Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/649

Այս էջը սրբագրված է

Վ․ Ի․ Լենինի ցուցումները, 20-ական թթ․ մշակել են առողջության պահպանության սոցիալ․ համակարգի տեսական հիմքերը և կազմակերպչական սկզբունքները։ Զրի և ջրամատակարարման հիգիենայի, բնակավայրերի մաքրման Վերաբերյալ հետազոտությունները դարձան ջրամբարների, օդի, հողի սան․ պահպանության և խմելու ջրի որակի, քաղաքների պլանավորման և արդ․ ձեռնարկությունների նախագծման սան․ նորմատիվների օրենսդրության հիմքը։ Մարդու առողջության վրա արտադր․ գործոնների ազդեցության ուսումնասիրությունները թույլ տվեցին սահմանել տարբեր միջավայրերում թունավոր նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներն ու հիգիենային նորմաները, ինչպես նաև աղմուկի և թրթռումների նորմաները։ Գիտականորեն հիմնավորվեցին ռացիոնալ սննդի նորմաները՝ բնակչության տարբեր խմբերի համար։ Դպրոցական հիգիենայի ձևավոր– մանը և զարգացմանը նպաստել են Ն․ Սեմաշկոյի, Ա․ Մոլկովի և ուրիշների աշխատանքները։ 70-ական թթ․ հատուկ նշանակություն են ստացել շրջապատող միջավայրի, օբյեկտների սան․ պահպանության վերաբերյալ հետազոտությունները։ Ուսումնասիրվում են օրգանիզմի վրա վնասակար նյութերի կոմպլեքսային և զուգորդված, ինչպես նաև քաղցկեղածին, ալերգիական, գոնադոտրոպ և էմբրիոտոքսիկ ազդեցությունները։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հաջողությունները պայմանավորված են սովետական համաճարակագիտության նվաճումներով, որոնցից են՝ համաճարակային պրոցեսի օրինաչափությունների, համաճարակների զարգացման պրոցեսում սոց․ և կենսբ․ գործոնների Փոխադարձ կապի, փոխանցողական և մակաբուծական հիվանդությունների բնական օջախայնության, ճիճվաթափության և դևաստացիայի (Կ․ Սկրյաբին), ռիկետսիոզների վերաբերյալ ուսմունքի մշակումը, արդյունավետ վակցինաների կիրառումը։ 70-ական թթ․ հատուկ տեղ է գրավել վիրուսային վարակիչ հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մեթոդների մշակումը։ Բժշկ․ մանրէաբանության շրջանակներում զարգացել է իմունաբանությունը։ Միջազգային ճանաչում են գտել հակաուռուցքային իմունիտետին նվիրված աշխատանքները։ Բժշկակենսաբանական դիսցիպլինների զարգացմանը նպաստեցին Պավլովի ֆիզիոլոգիական և այլ դպրոցների աշխատանքները։ Մորֆոլոգիայում զարգացավ ֆունկցիոնալ ուղղությունը․ Վ․ Վորոբյովն առաջարկեց օրգանների մանրակերտվածքի և նյարդավորման հետազոտության մեթոդներ։ 40–50-ական թթ․ հաստատվեցին միջնեյրոնային կապերի տարբեր տիպերը, կատարվեցին շճաթաղանթների, ձուսպաթաղանթների և գլխուղեղի թաղանթների հյուսվածաֆիզիոլոգիական հետազոտություններ։ Գենետիկայի հայրենական դպրոցի նվաճումների հիման վրա ինտենսիվորեն մշակվեցին բժշկ․ գենետիկայի հրատապ պրոբլեմները։ Սովետական գենետիկները առաջինը որոշեցին ժառանգական մի շարք հիվանդությունների առաջացման և տարածման հաճախականությունը, հաստատվեց նորածինների քրոմոսոմային արատների առաջացման հաճախականությունը։ Ուսումնասիրվում է արդ․, կենցաղային, քիմ․ և այլ գործոնների մուտագենային վնասակարությունը։ Դեղաբանությունը զարգացել է որպես փորձառական գիտություն։ Դեղաբանության և քիմիայի սերտ կապի շնորհիվ ստացվեցին նոր դեղամիջոցներ, հիմնականում սրտային գլիկոզիդներ։ Նյարդային համակարգի դեղաբանության և պսիխոֆարմակոլոգիայի զարգացմանը նպաստեցին Ս․ Անիչկովի, Վ․ Զակուսովի, Մ․ Մաշկովսկու և ուրիշների աշխատանքները։ Կլինիկական բժշկագիտությունը։ Սրտաբանության խնդիրները լուսաբանված են հիպերտոնիկ հիվանդությանը, աթերոսկլերոզին, սրտամկանի ինֆարկտին, ռևմատիզմին, արյան շրջանառության անբավարարությանը վերաբերող աշխատանքներում։ 60–70-ական թթ․ սովետական սրտաբանները հաստատել են սրտի ախտաբանական վիճակների առաջացման սկզբունքորեն նոր մեխանիզմ։ Մշակվել են զարկերակային հիպերտոնիայի բուժման, սրտամկանի ինֆարկտի և բարդությունների ախտորոշման ու բուժման մեթոդներ։ Հաջողությամբ ուսումնասիրվել են ստամոքսաղիքաբանության, նեֆրոլոգիայի, արյունաբանության, թոքաբանության (պուլմոնոլոգիայի) խնդիրները։ Վիրաբուժությա՛ն առաջնթացի հիմնական գործոններն են ցավազրկման, ետվիրահատական բարդությունների կանխարգելման հաջողությունները, ժամանակակից սարքերի ու գործիքների կիրառումը, արյան փոխներարկման, օրգանների և հյուսվածքների փոպատվաստման մեթոդների մշակումը ևն։ Սովետական գիտնականները մշակել են ստամոքսաաղիքային համակարգի, լյարդի, երիկամների և միզուղիների հիվանդությունների վիրահատական բուժման, վիրաբուժական ակնաբանության, քիթկոկորդ–ականջաբանության նորագույն մեթոդներ։ Հաջողությամբ զարգանում է սրտի և գլխավոր (մագիստրալ) անոթների, տուբերկուլոզի և թոքերի այլ հիվանդությունների վիրաբուժությունը։ Տրանսպլանտոլոգիայի (փոխ– պատվաստագիտություն) բնագավառում կարևոր ներդրումներ են մաշկի, դիակի մաշկի և եղջերաթաղանթի, երիկամների պատվաստումը։ Հետազոտվում են լյարդի և այլ օրգանների փոխպատվաստման, «արհեստական սիրտ» ապարատի օգտագործման հնարավորությունները։ Հետազոտություններ են կատարվում նաև հյուսվածքային անհամատեղելիության և տոլերանաության խնդիրների վերաբերյալ։ Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի զարգացումը բնորոշվում է վիրաբուժական ակտիվ ուղղությամբ, բուժման և պրոթեզավորման յուրօրինակ մեթոդներով։ Արժեքավոր գիտական ներդրում է ոսկրահոդային տուբերկուլոզի վերաբերյալ սովետ, գիտնականների մշակած ուսմունքը։ Հաջողությամբ զարգանում է նյարդավիրաբուժությունը։ Ուռուցքաբանությունը զարգացել է որպես կլինիկական, տեսական և փորձառական գիտություն, ուսումնասիրվել են նորագոյացությունների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմներն ու օրինաչափությունները, մշակվել են վիրաբուժական և դեղորայքային բուժման մեթոդներ։ 60–70-ական թթ․ մեծ ուշադրություն է դարձվել լեյկոզների պատճառագիտության մեջ վիրուսների դերի ուսումնասիրմանը, ինչպես նաև չարորակ ուռուցքների բուժման համալիր մեթոդի մշակմանը։ 70-ական թթ․ հաջողությունների են հասել շաքարային և ներզատիչ այլ հիվանդությունների ժամանակին հայտնաբերման և բուժման բնագավառում, ինչպես նաև դիսպանսերային հսկողության կազմակերպման գործում ։ Նյարդախտաբան ու թյան և հոգեբուժության բնագավառում կարևոր ներդրում ունեն Բեխտերևը, Լ․ Դարկշևիչը, Լ․ Մինորը և ուրիշներ։ Սովետական նյարդաբանության մեջ գենետիկական ուղղության հիմնադիրներն են Մ․ Աստվածատուրովը, Ս․ Դավիդենկովը։ 60-ական թթ․ վերջից ինտենսիվորեն ուսումնասիրվում են գլխուղեղի արյան անոթների, նյարդային համակարգի կազմափոխական հիվանդությունները։ Մանկաբարձ ու թյան և գինեկոլոգիայի զարգացմանը նպաստել են ծննդաբերության ֆիզիոլոգիայի, ցավազրկման, էկլամպսիայի և ետծնընդյան բարդությունների կանխարգելման և վիրաբուժական գինեկոլոգիայի խնդիրներին նվիրված աշխատանքները։ Սովետական մանկաբուժությունը մեծ ուշադրություն է դարձնում առողջ երեխաների հիգիենայի և սննդի հարցերին, մանկական վարակիչ, ստամոքսաաղիքային, սիրտանոթային համակարգերի, ռևմատիզմի, թոքաբորբերի, ռախիտի բուժման մշակմանը, ժառանգական, վաղ մանկական տարիքի հիվանդությունների կլինիկական ընթացքի և բուժման մեթոդների առանձնահատկություն ների ուսումնասիրությանը։ Ուսումնասիր– վում են նաև ծերաբան ու թյան և ծերաբուժության պրոբլեմները։ Քիթկոկորդը ականջաբանության բնագավառում ուսումնասիրվել են ականջի անդաստակային և խխունջային ապարատների ֆիզիոլոգիայի հարցերը (Վ․ Վոյաչեկ), որոնք հետագայում նպաստեցին ավիացիոն և տիեզերական բժշկագիտության զարգացմանը։ 70-ական թթ․ բժշկ․ հետազոտությունների հիմնական ուղղությունը սիրտանոթային համակարգի, վիրուսային վարակիչ հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների պատճառագիտության, ախտածնության, կլինիկայի և համաճարակագիտության հարցերի ուսումնասիրություններն են։ Պարբերական մամ ու լ․ ՍՍՀՄ–ում հրատարակվում է 100-ից ավելի բժշկագիտական ամսագիր։ Տեխնիկական գիտությունները Ավիացիոն գիտությունը և տեխնիկան Նախահեղափոխական Ռուսաստանում կառուցվել են յուրօրինակ կոնստրուկ–