Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/663

Այս էջը սրբագրված չէ

մովը և ուրիշներ, Կիրգիզիայում՝ Բ․ Զամ– գերչինովը, Ս․ Իլյասովը և ուրիշներ, Տա– ջիկստանում՝ Բ․ Գաֆուրովը, Զ․ Ռաջա– բովը և ուրիշներ, Թուրք մենսաանում՝ Ա․ Կառըեը, Բ․ Պալվանովան և ուրիշներ։ Ընդլայնվել են ուսումնասիրություննե– րը պաամ․ օժանդակ գիտությունների՝ աղբյուրագիտության, հնագրության, պատմ․ մատենագիտության, ժամանակա– գրության, դրամագիտության, պատմ․ աշ– խարհագրության ենի բնագավառում։ Ընդհանուր պատմությունն ուսումնասիր– վում է բոլոր հիմն, ուղղություններով։ Ստեղծվել են ընդհանրացնող կոլեկտիվ աշխատանքներ Ալբանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Մեծ Բրիտա– նիայի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, ակնարկներ ԱՄՆ–ի, Լատ․ Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկըր– ների պատմության վերաբերյալ։ Հին Արեելքի, Հին Հունաստանի, Հին Հռոմի պատմության ուսումնասիրության մեջ մեծ ավանդ ունեն Վ․ Ավդիեը, Ի․ Դյակո– նովը, Վ․ Դյակովը, Կ․ Զելյինը, Դ․ Կալլիս– տովը, Մ․ Կորոստովցեը, Ա․ Ուտչենկոն, Ե․ Շտաերմանը և ուրիշներ, սլավոն, ժո– ղովուրդների առաջացման և զարգացման, նրանց տնտեսության և մշակույթի ուսում– նասիրության բնագավառում՝ Վ․ Կորոլ– յուկը, Պ․ Տրետյակովը և ուրիշներ, միջ– նադարագիտության բնագավառում՝ Մ․ Բարգը, Ն․ Պիգուլեսկայան, Զ․ Ուդալ– ցովան, Ա․ Նիկիտինը և ուրիշներ, նոր պատմության ուսումնասիրման բնագա– վառում՝ Ա․ Մանֆրեդը, Վ․ Խվոստովը, Ի․ Բախը, Ա․ Նարոչնիցկին, Վ․ Տրուխա– նովսկին և ուրիշներ, միջազգային բան– վորական և կոմունիստական շարժման ուսումնասիրման բնագավառում՝ Վ․ Պո– նոմարյովը, Ա․ Աոբոլեը, Տ․ Տիմոֆեեը և ուրիշներ։ Աովետական պատմագիտության զգալի նվաճում է «Համաշխարհային պատմու– թյան» (հ․ 1 –12, 1955–79), «Աովետա– կան պատմական հանրագիտարանի» (հ․ 1 – 16, 1961–76), «Աովետական ռազմա– կան հանրագիտարանի» (հ․ 1–8, 1976 – 1980) ստեղծումը։ Աովետական պատմաբանները պայքար են մղում բուրժ․ գաղափարախոսության, հակագիտական տեսությունների, ռեիզիո– նիստական հայացքների և պատմության նենգափոխման դեմ։ Տես Պատմագրու– թյուն , ինչպես և միութենական հանրա– պետությունների մասին հոդվածների Պատմական գիտություն բաժինը։ Հնագիտությունը Հնագիտ․ նյութի հավաքման սկիզբը Ռուսաստանում դրվել է Պետրոս I-ի հրա– հանգով (1714)։ XVIII դ․ 2-րդ կեսին հրա– տարակվեցին հնագիտ․ հուշարձանների նկարագրության վերաբերյալ հրահանգ– ներ, սկսվեցին առաջին պեղումները Աի– բիրում։ XIX դ․ կեսին ստեղծվեցին Կայ– սերական հնագիտ․ հանձնաժողովը (Պե– տերբուրգ) և հնագիտ․ ընկերությունը (Մոսկվա)։ Հետաքրքրություն էին հարու– ցում հիմնականում անտիկ և սկյութ, հնու– թյունները, առավելապես՝ դամբարանա– յին հուշարձանները երկրի հվ–ում։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին սկսվեցին նախ– նադարյան և միջնադարյան հնություն– ների ուսումնասիրությունները։ Ի․ Զա– բելինը, Դ․ Աամոկվասովը, Մ․ Ռոստով– ցեը, Վ․ Գորոդցովը և ուրիշներ հնագիտ․ տվյալներն օգտագործեցին պատմ․ հեն– քի համար։ Հնագիտ․ աշխատությունների մեծ մասը նվիրված էր հուշարձանների դասակարգմանն ու նկարագրությանը, ժամանակագրության և տիպաբանության առանձին հարցերի։ Պեղումները կատար– վում էին ընկերությունների և գիտության սիրողների նեղ շրջանակների միջոցնե– րով։ Անկատար էր նաև դաշտային ուսում– նասիրությունների մեթոդիկան։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղ– թանակից հետո մարքսիստ, պատմագի– տության զարգացումը նպաստեց, որպեսզի հնագիտությունը վերածվի մարդկության սկզբնավորումից մինչե ուշ միջնադար կյանքն ու կենցաղը, նյութ, և հոգևոր մշա– կույթը համակողմանի ուսումնասիրող ինքնուրույն գիտաճյուղի։ Վ․ Ի․ Լենինի ստորագրած ժողկոմխորհի հատուկ դեկ– րետով 1919-ին ստեղծվեց նյութական մշակույթի պատմության ռուս, ակադե– միան (1926-ից՝ նյութական մշակույթի պատմության պետ․ ակադեմիա), որտեղ աշխատում էին Վ․ Բարտոլդը, Գորոդցո– վը, Ցու․ Գոտիեն, Ն․ Մառը, Հ․ Օրբելին և ուրիշներ։ 1937-ից այն մտավ ԱԱՀՄ ԳԱ կազմի մեջ, որպես նյութական մշակույթի պատմության ինստ․, 1959-ից՝ հնագիտու– թյան ինստ․։ Հնագիտ․ ուսումնասիրությունները լայն թափ ստացան, տարեկան աշխատում է ավելի քան 500 արշավախումբ։ ԱԱՀՄ տարածքում ուսումնասիրվում են պատմ․ բոլոր ժամանակների հուշարձանները։ Հնագույն ժամանակաշրջանների (հին քարի դար, միջին քարի դար) կայաններ են բացված Ղրիմում, Կովկասում, Միջին Ասիայում են։ Զգալի են հաջողություննե– րը Արլ․ Եվրոպայի, Արմ․ Աիբիրի և այլ շրջանների անտառային գոտու որսորդ– ների ու ձկնորսների նեոլիթյան մշակույ– թի ուսումնասիրման գործում։ Տնտեսու– թյան արտադրական ձեերի առաջացման և տարածման երևույթի ուսումնասիրման համար կարևոր նյութ է տվել նեոլիթյան և էնեոլիթյան վաղ երկրագործ, հուշար– ձանների, բրոնզի դարաշրջանի բնակա– տեղիների ու դամբարանադաշտերի հայտ– նաբերումը Միջին Ասիայում, Կովկասում, Հս․ Մերձսևծովյան շրջաններում և Պո– վոլժիեում (Ի․ Արտեմենկո, Ի․ Զավախիշ– վիլի, Օ․ Ջափարիձե, Բ․ Կուֆտին, Վ․ Մասսոն, Ռ․ Մունչաե և ուրիշներ)։ Ուսումնասիրվում է հնագույն մետաղա– մշակության պատմությունը ԱԱՀՄ տա– րածքում (Ա․ Իեսսեն, Ի․ Աելիմիխանով, Ե․ Չերնիխ)։ Նորագույն հետազոտու– թյուններով ապացուցված է ոռոգովի երկ– րագործության խոր հնությունը (մ․ թ․ ա․ IV հազարամյակ) և վաղ քաղաքային կենտրոնների ձևավորումը (մ․ թ․ ա․ III – II հազարամյակներ) Միջին Ասիայում (Գ․ Լիսիցինա, Մ․ Մասսոն)։ Ակյութ․ հու– շարձանների պեղմամբ հաջողվեց պար– զել սկյութների ծագման ու հասարակա– կան–տնտեսական զարգացման հարցե– րը, Կովկասով Առաջավոր Ասիա նրանց առաջխաղացման ուղիները ևն (Մ․ Ար– տամոնով, Բ․ Գրակով և ուրիշներ)։ Հան– րահայտ դարձան Ուկրաինայում պեղված սկյութ, թագավորական դամբարանա– բլուրները։ Պեղումներով հաջողվեց վե– րականգնել սարմատական ցեղերի պատ– մությունն ու մշակույթը (Կ․ Ամիռնով, Վ․ Շիլով և ուրիշներ)։ Կատարվում են ԱԱՀՄ տարածքի զանազան վաղ պետ․ միավորումների (Ուրարտու, Իբերիա, Աղ– վանք, Ակյութական թագավորություն, Բոս– պորի թագավորություն, Խորեզմ, Աողդիա– նա, Բակտրիա), Խերսոնես, Օլվիա, Թա– նագորիա, Տանաիս և Հս․ Մերձսևծովյան անտիկ այլ քաղաքների հնագիտ․ ուսում– նասիրություն (Ա․ Ապակիձե, Բ․ Առաքել– յան, Վ․ Բլավատսկի, Մ․ Գայդուկովիչ, 0ա․ Գուլյամով, Բ․ Լիտվինսկի, Հ․ Մար– տիրոսյան, Մ․ Մասսոն, Բ․ Պիոտրովսկի, Ն․ Աոկոլովսկի, Ա․ Տոլստով և ուրիշներ)։ Կարևոր արդյունքներով պսակվեցին Վոլ– գայի և Ուրալի ուգրոֆինների (Ե․ Գորյու– նովա, Ա․ Զբրուևա, Ա․ Խալիկով և ուրիշ– ներ) և Մերձբալթիկայի ցեղերի (Խ․ Մոո– րա, է․ Շնորե, Ռ․ Վոլկայտե–Կուլիկաուս– կենե և ուրիշներ) հնությունների ուսում– նասիրությունները։ Պարբերական պե– ղումներն արժեքավոր նյութեր տվեցին Անդրկովկասի, Միջին Ասիայի և Ղազախ– ստանի, Վոլգյան Բուլղարիայի, Խազա– րիայի (Խազիրք) ու Ոսկե հորդայի միջ– նադարյան քաղաքների պատմության, տնտեսության, մշակույթի ևնի վերաբեր– յալ (Արտամոնով, Իեսսեն, Կ․ Ղաֆադար– յան, Ն․ Նեգմատով և ուրիշներ)։ Լայն թափ ստացան ուսումնասիրությունները Աիբիրում (Ա․ Կիսելյով, Լ․ Կիզլասով, Ա․ Օկլադնիկով)։ Հաջողությամբ հետա– զոտվեցին սլավոնների առաջացման և սլավոն, ցեղերի տարածման, Կիևյան Ռուսիայի մշակույթի, կենցաղի պատմու– թյան և այլ հարցեր (Դ․ Ավդուսին, Ի․ Լյա– պուշկին, Բ․ Ռիբակով, Պ․ Տրետյակով և ուրիշներ)։ Զգալի են հաջողությունները հին ռուս, քաղաքների (Կիև, Նովգորոդ, Վլադիմիր, Մոսկվա ևն) ուսումնասիրու– թյան գործում (Ա․ Արցիխովսկի, Ն․ Վորո– նին, Ա․ Մոնգայտ, Մ․ Ռաբինովիչ, Ռիբա– կով ևն)։ ԱԱՀՄ ԳԱ հնագիտ․ արշավա– խմբերը պեղումներ են կատարել Ալբա– նիայում, Եգիպտոսում, Աֆղանստանում, Իրաքում, Մոնղոլիայում, Բուլղարիայում։ Հնագիտ․ ինստ–ներ կան Ուկրաինայի, Ուզբեկստանի և Հայաստանի ԳԱ–ների կազմում։ Հնագիտ․ խոշոր կենտրոններ կան նաև Աիբիրյան բաժանմունքում, Հե– ռավորարևելյան կենտրոնում և ԱԱՀՄ բոլոր հանրապետությունների ԳԱ բա– ժանմունքներում։ Հնագիտ․ զգալի ուսում– նասիրություններ են կատարում բազմա– թիվ թանգարաններն ու բարձրագույն ուսումն, հաստատությունները։ Հնագետ կադրեր են պատրաստվում երկրի շատ համալսարանների հնագիտ․ ամբիոննե– րում։ Ազգագրությունը ԱԱՀՄ տարածքում բնակվող հնագույն ժողովուրդների վերաբերյալ առաջին ազգագր․ տեղեկությունները հաղորդում են անտիկ և միջնադարյան հեղինակները։ XVIII դ․ մի քանի խոշոր արշավախմբերի նյութերի հիման վրա գրվել են ազգագր․ կարևոր աշխատություններ Աիբիրի, Կամ–