Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/664

Այս էջը սրբագրված չէ

չաակայի և Ռուսաստանի այլ շրջանների ժողովուրդների մասին։ XIX դ․ կեսին Ռուսաստանում ազգագրությունը ձևավոր– վեց որպես ինքնուրույն գիտաճյուղ՝ աշ– խարհագր․ գիտությունների համակար– գում։ 1845-ին Ռուս, աշխարհագր․ ընկե– րությունում ստեղծվեց ազգագրության բաժանմունք (ղեկավար՝ Կ․ Բեր, այնու– հետև՝ Ն․ Նադեժդին), որը դարձավ ազ– գագր․ ուսումնասիրությունների կենտ– րոն։ XIX դ․ վերշին –XX դ․ սկզբին ազ– գագր․ խոշոր հաստատություններ դար– ձան Պետերբուրգում ստեղծված Մարդա– բանության և ազգագրության թանգարա– նը (1878) և Ռուս, թանգարանի ազգագր․ բաժինը (1902)։ Աշխարհի տարբեր երկըր– ներում ազգագր․ նյութեր հավաքեցին Պ․ Կոզլովը, Ի․ Մինաևը, Մ․ Պևցովը, Գ․ Պոտանինը, Ն․ Պրժևալսկին, Վ․ Ցուն– կերը և հատկապես՝ Ն․ Միկլուխո–Մակ– լայը։ Սիբիրում գիտահավաքչական խո– շոր աշխատանք կատարեցին Վ․ Բոգո– րազ–Տանը, Լ․ Շտեռնբերգը և ուրիշներ։ Մինչհեղափոխական ազգագրության մեշ զգալի ավանդ ունեն Դ․ Անուչինը, Մ․ Կո– վալևսկին և ուրիշներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ձևավորվում է սովետական ազգա– գրության դպրոցը։ Լենինյան ազգ․ քա– ղաքականության իրագործումը, զարգաց– մամբ ետ մնացող ժողովուրդների մշակույ– թի ու կենցաղի արմատական վերափոխ– ման անհրաժեշտությունը պահանշում էին նրանց ազգ․ կազմի, մշակույթի ու կեն– ցաղի խորը ուսումնասիրություն։ Հաս– տատվեցին ազգագր․ մի քանի նոր կենտ– րոններ (1917-ին՝ Ռուսաստանի ցեղա– յին կազմի ուսումնասիրման հանձնաժո– ղովը, 1930-ին դրա հիման վրա՝ ՍՍՀՄ ժո– ղովուրդների ուսումնասիրման ինստ–ը)։ 1933-ին Լենինգրադում ստեղծվեց Մար– դաբանության, հնագիտության և ազգա– գրության ինստ–ը, որից 1937-ին առանձ– նացավ ՍՍՀՄ ԴԱ ազգագրության ինստ–ը։ mi զգա գրագիտությունը հիս– նական ուշադրությունը կենտրոնացրեց հասարակական կարգի խնդիրներին (հատկապես նահապետական և Նահապե– տական–ֆեոդալ․ հարաբերությունների զանազան ձևերի ուսումնասիրմանը)։ Երե– վան եկան պատմամատերիալիստ․ և մարքս–լենինյան դիրքերից գրված ագ– գագր․ մի շարք ընդհանրացնող աշխա– տություններ (Ա․ Զոլոտարյով, Մ․ Կոս– վեն, Պ․ Կուշներ, Վ․ Նիկոլսկի, Ա․ Տո– կարև, Ա․ Տոլաոով և ուրիշներ)։ Ազգագր․ ուսումնասիրություններն զգալիորեն ծա– վալվեցին 40-ական թվականներից։ Դը– րանք տարվում են հիմնականում երկու ուղղությամբ, ուսումնասիրվում են նախ– նադարյան պատմության և աշխարհի ժո– ղովուրդների ազգագրության խնդիրնե– րը (էթնոգենեզից մինչև արդի մշակու– թակենցաղային ու էթնիկական զարգա– ցումները)։ Հատուկ ուշադրություն է դարձ– վում արդի սովետական կենցաղի վերա– փոխման, սոցիալիստ․ ապրելակերպի ուսումնասիրմանը։ Մարդաբանների և հնագետների հետ համատեղ համակարգ– վել է նախնադարյան համայնական կար– գերի պատմ․ համակողմանիության մա– սին վկայող հսկայական գիտ․ նյութ, ճըշտ– ված են նախնադարյան հասարակության պատմության պարբերացումը, տոհմի և համայնքի փոխհարաբերությունը, նախ– նադարյան հասարակարգի քայքայման ընթացքը (Դ․ Օլդերոգգե, Ա․ Պերշից, Ցու․ Պետրովա–Ավերկիևա, Ցու․ Սեմյոնով և ուրիշներ)։ Ուսումնասիրվում են առան– ձին ժողովուրդների մշակութակենցաղա– յին առանձնահատկությունները, նրանց ավանդը համայն մարդկության մշակույ– թի գանձարանում։ Հրատարակված են ՍՍՀՄ ժողովուրդների նյութական (Ե․ Բլոմկվիստ, Դ․ Մասլովա, Ա․ Պոպով, Դ․ Ստելմախ, Դ․ Չիտայա և ուրիշներ) և հոգևոր (Ս․ Վայնշտեյն, Ս․ Իվանով, Վ․ Սո– կոլովա, Ս․ Տոկարև, Կ․ Չիաոով և ուրիշ– ներ) մշակույթի վերաբերյալ ընդհանրաց– նող աշխատություններ։ Հրապարակված են «Սիբիրի պատմաազգագրական ատ– լաս» (ռուս․, 1961) և «Ռուսներ» (ռուս․, 1967) ատլասները։ Կատարված է ՍՍՀՄ ժողովուրդների մեծ մասի կոմպլեքս ազ– գագր․ ուսումնասիրություն, արևելա–սլա– վոնական (Դ․ Զելենին, Ե․ Կագարով, վ․ Ալեքսանդրով, Մ․ Դրինբլատ, Կ․ Դուս– լիստի, Լ․ Սաբուրովա և ուրիշներ), Մերձ– բալթիկայի (Մ․ Ստեպերմանիս, Ի*․ Ստրո– դըս, Լ․ Տերենտևա և ուրիշներ), Պովոլ– ժիեի (Վ․ Բելիցեր, Ն․ Վորոբյով, Տ․ Կրյուկովա, Ռ․ Կուզեև և ուրիշներ), Կով– կասի (Վ․ Բարդավելիձե, Վ․ Դարդանով, Շ․ Ինալ–Իպա, Բ․ Կալոև, Լ․ Լավրով, Ս․ Լիսիցյան, Ա․ Ռոբակիձե, Ռ․ 1սարաձե և ուրիշներ), Միշին Ասիայի (Մ․ Աբրամ– զոն, Մ․ Անդրեև, Տ․ ժդանկո, Ի․ Կիսլյա– կով, Դ․ Մարկով և ուրիշներ), Սիբիրի (Դ․ Վասիլևիչ, Ի․ Դուրվիչ, Բ․ Դոլգիխ, Լ․ Պոտապով և ուրիշներ)։ Բազմաթիվ պատմաազգագր․ ուսումնասիրություններ նվիրված են արտասահմանյան երկրնե– րին։ Մշակված են էթնիկական քարտե– զագրության մեթոդական հիմքերը (Ս․ Բրուկ, Կուշներ, Պ․ Տերլեցկի)։ Դիտ․ և քաղ․ կարևոր դեր են խաղում այն աշխա– տանքս էտը, որոնցում ազգագր․ և մարդա– բան․ տվյալների հիման վրա մերկացվում է ռասիզմը, նոր գաղութատիրությունը (Ի․ Դրիգուլևիչ, Դ․ Դեբեց, Է․ Նիտոբուրգ, Ցա․ Ռոգինսկի և ուրիշներ)։ Կատարվում է «Էթնոս», «Էթնիկական ընդհանրություն», «Էթնիկական պրոցեսներ» հասկացու– թյունների և դրանց տիպաբանության տե– սական մշակում (Ցոլ․ Բրոմլեյ, Վ․ Կոզլով, Ն․ Չեբոկսարով)։ Ազգագր․ ուսումնասիրություններ են կատարվում ՍՍՀՄ միութենական և ինք– նավար հանրապետությունների, մարզերի բազմաթիվ ինստ–ներում ու թանգարան– ներում, մի շարք բարձրագույն ուսումնա– կան հաստատություններում։ Սովետական ազգագրագետների ուսումնասիրություն– ների արդյունքներն ամփոփված են «Աշ– խարհի ժողովուրդներ» (ռուս․, 1954–66) 13 հատորից (18 գիրք) բաղկացած մատե– նաշարում ։Տնտեսագիտությունը Տնտեսագիտությունը որպես ինքնուրույն ճյուղ ձևավորվել է կապիտալիզմի արշա– լույսին, իսկ մինչ այդ՝ տնտեսագիտական միտքը զարգանում էր հասարակական գիտակցության ձևերի ընդհանուր համա– լիրում։ Հայ իրականության մեջ տնտ․ երևույթ– ները համեմատաբար լայն չափերով լու– սաբանվել են Մխիթար Դոշի (XII – XIII դդ․), Դրիգոր Տաթևացու, Մատթեոս Ջուղայեցու աշխատություններում (XIV– XV դդ․), որտեղ բնութագրվել են նյութա– կան արտադրության ճյուղերը, աշխա– տանքի հասարակական բաժանման կա– րևորությունը, աշխատանքի առանձնա– հատկություններն ու դերը հասարակու– թյան զարգացման գործում։ Ադրբ․ մտա– ծող Նիզամի Դյանշևին (XII –XIII դդ․) հանդես է եկել ֆեոդալ, շահագործման համակարգի քննադատությամբ, աշխա– տանքը համարել է նյութական հարըս– տության աղբյուր։ Վրացի բանաստեղծ և մտածող Շոթա Ռուսթավելին (XII դ․) կողմ էր ազատ տնտ․ ու առևտր․ գործու– նեությանը և դեմ ճորտ, շահագործմանը։ Միշին Ասիայում Ալիշեր Նավոին (Ուզ– բեկաոան, XV– XVI դդ․)» Ազտդին (Թուրքմենիա, XVIII դ․) կարծում Էին, որ երկրի կրթված, առաշադեմ կառավարիչ– ները տնտ․ արդար քաղաքականության միշոցով կարող են վերացնել ֆեոդալիզմի հակասությունները և ապահովել երկրի առաշընթացն ու հասարակության բարօ– րությունը։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակա– շրջանում Ռուսաստանում պայքարը ծա– վալվում էր կենտրոնացված միապետու– թյան ամրապնդման համար, որը հանուն երկրի տնտ․ ինքնուրույնության վարում Էր հովանավորման քաղաքականություն։ XVII –XVIII դդ․ առաշավոր տնտեսագի– տական մտքի ներկայացուցիչներ Ա․ Օր– դին–Նաշչոկինը, Ի․ Պոսոշկովը, Մ․ Լո– մոնոսովը հանդես եկան այդ քաղաքակա– նության տեսական հիմնավորումով։ ճորտ, տնտեսությունների թուլացման և կապիտ․ հարաբերությունների ձևավոր– ման շրջանում Ա․ Ռադիշչևը քննադատում էր ցարիզմի քաղ․ և տնտ․ համակարգը և կոչ անում ժող․ հեղափոխության ուղիով ոչնչացնել ինքնակալությունը։ Ուկրսփնայում, Բելոռուսիայում, Մերձ_ բալթյան հանրապետություններում տըն_ տեսագիտական միտքը ձևավորվել և զար_ գացել է Ռուսաստանին հար ու նման սո_ ցիալ–տնտ․ միշավայրում։ XVIII դ․ առա_ շավոր տնտեսագիտական գաղափարնե_ րի կրողներ և ճորտ, կարգերի դեմ պայ_ քարի առաշամարտիկներ են եղել ուկրաի_ նացի պոետ և փիլիսոփա Դ․ Սկովորո– դան, բելոռուս Ի․ խրեպտովիչը, Լատվիա– յում և Էստոնիայում՝ Ի․ էյզենը, Դ․ Ցան– նաուն և ուրիշներ։ _ XIX դ․ 1-ին կեսին Ռուսաստանում ազ– նըվական հեղափոխականների՝ դեկա– բրիստների խնդիրն էր տապալել ինքնա– կալությունը և երկրում հաստատել բուրժ․ հանրապետ․ կարգեր։ ճորտ, կարգերի ճգնաժամի խորացման պայմաններում առաշավոր տնտեսագիտական միտքը ազնվականության շրշանից փոխանցվեց մտավորականությանը և ձևավորվեց որ– պես հեղափոխական–դեմոկրատական ուղղություն (Վ․ Բելինսկի, Ա․ Դերցեն, Ն․ Օգարյով, Ն․ Չեռնիշևսկի, Ն․ Դոբրո– լյուբով, Ս․ Պետրաշևսկի և ուրիշներ)։ ճորտ, կարգերի քննադատության հետ միաժամանակ, հեղափոխական դեմո–