ժամանակի իրականության արմատական խնդիրները դնում էր սոցիալ–բարոյական և փիլ․ տեսանկյունից։ Պ․ Մելնիկով–Պեչորսկու (1818–83), Ա․ Պիսեմսկու (1821-81), Ն․ Լեսկովի (1831-95) արձակի համար բնորոշ են ժող․ թեմատիկան, ազգ․ ավանդույթներին հետևելը։ 1880-ական թթ․ գրող–դեմոկրատների կրտսեր սերնդի (Ս․ Նադսոն, 1862–87, Վ․ Դարշին, 1855–88) ստեղծագործության մեջ գերիշխում են ողբերգական մոտիվները։ Նարոդնիկության գաղափարներն են արտացոլվել Ն․ Կարոնին–Պետրոպավլովսկու (1853–92), Ն․ Զլատովրատսկու (1845–1911), Պ․ Զսաոդիմսկու (1843–1912), Ա․ էրտելի (1855–1908) ստեղծագործության մեջ․ նրանք իրենց վեպերում ու վիպակներում հետազոտել են ռուս գյուղացիության կյանքը, ռազնոչին մտավորականության հոգևոր որոնումները։ Ա․ Ապուխտինի (1840–93), Վ․ Սոլովյովի (1853–1900), Ն․ Մինսկոլ (1856–1937) պոեզիայում նկատելի են դեկադենտական տրամադրություններ։ Վ․ Կորոլենկոյի (1853–1921) դեմոկրատական գաղափարներով տոգորված արձակին բնորոշ է իրականության ռեալիստական պատկերման զուգորդումը հերոսականության տարրերի, ռոմանտիկայի հետ։ Ա․ Չեխովը (1860–1904) բացահայտեց առօրեականի սոցիալ–պատմ․ իմաստը, ստեղծեց ներքին ապրումների բախման վրա հիմնված, քնարական ելեվեջներով հագեցած, խոր ենթատեքստ ունեցող պատմվածքի ու դրամայի նոր տեսակ։ Նրա ստեղծագործությունը նույնպես մեծ ազդեցություն է գործել ռուս, ու համաշխարհային գրական պրոցեսի հետագա զարգացման վրա։
XIX դ․ վերջի–XX դ․ սկզբի գրկ․ արտահայտել է նախահեղափոխական դարաշրջանի հասարակական–մշակութային կյանքի գաղափարախոսական տարանջատվածությունը, «ճգնաժամային վիճակը»։ Մարքսիստ քննադատներ Գ․ Պլեխանովը (1856–1918), Վ․ Վորովսկին (1871 – 1923), Ա․ Լունաչարսկին (1875– 1933) պայքարել են գրկ–յան մեջ դեկադենտական տրամադրությունների դեմ, ստեղծել մարքսիստական աշխարհայացքի վրա հիմնված պրոլետարական հեղափոխական արվեստի ու գրկ–յան տեսություն, պրոպագանդել են ռեալիզմը, բացատրել բանվորական հեղափոխական շարժման հետ արվեստագետի կապի կարևորությունը։ Գրկ–յան մասին Վ․ Լենինի (1870–1924) հոդվածները հիմնավորեցին մարքսիստական գեղագիտության ու գրականագիտության ծրագրային սկզբունքները՝ արվեստի ու գրկ–յան դասակարգային բնույթը, կուսակցականությունը, անցյալի դեմոկրատական մշակույթի ավան–դույթների ժառանգորդությունը, մի բան, որը նպաստեց սոցիալիստական ռեալիզմի մեթոդի ձևավորմանը։ Նոր մեթոդի հիմնադիրը հանդիսացավ Մ․ Գորկին (1868–1936), որի ստեղծագործություններում սոցիալիստական գաղափարախոսության դիրքերից պատկերված է XIX դ․ վերջի–XX դ․ սկզբի Ռուսաստանի իրականությունը։ Տեղափոխական–պրոլետարական պոեզիա են ստեղծել «Զվեզդա» («Звезда»), «Պրավդա» («Правда») բոլշևիկյան թերթերի շուրջը համախմբված բանաստեղծները (Դ․ Բեդնի, 1883–1945)։ Գրական կյանքի մեջ ներգրավվել են գրողներ բանվորական ու գյուղացիական միջավայրից (արձակագիր Ս․ Պոդյաչև, 1866–1934, նուրբ քնարերգու, ռուս․ ժող․ կյանքի երգիչ, բանաստեղծ Ս․ Եսենին, 1895–1925)։ Ավագ սերնդի ռեալիստ գրողների (Լ․ Տոլստոյ, Ա․ Չեխով, Կորոլենկո) ստեղծագործության մեջ սրվել է սոցիալ․ քննադատականությունը։ Հանքագործների կենցաղը պատկերող ռեալիստական վեպեր է գրել Դ․ Մամին–Սիբիրյակը (1852– 1912)։ Ռեալիստական նշանակալի գործեր են ստեղծել Ի․ Բունինը (1870-1953), Ա․ Կուպրինը (1870–1938), Լ․ Անդրեևը (1871 – 1919), Ա․ Ն․ Տոլստոյը (1882– 1945)։ Ռեալիստ գրողներ Ա․ Սերաֆիմովիչը (1863–1949), Վ․ Վերեսաևը (1867–1945) դեմոկրատական դիրքերից պատկերել են հեղափոխական իրադարձությունները։ Ուժեղացել են բուրժ․ գաղափարախոսության ճգնաժամը պատկերող անկումային տրամադրությունները, դրանք թափանցել են սիմվոլիզմի (Ֆ․ Սոլոգուբ, 1863–1927, Դ․ Մերեժկովսկի, 1866–1941, Վյաչեսլավ Իվանով, 1866–1949, Ա․ Բելի, 1880–1934), ակմեիզմի (Ս․ Գորոդեցկի, 1884–1967, Ա․ Ախմատովա, 1889–1966, Օ․ Մանդելշտամ, 1891 – 1933), ֆուտուրիզմի (Վ․ Կամենսկի, 1884–1961, Վ․ Խլեբնիկով, 1885–1922) շատ ներկայացուցիչների ստեղծագործության մեջ։ Սակայն այդ գրական հոսանքները միաձույլ չէին։ Այս կամ այն չափով սիմվոլիզմի (վաղ շրջանի՝ Ա․ Բլոկ, 1880–1921, Կ․ Բալմոնտ, 1867–1942, Վ․ Բրյուսով, 1873– 1924) և ֆուտուրիզմի (վաղ շրջանի՝ Վ․ Մայակովսկի, 1893–1930) հետ կապված տաղանդավոր գրողների ստեղծագործություններում պարզորոշ դրսևորվել են դեմոկրատական միտումներ, վերահաս հեղափոխության կանխազգացումը։
Ռուս սովետական գրկ․, որ ստեղծվեց 1917-ից հետո, նոր նշանակալից փուլ է համաշխարհային գրկ–յան զարգացման մեջ։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը խորացրեց գրողների գաղափարական շերտավորումը։ Գորկին, Մայակովսկին, Բլոկը, Բրյուսովը, Եսենինը և շատ ուրիշ գրողներ ողջունեցին հեղափոխությունը։ Որոշ գրողներ (Բունին), որ չհասկացան նրա նշանակությունը, դարձան վտարանդի, նրանց մի մասը հետագայում վերադարձավ հայրենիք (Ա․ Ն․ Տոլստոյ, Կուպրին, Մ․ Ցվետաևա, 1892– 1941)։ Ետհեղափոխական առաջին տարիների գրկ–յան մեջ գերիշխել է պոեզիան, որի բնորոշ գծերն էին հեղափոխական հերոիկան, հին կացութաձևի խիստ դատապարտումը, պաթետիկ ինտոնացիան, գլոբալ ընդհանրացումները, սիմվոլիկան (Բրյուսով, Բլոկ, Մայակովսկի, Բեդնի, Եսենին, Ն․ Տիխոնով, 1896–1979)։ Սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների վրա հիմնված սովետական գրկ–յան ձևավորման համար մեծ նշանակություն է ունեցել Գորկու ստեղծագործությունն ու կազմակերպչական գործունեությունը։ Հեղափոխության ականավոր երգիչ Մայակովսկու վառ հուզական, նորարական ստեղծագործություններն ընդլայնել են պոեզիայի ժանրային սահմանները, այն հարստացրել էպիկայի հետ լիրիկայի զուգորդումով, դեմոկրատացրել բանաստեղծական լեզուն։ 1920-ական թթ․ գրկ–յան մեջ Իշխել է հեղափոխության թեման։ Որոշ գրողների (Բ․ Պիլնյակ, 1894–1941, Ա․ Վեսյոլի, 1899–1939) այդ թեմայով ստեղծագործություններում դրսևորվել են սխեմատիզմի, նատուրալիզմի գծեր։ Սակայն այդ տարիների ստեղծագործությունների մեծ մասում ճշմարտացիորեն ու համոզիչ կերպով բացահայտվել է հեղափոխության ժող․ բնույթը, առաջադրվել են հեղափոխական հումանիզմի, հեղափոխակպն գիտակցության ձևավորման հարցեր (Սերաֆիմովիչ, Ա․ Նեվերով, 1886– 1923 Լ․ Սեյֆուլինա, 1889–1954, Դ․ Ֆուրմանով, 1891 – 1926, Ա․ Մալիշկին, 1882– 1838, Կ․ Ֆեդին, 1892–1977, Ի․ Բաբել, 1894-1941, Վ․ Իվանով, 1895–1963, Լ․ Լեոնով, ծն․ 1899, Ա․ Ֆադեև, 1901–56)։ 1920-ական թթ․ 2-րդ կեսին երևան են եկել ժողտնտեսության վերականգնմանը, հեղափոխական ու քաղքենիական գիտակցության սուր բախումներին նվիրված վեպեր (Ֆ․ Գլադկով, 1883–1958, Սև Կարավաևա, 1893–1979, Յու․ Օլեշա, 1899 – 1960)։ Ստեղծվել են նշանակալի երգիծական գործեր (Մ․ Զոշչենկո, 1895–1958, Ի․ Իլֆ, 1897–1937 և Ե․ Պետրով, 1893 – 1942)։ Այդ տարիների պոեզիան (Ն․ Ասեև, 1889–1963, է․ Բագրիցկի, 1895–1934, Ի․ Սելվինսկի, 1899–1968, Բ․ Պաստեռնակ, 1890–1960, Մ․ Սվեալով, 1903-64, Ա․ Ժարով, ծն․ 1904, Ա․ Բեզիմենսկի, 1898–1973), փառաբանել է հեղափոխությունը, քաղաքացիական կռիվների հերոիկան, արձագանքել է ժամանակաշրջանի իրական հակասություններին։ Ժամանակակից թեմայով դրամաներ են գրել Կ․ Տրենևը (1876–1945), Վ․ Բիլ-Բելոցերկովսին (1885–1970), Բ․ Լավրենևը (1891 – 1959), Մ․ Բուլգակովը (1891–1940)։ 1920-ական թթ․ գործել են գրողների զանազան կազմակերպություններ ու խմբավորումներ (Ռուսաստանի պրոլետարական գրողների ասոցիացիա, «Լեռնանցք», «Սերապիոն եղբայրներ», ԼԵՖ, Կոնստրուկտիվիստներ, «Դարբնոց»), որոնք արտացոլել են գաղափարախոսական ու գեղագիտական տարբեր ծրագրեր։ 1920-ական թթ․ վերջերին և 30-ական թթ․ սկզբներին գրողները միավորվել են գրկ–յան կուսակցականության սկզբունքների և սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հիման վրա։ Գրողների առաջին համագումարը (1934) հաստատեց սովետական գրկ–յան գաղափարագեղագիտական հիմունքների միասնությունը։ 1930-ական թթ․ արձակը հիմնականում մշակող է սոցիալիզմի կառուցման հետ կապված թեմաներ։ Լեոնովի, Գլադկովի, Մ․ Շահինյանի (1888–1981), Վ․ Կատանի (ծն․ 1897) վեպերը, Կ․ Պաուստովսկու (1892–1968) վիպակները տոգորված են սովետական երկրի վերակառուցման, բնության վերափոխման, մարդկանց կենցաղի ու գիտակցության մեջ տեղաշարժերի պաթոսով։ Պ․ Զամոյսկու (1896–1958), Ֆ․ Պանֆերովի (1896–1960), Վ․ Ստավսկու (1900–43), Մ․ Շոլոխովի (ծն․ 1905)