Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/667

Այս էջը սրբագրված չէ

րին, ւոնա․ շրջանացման, անա․ աշխար– հագրության պատմությանը նվիրված աշ– խատություններով։ Շրջանացման պրոբ– լեմներով զբաղվում են Պ․ Ալամպինը, Ա․ Կոլոտիևսկին և ուրիշներ։ Սկսեցին մշակվել բնական պաշարների տնտ․ գնա– հատման հարցերը (Ա․ Մինց)։ Կարևոր դեր խաղացին Ռ․ Կաբոյի բնակչության աշխարհագրությանը նվիրված աշխատու– թյունները։ 0․ Կոնստանտինովը և Բ․ Ւա– րևը ուսումնասիրեցին ՍՍՀՄ–ում քաղաք– ների ցանցերի և նրանց տիպերի ձևա– վորումը, Դ․ Լապպոն՝ քաղաքային ագլո– մերացիան, Վ․ Դավիդովիչը և ուրիշներ՝ տարաբնակեցման պրոբլեմները։ Ն․ Բլաժ– կոն քաղաքների համակարգերի հետա– զոտման ժամանակ կիրաոեց մաթեմատի– կական մեթոդներ։ Տնտ․ աշխարհագրության զարգացումը միութենական հանրապետություններում և

ՌՍՖՍՀ շրջաններում նպաստեց ռեգիոնալ տնտեսաաշխարհագրական մենագրու– թյունների ի հայտ գալուն։ Գրվեցին ար– ժեքավոր աշխատություններ․ Մ․ Պալա– մարչուկ (Ուկրաինա), Ֆ․ Մարտինկևիչ (Բելոռուսիա), Զ․ Ակրամով (Ուզբեկ– աոան), Գ․ Գվելեսիանի և Վ․ Ջաոշվիլի (Վրաստան), Սև Հաջիզադե և Գ․ Քոչար– յան (Ադրբեջան), Լ․ Վալեսյան (Հայաս– տան), Վ․ Պուրին (Լատվիա), Կ․ Զուրաև (Տաջիկստան), Կ․ Օտորբաև (Կիրգիզիա), Ս․ Նիմմիկ, Վ․ Տարմիստո (էստոնիա), վ․ վորոբյով, Վ․ Կրոտով, Մ․ Պոմուս (Սիբիր), Ի․ Կոմար, Մ․ Մտեպանով (Ուրալ), Ն․ Ագաֆոնով և ուրիշներ։ 1930-ական թթ․ սկսեց կազմավորվել արտասահմանյան երկրներն ուսումնա– սիրող սովետական տնտեսաաշխար– հագրագետկերի դպրոցը։ Ի․ Վիտվերը հրապարակեց արտասահմանյան երկըր– ների տնտ․ աշխարհագրության դասա– գիրք, աշխարհի ռեգիոնների և պատմ․ աշխարհագրության • մի շարք աշխատու– թյուններ։ Մեծ զարգացում ստացավ Եվ– րոպայի սոցիալիստ, երկրների հետա– զոտությունը (Ի․ Մաերգոյզ, Վ․ Մակսա– կովսկի, Ս․ Լեդովսկիխ և ուրիշներ)։ Հրա– պարակվեցին զարգացած կապիտալիս– տական և զարգացող երկրների տնտ․ աշխարհագրությանը նվիրված մի շարք աշխատություններ։ Առանձին երկրների տնտ․ աշխարհագրության մշակումները նպաստեցին համաշխարհային տնտեսու– թյան աշխարհագրության զարգացմանը։ Մ․ Ռոզինը հետազոտեց համաշխարհա– յին տնտեսության և միներալահումքային համաշխարհային ռեսուրսների աշխար– հագրության ընդհանուր հարցերը։ Օվ– կիանոսային միջավայրի վերընթաց դերի հետ է կապված Համաշխարհային օվկիա– նոսի տնտ․ աշխարհագրության վերա– բերյալ աշխատությունների երևան գալը (Ս․ Սալնիկով, Ս․ Միխայլով և ուրիշներ)։ Զարգանում են սոցիալիստ, տնտ․ ինտե– գրացիայի վերաբերյալ աշխարհագրա– կան պրոբլեմների հետազոտությունները։ ՍՍՀՄ–ում տնտ․ և սոցիալական աշ– խարհագրությանը վերաբերող հետազո– տական աշխատանքներ են տարվում ՍՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստ–ում, Սիբիրի և Հեռավոր Արևելքի աշխարհա– գրական ինստ–ներում, ՍՍՀՄ ԳԱ Հեռա– վորարևելյան կենտրոնի խաղաղօվկիա– նոսային ինստ–ում, ինչպես նաև միութե– նական հանրապետությունների ԳԱ այլ հաստատություններում, համալսարաննե– րում, մանկավարժական ինստ–ներում ևն։ Իրավագիտությունը Ֆեոդալիզմի դարաշրջանում իրավագի– տությունը, որպես գիտելիքների համա– կարգված ամբողջություն դասակարգա– յին հասարակության իրավական վերնա– շենքի մասին, չի եղել։ Սակայն տիրապե– տող դասակարգի իրավական հայացքնե– րըն արտահայտվել են իրավաբանական տարբեր ակտերում, ժող․ բանահյուսու– թյան մեջ, այլ ստեղծագործություններում։ Այսպես, Հայաստանում դրանք արտա– հայտվել են միջազգային պայմանագրե– րում (տես Պայմանագիր միջազգային), հայ պատմիչների ստեղծագործություննե– րում, որոնցում մեկնաբանվել են իրավա– կան նորմերը, քննարկվել կամքի ազա– տության, հանցագործության պատճառ– ների, կառավարման ձևերի ևն հարցեր։ ՍՍՀՄ տարածքում ապրող ժողովուրդնե– րի իրավագիտական մտքի զարգացման մասին են վկայում միջնադարյան իրա– վունքի բազմաթիվ հուշարձանները (Մխի– թար Գոշի դատաստանագիրքը, Գեորգի V-i դատաստանագիրքը, Ռուսկայա էկրավդան, Պսկովյան դատաստանագիր– քը ևն)։ Բուն իմաստով իրավագիտությու– նը սկզբնավորվել է բուրժ․ հարաբերու– թյունների ձևավորման շրջանում։ Վ․ Ի․ Լենինը և մյուս մարքսիստ–տե– սաբանները քննադատել են ռուս և ՍՍՀՄ մյուս ժողովուրդների մինչմարքսիստա– կան իրավագիտական մտքի մտահայեցո– ղական և դասակարգային բնույթը։ Պե– տության և իրավունքի վերաբերյալ մարքս–լենինյան հայացքները վճռական դեր խաղացին պրոլետարիատի սոցիա– լիստ․ իրավագիտակցության ձևավորման գործում։ Սովետական իրավագիտությունը, որի հիմքը մարքս–լենինյան մեթոդաբանու– թյունն է, սկսել է ձևավորվել Հոկտեմբեր– յան հեղափոխությունից հետո։ Նրա զար– գացմանը մեծապես նպաստել է Լենինը, որն իր «Պետություն և հեղափոխություն», «Սովետական իշխանության հերթական խնդիրները» և մյուս աշխատություննե– րում, ինչպես նաև ելույթներում ու զե– կուցումներում ձևակերպել է մի շարք իրա– վական կարևորագույն դրույթներ, որոնք ընկած են սովետական պետության և իրա– վունքի տեսության հիմքում։ Լենինի ղե– կավարությամբ և անմիջական մասնակ– ցությամբ մշակվել են սովետական առա– ջին սահմանադրությունը (1918), ինչպես նաև դրա վրա հիմնված օրենսդրական մի շարք ակտեր։ Իրավագիտությունը ՍՍՀՄ–ում զարգացել է բուրժ․ իրավական աշխարհայացքի դեմ դասակարգային սուր պայքարի պայմաններում։ Հաղթա– հարելով մարքսիզմ–լենինիզմին խորթ ուղղությունները, իրավագիտությունը հա– ջողությամբ զարգանում էր նոր օրենս– դրության, արտադրության և օրինակա– նության հաստատման, սոցիալիստ, իրա– վագիտակցության դաստիարակման ըն– թացքում։ 1922–28-ին կոդիֆիկացվել են բազմաթիվ օրենսդրություններ (քրեա– կան, ընտանեկան ևն)։ 20–30-ական թթ․ մշակվում են մարքսիստական իրավաբա– նության ընդհանուր տեսական պրոբլեմ– ներն ու մեթոդաբանական հիմքերը (Պ․ Ստուչկա, Ե․Պաշուկանիս և ուրիշներ)։ Սովետական իրավագիտության զարգաց– ման գործում կարևոր դեր ունեցավ մարք– սիստ–պետականագետների առաջին հա– մագումարը (1931), որը նպաստեց իրա– վագիտական սխալ դրույթների հաղթա– հարմանը, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարին և ամփոփեց ձեռք բերած դրական տեղաշարժերը։ 30-ական թթ․ վերջին իրավագիտությունը հասել էր մեծ հաջողությունների (ավարտվել էր իրավունքի կարևորագույն ճյուղերի հա– մակարգումը, հրատարակվել էին մի շարք օրենսգրքերի գիտ․ մեկնաբանություննե– րը ևն), երևան էին եկել ընդհանուր բնույ– թի ուսումնական ձեռնարկներ ևն։ Երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման հետևանքով տնտ․ կյան– քում սոցիալիստ, սեփականության դերի մեծացումը ընդլայնեց օրենսդրությունը և գիտ․ հետազոտությունները։ 1936-ին ընդունվեց ՍՍՀՄ սահմանադրությունը, որը դարձավ իրավունքի առանձին ճյու– ղերի հետագա զարգացման հիմքը։ Իրավագիտության զարգացման գոր– ծում բացասական դեր կատարեցին Ա․ Վի– շինսկու տեսական մի շարք սխալ դրույթ– ները, որոնք արդարադատության պրակ– տիկայում հանգեցրին սոցիալիստ, օրի– նականության խախտումների։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին մշակվեցին սովետական բանակի մարտունակությունը և զինվ․ կարգապա– հությունը ամրապնդող իրավական տե– սակետներ։ Քրեագետների աշխատու– թյուններում մերկացվեցին գերմ․ ֆաշիզ– մի հանցագործությունները։ Սովետական իրավագետները հիմնավորեցին գերմ․ ֆաշիստների պատերազմ, հանցագործնե– րին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունն ու ան– հրաժեշտությունը։ Նրանց ձևակերպած բազմաթիվ դրույթները դրվեցին միջազ– գային զինվ․ տրիբունալի կանոնագրքի հիմքում։ Իրավագետները մասնակցեցին նաև միջազգային մի շարք կարևորագույն ակտերի մշակմանը (ՄԱԿ–ի կանոնադրու– թյուն ևն)։ Կոմունիստական կուսակցության Կենտ– կոմի ծրագրային մի շարք որոշումները (1946-ի, 1964-ի, 1967-ի ևն) մեծապես նպաստեցին իրավագիտության հետագա զարգացմանը և մասնագետների ու իրա– վաբանական կադրերի պատրաստմանը։ Իրավագետները ակտիվորեն մասնակ– ցեցին ՄՄՀՄ 1977-ի սահմանադրության, սովետների գործունեությունը կարգա– վորող օրենքների մշակմանը, հանրապե– տական օրենսգրքերի նախապատրաստ– մանը։ Իրականացնելով ՍՄԿԿ համագումար– ների, կուսակցական և պետ․ մյուս որո– շումների առաջադրած խնդիրները, իրա– վագետները հետազոտում են սոցիալիստ, պետության և իրավունքի զարգացման օրինաչափությունները, զարգացած սո– ցիալիզմի քաղ․ հիմքը, համաժող․ պետու– թյան ֆունկցիաները, կոմունիստական