Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/656

Այս էջը սրբագրված չէ

գամյակի տարիներին (1929–32) զգալիո– րեն զարգացավ դարբնոցադրոշմիչ և մա– մըլման արաադրությունը։ Ստեղծվեցին թեթե համաձուլվածքների մամլման առա– ջին մասնագիտացված արտաղրամասերը։ 30–40-ական թթ․ կատարելագործվեց կռման և դրոշմման տեխնոլոգիան։ Ատոմային, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի ու սարքաշինության զարգա– ցումը, մեքենաների աշխատանքային պա– րամետրերի (ճիգերի, լարումների, արա– գությունների, ճնշումների, ջերմաստի– ճանների) բարձրացումը պահանջում էին բարձրամուր ու կրակաամուր համաձուլ– վածքների և դժվարահալ մետաղների հա– մար նոր տեխնոլոգիական պրոցեսների մշակում։ 60–70-ական թթ․ տարածում ստացան սկզբունքորեն նոր տեխնոլոգիա– կան պրոցեսներ, իմպուլսային և պայթու– մային մամլումը, կրակաամուր պողպատ– ներից, տիտանից, ալյումինի համաձուլ– վածքներից սառը վիճակում առանց մամըլ– ման դետալների պատրաստումը։ Մշակ– վել է մետաղների հիդրոստատիկական մամլումը։ Իրականացվում է կռման և դրոշմման տեխնոլոգիական պրոցեսների կոմպլեքս մեքենայացումն ու ավտոմա– տացումը։ Եռակցում։ ՄինչևtXIXtդ․ վերջը Ռուսաստանում օգտագործել են մետաղ– ների եռակցման երկու եղանակ՝ ձուլման և դարբնոցային։ 1882-ին Ն․ Բենադրոսը և 1890-ին Ն․ Սլավյանովն առաջարկել են էլեկտրական աղեղի օգտագործմամբ եռակցման նոր եղանակներ։ Եռակցման վերաբերյալ գիտական հե– տազոտությունները ծավալվել են Հոկ– տեմբերյան հեղափոխությունից (1917) հետո։ 1924-ից սկսվել է եռակցող մեքե– նաների թողարկումը։ Առաջին հնգամյա– կի տարիներին (1929–32) էլեկտրաեռակ– ցումը կիրառում էին ոչ միայն սարքավոր– ման նորոգման համար, այլև շինարարա– կան կոնստրուկցիաների, տրանսպորտա– յին և էներգետիկական մեքենաների ար– ա ամրության, նավաշինության մեջ և այլ բնագավառներում։ Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին (1941–45) եռակց– ման տեխնիկան լայնորեն օգտագործվել է տանկերի, նավերի և հրետանային տե– ղակայանքների արտադրության մեջ։ Մշակվել են ստորջրյա չմեքենայացված եռակցման և կտրման մեթոդներ (Կ․ Խրե– նով և ուրիշներ)։ 40-ական թթ․ վերջերից եռակցման տեխնիկան զարգանում էր երեք ուղղություններով, մեքենայացման և ավտոմատացման ընդլայնում, մետաղի տաքացման նոր եղանակների որոնում, մետալուրգիական պրոցեսների ուսում– նասիրում և կատարելագործում։ 60– 70-ական թթ․ եռակցման միջոցով կառուց– վել են հզոր հիդրոգեներատորներ և հիդ– րոմամլիչներ, գլխավոր գա զա–և նավթա– մուղներ, ԱԷԿ–ի ռեակտորներ, մեծ ջրա– տարողության ամբողջովին եռակցված հածանավեր։ 50–70-ական թթ․ մշակվել են եռակցման նոր մեթոդներ (էլեկտրա– աղեղային, էլեկտրոնաճառագայթային, լազերային պլազմաաղեղային, միկրո– պլազմային, դիֆուզիոն, շվւումով, պայ– թյունով ևն)։ «Սոյուզ–6» տիեզերանավի վրա աշխարհում առաջին անգամ կատար– վել են տիեզերքում մետաղի եռակցման և կտրման փորձեր (1969), որով և դրվել է տիեզերական եռակցման տեխնոլոգիայի հիմքը։ Մեխանիկական մշակ ու մ։ Մետաղների կտրման բնագավառում լայն գիտական հետազոտություններ են ծա– վալվել Հոկտեմբերյան հեղափոխությու– նից (1917) հետո՝ սոցիալիստական ին– դուստրիայի, մասնավորապես հաստո– ցաշինության, գործիքաշինության արդ– յունաբերության և մետաղամշակման զար– գացման շնորհիվ։ Ա․ Չելյուսկինի աշխա– տանքներով (1922–26) սկիզբ է դրվել կտրման պրոցեսի բնագավառի հետազո– տություններին։ 30-ական թթ․ սկզբին մետաղահատ հաստոցների փորձարարա– կան ԳՀԻ–ում, Մոսկվայի հաստոցաշինա– կան ինստ–ում և մի շարք գործարանների կոնստրուկտորական բյուրոներում ծա– վալվել են հաստոցաշինության պրոբլեմ– ներին նվիրված գիտական և նախագծա– յին աշխատանքներ (Ա․ Բրիտկին, Գ․ Գո– լովին, Շահումյան և ուրիշներ)։ 30-ական թթ․ կատարվող աշխատանքները հիմնա– կանում նվիրված էին նոր գործիքների և նյութերի ստեղծմանը։ Այդ նույն ժամա– նակաշրջանին են վերաբերում մեքենա– շինության տեխնոլոգիային նվիրված աշ– խատանքները, որոնք մեծ դեր խաղացին նյութերի մեխանիկական մշակման հետ կապված բազմաթիվ տեխ․ պրոբլեմների լուծման գործում։ Հայրենական մեծ պատերազմից (1941 – 1945) առաջ արտադրվում էին բազմատե– սակ ավտոմատացված հաստոցներ (ագ– րեգատային և հատուկ)։ Պատերազմի տարիներին ավտոմատ հաստոցները, ավ– տոմատ և կիսաավտոմատ գծերը կարևոր դեր խաղացին սպառազինության զանգ– վածային արտադրության գործում։ 50–70-ական թթ․ առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ճշգրիտ, ծանր և եզակի հաստոցների, էլեկտրաֆիզի– կական և էլեկտրաքիմիական մշակման համար հաստոցների, թվածրագրային կառավարումով և այլ հաստոցների նա– խագծմանն ու մշակմանը։ Ունիվերսալ հաստոցներ թողարկող գործարանների համար մինչև 1965-ը մշակվել է մոդելների միասնական միատեսակացված սերիա։ ՍՍՀՄ–ում հաստոցաշինության գիտական հիմունքների մշակման գործում մեծ ավանդ ունեն Ն․ Աչերկանը, Բ․ Բոգուս– լավսկին, Բրիտկինը, Վ․ Վասիլևը, Գ․ Շա– հումյանը և ուրիշներ։ 50–70-ական թթ․ ստեղծվել են գերկարծր գործիքային նյու– թեր (սինթետիկ ալմաստներ, հեքսանիտ ևն)։ ՍՍՀՄ–ը աշխարհում առաջատար տեղ է գրավում այդ նյութերի արտադըր– ման ասպարեզում։ Մեքենաշինության տեխնոլոգիայի բնա– գավառում 50–70-ական թթ․ կատարվել են բազմաթիվ գիտական հետազոտություն– ներ (հաստոցների ադապտիվ կառավար– ման, խմբային մշակման, մակերևույթի որակի և այլ խնդիրներ)։ XI հնգամյակում (1981–85) ճյուղային գիտահետազոտա– կան, նախագծային և տեխնոլոգիական ինստ–ները, գործարանների կոնստրուկ– տորական բյուրոները, բուհերը շարունա– կում են աշխատել ծրագրային կառավա– րումով ավտոմատ մանիպուլյատորների, բարձր արտադրողականությամբ և մեծ ճշգրտությամբ աշխատող հատուկ և ագ– րեգատային հաստոցների, ավտոմատ գծերի, թվածրագրային կառավարումով հաստոցների, ծանր և եզակի հաստոցնե– րի, ավտոմատացված արտադրամասերի և գործարանների ստեղծման ուղղությամբ։ ՏՓԽ–ի անդամ երկրների միջև համա– ձայնագրեր են կնքված մեքենաշինության տեխնոլոգիայի և մետաղամշակման բնա– գավառի հիմնական գիտատեխնիկական պրոբլեմների համատեղ մշակման վերա– բերյալ։ Մետալուրգիական գիտություն, տեխ– նիկա և տեխնոլոգիա Ռուս գիտնականները մեծ ավանդ ունեն մետաղների մասին գիտության, մետաղ– ների արտադրության տեխնիկայի և տեխ– նոլոգիայի զարգացման գործում։ Այդ բնագավառի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս XVIII դ․ (Մ․ Լոմոնոսով, Ի․ Պոլզունով)։ Պ․ Սոբոլևսկու աշխատու– թյունները սկիզբ են դրել փոշեմետալուր– գիայի զարգացմանը (1826)։ Արդի մե– տաղագիտության և մետաղների ջերմա– մշակման համար հիմք են ծառայել Դ․ Չեռ– նովի դասական աշխատանքները պողպա– տի ձուլուկի բյուրեղացման, պողպատի ֆազային փոխակերպումների ուսումնա– սիրման բնագավառում։ Ռուս գիտնական– ների և մետալուրգների գիտական աշ– խատությունների , հայտնագործություն– ների և գյուտերի շնորհիվ զարգացել է մետալուրգիական արդյունաբերությու– նը, բարելավվել են ագրեգատների կոնս– տրուկցիաները, կատարելագործվել տեխ– նոլոգիական պրոցեսները։ Սակայն բարձր զարգացած մետալուրգիայի ստեղծումը հնարավոր է դարձել միայն Հոկտեմբեր– յան հեղափոխությունից (1917) հետո։ Սև և գունավոր մետալուրգիայի վերականգ– նումն ու զարգացումը էլեկտրիֆիկացման բազայի վրա ԳՈԷԼՌՈ–ի պլանի հիմնա– կան խնդիրներից էր։ Առաշին հնգամյակի տարիներին (1929–32) ծավալվել է խո– շոր մետալուրգիական ձեռնարկություն– ների շինարարությունը։ Զգալիորեն ընդ– լայնվել է երկրի մետալուրգիական բա– զան։ Մետալուրգիական գործարաններ են ստեղծվել երկրի հվ–ում, կենտրոնա– կան մասում, Ուրալում, Արմ․ և Արլ․ Սի– բիրում, Ղազախստանում, Ուզբեկաոա– նում, Վրաստանում, Ադրբեջանում և Հե– ռավոր Արևելքում։ Մետաղի արտադրու– թյան խոշոր կենտրոններ են դարձել երկրի հս․ և հս–արմ․ շրջանները։ 1936-ից սկսվել է այն ժամանակի համար եզակի (1300 մ3, այնուհետև՝ 2000 մ3 ծավալով) դոմնային վառարանների կառուցումը։ 70-ական թթ․ սովետական դոմնային վա– ռարանների ծավալն աճել է մինչև 2700– 3200 մ3, իսկ 1974-ին Կրիվոյ ռոգի Վ․ Ի․ Լենինի անվ․ մետալուրգիական գործա– րանում շարք է մտել 5000 մ3 ծավալով աշխարհի հզորագույն դոմնային վառա– րանը։ Սովետական իշխանության տարիներին կառուցվել են հարստացման ֆաբրիկա– ներ կարևորագույն լեռնահանքային ավա– զաններում, զարգացել է կոքսաքիմիա– կան արդյունաբերությունը, երկրի ին–