Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/671

Այս էջը հաստատված է

րագույն խնդիր՝ ՍՍՀՄ Ժողովուրդների գրկ-ների ոճական հարստությունն ու բազմազանությունը և սոցիալիստ, ռեալիզմի փոխհարաբերություններն այլ գրական ուղղությունների հետ՝ համաշխար– հային գրական պրոցեսում։ 60-ական թթ․ տեղի ունեցան մի շարք կոնֆերանսներ «Ռեալիզմի և մոդեռնիզմի ժամանակակից խնդիրները», 1964, «Սոցիալիստական ռեալիզմի հրատապ խնդիրները», 1966 են։ Դրանք, ինչպես նաև «Մարդկանց պատմական նոր ընդհանրություն սովետական ժողովուրդը և սոցիալիստական ռեալիզմի գրականությունը» (1972) կոնֆերանսը, համամիութենական այլ բանավեճեր, որոնցում բազմակողմանիորեն և արդյունավետ կերպով հետազոտվեցին գրականագիտության, ռեալիզմի և սոցիալիստ․ ռեալիզմի տեսական խնդիրները, հանդիսացան սովետական գրականագիտության պատմության կարեոր փուլերը։ Քննադատական և սոցիալիստ, ռեալիզմի տեսության ու պատմության, մինչհոկտեմբերյան և հոկտեմբերյան դարաշրջանների գրկ-ների պատմության խնդիրների մշակման գործում առաջատար և կազմակերպիչ դեր խաղացին ՄՍՀՄ ԴԱ գրկյան ինստները։ Բարեփոխվեցին ժող․ ստեղծագործության հուշարձանների հետազոտման սկզբունքները։ Աովետական բանագիտությունը կազմավորվում էր նոր մեթոդաբանության դժվարին որոնումներում (Մ․ Աբեղյան, Մ․ Ազադովսկի, Ն․ Անդրեե, Պ․ Բոգատիրյով, Վ․ ժիրմունսկի, Ն․ Մառ, Մ․ Օլդենբուրգ, վ․ Պրոպ, Բ․ Մ․ և Յու․ Մ․ Սոկոլովներ)։ Որոշվեցին միութենական և ինքնավար հանրապետությունների գրականագետների ու գրականագիտական ինստ–ների ուշադրությունը գրավող ազգամիջյան խնդիրները։ Դրանցից գլխավորներն են սոցիալիստ, ռեալիզմի տեսությունն ու պատմությունը, ազգ․ գրկ–ների փոխադարձ կապի և փոխհարստացման պատմությունն ու տեսությունը, սովետական վեպի զարգացման օրինաչափությունները են։ Ստեղծվել են «Դրականության տեսություն։ Հիմնական խնդիրները՝ պատմական լույսի տակ» (1962–65) եռահատոր աշխատություն, «Համառոտ գրական հանրագիտարանը» (հ․ 1–9, 1962–78), «Սովետական բազմազգ գրականության պատմություն» (հ․ 1–6, 1970–74) և այլ գործեր։ Սովետական գրականագիտությունն ուսումնասիրում է անցած դարերի գրկ-ները և ընթացիկ գրական պրոցեսի հրատապ խնդիրները, դրանց վերլուծության մեջ շաղկապվելով գրաքննադատության հետ, ընդ որում՝ ձևավորելով քննադատ–գրականագետի նոր տիպ և գրաքննադատական գրականագիտության ժանրային նոր ձեեր։ Ստեղծվել են անտիկ, արևմտաեվրոպ․, ամեր․ գրկ–ների խոշորագույն ներկայացուցիչների, կարևորագույն երևույթների ու պրոցեսների վերաբերյալ բազմաթիվ մենագրություններ։ Սովետական գրականագիտության բազմազգային և համաշխարհային ասպեկտները պահանջել են ավելի հարստացնել նրա մեթոդաբանական որոնումները, մշակել գրկ–յան համեմատական–տիպաբանական ուսումնասիրման սկզբունքներ։ 60-ական թթ, վերջին և 70-ական թթ․ սկզբին զգալիորեն աշխուժացավ գրկ–յան տեսության հարցերի մշակումը։ Սոցիալիստ, ռեալիզմի տեսության զարգացման բնագավառում առավել կարևոր ու բնորոշ եղան «Սոցիալիստական ռեալիզմի գեղարվեստական ձևի խնդիրներ» (հ․ 1–2, 1971), «Դրական ոճերի հաջորդափոխություն» (1974), «Տեսություններ։ Դպրոցներ։ Ըմբռնումներ» (հ․ 1–3, 1975), «Սոցիալիստական ռեալիզմը այսօր» (1977) և այլ աշխատություններ։ ՍՍՀՄ–ում գրականագիտությունը զգալի ազդեցություն է գործում ժամանակակից գրական պրոցեսի և հասարակական գիտակցության վրա։ Հրատարակվում են գիտամասսայական շարքեր, բազմահատորյակներ («Դրական հուշարձաններ», «Բանաստեղծի գրադարան», «Դրական ժառանգություն»)։ Սովետական գրկ․ նպաստում է այն բանին, որպեսզի հայրենական և արտասահմանյան մեծ գրողների ստեղծագործությունը դառնա ժողովրդի սեփականությունը։ Ակտիվորեն հետազոտվում, թարգմանվում և հրատարակվում են համաշխարհային դասական գրկ–յան հուշարձաններ։ ստեղծվել են անգլ․, ֆրանս․, գերմ․ և այլ գրկ–ների բազմահատոր պատմություններ, հրատարակվել է «Համաշխարհային գրականության գրադարան»-ի 200 հատոր։ Սովետական գրականագիտությունը գեղարվեստական գրականությունը, համաշխարհային պատմագրական պրոցեսն ուսումնասիրում է մարքս–լենինյան աշխարհայացքի դիրքերից, սովետական գրկ–յան պատմ․ ավանդույթները, ստեղծագործական փորձը՝ համաշխարհային գրական պրոցեսի կոնտեքստում և այդ իմաստով հանդիսանում է սովետական գրկ–յան տեսական հիմքը; Արվեստագիտությունը ԱՄՀՄ տարբեր ժողովուրդների մոտ ար՜ վեաոագիաությունը սկզբնավորվել է տարբեր դարերում։ Որպես ինքնուրույն գիտաճյուղ Ռուսաստանում կազմավորվել է XIX դ․ ընթացքում։ Վ․ Բելինսկին, Ա․ Դեր– ցենը, Ն․ Դոբրոլյուբովը, Ն․ Օգարյովը, Ն․ Չեռնիշեսկին, հաղթահարելով իդեալիստական և մետաֆիզիկական մեթոդոլոգիան, ռուս, արվեստին տվել են խորապես հիմնավորված, առաջադիմականդեմոկրատական ծրագիր։ XIX դ․ 2-րդ կեսին–XX դ․ սկզբին կատարվել է ռուս, միջնադարյան և նոր ժամանակների արվեստի հավաքում և համակարգում (Ֆ․ Բուսլաև, Ի․ Զաբելին, Վ․ Ատասով և ուրիշներ)։ Ռուս, ճարտարապետության ուսումնասիրման գործում նշանակալի ավանդ են մուծել Լ․ Դալը, Ն․ Սուլթանովը, Վ․ Աուսլովը և ուրիշներ։ Ի․ Դրաբարի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ հրատարակվել է առաջին գիտական՝ «Ռուս արվեստի պատմություն» (հ․ 1– 6, 1909–16), որի կարևորագույն բաժինների հեղինակն ու խմբագիրը ինքն էր։ Ռուս, առաջին արվեստաբանական գիտ-ինստ–ը 1912-ին Պետերբուրգում Վ․ Զուբովի հիմնադրած արվեստի պատմության ինստ–ն էր։ Արվեստի՝ որպես սոցիալ․ իրականության արտացոլում և նրա կուսակցականության մասին Վ․ Ի․ Լենինի ուսմունքը, ինչպես և ռուս, առաջադիմական–դեմոկրատ․ քննադատության և գեղագիտության ավանդույթները (Բելինս– կի, Չեռնիշևսկի, Դոբրոլյուբով, Ստասով Ա ուրիշներ) նախահեղափոխ․ տարիների մարքսիստ, գեղարվեստի քննադատության (Վ․ Վորովսկի, Մ․ Օլմինսկի, Ա․ Լունաչարսկի) և սովետական արվեստագիտության զարգացման հիմքը դարձան։ Սովետական արվեստագիտությունը։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, կոմունիստական կուսակ– ցության գաղափարական աշխատանքի հետ սերտորեն կապված արվեստագիտությունը կարեոր տեղ է գրավել հասարակական կյանքում, դարձել մարքսիստական–լենինյան միասնական հիմքով լայնորեն ճյուղավորված գիտություն։ Կերպարվեստի տեսության և պատմության հարցերով զբաղվել են Մոսկվայի Գեղարվեստական մշակույթի ինստ–ը (1920–24) և Լենինգրադի Դեղարվեստական մշակույթի պետ․ ինստ–ը (1923–27)։ 1920- ական թթ․ արվեստի տեսությունը (Լունաչարսկոլ և ուրիշների աշխատությունները) յուրացրել է պատմ․ մատերիալիզմի սկզբունքները։ Արվեստի դասակարգային բնույթի, հասարակական–քաղ․ պայքարում նրա գործած դերի, արվեստի զարգացման սոցիալ–տնտ․ պայմանավորվա– ծության դրույթների մշակման գործում արժեքավոր ներդրում կատարվեց և հարված հասցվեց արվեստը հասարակական կյանքից անջատող իդեալիստ, տեսություններին։ Միաժամանակ, 1920-ական թթ․, արվեստագիտությունը ոչ սակավ թույլ էր տալիս ֆորմալիստական U վուլգարսոցիոլոգիական (Վ․ Ֆրիչե) բնույթի սխալներ։ 1920-ական թթ․ 2-րդ կեսին արվեստի պատմության և տեսության հարցերով զբաղվող հիմնարկներից առաջատար դեր էին կատարում Մոսկվայի Հնագիտության և արվեստաբանության ինստ–ը և Լենինգրադի արվեստի պատմության պետ․ ինստ–ը։ 1930-ական թթ․ դասական արվեստի յուրացման խնդրին, ռեալիզմի մեծ դարաշրջանների արվեստում մարդու կերպարի ուսումնասիրությանն են նվիրված Մ․ Ալպատովի, Դրաբարի, Վ․ Լազարևի և այլոց աշխատությունները։ Վուլգար սոցիոլոգիզմից ազատված այդ շրջանի տեսությունում առաջնակարգ նշանակություն են ստացել արվեստի՝ որպես իրականության արտացոլումը գեղ․ կերպարների միջոցով, աշխարհի գեղ․ իմացության օբյեկտիվության, գեղագիտության պատմության, ինչպես և նրա ժամանակակից պրոբլեմների իմաստավորումը լենինյան արտացոլման տեսության լույսի ներքո խնդիրները (Մ․ Լիֆշիցի, Վ․ Կեմենովի և ուրիշների ելույթները)։ Այդ տարիներին սովետական արվեստի և արվեստագիտության նախորդ փորձի հիման վրա ձևավորվել է սոցիալիստ․ ռեալիզմի տեսությունը։ Արվեստաբանական լքի շարք խնդիրներ մշակել է արվեստագիտության պետ․ ակադեմիան (1931–36, 1933-ից՝ Լենինգրադում)։ Պատերազմի և ետպատերազմյան առաջին տարիների արվեստագիտությունը ակտիվորեն զբաղվել է ազգ․