Մ․ Նավաշին և ուրիշներ)։ 50-ական թվականներից ակ– տիվորեն զարգանում է բջջային գենետի– կան։ Առաջացել է նոր ուղղություն՝ բջջա– էկոլոգիան։ Ուսումնասիրվում են բջջա– թաղանթների թափանցելիությունը և բըջ– ջում ու միջավայրում նյութի տեղաբաշխ– ման օրինաչափությունները, մոդելային և բջջային թաղանթները, դրանց դերը։ 70-ական թվականներից ինտենսիվացել են կլինիկական բժշկության և անասնա– բուժության հետ կապված աշխատանք– ները։ Ստեղծվել է բջջային կուլտուրա– ների համամիութենական կազմակերպու– թյուն և բանկ։ Գենետիկա։ 20-ական թթ․ գենետիկայի զարգացմանը ՍՍՀՄ–ում նպաստել են Ցու․ Ֆիլիպչենկոյի աշխատանքները։ Հա– մաշխարհային նշանակություն են ունեցել քրոմոսոմների մատրիցային կրկնա– պատկման հիպոթեզը (Ն․ Կոլցով, 1928, 1935) և գենի բարդ կառուցվածքի փորձնա– կան ապացույցը (Ա․ Սերեբրովսկի, Ն․ Գու– բինին և ուրիշներ, 1929–35)։ 20– 30-ական թթ․ սովետական գենետիկան առաջատար դեր էր կատարում աշխար– հում։ 30-ական թթ․ վերջերից և հատկա– պես ՀամԳԳԱ 1948-ի նստաշրջանից հետո գենետիկայի զարգացումը ՍՍՀՄ–ում կանգ առավ (մինչև 1956-ը)։ ՍՍՀՄ–ում ժամանակակից գենետիկայի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ Մ․ Լոբաշևի «Գենետիկա» դասագրքի հրատարակությունը (1963)։ Առաջին տիե– զերական արբանյակների թռիչքներից հետո սովետական գենետիկներն ակտի– վորեն ուսումնասիրում են տիեզերական թռիչքների պայմանների ազդեցությունը ժառանգական նյութի վրա։ Միկրոօրգա– նիզմների սելեկցիայի գենետիկական հիմքերի մշակումը հիմք հանդիսացավ ՍՍՀՄ–ում հզոր մանրէաբանական արդ– յունաբերության ստեղծման համար։ ՍՍՀՄ–ում կենսբ․ աշխատանքները կենտրոնացված են ՄՍՀՄ ԳԱ, ԲԳԱ, ՀամԳԳԱ և միութենական հանրապետու– թյունների ԳԱ, ինչպես նաև առողջապա– հության և գյուղատնտեսության մինիս– տրությունների ինստ–ներում, հիմնարկ– ներում և բուհերի ամբիոններում։ Կենսբ․ գիտության զարգացմանը նպաստում են գիտական ընկերությունները։ Սովետական կենսաբանները լայնորեն համագործակ– ցում են արտասահմանյան գիտնական– ների հետ։ Հրատարակվում են բազմա– թիվ կենսաբանական հանդեսներ։ Հողագիտությունը ժամանակակից ծագումնաբանական հողագիտությունը ձևավորվել է Ռուսաս– տանում, XIX դ․ վերջին քառորդին, Վ․ Վ․ Դոկուչաեքւ աշխատությունների հիման վրա։ Նա առաջինը հիմնավորեց, որ հողը առանձնահատուկ բնական մարմին է և ունի կենդանի ու անկենդան բնությանը բնորոշ բազմաթիվ հատկություններ։ Դո– կուչաևը հաստատեց հողառաջացման գործոնները և սահմանեց հողի կապը լանդշաֆտի մյուս բաղադրամասերի հետ, առաջարկեց հողի պրոֆիլ հասկացությու– նը, մշակեց հետազոտման համեմատա– աշխարհագրական մեթոդը ևն։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Պ․ Կոս– տիչևը, Վ․ Վիլյամսը և Գ․ Ա․ Դոյարենկոն զարգացրին հողագիտության ագրոնո– միական ճյուղերը, հետազոտեցին հողի և բուսականության փոխհարաբերություն– ները, հողի բերրիությունը։ Կ․ Գեդրոյցն ուսումնասիրեց հողի փոխանակային հատկությունները, իսկ Ա․ Իզմաիլսկին, Գ․ վիսոցկին, Վ․ Ռոտմիստրովը՝ դրա ջրային և ջերմային ռեժիմները։ 1900-ին լույս տեսավ հողագիտության առաջին դասագիրքը (Ն․ Սիբիրցև)։ Այդ շրջանում հետազոտվեցին Ռուսաստանի հողերը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո հողագիտությունը սկսեց արագ զարգանալ։ 1918-ին ՍՍՀՄ ԳԱ–ին կից ստեղծվեց հողերի ուսումնասիրման բաժին, որը 1927-ին վերակազմավորվեց Վ․ Դոկուչաևի անվ․ հողային ինստ–ի (Մոսկվա) և ղեկավարեց երկրի հողային հետազոտությունների աշխատանքները։ 1919-ին Տաշքենդում կազմակերպվեց Մի– ջինասիական հողագիտության և երկրա– բուսաբանության ինստ–ը։ Հետագայում ստեղծվեցին հանրապետական հողագի– տական ինստ–ները։ Ստեղծվեցին հողա– գիտության ամբիոններ գյուղատնտ․ ինստ–ներում և համալսարաններում։ Վոլխովի հէկի նախագծման կապակցու– թյամբ հետազոտվեցին (1920–26) Վոլ– խով գետի ավազանի հողերը (Լ․ Պրա– սոլով, Ն․ Սոկոլով)։ 20-ական թթ․ ուսում– նասիրվեցին Ղազախստանի և Միջին Ասիայի (Ն․ Դիմո, Ե․ Իվանովա, Ա․ Ռո– զանով, Ի․ Գերասիմով), Սիբիրի և Հե– ռավոր Արևելքի (Կ․ Գորշենին, Ն․ Օռ– լովսկի, Ցու․ Լիվերովսկի), խոնավ մերձ– արևադարձային շրջանների (Ս․ Զախա– րով, Մ․ Սաբաշվիլի), ինչպես նաև երկրա– գործական գոտիների սևահողերը (Պրա– սոլով, Ա․ Պանկով, Ս․ Տյուրեմնով), ան– տառային մոխրագույն (Ի․ Տյուրին, Ա․ Զա– վալիշին), շագանակագույն (Պրասոլով, Ն․ Ուսով), պոդզոլային (Ա․ Կրասյուկ, Ա․ Ռոդե, Ն․ Բլագովիդով) և աղակալած (Դիմո, Դ․ Վիլենսկի, Վ․ Կովդա) հողերը։ 20-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբներին գյուղատնտեսության արմա– տական վերակառուցման՝ կոլտնտեսու– թյունների և սովետական տնտեսություն– ների կազմակերպման հետ կապված հե– տազոտվեցին և քարտեզագրվեցին գրեթե բոլոր տնտեսությունների, ինչպես նաև մելիորացման ենթակա շրջանների՝ Զա– վոլժիեի, Միջին Ասիայի, Անդրկովկասի (աշխատանքները շարունակվում են) հո– ղերը։ Աղակալած և ճահճացած հողերի ուսումնասիրությունների հիման վրա սկսեց զարգանալ մելիորատիվ հողագիտությունը՝ ուսմունք հողերի էրոզիայի և դրա դեմ պայքարի մասին։ Պրասոլովի ղեկավարությամբ հաշվառվեցին տարբեր տիպի հողերի համաշխարհային տարածություններ, առաջին անգամ կատարվեց խոշոր երկըր– ների հողային պաշարների և դրանց օգ– տագործման վերլուծություն։ Վիլենսկին (1927) պարզեց, որ տարբեր ջերմային գոտիներում հողերի բնույթը կախված է առկա խոնավության աստիճանից։ Բ․ Պոլինովի և նրա աշակերտների աշ– խատանքներով (1934) պարզվեց հողմնա– հարման նշանակությունը հողառաջաց– ման և հողերի հանքային բաղադրության գործում։ Սկսեցին հետազոտել հողի նուրբ ֆրակցիաների հանքային բաղադրությու– նը (Ի․ Անտիպով–Կարատաև)։ 30-ական թթ․ սկզբներին Գեդրոյցն ստեղծեց ուս– մունք հողի կլանողական հատկության մասին։ Ուսումնասիրվեցին հողի պրոֆիլի առանձին հորիզոնների ֆիզիկական հատ– կությունները և կապը հողառաջացման հետ (Ա․ Լեբեդև, Ն․ Կաչինսկի)։ 40–60-ական թթ․ կեսերին ընդլայնվե– ցին հողերի դասակարգման և քարտեզա– գրման աշխատանքները։ Հաստատվեցին հողի օրգ․ նյութերի բաղադրության և մի շարք հողային պրոցեսների աշխարհա– գրական օրինաչափությունները։ Մշակ– վեց հողի, ջրի, ապարների և բուսականու– թյան հետազոտման զուգակցված մեթոդ, որի հիման վրա ուսումնասիրվեցին հո– ղերի և օրգանիզմների միջև տեղի ունե– ցող նյութափոխանակության և էներգիա– յի փոխանակության օրինաչափություն– ները։ Այդ շրջանում ձևավորվեցին հողի մանրէաբանությունը և կենդանաբանու– թյունը՝ որպես ինքնուրույն ճյուղեր։ Զար– գացան հողերի ֆիզքիմիան և քիմիան։ Մշակվեց հողի ջրային ռեժիմի դասա– կարգումը, ուսումնասիրվեցին հողում ջրի շարժման, բույսերի համար ջրի մատ– չելիության օրինաչափությունները, հողի ջերմային ռեժիմը, ստեղծվեց դրա տի– պերի դասակարգումը։ Զարգացան պատ– կերացումները հողի ֆիզիկամեխանիկ․ հատկությունների մասին։ Զգալի չափով լուծվեցին անջրդի հողերում ալկալի հո– ղերի մելիորացման տեսական և գործնա– կան հարցերը։ Հետազոտվեց գետահով– տային հողերի առաջացումը, և մշակվեցին դրանց մելիորացման ուղիները։ 60-ական թթ․ և 70-ական թթ․ կեսերին հողագիտության մեջ ստեղծվեցին նոր ուղղություններ։ Այն ավելի սերտորեն կապվեց ագրոքիմիայի հետ, ստեղծվեց աշխարհագր․ հիմք պարարտանյութերի և գյուղատնտեսության քիմիացման այլ նյութերի արդյունավետ կիրառման հա– մար։ Հողագետների և ագրոքիմիկոսնե–