Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/658

Այս էջը սրբագրված չէ

խտտանքների կատարման նոր մեթոդնե– րի ստեղծումն է։ 70-ական թթ․ սկսել են կիրառել պողպատե և ալյումինե խողո– վակներից և պրոֆիլներից թեթե մետա– ղական կոնստրուկցիաներ նախալարված երկաթբետոնից, ասբեստացեմենտից, ապակուց, պոլիմերներից պատրաստված կոնստրուկցիաներ։ Որակական փոփո– խություններ են տեղի ունեցել արդ․, գյու– ղատնտէներգետիկական և այլ օբյեկտ– ների նախագծման ու կառուցման ասպա– րեզում։ Կիրառվում են շինարարության կազմակերպման նոր առաջադեմ մեթոդ– ներ։ Շինարարական գիտության մի շարք կարեոր ուսումնասիրություններ կատար– վում են ՏՓԽ–ի շրջանակներում։ Հասարակական գիտությունները Փիլիսոփայությունը ՍՍՀՄ տարածքում ապրող ժողովուրդ– ների փիլ․ միտքը պատմականորեն ամե– նավաղը սաղմնավորվել է Հայաստանում, Վրաստանում, Միջին Ասիայում։ Ավելի ուշ՝ IX–XI դդ․ կազմավորվել է ռուս և ՍՍՀՄ մյուս ժողովուրդների փիլ․ միտքը։ Փիլ․ մտքի ձեավորման և զարգացման գոր– ծում բացառիկ նշանակություն են ունե– ցել անտիկ մտածողների ուսմունքները, որոնք ՍՍՀՄ տարածքում ապրող ժողո– վուրդների նախնիներին են անցել մա– սամբ անմիջականորեն, իսկ ավելի ուշ՝ համաշխարհային կրոնների միջոցով։ Այսպես, արդեն հելլենիզմի դարաշրջա– նում Հայաստանում տարածվում են հուն, փիլ․ գաղափարները, իսկ քրիստոնեու– թյունը պետ․ կրոնի վերածվելուց և հայ գրերի ստեղծումից հետո երեան են գա– լիս փիլ․ թարգմանական և ինքնուրույն ստեղծագործություններ, վաղ ֆեոդալիզ– մի փիլ․ մտքի հիմնական ուղղությունն է դառնում պատրիստիկան, մասնավորա– պես ջատագովությունը։ Հետագա դարերում ՍՍՀՄ ժողովուրդ– ների փիլ․ միտքը, լինելով համաշխարհա– յին փիլ–յան անքակտելի բաղկացուցիչ մասը, անցնլ Հ զարգացման բարդ և ինք– նատիպ ուղի (տես միութենական հանրա– պետություններին նվիրված հոդվածների համապատասխան բաժինները)։ Ռուսաստանի կազմում գտնվող ժողո– վուրդների փիլ․ մշակույթները դանդաղո– րեն մերձենում էին և փոխներթավւանց– վում։ Այդ պրոցեսը հատկապես նկատելի է XIX դ․, երբ լայն տարածում ստացան առաջադիմական լուսավորական, հեղա– փոխական–դեմոկրատական գաղափար– ները, իսկ 80-ական թթ․՝ մարքսիզմը, որի շուրջը համախմբվում էին Ռուսաստանի ժողովուրդների բանվոր դասակարգի առաջավոր ուժերը։ Մարքսիզմը զարգաց– ման բարձրագույն աստիճանին հասավ 4․ Ի․ Լենինի աշխատություններում։ Նրա ընդհանուր տեսական երկերում՝ «Ի՞նչ են «ժողովրդի բարեկամները» և ինչ՞պես են նրանք մարտնչում սոցիալ–դեմոկրատների դեմ», «Կապիտաւիզմի զարգացումը Ռու– սաստանում», «Ի՞նչ անել», «Սոցիալ դե– մոկրատիայի երկու տակտիկան դեմո– կրատական հեղափոխության մեջ», «Իմ– պերիալիզմը, որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա», «Պետություն և հեղափոխություն» են, զարգացվում և հարստացվում են մարքսիզմի գաղափար– ները։ Լենինի «Մատերիալիզմ և էմպիրիո– կրիտիցիզմ» և «Փիլիսոփայական տետ– րեր» փիլ․ գլխ․ երկերը դառնում են մարք– սիստական փիլ–յան լենինյան փուլի հիմ– քը։ Համառուսաստանյան բանվ․ շարժման մեջ դիալեկտիկական և պատմ․ մատե– րիալիզմի գաղափարների հաստատման, ռեիզիոնիստական U օպորտունիստական ըմբռնումների U բուրժ․ փիլ–յան դեմ պայ– քարում մեծ ավանդ ունեն Լենինի զինա– կիցները՝ Վ․ Վ․ Ադորատսկին, Մ․ Դ․ Շա– հումյանը, Պ․ Ա․ Զափարիձեն, Ցա․ Մ․ Մվերդլովը և ուրիշներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, շնորհիվ Լենինի և նրա գործը շա– րունակողների երկերի, սովետական մարքսիստական փիլ–ը հանդես է գալիս որպես գիտ․ մտածողության U ՄՄԿԿ–ի ու կոմունիստական մյուս կուսակցություն– ների հեղափոխական գործողության մե– թոդաբանություն, որպես սովետական մարդկանց գործունեության տեսական– գաղափարական հիմք։ Մարքս–լենինյան Փիլ–ը, ինչպես և մարքսիզմի մյուս բաղ– կացուցիչ մասերը, ՍՄԿԿ և սովետական պետության քաղաքականության գիտ․ հիմքն են։ Ղեկավարվելով դիալեկտիկա– մատերիալիստական մեթոդով և աշխար– հայացքով՝ ՍՄԿԿ և սովետական պետու– թյունը մշակում են իրենց ներքին և ար– տաքին քաղաքականությունը, իրականաց– նում են սոցիալիստ, հասարակարգի զար– գացման ծրագիրը, ձևավորում են աշխա– տավորների կոմունիստական աշխարհա– յացքը, պայքարում բուրժ․ գաղափարա– խոսության դեմ։ Փիլ․ գիտությունը ՍՍՀՄ–ում անցել է զարգացման 3 շրջան, որը ընդհանուր առ– մամբ համապատասխանում է սովետական հասարակարգի զարգացման հիմնական շրջաններին՝ կապիտալիզմից սոցիալիզ– մին անցման շրջան (1917–30-ական թթ․ կես), սոցիալիզմի ամրապնդման և հե– տագա զարգացման շրջան (30-ական թթ․ կես -50-ական թթ․ վերջ), զարգացած սոցիալիստ․ հասարակարգի շրջան (60-ական թթ․ սկզբից)։ Անցման շրջանում մշակվում են սոցիալիստ, հասարակարգի կառուցման արդիական խնդիրները, տըր– վում հասարակական զարգացման, հա– մաշխարհային հեղափոխ․ պրոցեսի օրի– նաչափությունների տեսական վերլուծու– թյունը, քննադատվում են ՍՍՀՄ–ում դեռևս գոյատևող իդեալիստական փիլ․ ուղղու– թյունները։ Մարքսիզմն աստիճանաբար դառնում է տիրապետող աշխարհայացք, գաղափարապես նպաստում գիտության և մշակույթի զարգացմանը, ավելի լայն հնարավորություն ստանում ինտերնա– ցիոնալիստորեն ազդելու միջազգային բանվ․ շարժման վրա։ Առանձնապես մեծ ազդեցություն են ունենում Լենինի աշ– խատությունները («Սովետական իշխա– նության հերթական խնդիրները», «Պե– տության մասին», «Ձախության» մանկա– կան հիվանդությունը կոմունիզմի մեջ», «Մեծ նախաձեռնություն» ևն)։ «Մարտըն– չող մատերիալիզմի նշանակության մա– սին» հոդվածում սահմանվեցին մարք– սիստական փիլ–յան զարգացման ծրագի– րը, հիմն, աղբյուրները և ուղղություննե– րը։ Լենինի, կոմունիստական կուսակցու– թյան գիտ․-փիլ․ գործունեության կենտ– րոնական խնդիրը մարտնչող մատերիա– լիզմի պրոպագանդան էր, իդեալիզմի, հետադիմական գաղափարախոսության քննադատությունը, մատերիալիստական դիալեկտիկայի մշակումը և կիրառումը որպես գիտություն, տրամաբանություն և իմացաբանություն։ Փիլ․ գիտության զար– գացումը նպաստեց կոմունիստական կու– սակցության ղեկավարությամբ սոցիա– լիզմի կառուցման լենինյան ծրագրի հե– տագա մշակմանը և իրականացմանը, որը սերտորեն առնչվում էր համաշխարհային մասշտաբով նոր տիպի մարքսիստական կուսակցությունների գաղափարական– տեսական գործունեության հետ։ Լենինի մահից հետո, կուսակցության ղեկավար գործիչների (Ի․ Ստալին, Մ․ Կալինին, Վ․ Կույբիշև, Մ․ Ֆրունզե և ուրիշներ) և սովետական նշանավոր փիլիսոփաների ու հասարակագետների (Ադորատսկի, Ա․ Լունաչարսկի, Վ․ Նևսկի, Ի․ Սկվոր– ցով–Ստեփանով, Ստուչկա և ուրիշներ) աշխատություններում բացահայտվել է ար– դի դարաշրջանում օբյեկտիվ պրոցեսների և սուբյեկտիվ գործոնի դիալեկտիկական միասնությունը, ցույց տրվել բանվոր դա– սակարգի, աշխատավորության աճող դերը սոցիալիզմի կառուցման գործում, քննա– դատվել են փիլ–յան ու սոցիալ–քաղ․ մտքի բնագավառում բուրժ․ գաղափարների, սոցիալ–ռեֆորմիստների և օպորտու– նիստների հակալենինյան ըմբռնումները։ Մարքսիստական փիլ․ մտքի առաջընթացի կարևորագույն նախադրյալներից էին Մարքսի, էնգելսի, Լենինի տեսական ժա– ռանգության հետազոտումը, յուրացումը և հետագա զարգացումը։ Այդ բնագավառում մեծ ներդրում ունի մարքսիզմ–լենինիզմի ինստ–ը, որտեղ հավաքվեց, մշակվեց, հետազոտվեց ու հրատարակվեց Մարքսի, էնգելսի և Լենինի գիտ․ ողջ ժառանգու– թյունը։ Գաղափարական–փիլ․ կյանքում կարևոր իրադարձություն էր 1929–31-ի փիլ․ բանավեճը, որի արդյունքներն ընդ– հանրացվեցին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշ– ման (1931) մեջ, որտեղ նշվեց փիլ․ որոշ հետազոտությունների կտրվածությունը սոցիալիստ, շինարարությունից, փիլ–յան մեջ լենինյան փուլի թերագնահատումը ևն։ Սոցիալիզմի հիմքերի կառուցման վերջին տարիներին կուսակցությունը գա– ղափարական բնագավառում իր ջանքերը ուղղում էր աշխատավորների լայն շրջան– ների գիտակցության մեջ մարքսիզմ–լե– նինիզմի գաղափարների արմատավորմա– նը, մարքսիստական տեսության հիման վրա կադրերի դաստիարակմանը, բուրժ․, հատկապես ֆաշիստ․, գաղափարախոսու– թյան դեմ պայքարին։ Փիլիսոփաները պրոպագանդում էին պատմ․ մատերիա– լիզմը, կոմունիզմի երկու փուլերի մա– սին մարքս–լենինյան ուսմունքը, մշակում էին սոցիալիստական բազիսի և վերնա– շենքի ձևավորման, արտադրողական ուժե– րի և արտադր․ հարաբերությունների դիա– լեկտիկայի, հասարակության սոցիալ․ կառուցվածքի և քաղ․ կազմակերպման վերափոխման, մշակութային հեղափոխու– թյան ևն խնդիրներ։ Ակտիվորեն շարունակվում էր ՍՍՀՄ և արտասահմանյան երկրների ժողովուրդ․