Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/654

Այս էջը սրբագրված չէ

խողովակներով։ Մալուխային ու ռադիո– ռելեային հեռավոր կապի համակարգերի ստեղծման գործում մեծ ավանդ են ներ– դրել Ա․ Բլոխինը, Ս․ Րորոդիչը, Ն․ Կա– մենսկին, P․ Սմիռնովը և ուրիշներ։ 40-ական թթ․ կեսերից լայնորեն տարած– վել են քայլային, ապա նաև կոորդինա– տային ավաոմաա հեռախոսակայանները (ԱՀԿ)։ 70-ական թվականներից սկսվել է քվազիէլեկտրոնային և էլեկտրոնային ԱՀԿ–ների նախագծումն ու գործարկումը։ 1920-ական թթ․ վերշին ՍՍՀՄ–ում սկսել է զարգանալ հեռուստատեսությունը։ 1931-ին ստեղծվել է իկոնոսկոպը (Ս․ Կա– տան), 1933-ին՝ սուպեր իկոնոսկոպը (Պ․ Տիմոֆեև, Պ․ Շմակով), 1938-ին՝ երկ– կողմանի մոզաիկ թիրախով խողովակը (Դ․ Բրաուդե)։ 40-ական թթ․ սկզբին ար– դեն Մոսկվայում, Լենինգրադում և Կիեում աշխատել են հեռուստատեսային կենտ– րոններ, կարգավորվել է հեռուստատեսա– յին ընդունիչների թողարկումը։ 1930-ական թթ․ կեսին ՍՍՀՄ–ում սկիզբ են առել ռադիոլոկացիային վերաբերող հետազոտությունները։ 1939-ին սկսվել է անընդհատ ճառագայթման, 1940-ին՝ իմ– պուլսային ռադիոլոկացիոն կայանների արդ․ թողարկումը։ Ռադիոլոկացիայի և դրա հետ սերտորեն կապված ռադիոնա– վագնացության զարգացմանը էապես նը– պաստել են Ա․ Իոֆֆեի, Ս․ Վավիլովի, Ա․ Բերգի, Բ․ Վվեդենսկու, Մ․ Լեոնտովի– չի և ուրիշների աշխատանքները։ Հայրե– նական մեծ պատերազմի տարիներին ավելի ինտենսիվորեն է զարգացել ռադիո– լոկացիան, կատարվել են ալիքների տա– րածմանը (Վ․ Ֆոկ), անտենային սարքե– րին (Ա․ Պիստոլկորս), ալիքատարներին (Ի․ Վոլման, Ա․ Դրաբկին և ուրիշներ), նավագնացային ինտերֆերենցիոն հա– մակարգերին (Ե․ Շչյոգոլե, Լ․ Մանդել– շտամ) վերաբերող կարեոր տեսական հե– տազոտություններ, ստեղծվել են կապի նոր սարքավորումներ (Վ․ Կոտելնիկով, Մ․ Նեյ£սն ւ ուրիշներ); Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի միաձուլման հետեանքով 40-ական թթ․ ծնունդ է առել նոր ուղղություն՝ ռադիո– էլեկտրոնիկան։ Ավելի ուշ, 50-ական թթ․ ՍՍՀՄ–ում ստեղծվել է գի– տության և տեխնիկայի մի նոր բնագա– վառ ես՝ քվանտային էլեկտրո– նիկան։ Նույն տարիներին, որպես ռադիոէլեկտրոնիկայի ինքնուրույն ուղ– ղություն, ձևավորվել և զարգացել է իմ– պուլսային տեխնիկան։ Գերբարձր հա– ճախականությունների տեխնիկայի աս– պարեզում մշակվել են տատանումների գեներացման և ուժեղացման նոր սարքեր, հզոր բազմառեզոնատորային մագնետ– րոններ, կլիստրոններ, վազող ալիքի լամպեր ևն։ Պինդ մարմնի ֆիզիկայի և կիսահաղոր– դիչների տեսության նվաճումները 40-ական թթ․ վերշին հանգեցրել են կիսա– հաղորդչային էլեկտրոնիկայի, ապա նաև ինտեգրալային միկրոէլեկտրոնիկայի զարգացմանը։ Կարճ ժամանակում կի– սահաղորդչային սարքերը գործնակա– նում դուրս են մղել ընդունիչ–ուժեղացու– ցիչ լամպերը։ 70-ական թվականներից սկսած թողարկվել են հիմնականում տրանզիստորային ռադիոընդունիչներ։ Կիսահաղորդչային էլեկտրոնիկայի և միկ– րոէլեկտրոնիկայի ստեղծման ու զար– գացման գործում մեծ է եղել Ա․ Իոֆֆեի, Ն․ Սաժինի, Ցա․ Ֆրենկելի, Վ․ Տուչկևիչի, Լ․ Կելդիշի, Ֆ․ Լուկինի, Ս․ Կալաշնիկովի և այլոց ներդրումը։ 70-ական թվականնե– րից մեծ նշանակություն են ստանում ին– ֆորմացիայի հաղորդման համակարգի համար թելքային լուսատարների հետա– զոտման ու ստեղծման աշխատանքները (Գ․ Դևյատիխ, Ե․ Դիանով և ուրիշներ)։ ՍՍՀՄ–ում ստեղծվել է ճյուղավորված հաղորդիչ հեռուստատեսային ցանց։ Ծրա– գրերի փոխանակումը քաղաքների միշև իրագործվում է մալուխային և ռադիո– ռելեային գծերով, իսկ 1965-ից՝ նաև կապի արբանյակային գծերով («Մոլնիա– 1» կապի արբանյակով, 1967-ից՝ «Օր– բիտա> համակարգով)։ Հաջողությամբ զարգանում է գունավոր հեռուստատեսու– թյունը, գործում է «ՍԵԿԱՄ» համակարգը (ՍՍՀՄ, Ֆրանսիա)։ էլեկտրակապի զարգացումը ՍՍՀՄ–ում ընթանում է Կապի միասնական ավտոմա– տացված ցանցի (ԿՄԱՑ) ստեղծման ճա– նապարհով, որի նախագիծը ստեղծվել է 60-ական թթ․՝ Ս․ Աճեմովի ընդհանուր ղե– կավարությամբ։ էլեկտրակապի, ռադիո– տեխնիկայի և էլեկտրոնիկայի բնագա– վառում ՍՍՀՄ–ը մասնակցում է միջազգա– յին տարբեր կազմակերպությունների աշ– խատանքին։ Տ<№-ին կից 1964-ին ստեղծ– վել է Ռադիոտեխնիկական և էլեկտրոնա– յին արդյունաբերության մշտական հանձ– նաժողով, իսկ 1971-ին՝ էլեկտրական և փոստային կապի մշտական հանձնաժո– ղով։ Տեխնիկական կիբեռնետիկա և հաշվո– ղական տեխնիկա Տեխ․ կիբեռնետիկան առաջացել է ավ– տոմատ կարգավորման և կառավարման տեսության զարգացման արդի փուլում։ Ավտոմատ կառավարման դասական տե– սության հիմքերը դրվել են XIX^վերջում՝ ռուս գիտնականներ Ի․ Վիշնեգրադսկու, Ա․ Լյապունովի և Ն․ ժուկովսկու աշխա– տանքներով։ 30–40-ական թթ․ ավտո– մատ կարգավորման համակարգերի (ԱԿՀ) վերլուծության և սինթեզի բնագավառում սովետական գիտնականների կատարած ուսումնասիրությունները կարևոր նախա– պատրաստական փուլ հանդիսացան տեխ․ կիբեռնետիկայի ձևավորման համար։ Ուսումնասիրվել են գծային ԱԿՀ–երի կա– յունության հարցերը (Ա․ Միխայլով, Մ․ Մեերով, Ցու․ Նեյմարկ և ուրիշներ, 1938)։ Կարևոր նշանակություն ունեցան ոչ գծային ԱԿՀ–երի բնագավառում սովե– տական գիտնականների կատարած աշ– խատանքները (P․ Բուլգակով, Ն․ Կրա– սովսկի, Ա․ Լուրյե և ուրիշներ)։ Մշակվել է ներդաշնակ հաշվեկշռի մեթոդի տեսու– թյունը (Ն․ Կռիլով, Ն․ Բոգոլյուբով, 1934, 1937) և դրա հիման վրա ստեղծվել ոչ գծային ԱԿՀ–երում պարբերական ռեժիմ– ների վերլուծության մոտավոր մեթոդը (Լ․ Դոլդֆարբ, 1940, Վ․ Կոտելնիկով, 1941, Ե․ Պոպով, 1953–60)։ Կատարվել են ոչ գծային համակարգերի վերլուծու– թյան վիճակագրական մեթոդներին վե– րաբերող եզակի աշխատանքներ (Ա․ Անդ– րոնով, Ա․ Վիտ և Լ․ Պոտրյագին, 1933, Վ․ Պուգաչով, 1944)։ Հիմնարար արդյունքներ են ստացվել օպտիմալ կառավարման համակարգերի տեսության մեջ (Ա․ Կոլմոգորով, Կոտել– նիկով և ուրիշներ)։ էական հաջողություն– ներ են ձեռք բերվել ռելեային հարմա– րանքների և ավտոմատների տեսության մի շարք բաժինների մշակման ասպարե– զում։ Զարգացում է ստացել ինֆորմա– ցիայի փոխանցման տեսությունը (Կոտել– նիկով, 1933)։ Ստեղծվում է ՍՍՀՄ կապի միասնական ավտոմատացված ցանց, որի գաղափարն առաջ է քաշել Ա․ Ւ^արկևիչը (1956)։ Սովետական գիտնականները մեծ ավանդ են ներդրել հաշվողական տեխնի– կայի զարգացման գործում։ Առաջին հա– ջողություններն այդ ասպարեզում կապված էին անալոգային հարմարանքների ստեղծ– ման հետ։ Արդի հաշվողական տեխնիկա– յի միջոցներից առավել կարևորր ունի– վերսալ էլեկտրոնային ԹՀՄ–ն է։ ՍՍՀՄ–ում առաջին ՄԷՍՄ էլեկտրոնային ԹՀՄ–ն պատրաստվել է 1950-ին, իսկ ԲԷՍՄ արա– գագործ ԹՀՄ–ն՝ 1952-ին (նախագծերը՝ Ս․ Ա․ Լեբեդևի ղեկավարությամբ)։ 60-ական թթ․ կարևորագույն մշակումնե– րից էին ԲԷՍՄ–6 հաշվողական համակար– գը, «Միր», «Նսփրի» (գլխ․ կոնստրուկ– տոր՝ Հ․ Հովսեփյան), «Մինսկ» սերիա– ների փոքր ԹՀՄ–ները։ Ծրագրավորման զարգացման գործում կարևոր դեր է խա– ղացել օպերատորային մեթոդը (Ա․ Լյա– պունով, 1952–58)։ Մի շարք խոշոր աշ– խատանքներ են կատարվել հաշվողա– կան մաթեմատիկայի բնագավառում (Ա․ Դորոդնիցին և ուրիշներ)։ 1969-ին կնքվել է միջկառավարական համաձայ– նագիր՝ հաշվողական տեխնիկայի աս– պարեզում ՏՓԽ–ի անդամ երկրների միջև համագործակցության վերաբերյալ։ 1971-ին սկսվել է ընդհանուր նշանակման էլեկտրոնային ԹՀՄ–ների սերիայի (էՀՄ–ների միասնական համակարգ) ար– տադրությունը։ 60–70-ական թթ․ ՍՍՀՄ–ում տեխ․ կի– բեռնետիկայի զարգացման առանձնա– հատկությունն էր «մարդ–մեքենա> հա– մակարգերում (այդ թվում նաև կառավար– ման ավտոմատացված համակարգերում) հաշվողական տեխնիկայի լայն կիրառու– թյունը։ 70-ական թթ․ կիբեռնետիկայի կիրառական հետազոտությունների կարե– վոր բնագավառներից էր ռոբոտատեխնի– կան։ Մինչև 1980-ը ՍՍՀՄ–ում օգտագործ– վել են առաջին սերնդի մոտ 2000 արդ․ ռոբոտներ։ Կատարվում են արհեստական բանականության տարրերով օժտված ռո– բոտների ստեղծման գիտահետազոտա– կան աշխատանքներ։ Մեքենագիտություն։ Մեխանիզմ– ների և մեքենաների տեսու– թյուն։ Մեքենաների մասին գիտու– թյունը Ռուսաստանում սկսել է զարգա– նալ XIX դ․ սկզբից։ 60-ական թթ․ Պ․ Լ․ Չեբիշևը դրեց մեխանիզմների կառուցվածքի և սինթեզի մասին ուս– մունքի հիմքերը։ Մեքենաների մասին գիտությունը նոր փուլ թևակոխեց Հոկ– տեմբերյան հեղափոխությունից (1917) հետո։ 20–30-ական թթ․ ստեղծվել են