Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/655

Այս էջը սրբագրված չէ

աշխատանքային մեքենաների հետազո– տության ինժեներական մեթոդներ, լուծ– վել հարթ մեխանիզմների կինետոստա– տիկայի մի շարք խնդիրներ, ստեղծվել է մեխանիզմների կաոուցվածքի և դասա– կարգման ընդհանուր տեսությունը։ 30-ական թթ․ Ի․ Ի․ Արտոբոլեսկին և նրա աշակերտները սկսել են մշակել նոր գի– տական ուղղություն՝ մեքենաների և մե– խանիզմների տեսության դպրոցը, որը 50-ական թթ․ առաջատար տեղ էր գրա– վում մեքենաների մասին համաշխարհա– յին գիտության մեջ։ 30-ական թթ․ սկսվել են ավտոմատ գործողության մեքենանե– րի տեսությանը նվիրված հետազոտու– թյունները։ 50-ական թթ․ այդ տեսությունը զգալի զարգացում է ստացել Ս․ և Ի․ Ար– տոբոլևսկիների, Գ․ Հ․ Շահումյանի և այլոց աշխատանքներում։ 50–60-ական թթ․ լուծվել են մեքենա– յական ագրեգատների դինամիկայի վե– րաբերյալ բազմաթիվ խնդիրներ, սկսվել են մեքենաներում տատանողական պրո– ցեսների հետազոտությունները (Ֆ․ Դի– մենտբերգ, Ս․ Կոժևնիկով)։ 60–70-ական թթ․ լայն թափ են ստացել ավտոմատ մե– քենաների տեսության, հաշվարկի և նա– խագծման աշխատանքները (Ս․ Արտո– բոլեսկի, Ի․ Կապուստին, Դ․ Շահումյան)։ Մեքենաների հաշվարկի և նախագծման տեսություն։ XIX դ․ U XX դ․ սկզբին ռուս գիտնականները զգալիորեն հարստացրել են մեքենաների հաշվարկի և նախագծման տեսությունն ու պրակտիկան։ Հետազոտվել է առաձգա– կան փոկի աշխատանքը փոկանիվների վրա (Ն․ ժուկովսկի)։ 30–40-ական թթ․ ստեղծվել են լիսեռների և սռնիների դի– մացկունության հաշվարկի մեթոդներ (Ս․ Մերենսեն)։ 40–50-ական թթ․ սկիզբ է դրվել յուղման կոնտակտային հիդրո– դինամիկական տեսությանը։ 50–60-ական թթ․ ստեղծվել են 100–150 կվւո հզորու– թյամբ հիդրոհաղորդակներ։ 40–70-ական թթ․ զգալի զարգացում են ստացել զսպա– նակների և առաձգական օղակների տե– սությունն ու հաշվարկը (Ե․ Պոպով, Ս․ Պո– նոմարյով)։ 70–80-ական թթ․ ստեղծվել են սահքի հիդրոդինամիկական, հիդրո– ստատիկական, գազային հենարանների, արգելակների հաշվարկի ճշգրիտ մեթոդ– ներ։ Ամրության պրոբլեմներ։ Ամրության տեսության մի շարք կարեոր պրոբլեմներ ուսումնասիրվել են դեռես նախահեղափոխական շրջանում (Ն․ ժու– կովսկի, Ա․ Կռիլով, Ի․ Բուբնով և ուրիշ– ներ)։ 30-ական թթ․ ամրության հաշվարկ– ներում սկսել են կիրառել շինարարական մեխանիկայի մեթոդները։ Լարումների դաշտերի որոշման մեթոդների մշակման գործում մեծ դեր են խաղացել Պ․ Պոպ– կովիչի, Դ․ Կոլոսովի, Ն․ Մուսխելիշվիլու հետազոտությունները։ 30–60-ական թթ․ լայն տարածում է ստացել շինարարական մեխանիկայի հիման վրա ամրության հաշ– վարկի մեթոդը՝ ըստ սահմանային բեռն– վածքների, հաշվի առնելով դեֆորմաց– ման արագությունների հնարավոր դաշ– տերը և լարումների թույլատրելի դաշ– տերը (Ն․ Ատրելեցկի, Ա․ Ռվոզդև, Ա․ Պո– նոմարյով, Վ․ Աոկոլովսկի, Ա․ Իլյուշին, Ցու․ Ռաբոտնով և ուրիշներ)։ Հոգնածային ամրության բնագավառում կատարվել են կարևոր փորձարարական աշխատանքներ, և ստեղծվել լարումների, ցիկլային փոփոխության դեպքում ամրու– թյան հաշվարկի գործնական եղանակներ (Ն․ Աֆանասև, Վ․ Բոլոտին և ուրիշներ)։ Ջերմաամրության պրոբլեմների կանո– նավոր հետազոտություններ են կատարել Ի․ Օդինգը, Ա․ Աերենսենը, Գ․ Պիսարեն– կոն և նրանց աշակերտները։ 70-ական թթ․ ամրության մասին գիտությունը զար– գացել է հետևյալ ուղղություններով, քայ– քայման գծային և ոչ գծային մեխանիկա, դեֆորմացման և քայքայման մեխանիկա, եռակցումային միացումների քայքայման օրինաչափությունների ուսումնասիրու– թյուն, դեֆորմացված վիճակների կինետի– կայի և քայքայման ուսումնասիրություն՝ ստացիոնար և ստոխաստիկ բեռնվածք– ների պայմաններում ամրության և երկա– րակեցության որոշման համար, բեռնա– վորման և վնասվածքների կուտակման պատմության վերլուծություն՝ մնացորդա– յին ամրության և ռեսուրսի գնահատման համար։ 80-ական թթ․ զգալի զարգացում են ստացել կոմպոզիտների մեխանիկան, կոմպոզիցիոն նյութերից պատրաստված կոնստրուկցիաների ամրության պրոբլեմ– ները (Ռաբոտնով, Ա․ Մոլմեյստեր և ուրիշներ)։ ճշգրտության պրոբլեմ– ներ։ ճշգրտության բնագավառում կա– նոնավոր հետազոտություններն սկսվել են Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո։ ԺԿԽ–ի դեկրետով (1918) օրինականացվել են չափերի մետրական համակարգը, այնուհետև ընդունվել են ֆիզիկական մեծությունների միավորների պետ․ էտալոնները, և ձեռնարկվել այլ միջոցառումներ չափագիտության բնագա– վառում։ 30-ական թթ․ Ի․ Գորոդեցկու ղե– կավարությամբ աշխատանքներ են ծա– վալվել համափոխարինելիության, ստան– դարտացման և չափումների տեխնիկայի ասպարեզում։ 40–50-ական թթ․ ստեղծ– վել է մեքենաների և սարքերի ճշգրտու– թյան ընդհանուր տեսությունը, որի արդ– յունքները 60–70-ական թթ․ սկսեցին կի– րառել մեքենաների, սարքերի և տեխ– նոլոգիական պրոցեսների նախագծման ժամանակ։ Շփման և մաշման պրոբլեմ– ներ։ Պինդ մարմինների շփման, մաշ– ման և յուղման տեսությունը արագ տեմ– պերով սկսել է զարգանալ 30-ական թթ․՝ մեքենաշինության զարգացմանը զուգըն– թաց։ Հետագայում հետազոտվել են մա– կերևութային ուժերի բնույթը (Բ․ Դեր– յագին), մակերևութային շերտերի քայ– քայման մեխանիզմը (Պ․ Ռեբինդեր), առանցքակալային համաձուլվածքները և հղկանյութային մաշումը (Մ․ Խրուշչով), մշակվել են շփման մոլեկուլային մեխա– նիկական տեսությունը և մաշման հոգնա– ծային տեսությունը (Ի․ Կրագելսկի)։ 60-ական թթ․ ստեղծվել են պոլիմերային հիմքով ինքնայուղվող նյութեր, մետաղա– ֆտորապլաստային նյութեր, նոր առանց– քակալային նյութեր տրանսպորտի հա– մար։ Տրիբոլոգիայի (շփում, մաշում, յու– ղում) վերաբերյալ կարևոր աշխատանք– ներ են կատարվում ԱԱՀՄ–ի և ՏՓՒ^-ի անդամ երկրների միջև կնքված պայմա– նագրի համաձայն։ Ն յ ու թ ա գ ի տ ու թ յ ու ն։ Արդի մե– տաղագիտության հիմնադիրներն են Պ․ Անոսովը և Դ․ Չեռնովը։ 20–30-ական թթ․ մշակվել է համաձուլվածքների ֆիզի– կաքիմիական վերլուծության տեսությու– նը, և հաստատվել բաղադրությունից հատ– կությունների կախման օրինաչափությու– նը։ Մշակվել են նոր տիպի պողպատներ և ջերմամշակման զանազան տեխնոլոգիա– կան պրոցեսներ (Ն․ Մինկևիչ և Ն․ Դուդ– ցով)։ Մետաղագիտության զարգացման գործում կարևոր դեր է խաղացել ռենտ– գենակառուցվածքային վերլուծության մե– թոդների կիրառությունը։ Ամրության տեսության և պլաստիկ դե– ֆորմացիայի վերաբերյալ Ա․ Իոֆֆեի, Ն․ Դավիդենկոյի և այլոց աշխատանքնե– րը հետագայում լայն զարգացում ստա– ցան։ 60–70-ական թթ․ լուծվել են ժող․ տնտեսության կարիքների ապահովման բազմաթիվ խնդիրներ։ Զգալի զարգա– ցում է ստացել բարձրամուր թեթև համա– ձուլվածքների, ինչպես նաև հատուկ ֆի– զիկական հատկություններով օժտված համաձուլվածքների արտադրությունը։ Ատեղծվել է նյութերի նոր դաս՝ այսպես կոչված կոմպոզիցիոն նյութեր, որոնք օժտված են հատուկ հատկությունների տրված կոմպլեքսով։ ԱԱՀՄ–ում տեսական և գործնական կարևոր աշխատանքներ են ծավալվել պլաստմասսաների և սինթետիկ այլ նյութերի ստեղծման ու մեքենաշինու– թյան մեջ դրանց կիրառման ուղղությամբ։ Մեքենաների արտադրության տեխնո– լոգիա։ Զ ու լ ու մ։ Նախահեղափոխա– կան Ռուսաստանում ձուլումն իրականաց– վում էր պարզունակ սարքավորումներ ունեցող մի քանի գործարաններում, իսկ արտադրանքի տեսականին խիստ սահ– մանափակ էր։ XIX^ վերջում թուջի և պող– պատի ձուլման արտադրության մեջ հե– ղաշրջում կատարվեց, որը պայմանա– վորված էր մետաղների կրիտիկական կետերի հայտնաբերմամբ։ Զուլման ար– տադրությունն արագ թափով սկսեց զար– գանալ Հոկտեմբերյան հեղափոխությու– նից (1917) հետո։ 30–40-ական թթ․ Ա․ Բոչ– վարը և Ա․ Ապասկին մշակել են ճնշման ազդեցությամբ բյուրեղացվող թեթև հա– մաձուլվածքներից բարձրորակ ձուլվածք– ների պատրաստման պրոցեսի տեսական հիմունքները։ 70–80-ական թթ․ Ն․ Ալեք– սանդրովը, Գ․ Միրզոյանը, Գ․ Ատրիժկո– վը և ուրիշներ մշակել և ներդրել են կենտ– րոնախույս ձուլման միա– և երկմետա– ղական խոշոր շինվածքների արտադրու– թյան նոր պրոցեսներ։ 80-ական թթ․ արդ․ կիրառություն են ստացել էլեկտրական վառարաններում հալման պրոցեսները։ Օգտագործվում են վակուումային և պլազ– մային հալումների մեթոդները, բանվոր– ների աշխատանքը թեթևացնող կիսաավ– տոմատ և ավտոմատ սարքավորումները, ավտոմատացվում է տեխնոլոգիական պրո– ցեսների և արտադրության կառավարու– մը։ Մետաղամշակ ու մ ճնշմամբ (կռում, դրոշմում, մամլում)։ Առաջին հըն–