Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/676

Այս էջը սրբագրված չէ

տանքներ են աանում նաև Կինեմատո– գրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ը, ՍՍՀՄ պետ․ ֆիլմաֆոնդը, ՍՍՀՄ կինովավերագրերի կենտրոնական ար– խիվը, արվեստագիտության համամիու– թենական ԳՀԻ մասսայական կոմունիկա– ցիայի միջոցների գեղարվեստական պրոբ– լեմների ււեկտորը (Մոսկվա), ՍՍՀՄ ԳԱ Ուրալի գիտ․ կենտրոնի տնտեսագիտու– թյան ինստ–ի մշակույթի սոցիոլոգիայի սեկտորը (Սվերդլովսկ), Թատրոնի, երա– ժըշտության և կինեմատոգրաֆիայի ինստ–ի կինոյի սեկտորը (Լենինգրադ)։ Կինոգիտության կենտրոններ են․ Ուկ– րաինայում՝ Մ․ Ռիլսկու անվ․ արվեստա– բանության, ֆոլկլորի և ազգագրության ինստ–ի կինոգիտության բաժինն ու Ի․ Կարպենկո–Կարիի անվ․ թատերարվես– տի պետ․ ինստ–ի կինոարվեստի պատմու– թյան և տեսության ամբիոնները (Կիե), Բելոռուսիայում՝ Բելոռուս․ ՍՍՀ ԳԱ ար– վեստի, ազգագրության և ֆոլկլորի ինստ–ի թատրոնի ու կինոյի սեկտորը (Մինսկ), Վրաստանում՝ Շ․ Ռուսթավելու անվ․ վրաց․ թատերական ինստ–ի թատրոնի և կինոյի պատմության ու տեսության սեկ– տորը (Թբիլիսի), Հայաստանում՝ ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ի Հեռուստատեսու– թյան և կինոյի բաժինը (Երեան)։ Կինո– գիտական խմբեր են գործում նաև մյուս հանրապետությունների արվեստաբանա– կան ինստ–ներում։ Կինոգետների կադ– րեր է պատրաստում (1945-ից) Կինեմա– տոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ի կինոգիտության ֆակուլտետը։ Կինոգետներն ու կինոքննադատները ամեն տարի հանդիպումներ և գիտաժո– ղովներ են ունենում միջազգային կինո– փառատոների շրջանակներում։ Սովետա– կան կինոգործիչներն ընդգրկված են Գիտ․ կինոյի միջազգային ասոցիացիայում (հիմն․ 1947), Կինոարխիվների միջազգա– յին ֆեդերացիայում (1939), Կինոմամուլի սշյշագգայշւն ասոցիացիայում (1930)։ Հրատարակվում են՝ «Իսկուստվո կինո» (1931-ից) և «Սովետսկի էկրան» (1945-ից) ամսագրերը։ Տես նաև Կինո բաժինը, Կինոարվեստ, Կինոգիտություն։ VIII․ Կուլտուրական շինարարությու– նը։ Գրականությունը։ Արվեստը ժողովրդական կրթությունը ՍՍՀՄ Ժողովուրդների մշակույթի ու լուսավորության զարգացումը դարավոր պատմություն ունի։ Դեռևս հեթանոսա– կան շրջանում Հայաստանում եղել է ուսուցման համակարգ (տես Նախամես– րոպյան դպրոցներ)։tIV դ․ Փասիսում (հուն, քաղաք, Ռիոն գետի ափին) գոր– ծել է հռետորական բարձրագույն դպրոց։ Հայաստանում քրիստոնեությունը պետ․ կրոն դառնալուց (301) և հայ․ այբուբեն ունենալուց (405) հետո, վանքերին ու եկեղեցիներին կից բացվել են նոր տիպի դպրոցներ (տես Մեսրոպյան դպրոցներ) ու գրչության կենտրոններ, սկզբնավորվել ու լայն ծավալ է ստացել թարգմանչական գործը։ V–VI դդ․ վանքերին ու եկեղեցի– ներին կից դպրոցներ են գործել Վրաստա– նում։ Միջնադարում կրթական ու մշա– կութային խոշոր կենտրոններ են եղել Գչաձորի հաւէաւսարանը, Տաթևի համաչ– սարանը, Սանահինի համաչսարանը (Հա– յաստան), Գելատի, Իկոլտայի ակադե– միաները (Վրաստան), Միջին Ասիայի ու Ղազախստանի տարածքում գործել են մեկթեբեներ ու մեդրեսեներ։ Կիևյան Ռուսիայում երեխաների կրթու– թյան կազմակերպման մասին առաջին հիշատակությունները վերաբերում են X դ․։ Գրագիտության տարածման համար կարևոր նշանակություն է ունեցել սլավ, այբուբենը (IX դ․)։ Նովգորոդում, Պսկո– վում և այլ վայրերում տարածված է եղել կեչակեղևագրությունը (берестяные грамоты), վանքերին ու մենաստաննե– րին կից գործել են դպրոցներ, որոնք տա– րածում են ստացել մասնավորապես ռուս, կենտրոնական պետություն ստեղծվելուց (XV դ․ վերջ–XVI դ․ սկիզբ) հետո։ 1786-ին ընդունվել է ժող․ ուսումնարան– ների կանոնադրությունը, ըստ որի նա– հանգային քաղաքներում բացվել են գլխ․ (4 դասարան), գավառային քաղաքներում՝ փոքր (2 դասարան) ժող․ ուսումնարան– ներ՝ բոլոր դասերի երեխաների համար։ 1804-ի կանոնադրությամբ ժողկրթ․ հա– մակարգում մտել են ծխական վարժարան– ները (2-ամյա), գավառային ուսումնա– րանները (3-ամյա), նահանգային գիմ– նազիաները (7-ամյա) և համալսարաննե– րը։ Ռուսաստանը բաժանվել է ուս․ օկ– րուգների՝ խնամակալների գլխավորու– թյամբ։ 1870–80-ական թթ․ քաղ․ ռեակ– ցիան անդրադարձել է նաև ժող․ կրթու– թյան վրա։ Տեղական դպրոցներին փոխա– րինել են եկեղեց․–ծխական վարժարան– ները, ռեալական գիմնազիաներին՝ ռեա– լական ուսումնարանները։ 1872-ից բաց– վել են երկդասյան 5-ամյա (3+2) տարրա– կան ուսումնարաններ, դպրոցի վրա ուժե– ղացել է հոգևորականության ազդեցու– թյունը։ 1888-ին ընդունված արդ․ ուսում– նարանների կանոնադրությամբ սահման– վել է մասնագիտական ուս․ հաստատու– թյունների 2 տեսակ՝ ստորին տեխ․ և արհեստագործական ուսումնարաններ։ 1870–80-ական թթ․ կրթական համա– կարգը համարյա նույնությամբ մնացել է մինչև Հոկտեմբերյան մեծ հեղափոխու– թյունը (տես սխեման)։ Ոչ ռուս ժողովուրդների նկատմամբ ցա– րիզմը վարել է ռուսացման քաղաքակա– նություն։ Ազգ․ դպրոցներում արգելվել է մայրենի լեզվով դասավանդելը, այդ դըպ– րոցները տարբեր առիթներով փակվել են։ 1897-ի մարդահամարի տվյալներով գրագետ է եղել կիրգիզների 0,6, թուրք– մենների 0,7, ուզբեկների 1,6, ղազախ– ների 2%–ը։ Տասնյակ ազգեր ու ազգու– թյուններ չեն ունեցել իրենց գիրը։ ժողովրդական կրթությունը Հոկտեմբերյան հեղափո– խ ու թ յ ու ն ի ց (1917) հետո։ ժող․ կրթության բնագավառում կոմունիստա– կան կուսակցության և սովետական իշ– խանության քաղաքականության հիմքե– րը որոշվել են ՌԿ(բ)Կ VIII համագումարի (1919) ընդունած կուսակցության ծրա– գրում, որը խնդիր է դրել ստեղծել ժող– կրթության նոր, սոցիալիստ, համակարգ, դպրոցը բուրժուազիայի դասակարգային տիրապետության գործիքից վերածել հա– սարակության կոմունիստական վերա– փոխման միջոցի։ ՌՍՖՍՀ ԺԿ1ս 1918– 1919-ի դեկրետներով բոլոր հանրակրթա– կան դպրոցները դարձել են համաժող․ արգելվել է մասնավոր դպրոցների գոյու– թյունը, մտցվել է 2 սեռերի համատեղ, ու անվճար ուսուցում, դպրոցն անջատԱել է եկեղեցուց, եկեղեցին՝ պետությունից, արգելվել են ֆիզիկական պատիժները, բոլոր ազգություններին իրավունք է տըր– վել ուսուցումը վարել մայրենի լեզվով, ստեղծվել են միասնական աշխատանքա– յին դպրոցներ։ Առաջնակարգ խնդիր է համարվել ան– գրագիտության վերացումը։ 1920-ին լուս– ժողկոմատին կից ստեղծվել է անգրա– գիտության վերացման համառուսաաոան– յան հանձնաժողովը։ Ամենուրեք բացվել են մեծահասակների դպրոցներ ու լիկ– կայաններ, մասսայական տպաքանակով հրատարակվել են այբբենարաններ ու ուսումնամեթոդական հանրամատչելի ձեռ– նարկներ (ազգ․ լեզուներով)։ 1920–39-ին գրագիտություն է ստացել 60 մլն մարդ (մեծահասակներ)։ 1939-ին (մարդահա– մարի տվյալներով) 9–49 տարիքի բնակ– չության գրագիտության տոկոսը հասել է 87,4-ի (1897-ի 28,4%–ի դիմաց)։ 1959-ի մարդահամարի արդյունքներով ՍՍՀՍ–ում անգրագիտությունը գործնականում վե– րացվել է։ 1920–30-ական թթ․ տասնյակ ազգու– թյուններ ստեղծել են իրենց գիրը։ Ադըր– բեջանցիները, թուրքմենները, ղազախ– ները և այլ ժողովուրդներ արաբ–ից ան– ցել են լատ․, ապա՝ ռուս, գրի։ Արմատա– պես փոխվել է ուսումնադաստիարակչա– կան աշխատանքի բովանդակությունը։ 1930-ական թթ․ սովետական դպրոցա– կան համակարգի կազմակերպական ու գիտա մանկավարժ ական հիմքերն ամ– րապնդելու նպատակով ՀամԿ(բ)Կ Կենտ– կոմը, ԽՍՀՄ ԿԳԿ ու ԺԿԽ ընդունել են հետևյալ որոշումները․ «Տարրական և միջնակարգ ոաոոցի մասին» (1931), «Տար– րական ու միջնակարգ դպրոցների ուսում– նական ծրագրերի ու ռեժիմի մասին» (օգոստոս, 1932), «Բարձրագույն դպրոցի ու տեխնիկումների ուսումնական ծրագրե– րի ու ռեժիմի մասին» (սեպտ․, 1932), «Տարրական ու միջնակարգ դպրոցների դասագրքերի մասին» (1933), «ՍՍՀՄ–ում տարրական ու միջնակարգ դպրոցների կառուցվածքի մասին» (1934), «Տարրա– կան, ոչ լրիվ միջնակարգ ու միջնակարգ դպրոցում ուսումնական աշխատանքի և ներքին կարգուկանոնի կազմակերպման մասին» (1935), «Բարձրագույն ուսում– նական հաստատությունների աշխատան– քի և բարձրագույն դպրոցի ղեկավարման մասին» (1936), 1940-ի հոկտ․ հրապարակ– վել է իյԱՀՄ Գերագույն սովետի Նախա– գահության հրամանագիրը՝ «ԽՍՀՄ պե– տական աշխատանքային ռեզերվների մասին»։ Ետպատերազմյան տարիներին սովե– տական ժողովրդական կրթ․ համակարգը էլ ավելի է ընդլայնվել։ Վերացվել են պա– տերազմի հետևանքները, 1950-ին, ար– դեն, գործել է ավելի քան 220 հզ․ դպրոց, 1950–65-ին կառուցվել է 66 հզ․ դպրոցա– կան շենք (36 հզ–ը կոլտնտեսություն– ների միջոցներով)։ 1973-ին ՍՍՀՄ Գե– րագույն սովետը հաստատել է «ՍՍՀՄ