Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/674

Այս էջը սրբագրված չէ

են Պ․ Մորոզովի, Ա․ Յարցևի, P․ Վառնե– կեի և այլոց աշխատությունները։ Մինչ– հեղափոխական շրջանում թատերագիտու– թյունը կազմավորվել է նաև Ռուսաստանի այլ ժողովուրդների մոտ, որոնք ունեցել են պրոֆեսիոնալ թատրոն (Հայաստան, վրաստան են)։ Թատրոնի մասին գիտու– թյունը, որպես ինքնուրույն գիտաճյուղ, վերջնականապես կազմավորվել է XX դ․ սկզբին։ Սովետական թատերագիտությունը։ Թատերագիտության արագ վերելքը սկըս– վել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, առաջին իսկ տարիներին։ Մովե– տական թատերագիտությունը զարգացման ընթացքում հենվել է Ա․ Պուշկինի, Ն․ Դո– գոլի, Ա․ Օստրովսկու գեղագիտական հա– րուստ ժառանգության, հեղափոխ․ դեմո– կրատներ Վ․ Բելինսկու, Ն․ Դոբրոլյուբո– վի, Ա․ Դերցենի մշակած բեմարվեստի և դրամատուրգիայի գաղափարա–գեղագի– տական սկզբունքների, թատրոնի մարք– սիստ․ ուսումնասիրման մեթոդի վրա, որի հիմքերը դրվել են Դ․ Պլեխանովի, Վ․ Վորովսկու, Ա․ Լունաչարսկու աշխա– տություններում։ Մտեղծվել են թատրոնի պատմությունն ու տեսությունն ուսում– նասիրող գիտ․ հիմնարկներ՝ Լուսժողկո– մատի թատերական բաժնի սեկցիաները (1918), գեղարվեստի գիտությունների պետ․ ակադեմիան (1921–31) Մոսկվա– յում։ Դրա հիման վրա ստեղծվել է արվես– տագիտության պետ․ ակադեմիան, որ 1933-ին տեղափոխվել է Լենինգրադ և միացվել արվեստի պատմության պետ․ ինստ–ին (հիմն․ 1921), մի շարք վերա– փոխումներից հետո՝ 1962-ից՝ Լենինգրա– դի թատրոնի, երաժշտության և կինեմա– տոգրաֆիայի ինստ․։ Ֆորմալիստ, և ֆոր– մալիստա–սոցիոլոգիական մեթոդների, գռեհիկ սոցիոլոգիզմի դեմ պայքարում սովետական թատերագիտությունը տի– րապեւոել է մարքս–լենինյան մեթոդոլո– գիային։ Սովետական թատերագիտու– թյան ոասար կարեոր նշանակություն են ունեցել գրականության, արվեստի հար– ցերի առթիվ կուսակցական փաստաթըղ– թերը՝ ՌԿ(բ)Կ ԿԿ նամակը «Պրոլետկուլ– տի մասին» (1920), ՌԿ(բ)Կ ԿԿ բանաձևը «Գեղարվեստական գրականության բնա– գավառում կուսակցության քաղաքակա– նության մասին» (1925), ՀամԿ(բ)Կ ԿԿ ագիտպրոպին կից թատրոնի հարցերի առթիվ կուս․ խորհրդակցությունը (1927)։ Արվեստի պատմության պետ․ ինստ–ի թատերական բաժինը 1922-ից գլխավորել է թատրոնի խոշորագույն հետազոտող Ա․ Դվոզդևը։ Այստեղ աշխատել են Ա․ Բուլ– գակովը, Վ․ Վսեվոլոդսկի–Դեռնգրոսը, Ա․ Դանիլովը, Կ․ Դերժավինը, Ա․ Մոկոլլս– կին, Ա․ Պիոտրովսկին, Ա․ Ամիռնովը, Ի․ Աոլերտինսկին, որոնք ուսումնասիրել են թատրոնի պրոբլեմները։ Մոսկվայում գործող թատերագետները4 P․ Ալպերսը, Ն․ Վոլկովը, Ա․ Դուրիլինը, Պ․ Մարկովը, Յու․ Աոբոլեը, Ա․ էֆրոսը, Ն․ էֆրոսը և ուրիշներ, խմբավորվել էին գեղարվեստի գիտությունների պետ․ ակադեմիայի թա– տերական սեկցիայի շուրջը։ Մշակութա– յին ժառանգության և հին թատրոնների նկատմամբ պրոլետկուլաի նիհիլիստա– կան վերաբերմունքին, «Թատերական Հոկտեմբերի» ծրագրերին, որ առաջ էր քաշում Վ․ Մեյերխոլդը, իսկ հետո պրո– լետարական գրողների ռուսաստանյան ասոցիացիան, նրանք հակադրում էին Փոքր թատրոնի U ՄԴԱԹ–ի հարուստ փորձն ու ռեալիստ, ավանդույթներն ընդ– հանրացնող աշխատություններ։ «Դրա– կան–գեղարվեստական կազմակերպու– թյունների վերակառուցման մասին» ՀամԿ(բ)Կ ԿԿ որոշումը (1932) նպաստել է սովետական թատերագիտության մեջ գռեհիկ սոցիոլոգիզմի հաղթահարմանը։ Թատերագիտական մտքի զարգացմանը նպաստել են Կ․ Ատանիսլավսկու «Իմ կյանքը արվեստում» (1926) և «Դերասանի աշխատանքն իր վրա» (1938), Վլ․ Նեմիրո– վիչ–Դանչենկոյի «Անցյալից» (1936) աշ– խատությունները, Ե․ Վախթանգովի, Լ․ Կուրբասի, Կ․ Մարջանովի, Մեյերխոլ– դի, Ա․ Թաիրովի և այլոց աշխատանքնե– րը։ Հենվելով մարքս–լենինյան գեղա– գիտության սկզբունքների վրա, սովետա– կան թատերագիտությունը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալիստ, ռեալիզմի տեսության մշակման ասպա– րեզում։ 1930-ական թթ․ թատերական բու– հերի վերակառուցումով (Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվ․ թատերարվեստի պետ․ ինստ․, 1935, Լենինգրադի թատե– րական ինստ․, 1939) գիտ․ աշխատանքը տարվել է դրանց ամբիոններում, ստեղծ– վել են դասագրքեր և թատրոնի պատմու– թյան ուսումնական ձեռնարկներ։ Նոր մեթոդաբանությունն իր արտացոլումն է գտել «Աովետական թատրոնի պատմու– թյուն», հ․ 1 (1933) կոլեկտիվ աշխատու– թյունում, Մոկուլսկու «Արեմտաեվրոպա– կան թատրոնի պատմություն», հ․ 1–2 (1936–39), Դվոգդեի «Արևմտաեվրոպա– կան թատրոնը XIX և XX հարյուրամյակ– ների սահմանագծում » (1939), Ա․ Զիվելե– գովի և Դ․ Բոյաջիևի «Արեմտաեվրոպա– կան թատրոնի պատմություն՝ ծագումից մինչե 1789 թվականը» (1941)։ Հանդես է եկել թատերագետների նոր սերունդ4 Ի․ Ալտման, Բ․ Ասեե, Դ․ Դոյան, Ցու․ Դմիտրիև, Ն․ Զոգրաֆ, Ցոլ․ Կալաշ– նիկով, Ա․ Մացկին, Պ․ Նովիցկի, Ի․ Ռոս– տոցկի, Ցոլ․ Ալոնիմսկի, Ե․ Մուրկով, Ն․ Չուշկին, Ի․ Ցուզովսկի և ուրիշներ։ 1944-ին Մոսկվայում ստեղծվել է արվես– տի պատմության ինստ․ (1977-ից արվես– տագիտության համամիութենական ԴՀԻ)՝ ԱԱՀՄ ժողովուրդների թատրոնի սեկտո– րով, որը թատերագիտության ասպարե– զում դարձել է առաջատար ԴՀ հիմնար– կություն (1944–61-ին՝ ԱԱՀՄ ԴԱ համա– կարգում, 1961-ից՝ ԱԱՀՄ կուլտուրայի մինիստրության)։ 1940–50-ական թթ․ թատերագիտության զարգացումը կապված է հանուն թատերարվեստի բարձր գաղա– փարայնության պայքարի հետ։ Ատանիս– լավսկու ժառանգությունը ժամանակա– կից դիրքերից են քննարկվում Ն․ Աբալ– կինի, Վ․ Վիլենկինի, Ի․ Վինոգրադսկա– յայի, Կալաշնիկովի, Վ․ Պրոկոֆևի և այլոց աշխատություններում։ Նեմիրովիչ– Դանչենկոյին են նվիրված Մարկովի, Վի– լենկինի, Ի․ Աոլովյովայի, Լ․ Ֆրեյդկինա– յի աշխատանքները։ Նոր դիրքերից խո– րապես վերլուծվում է Մեյերխոլդի (Կ․ Ռուդնիցկի) և Թաիրովի (Յու․ Դոլո– վաշենկո) ստեղծագործությունը։ Ռեժիսու– րայի պրոբլեմների մշակմամբ թատերա– գիտության զարգացմանը նպաստել են ռեժիսորներ Ցու․ Զավադսկին, Մ․ Կնե– բելը, Ն․ Պետրովը, Ա․ Պոպովը, Դ․ Տովս– աոնոգովը։ Թատրոնների ու նրանց գոր– ծիչների մասին գրվել են մենագրություն– ներ, տեսական աշխատություններ ևն։ 1960–70-ական թթ․ Մոսկվայի, Լենին– գրադի, միութենական բոլոր հանրապե– տությունների թատերագետների ուժերով ստեղծվել են ռուս, և բազմազգ սովետա– կան թատրոնների պատմության կոլեկ– տիվ աշխատություններ։ Դրանց մեջ առանձնանում է «Աովետական դրամատի– կական թատրոնի պատմություն»-ը (հ․ 1–6, 1966–71)։ Լույս է տեսել 7-հատո– րանոց «Ռուսական դրամատիկական թատ– րոնի պատմության» 5 հատորը (1977– 1980)։ Երկրի բուհերում և ԴՀ հիմնարկնե– րում կրթվել են որակյալ թատերագետ– ների բազմաթիվ կադրեր։ Ազգ․ թատրոն– ների պատմությունն են գրել, ականավոր ազգ․ դերասանների, ռեժիսորների, դրա– մատուրգների, ազգ․ թատերական մշա– կույթների փոխադարձ կապերի մասին աշխատություններ են ստեղծել Ջ․ Ջա– ֆարովը, Մ․ Մամեդովը (Ադրբեջան), Ռ․ Զարյանը, Լ․ Հախվերդյանը, Բ․ Հա– րությունյանը, Ա․ Հարությունյանը, Հ․ Հովհաննիսյանը, Ա․ Մելիքսեթյանը, Ա․ Ռիզաևը, Լ․ Ւ՚ալաթյաՆը (Հայաստան), Վ․ Նեֆյոդը, Ա․ Աոբոլևսկին (Բելոռուսիա), Դ․ Զանելիձեն, է․ Դուգաշվիլին, Շ․ Մա– ճավարիանին, Ն․ Ուրուշաձեն, Ն․ Շալու– տաշվիլին (Վրաստան), Բ․ Կունդակբաևը, Լ․ Բոգատենկովան (Ղազախստան), Կ․ Կունձինը, Լ․ Զենեն, Վ․ Խաուսմանը (Լատվիա), Դ․ Ալեկսայտեն, Մ․ Պետու– խաուսկասը (Լիտվա), Ն․ Նուրջանովը (Տաջիկստան), Կ․ Կերիմին (Թուրքմեն– ստան), Մ․ Ռախմանովը, Ա․ Ռիբնիկը, Մ․ Կադիրովը, Թ․ Թուրսունովը (Ուզբեկ– աոան), Ն․ Ցոսիպենկոն, Ցու․ Աասսնի– շեսկին, Վ․ Այզենշաաաը (Ուկրաինա), Կ․ Կասկը (էստոնիա), Բ․ Դիզզատը, Ի․ Իլյալովան, Խ․ Կումիսնիկովը, Ռ․ Ուս– մանովան (Թաթար․ ԻԱԱՀ), Վ․ Նայդա– կովան (Բուրյաթ․ ԻԱԱՀ), Ֆ․ Ռոմանո– վան (Չուվաշ․ ԻԱԱՀ), Ա․ Շորթանովը (Կաբ․-Բալկ․ ԻԱԱՀ)։ Ազգ․ թատրոններն ուսումնասիրում են Դ․ Բրուդնին, Դոյա– նը, Օ․ Կայդալովան, Ն․ Լվովը, Ա․ Ֆեվ– րալսկին, Ցա․ Ֆելդմանը։ Ռուս դասա– կան դրամատուրգիային նվիրված նոր աշխատանքներ են ստեղծել Դ․ Բերդնի– կովը, ի․ Վիշնևսկայան, Դ․ Զոլոտնից– կին, Ն․ Լիտվինենկոն, Կ․ Լոմունովը, Լ․ Լոտմանը, Պոլյակովան, Ա․ Ռևյակինը, Օ․ Ֆելդմանը, Ե․ Խոլոդովը, Տ․ Շահ– Ազիզովան և ուրիշներ։ Թատերագիտու– թյունը դիմում է սովետական ռեժիսուրա– յի վերլուծությանը՝ «Ռեժիսուրան ճանա– պարհին» (1966), «Ռեժիսորների դիմա– նկարներ» (1972, 1977), «Ռուս սովետա– կան ռեժիսուրայի տեսության և պրակ– տիկայի պրոբլեմներ (1917–1925, 1925– 1932)» (1978) Ժողովածուները, Զ․ Վլադի– միրովայի «Յուրաքանչյուրը յուրովի» (1966), բալետային թատրոնի պատմու– թյան ուսումնասիրությանը (Վ․ Կրասովս– կայա, Ե․ Մուրից, Ն․ էլյաշ), թատերա–