Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/651

Այս էջը սրբագրված չէ

նկարները («Լունա–3», 1959), ստաշխն փափուկ վայրէշքն է կատարվել Լուսնի մակերևույթի վրա («Լունա–9», 1966), ար– ձակվել է Լուսնի աոաշին արհեստական արբանյակը («Լունա–10», 1966)։ Մարս մոլորակի հետազոտման ծրագրով ստեղծ– վել են «Մարս–2», «Մարս–3» և «Մարս–5» արհեստական արբանյակները, որոնց մի– ջոցով կատարվում էին մակերևույթի, մըթ– նոլորտի և շրջապատող տիեզերական տարածության ֆիզիկական բնութագրե– րի չափումներ։ Իրականացվել է «Մարս– 3»՝ իշեցվող ապարատի փափուկ վայրէջք մոլորակի վրա, կատարել են Մարսի մթնոլորտի պարամետրերի ուղղակի չա– փումներ («Մարս–6», «Մարս–7», 1973)։ Մեծ հաջողություններ են ձեռք բերվել նաև Վեներայի ուսումնասիրության ուղ– ղությամբ։ 1975-ին ստացվել են մակերե– վույթի առաջին հեռուստատեսային պատ– կերները, և ուղեծիր են դուրս բերվել Վե– ներայի առաջին արհեստական արբան– յակները։ Զանազան երկրաֆիզիկական պրոբլեմների ուսումնասիրությունը շա– րունակվում է զարգանալ «Կոսմոս» բազ– մանպատակ կոմպլեքսային ծրագրի շըր– ջանակներում։ Այդ սերիայի առաջին ար– բանյակն արձակվել է 1962-ի մարտի 16-ին։ Հիմնական խնդիրներից մեկը տիեզերա– կան տարածության ուսումնասիրությունն էր՝ թռիչքի ժամանակ մարդուն սպառնա– ցող ճառագայթման վտանգը բացահայ– տելու տեսանկյունից։ 60-ական թթ․ սկսվել է «Սոյուզ», իսկ 70-ական թթ․՝ «Սոյուզ–Տ» կառավարվող տիեզերանավերի մշակումը։ 1967–84-ին (1984-ի հուլիսի 15-ի դրությամբ) ուղե– ծիր են դուրս բերվել 40 «Սոյուզ» և 11 «Սոյուզ–Տ»։ Տիեզերագնացության մեջ նոր փուլ է սկսվել 1971-ի ապրիլի 19-ին «Սալյուտ» ծանր ուղեծրակայանի արձա– կումից հետո։ Ուղեծրակայաններին բեռ– ներ մատակարարելու համար օգտվում են «Պրոգրես» տրանսպորտային ՏԱ–նե– Րից։ 1957-ից զարգանում է միջազգային հա– մագործակցությունը տիեզերական հետա– զոտությունների ասպարեզում։ 1966-ին ՍՍՀՄ ԴԱ–ին կից ստեղծվել է«Ինտերկոս– մոս» խորհուրդը, որն զբաղվում է տիեզե– րական տարածության ուսումնասիրու– թյան ասպարեզում միջազգային համա– գործակցության հարցերով։ ՍՍՀՄ առա– վել խոշոր ծրագրեր է իրականացնում սոց․ համագործակցության երկրների, Ֆրան– սիայի, ԱՄՆ–ի, Հնդկաստանի և այլ եր– կըրների հետ։ էներգետիկական գիտությունը և տեխ– նիկան Ցարական Ռուսաստանի տեխ․ հետա– մնացության պատճառով Էներգետիկա– կան ռեսուրսների օգտագործմանը վերա– բերող բազմաթիվ նախագծեր և առաջար– կություններ մնում էին չիրագործված։ 1917-ին բոլոր Էլեկտրակայանների հաս– տատված հզորությունը երկրում 1 Դվտ–ից փոքր–ինչ ավելի Էր։ Ռուս գիտնականների առաջադեմ գա– ղափարները գործնական մարմնավորում ստացան Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո։ 1918-ին Վ․ Ի․ Լենինը գիտ– նականների և մասնագետների առաջ խըն– դիր դրեց Էլեկտրիֆիկացման հիման վրա մշակել ժող․ տնտեսության զարգացման պետ․ պլանը։ 1920-ին ընդունվել Է

ԴՈԷԼՌՈ–ի պլանը, որով նախատեսված էր 10–15 տարվա ընթացքում տասնա– պատկել գոյություն ունեցող էլեկտրա– կայանների հզորությունը։ Այդ պլանից է սկիզբ առնում Դ․ Կրժիժանովսկու հիմ– նած էներգետիկայի գիտական դպրոցը ԱԱՀՄ–ում։ ժող․ տնտեսության կոմպլեքսային էլեկտրիֆիկացման հանգուցային հարցե– րի ուսումնասիրությունը սերտորեն կապ– ված էր էլեկտրամատակարարման հար– ցերի հետ։ 60-ական թթ․ տեսական ավարտ է ստացել Միասնական էլեկտրաէներգե– տիկական համակարգի (ՄԷԷՀ) կոնցեպ– ցիան, որը կարևոր նշանակություն ունե– ցավ ժող․ տնտեսության պլանաչափ էլեկ– տրիֆիկացման համար։ ԷՀՄ–ների և հաշ– վողական մաթ․ մեթոդների կիրառումը հնարավորություն տվեց էներգետիկական գիտությունը զարգացնել համակարգա– յին հետազոտությունների ուղղությամբ։ էլեկտրաէներգետիկա։ Աովետական էլեկտրաէներգետիկայի զարգացմանը բը– նորոշ է էլեկտրամատակարարման կենտ– րոնացումը և հզոր էլեկտրաէներգետիկա– կան համակարգերի ստեղծումը։ Կապված էլեկտրաէներգետիկական համակարգերի հզորության և էլեկտրահադորդման գծերի հեռվության մեծացման հետ հրա– տապ դարձան էլեկտրաէներգետիկական համակարգերի կայունության և էլեկտրա– կայանների զուգահեռ աշխատանքի հու– սալիության հարցերը։ 30-ական թթ․ հրա– պարակվել են այդ հարցին նվիրված մի շարք աշխատանքներ (Ա․ Լեբեդև,Պ․ ժդա– նով և ուրիշներ)։ 40-ական թթ․ կեսերից սկսվել են շրջանային խոշոր էլեկտրա– էներգետիկական համակարգերը բարձր լարման էլեկտրահադորդման գծերով միա– վորելու գիտական հետազոտություններ։ Այդ բնագավառում ձեռք բերած հաջողու– թյունները հիմք ծառայեցին ՄԷԷՀ–ի ստեղծման աշխատանքները ծավալելու համար։ 60-ական թթ․ վերջին ավարտվել է ՄԷԷՀ–ի ստեղծումը ԱԱՀՄ–ի եվրոպական մասում, և կազմավորվել են հզոր էներ– գահամակարգեր Աիբիրում ու Միջին Ասիայում։ 70-ական թթ․ ԱԱՀՄ–ում ստեղծ– վել է ավելի քան 70 շրջանային էլեկտրա– էներգետիկական համակարգերը միավո– րող՝ աշխարհի խոշորագույն ՄԷԷՀ։ Այդ համակարգի մեջ մտնող էլեկտրակայան– ների ընդհանուր հաստատված հզորու– թյունը 80-ական թթ․ սկզբին կազմել է ավելի քան 220 Գվա, մինչդեռ ԱԱՀՄ–ի բոլոր էլեկտրակայանների հզորությունը եղել է մոտ 270 Գվա։ Աովետական էներգետիկայի առանձնա– հատկություններից մեկը ջերմաէլեկտրա– կենտրոնների (ջէկ) լայն օգտագործումն է։ էլեկտրաէներգետիկայի մեծ նվաճում– ները հնարավոր դարձան ՜ էներգետիկայի խնդիրների խոր և բազմակողմանի վեր– լուծության, ինչպես նաև տուրբինների, գեներատորների, կաթսայական ագրե– գատների, փոխակերպիչ հարմարանքների և հիդրոտեխնիկական կառույցների կա– տարելագործման շնորհիվ։ 1962-ին սկսվել են ջերմային էներգիա– յի փոխակերպման մագնիսահիդրոդինա– միկական (ՄՀԴ) եղանակի մշակման աշ– խատանքները։ 1965-ին ստեղծվել է մո– դելային էներգետիկական ՄՀԴ տեղա– կայանքը, իսկ 1971-ին հոսանք է ավել ՄՀԴ–գեներատորով ԱԱՀՄ–ում առաջին փորձնական արդ․ էներգետիկական տե– ղակայանքը՝ 20–25 Մվւռ հաշվարկային հզորությամբ։ Արդի էներգետիկական գիտությունը զարգանում է նոր հեռանկարային ճյու– ղերի (միջուկային և ջերմամիջուկային էներգետիկա) զարգացման ուղղությամբ։ 80-ական թթ․ նախատեսված է ԱԷԿ–ների, հէկերի և ջէկերի համար սարքավորում– ների, այդ թվում՝ նաև 1 – 1,5 Գվա հզո– րությամբ ատոմային ռեակտորների և շեկերի համար նախատեսված 500– 800 Մվւո հզորությամբ էներգաբլոկների արտադրության ավելացում։ Հիդրոէներգետիկա։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո սկսվել է երկրի հարուստ ջրային ռեսուրսների յուրացումը։ Մինչև 20-ական թթ․ վերջը կառուցվել են ավելի քան 1 Մվւռ հզորու– թյամբ 6 հէկ, որոնց շինարարությամբ սկիզբ է դրվել սովետական հիդրոմեքե– նաշինության զարգացմանը։ Տիդրոշի– նարարության ակնառու նվաճումներից էր 1932-ին Դնեպրի հէկի կառուցումը (նա– խագծվել է Ի․ Դ․ Ալեքսանդրովի ղեկավա– րությամբ)։ Հիդրոէներգետիկայի զար– գացման կարևորագույն փուլերից մեկը կապված է Վոլգայի էներգետիկական վիթխարի հնարավորությունների յուրաց– ման հետ (Մոսկվայի անվ․ ջրանցքի և հէկերի կառուցում)։ Հիդրոկառույցների տեսության վերաբերյալ գիտահետազո– տական աշխատանքների, գրունտների և կառույցների կայունության հաշվարկնե– րի հիման վրա մշակվել և կառուցվել են ավազային և կավային հիմքերի վրա բարձ– րացվող՝ մինչև 30 մ ճնշումով նոր տիպի պատվարներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո սովետական հիդրոէներգետիկան զար– գացման նոր փուլ է թևակոխել, սկսվել է էներգահամակարգերի հեռուստամեքե– նայացումը և ավտոմատացումը։ 1946– 1958-ին գործարկվել են Դորկու և Կամայի հէկերը, Վ․ Ի․ Լենինի անվ․ Վոլգայի հէկը, Կախովկայի հէկը, Աևան–Հրազ– դան կասկադի 4 հէկերը և մի շարք այլ հէկեր։ Ակսվել է Բրատսկի և Բուխտարա– յի հէկերի շինարարությունը։ 60-ական թթ․ սկսվել է Անգարայի և Ենիսեյի հիդրոէներգետիկական ռեսուրս– ների յուրացումը։ 1959–65-ին ավարտվել է ավելի քան 1 Գվա հզորությամբ 4 հէկերի (Բրատսկի հէկի, ԱՄԿԿ XXII համագումա– րի անվ․ Վոլգայի հէկի, Վ․ Ի․Լենինի անվ․ Վոլգայի հէկի, Վոտկինսկի հէկի) և սկըս– վել 18 նոր հէկերի շինարարությունը։ 80-ական թթ․ հիդրոտեխնիկական շինա– րարության հիմնական խնդիրներից է Սիբիրի, Հեռավոր Արևելքի և Միջին Ասիայի գետերի վրա խոշոր հէկերի կա– ռուցումը։ Ջերմաէներգետիկա։ Աովետական հիդ– րոէներգետիկայի առաջին հաջողություն– ները կապված էին ԴՈԷԼՌՈ–ի պլանի