Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/673

Այս էջը սրբագրված չէ

յերից՝ Վ․ Ղորղանյանի գործունեու– թյամբ։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին ազգ․ երաժշա․ տարբեր դպրոցների ձևա– վորմանն ու զարգացմանը զուգընթաց հայ (Կոմիտաս), ուկր․ (Պ․ Սոկալսկի, Ն․ Լի– սենկո), վրաց (Զ․ Փալիաշվիլի, Դ․ Արա– Դիշվիլի), լատիշ (Ա․ Ցուրյան, է․ Մելն– գայլիս) և այլ հետազոտողներ նշանակա– լի ավանդ են մուծել տարբեր ժողովուրդ– ների երաժշտ․ ֆոլկլորի ուսումնասիրման ասպարեզում։ Սովետական երաժշտագիտությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բուռն զարգացել է երաժշտության մասին գիտությունը։ Առաշին իսկ տարիներից ստեղծվել են տարբեր արվեստների, այդ թվում երաժշտության պրոբլեմներն ուսումնասիրող գիտ․ հիմնարկներ․ Լե– նինգրադում՝ արվեստների պատմության պետ․ ինստ․ (1921, ավելի ուշ՝ թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստ–ի ԳՀ բաժին), Մոսկվայում՝ Երա– ժըշտ․ գիտության պետ․ ինստ․ (1921) և Գեղարվեստի գիտությունների պետ․ ակա– դեմիա (1921)։ Սովետական երաժշտա– գետները հենվում են արվեստի, որպես հասարակական գիտակցության ձևերից մեկի, մարքս–լենինյան հասկացության վրա։ Սովետական երաժշտագիտության զարգացման համար հիմնարար են եղել գրականության և արվեստի մասին Վ․ Ի․ Լենինի գաղափարները։ Սովետական երաժշտագիտության մեթոդոլոգիական դիրքորոշման ամրապնդմանը նպաստել են Ա․ Լունաչարսկու աշխատությունները երաժշտության մասին, որոնք մարքսիս– տական գաղափարագեղարվեստական վերլուծության նմուշներ են։ 1930-ական թթ․ որոշակի հաջողություններ են ձեռք բերվել երաժշտ․ տեսության և գեղագի– տության կարևորագույն պրոբլեմների մշակման, իրականությունն արտացոլելիս սոցիալիստ, ռեալիզմի մեթոդը կիրառե– լու ասպարեզում։ Մեծ է P․ Ասաֆևի ներ– դրումը երաժշտության տեսության և պատ– մության տարբեր բնագավառներում։ 1920–30-ական թթ․ սովետական երաժըշ– տագիտության հիմքերը դրել են նաև Ն․ Գարբուզովը, Մ․ Իվանով–Բորեցկին, Կ․ Կուզնեցովը, Ա․ Օսովսկին, Բ․ Ցավորս– կին։ Երաժշտ․ երկի գաղափարա–կերպա– րային բովանդակության բացահայտմա– նը օժանդակող վերլուծության նոր մե– թոդների ստեղծման համար մեծ նշանա– կություն են ունեցել Լ․ Մազելի և Վ․ Ցու– կերմանի աշխատությունները, որոնցում դեռևս 1930-ական թթ․ սկիզբ է դրվել այս– պես կոչված ամբողջական վերլուծության մեթոդի մշակմանը։ 1928–29-ին լույս է տեսել Ն․ Ֆինդեյզենի «Ակնարկներ Ռու– սաստանի երաժշտության պատմության հնագոլյն ժամանակներից մինչև XVIII դա– րի վերջը» ֆունդամենտալ աշխատությու– նը։ Հետագայում ռուս, երաժշտության պատմության տարբեր շրջաններին իրենց հետազոտություններն են նվիրելՄ․ Բրաժ– նիկովը, Ն․ Ուսպենսկին, Տ․ Լիվանովան, Չու․ Կելդիշը և ուրիշներ։ 1956–63-ին լույս է տեսել արվեստագիտության համա– միութենական ԴՀԻ–ի աշխատակիցների ստեղծած «Սովետական երաժշտության պատմություն» քառահատոր աշխատու– թյունը։ Աովետական երաժշտության առանձին ժանրեր ուսումնասիրել են Վ․ Բոգդանով–Բերեզովսկին (օպերա), Աոխորը (երգ) և ուրիշներ։ 1950–60-ական թթ․ լույս են տեսել սովետական կոմպո– զիտորների մասին բազմաթիվ աշխատու– թյուններ, այդ թվում՝ Ի․ Նեստեևի և Մ․ Տարականովի (Ա․ Պրոկոֆևի մասին), Բոբրովսկու, Լ․ Դանիլևիչի, Մ․ Աաբինի– նայի (Դ․ Շոաոակովիչի մասին), Ա․ Իկոն– նիկովի, Լիվանովայի (Ն․ Մյասկովսկու մասին), Գ․ Խուբովի (Ա․ Խաչատրյանի մասին), Աոխորի (Գ․ Ավիրիդովի մասին) և այլոց գրքերը։ Միութենական հանրապե– տությունների մեծ մասում լայն թափ է ստացել ժող․ երաժշտարվեստի ուսումնա– սիրությունը։ Ղազախ․, ուզբ․ և թուրքմ․ ֆոլկլորի նոր շերտեր են հայտնագործել Ա․ Զատաևիչը և Վ Ուսպենսկին։ Միշին– ասիական երաժշտ․ մշակույթի ուսումնա– սիրման մեջ խոշոր ներդրում են կատարել Վ․ Բելյաևը և վ․ Վինոգրադովը։ Մեծ արժեք ունեն Ու․ Հաջիբեկովի «Ադրբե– ջանական ժողովրդական եաժշտության հիմունքները» (1945) և Ք․ Քուշնարյովի «Հայկական մոնոդիկ երաժշտության պատմության և տեսության հարցեր» (1958) աշխատությունները։ 1920-ական թթ․ ստեղծվել են ուկր․ երաժշտության պատմությանը նվիրված Ն․ Գրինչենկոյի, վրաց երաժշտության մասին՝ Դ․ Արաղիշ– վիլու աշխատությունները։ Հետագա տասնամյակներին, հատկապես 1950– 1960-ական թթ․, արժեքավոր գործեր են ստեղծել է․ Աբասովան, Կ․ Կասիմովը (Ադրբեջան), Ռ․ Աթայանը, Գ․ Գյոդակ– յանը, Ն․ Թահմիզյանը, Մ․ Մուրադյանը, Գ․ Տիգրանովը, Ա․ Շահվերդյանը (Հա– յաստան), Գ․ Ցիտովիչը (Բելոռուսիա), Վ․ Դոնաձեն, Ա․ Ծուլուկիձեն (Վրաստան), Ա․ ժուբանովը, Վ․ Երզակովիչը (Ղազախ– ստան), Ցա․ Վիտուինը (Լատվիա), Ցու․ Գաուդրիմասը (Լիտվա), Ֆ․ Կարո– մատովը, Տ․ Վիզգոն (Ուզբեկաոան), Լ․ Արխիմովիչը, Ն․ Գորդեյչուկը (Ուկրա– ինա) և ուրիշներ։ Ա․ Լիստոպադովի, Ե․ Գիպպիուսի և Ա․ Ռուդնևայի աշխատու– թյուններում հաստատվել է ռուս․ ժող․ երգը ըստ մարզերի ոճերի դիֆերենցված ուսումնասիրման սկզբունքը։ Ուկր․ երա– ժըշտագետ–ֆոլկլորիստ Կ․ Կվիտկան առաջ քաշել ու հիմնավորել է սլավոն, ժողովուրդների ֆոլկլորի համեմատա– կան ուսումնասիրման մեթոդը, որը հե– տագա զարգացում է գտել Վ․ Գոշովսկու (Ուկրաինա) և Ֆ․ Ռուբցովի (ՌԱՖԱՀ) աշխատություններում։ 1970–74-ին լույս է տեսել «ԱԱՀՄ ժողովուրդների երաժըշ– տության պատմությունը 1917 թվակա– նից» 5-հատորյա կոլեկտիվ աշխատու– թյունը։ 1960–70-ական թթ․ նշանակալի հաջողությունների է հասել երաժշտ․ քննադատությունը։ ««Մեծ բարեկամու– թյուն», «Բոգդան Խմելնիցկի» և «Ամբողջ սրտով» օպերաների գնահատության սխալներն ուղղելու մասին» ԱՄԿԿ ԿԿ որոշումը (1958) նպաստել է սովետա– կան երաժշտ․ քննադատությունից դոգ– մատիկ միտումների վերացմանը։ «Գրա– կան–գեղարվեստական քննադատության մասին» (1972) և «Գաղափարական, քաղա– քական–դաստիարակչական աշխատանքի հետագա բարելավման մասին» (1979) ԱՄԿԿ ԿԿ որոշումները օգնել են հաղթա– հարելու որոշ նախկին քննադատական ելույթներին հատուկ մակերեսայնությու– նը, նկարագրականությունը, անբավա– րար խորությունը։ Որպես հատուկ դիս– ցիպլին ձևավորվել են երաժշտ․ կատարո– ղական արվեստի տեսությունն ու պատ– մությունը։ 1970-ական թթ․ լայն ծավալ են ստացել երաժշտա–սոցիոլոգիական ուսումնասիրությունները։ Հարստացել է բառարանա–տեղեկատու գրականությու– նը։ 1982-ին ավարտվել է 1973-ին սկսված «Երաժշտական հանրագիտարան»-ի 6-հա– տորյա հրատարակությունը։ Երաժշտա– գետներ են կրթում միութենական հանրա– պետությունների բազմաթիվ կոնսերվա– տորիաներն ու արվեստի ինստ–ները։ Երաժշտագիտության պրոբլեմներն ուսումնասիրվում են Արվեստագիտու– թյան համամիութենական ԳՀԻ–ում (Մոսկ– վա, 1944), Թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստ–ի (Լենին– գրադ) ԳՀ բաժանմունքում, Երաժշտ․ մշա– կույթի Մ․ Ի․ Գլինկայի անվ․ պետ․ թան– գարանում (Մոսկվա, 1943), ՈԻԱԱՀ ԳԱ Արվեստաբանության, ազգագրության և ֆոլկլորի ինստ–ում (Կիև, 1945), ՀԱԱՀ ԳԱ արվեստի ինստ–ում (Երևան, 1958) և մի շարք այլ միութենական հանրապե– տությունների ԳԱ արվեստաբանական ինստ–ներում ու սեկտորներում։ Ամրա– պնդվել են սովետական երաժշտագետնե– րի կապերը այլ, հատկապես սոցիալիստ, երկրների գիտնականների հետ։ ԱԱՀՄ երաժշտագետները մասնակցում են Երա– ժըշտագիտության ինտերնացիոնալ ըն– կերության և այլ միջազգային կազմա– կերպությունների գործունեությանը։ Մի– ջազգային համաժողովներում նրանք պաշտպանում են ռեալիզմի և ժողովրդայ– նության սկզբունքները, քննադատում հետադիմական իդեալիստական և ֆոր– մալիստական միտումները։ Աովետական երաժշտագիտության միջազգային հեղի– նակության ամրապնդման և տարբեր եր– կըրների առաջադեմ երաժշտագետների մերձեցման գործում կարևոր դեր է խաղա– ցել ՑՈԻՆԵԱԿՈ–ին կից Միջազգային երա– ժըշտ․ խորհրդի 7-րդ կոնգրեսը, որ տեղի է ունեցել 1971-ին, Մոսկվայում։ Հրատա– րակվում են՝ «Աովետսկայա մուզիկա» (1933-ից), «Մուզիկալնայա ժիզն» (1957-ից), «Մուզիկա» (Կիև, 1923-ից), ինչ– պես և բազմազան թեմատիկ ժողովածու– ներ։ Տես նաև Երաժշտություն բաժինը, Երաժշտագիտություն։ Թատերագիտությունը Թատերագիտ․ մտքի զարգացումը կապ– ված է հասարակության կյանքում թատ– րոնի դերի ուժեղացման հետ։ Ռուսաս– տանում թատերագիտ․ հարցեր են շոշա– փել Ա․ Աումարոկովի, Ն․ Նովիկովի, Ցա․ Շտելինի (XVIII դ․) ելույթներն ու ուսումնասիրությունները։ XVIII – XIX դդ․ սահմանագծում հանուն կյանքը բեմում ճշմարտացի պատկերման հանդես են եկել Ն․ Կարամզինը, Ի․ Կռիլովը։ Արտա– սահմանյան թատրոնին է նվիրված Ա․ Վե– սելովսկու «Հին թատրոնը Եվրոպայում» (1870)։ Ռուս թատրոնի ուսումնասիրու– թյան ասպարեզում նշանակալի ավանդ