Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/662

Այս էջը սրբագրված չէ

սլավոնների էթնոգենեսիսի, միջնադարում և նոր ժամանակներում գերմ․ ագրեսիա– յի դեմ սլավոն, ժողովուրդների պայքա– րի վերաբերյալ հարցերի ուսումնասիրու– թյունը։ 1946-ին ստեղծվեցին ՍՄԿԿ ԿԿ–ին կից հասարակական գիտությունների ակա– դեմիան, ՍՍՀՄ ԳԱ–ի սլավոնագիտության ինստ–ը (1968-ից՝ սլավոնագիտության ե․ բալկանագիտության ինստ․)։ Միութենա– կան հանրապետությունների ակադեմիա– ներում և ՍՍՀՄ ԳԱ–ի մասնաճյուղերում կազմվեցին պատմության ինստ–ներ։ 1950-ին ավարտվեց Վ․ Ի․ Լենինի երկերի 4-րդ հրատարակությունը։ Սկսեցին մշակ– վել բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված էին սոցիալիզմի համաշխարհային հա– մակարգի առաջացման հետ։ Ստեղծվեցին մի շարք խոշոր կոլեկտիվ աշխատություն– ներ՝ նվիրված բուրժ․ (անգլ․, ֆրանս․) հեղափոխություններին։ Շարունակվեց ուսումնասիրվել ռուս․ ֆեոդ, պետության, ռուս, գյուղացիության և գյուղացիական շարժման, ֆեոդ, մշակույթի, հեղափոխ․ շարժման, Ռուսաստանի և ՍՍՀՄ տնտե– սության պատմությունը (Գրեկով, Կ․ Բա– զիլեիչ, Ն․ Դրուժինին, Մ․ Նեչկինա և ուրիշներ), ընդհանուր պատմության տար– բեր ժամանակաշրջանները և առանձին երկրների պատմությունը (Վ․ Վոլգին, Ս․ Կովալյով, Ե․ Կոսմինսկի, Վ․ Լուցկի, Ն․ Մաշկին, Ա․ Միշուլին, Ն․ Նիկոլսկի, Վ․ Մերգեե, Մ․ Սկազկին, Վ․ Ստրուվե, Ա․ Տյումենե Ա ուրիշներ)։ ԱՄԿԿ XX համագումարի (1956) որո– շումները, մասնավորապես՝ «Անհատի պաշտամունքը U նրա հետևանքները հաղ– թահարելու մասին» որոշումը, լայն հեռա– նկարներ բացեցին պատմ․ գիտության հետագա զարգացման համար։ 1950– 1960-ական թթ․ ԱՄԿԿ ԿԿ նոր որոշումնե– րը նպաստեցին գիտ․ աշխատանքի և մաս– նագետների պատրաստման ընթացքի բա– ոելավմաէւԱ նւ իւնդէւր դրեցին երաաարա– կել Վ․ Ի․ Լենինի երկերի լիակաւոար ժո– ղովածուն, «Պատմական հանրագիտա– րան», «ՍՄԿԿ պատմության» բազմահա– տորյակ ևն։ Կարևոր նշանակություն ունեցան ՍՄԿԿ XXII համագումարում (1961) ՍՄԿԿ ծրա– գրի ընդունումը, «Հասարակական գիտու– թյունների հետագա զարգացման և կո– մունիստական շինարարության մեջ նը– րանց դերի բարձրացման միջոցառումների մասին» ՍՄԿԿ ԿԿ որոշումը (1967)։ Սո– վետական պատմաբանների համար կա– րևոր ուղենիշ դարձան ՍՄԿԿ ԿԿ թեզիս– ները Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության 50-ամյակի (1967), I Ինտերնացիոնալի հիմնադրման 100-ամ– յակի (1964), Լենինի ծննդյան 100-ամյակի (1969), ՍՍՀՄ կազմավորման 50 (1972) և 60-ամյակի (1982), 1905–07-ի հեղափո– խության 70-ամյակի (1975) առթիվ, ՍՄԿԿ ԿԿ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 60-ամյակի մասին» (1977) և «Գաղափարական, քաղաքական– դաստիարակչական աշխատանքի հետագա բարելավման մասին» (1979) որոշումները։ Ստեղծվեցին ՍՍՀՄ ԳԱ համաշխարհա– յին մշակույթի պատմության հանձնա– ժողովը (1959), գիտահետազոտական ինստ–ներ՝ Աֆրիկայի (1959), Լատ․ Ամե– րիկայի (1961), միջազգային բանվորա– կան շարժման (1966), ռազմ, պատմու– թյան (1968), ԱՄՆ–ի (1968, 1974-ից՝ ԱՄՆ–ի և Կանադայի ինստ․), Հեռավոր Արևելքի (1966)։ 1968-ին ՍՍՀՄ ԳԱ պատ– մության ինստ–ի հիմքի վրա կազմվեցին ԱՍՀՄ պատմության և ընդհանուր պատ– մության ինստ–ները։ 1957-ին սովետա– կան պատմ․ հիմն․ «Վոպրոսի իստորիի» («Вопросы истории», հիմն․ 1926-ին) պարբերականին ավելացան «Իստորիա ՍՍՍՌ» («История СССР»), «Վոպրոսի իստորիի ԿՊՍՍ» («Вопросы истории КПСС»), «Նովայա ի նովեյշայա իստո– րիա» («Новая и новейшая история») ևն պարբերականները։ Սովետական պատ– մաբանների հետազոտություններում շա– րունակում են առաջատար տեղ գրավել ՍՍՀՄ ժողովուրդների պատմության խըն– դիրները հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Ընդհանրացնող աշխատու– թյունների մեջ առանձնանում են բազմա– հատոր հրատարակությունները՝ «ՍՍՀՄ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (հ․ 1 – 11, 1966–80), «ՍՍՀՄ–ում պատմական գիտության պատ– մության ակնարկներ» (հ․ 1–4, 1955–66)։ Կարևոր արդյունքներ են ստացվել հնա– գետների և պատմաբանների կողմից նախ– նադարյան համայնական հասարակարգի նյութերի վերլուծման, ՍՍՀՄ տարածքի տարբեր շրջաններում դասակարգային հասարակության ու պետ․ միավորումնե– րի կազմավորման ուսումնասիրության բնագավառում։ Բազմակողմանի են ֆեո– դալիզմի ժամանակաշրջանի խնդիրներին (ֆեոդ, կարգի առաջացումը, նրա առանձ– նահատկությունները տարբեր ժողովուրդ– ների մոտ, արտադրողական ուժերի զար– գացումը, դասակարգերը և ժող․ շարժում– ները ևն) նվիրված ուսումնասիրություն– ները (Մ․ Արտամոնով, Ա․ Արցիխովսկի, Վ․ Պաշոաո, Ա․ Նովոսելցն, Р․ Ռիբակով ե ուրիշներ)։ Լայնորեն մշակվում են կա– պիտալիզմի զարգացման, բուրժուազիա– յի և պրոլետարիատի ձևավորման, XIX դ․–XX դ․ սկզբի դասակարգային պայքարի և հեղափոխ․ շարժումների ևն խնդիրները (Ա․ Անֆիմով, Ն․ Դրուժինին, Պ․ Զայոնչկովսկի, Ի․ Ֆեդոսով, Ն․ Ցա– կովլև և ուրիշներ)։ Մեծ ուշադրություն է դարձվում սովետական հասարակության պատմությանը։ 1960–70-ական թթ․ հրա– տարակվեցին ընդհանրացնող աշխատու– թյուններ Հոկտեմբերյան հեղափոխու– թյան խնդիրների վերաբերյալ (Ի․ Մինց, է․ Բուրջալով, Գ․ Գոլիկով, Ա․ Պոկրովս– կի, Ցու․ Տոկարև և ուրիշներ), «Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խությունը» հանրագիտարանը (1977) ևն։ Հրատարակվեցին մենագրություններ քա– ղաքացիական պատերազմի և ռազմ, ին– տերվենցիայի (Մ․ Կլյացկին, Ն․ Կուզմին, 6ու․ Պետրով և ուրիշներ), նէպի, սոցիա– լիստ․ շինարարության, ինդուստրացման, կոլեկտիվացման և կուլտուրական հեղա– փոխության (Բ․ Աբրամով, Ի․ Բերխին, է․ Գենկինա, Մ․ Կիմ և ուրիշներ) վերա– բերյալ։ Համաշխարհային երկրորդ և Հայրենական մեծ պատերազմի խնդիրնե– րին են վերաբերում ռազմ, պատմության ինստ–ի «Հայրենական մեծ պատերազմ, 1941 – 1945» (1970), «Երկրորդ համաշ– խարհային պատերազմի պատմություն։ 1939–45» (հ․ 1 – 12, 1973–1982) կոլեկ– տիվ աշխատությունները։ Լույս տեսան ռազմ, խոշոր գործողությունների վերա– բերյալ մենագրություններ (Ե․ Բոլտին, Մ․ Մինասյան, Ա․ Շիմանսկի և ուրիշներ)։ Հրապարակվեցին սովետ, խոշոր ռազմ, գործիչների՝ Հ․ Բաղրամյանի, Ա․ Վասի– լևսկու, Ա․ Գրեչկոյի, Գ․ ժուկովի և ուրիշ– ների հիշողությունները, «Հայրենական մեծ պատերազմի պատմագիտություն» (1980) հոդվածների ժողովածուն ևն։ ՍՍՀՄ արտաքին քաղաքականությանն են նվիր– ված «Միջազգային հարաբերությունների պատմությունը և ՍՍՀՄ արտաքին քա– ղաքականությունը։ 1917–1967 թթ․» (հ․ 1–3, 1967), «Սովետական Միությունը Միավորված ազգերի կազմակերպությու– նում» (հ․ 1–2, 1965) ընդհանրացնող աշ– խատությունները։ ժամանակակից պայմաններում սովե– տական պատմաբանները մեծ ուշադրու– թյուն են դարձնում կոմունիզմի նյութա– տեխ․ բազայի ստեղծման, սոցիալիստ, արդյունաբերության և գյուղատնտեսու– թյան, գիտության տարբեր ճյուղերի, տեխ– նիկայի և մշակույթի զարգացման հարցե– րին, վերլուծում սովետական հասարակու– թյան կառուցվածքի փոփոխությունները ևն։ Առանձնահատուկ տեղ է գրավում ՍՄԿԿ պատմության ուսումնասիրությու– նը։ 1960–70-ական թթ․ ստեղծվեց «Սո– վետական Միության կոմունիստական կուսակցության պատմություն» բազմա– հատորյակը (1964–80-ին լույս է տեսել 5 հ․՝ 8 գրքով)։ Վ․ Ի․ Լենինի կյանքին ու գործունեությանն են նվիրված «Վլադի– միր ԻլյԻձ Լենին։ Կենսագրական ժամա– նակագրություն։ 1870–1924» (լույս է տե– սել 11 հ․) բազմահատորյակը։ 1958 – 1965-ին լույս է տեսել Լենինի երկերի 5-րդ հրատարակությունը (հայնրԱն՝ 1974– 1983-ին)։ Լայնորեն ուսումնասիրվում է ՄՍՀՄ հանրապետությունների, երկրամա– սերի, մարզերի և քաղաքների, հանրա– պետությունների կոմկուսների պատմու– թյունը։ Ուկրաինայում պատմագիտության զար– գացմանը նպաստել են Վ․ Գոլոբուցկին, Ի․ Գուրժին, Ն․ Սուպրունենկոն, Ֆ․ Շև– չենկոն և ուրիշներ, Բելոռուսիայում՝ Տ․ Գորբունովը, Ն․ Կամենսկայան, Ի․ Կրավձենկոն, Ի․Պոխիլևիչը և ուրիշներ, Մոլդավիայում՝ Ս․ Աֆտենյուկը, Ի․ Բու– դակը, Ցա․ Գրոսուլը, Ե․ Ռուսսևը և ուրիշ– ներ, Լատվիայում՝ Ա․ Դրիզուլը, Ցա․ Կրաստինը, Կ․ Ստրազդինը և ուրիշ– ներ, Լիտվայում՝ Ցու․ ժյուգժդան, Ռ․ Շար– մայտիսը, Ցոլ․ Ցուրգինիսը, Կ․ Ցաբլոնս– կիսը և ուրիշներ, էստոնիայում՝ Ա․ Վաս– սարը, Վ․ Մաամյագին և ուրիշներ, Հա– յաստանում՝ Հ․ Մանանդյանը, Ս․ Երեմ– յանը, Մ․ Ներսիսյանը, Բ․ Առաքելյանը, Ա․ Հովհաննիսյանը, Ծ․ Աղայանը, Լ․ Խա– չիկյանը և ուրիշներ, Վրաստանում՝ Գ․ Մե– լիքիշվիլին, Շ․ Մեսխիան և ուրիշներ, Ադրբեջանում՝ Ա․ Ալի–զադեն, Ա․ Ղուլիևը և ուրիշներ, Ղազախստանում՝ Ա․ Նուսուպբե– կովը, Մ․ Սապարգալիևը և ուրիշներ, Ուզ– բեկաոանում՝ Ռ․ Ամինովան, Ցա․ Գուլյա–