Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/677

Այս էջը սրբագրված չէ

ժողովրդական կրթության համակարգի սխեման նախա– հեղափոխական Ռուսաստանում (մինչե 1917-ը) Ուսուցչական ինստ․ 3 տարի Համալսարան 4 տարի Բարձրագույն տեխ․, գյուղատնտ․ և այլ ուս․ հաստատություն– ներ 4–5 տարի Իգական բարձրագույն կուրսեր 4–5 տարի Հոգևոր ակադեմիա Աստվածաբանական դասարան 4 տարի է է Արական գիմնազիա 8 տարի Ռեալական ուսումնարան 6–7 տարի Առևտրական ուսումնարան 7–8 տարի Կադետական կորպուս 7 տարի Մանկավարժական դասարան Թեմական ուսումնարան 7–8 տարի Ազնվազարմ օրիորդաց ինստ․ 8 տարի Ուսուցչական սեմինարիա 4 տարի Բարձրագույն տարրական ուսումնարան 4 տարի Արհեստագործական, գյուղատնտ․, առևտրական և այլ ուսումնարաններ ու դպրոցներ 3–4 տարի Հոգևոր սեմինարիա 6 տարի Իգական գիմնազիա 7–8 տարի Պրոգիմնազիա 4 տարի երկդասյան տարրական ուսումնարան 5 տարի Հոգևոր ուսումնա« րաններ 4 տարի Տարրական ուսոււհւարան (տեղական, վարչական, եկեղեցածխա– >ս զաս օ – н տարի) Նախապատրաստական դասարաններ ե

ընտանեկան

դաստիարակություն ե միութենական հանրապետությունների ժող․ կրթության օրենսդրության հիմունք– ները»։ ՍՍՀՄ ժողկրթության համակարգի մեշ մանում են․ նախադպրոցական դաս– տիարակությունը, ընդհանուր միջնա– կարգ կրթությունը, արտադպրոցական դաստիարակությունը, պրոֆաեխկրթու– թյունը, միջնակարգ մասնագիտական կըր– թությունը, բարձրագույն կրթությունը։ ՍՄԿԿ XXVI համագումարը հաստատեց ժող․ կրթության նոր ծրագիր, որի հիման վրա 1984-ին իրականացվեց հանրակըր– թական և պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմ։ Մահմանվեց ընդհանուր միջնակարգ և պրոֆեսիոնալ կրթության հետևյալ կա– ռուցվածքը․ տարրական դպրոց՝ 1–4-րդ դասարաններ, ոչ լրիվ միջնակարգ դըպ– րոց՝ 5–9-րդ դասարաններ, միջնակարգ հանրակրթական և պրոֆեսիոնալ դպրոց՝ հանրակրթական դպրոցի 10–11-րդ դա– սարաններ, միջնակարգ պրոֆտեխ․ ուսումնարաններ, միջնակարգ մասնա– գիտ․ հաստատություններ։ Հանրակըր– թական դպրոցը պետք է դառնա 11-ամյա, իսկ ուսուցումն սկսվելու է 6 տարեկանից (1986-ից)։ Նախադպրոցական դաս– տիարակություն, ժող․ կրթության առաջին օղակը (մսուր, մսուր–մանկա– պարտեգ, մանկապարտեզ), իրականաց– նում է մինչև 7 տարեկանների (1986-ից՝ 6 տարեկաններ) դաստիարակությունը։ ՄՄՀՄ–ում գոյություն ունի նախադպրո– ցական հիմնարկների լայն ցանց (տես աղյուսակը), որի մանկավարժ, ղեկա– վարությունն իրականացնում են ժող․ կրթության, իսկ բժշկասանիտարական սպասարկումը՝ առողջապահական մար– մինները։ Հանրակրթական դպրոց, միջնակարգ կրթության հիմնական օղակը։ Մովետական իշխանության առաջին տա– րիներին զարգացել է որպես միասնական՝ աշխատանքային և պոլիտեխնիկական։ 1921-ից, միջնակարգի հետ (9-ամյա, հե– տո՝ 10-ամյա) գոյություն է ունեցել 7-ամյա դպրոց։ 1923-ից գյուղում գործել են գյու– ղական երիտասարդության (1930-ից կոլ– տնտեսային երիտասարդության), 1926-ից քաղաքում՝ ֆաբրիկա–գործարանային 7-ամյա դպրոցներ։ 1930-ի հուլ․ 25-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմը և օգոստ․ 14-ին ՄՄՀՄ ԿԳԿ ու ԺԿԽ որոշումներ են ըն– դունել 1930/31 ուս․ տարում ամենուրեք 8–10 տարեկանների ընդհանուր պարտա– դիր տարրական, իսկ քաղաքներում ու բանվ․ ավաններում՝ ընդհանուր պարտա– դիր 7-ամյա կրթության մասին։ 1930– 1940-ին ցերեկային դպրոցների I –IV դասարաններում աշակերտների թիվը հասել է 6, V–VII դասարաններում՝ 8,8 մլն։ 1940/41 ուս․ տարում բոլոր հան– րակրթական դպրոցներում սովորել Է 35,6 մլն աշակերտ։ Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին գերմ․ ֆաշիստ– ները այրել ու ոչնչացրել են 82 հզ․ դպրոց։ Ետպատերազմյան շրջանում ժող․ կրթու– թյան համակարգը վերելք է ապրել։ ՄՄԿԿ XIX համագումարը (1952) որոշում է ըն– դունել ավարտել 7-ամյա կրթությունը և անցնել համընդհանուր պարտադիր միջ– նակարգ կրթության՝ արդ․ ու մշակութա– յին խոշոր կենտրոններում և պայմաններ ստեղծել ամբողջ երկրում համընդհա– նուր պարտադիր միջնակարգ կրթության անցնելու համար։ 1958-ին ՍՍՀՄ Գերա– գույն սովետը օրենք է ընդունել պարտա– դիր 7-ամյա կրթության փոխարեն պար– տադիր 8-ամյա կրթություն սահմանելու մասին, որի իրականացումն ամենուրեք ավարտվել է 1962-ին։ Հանրակրթական դպրոցի հետագա զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել ՄՄԿԿ Կենտկոմի և ՄՄՀՄ Մի– նիստրների խորհրդի հետևյալ որոշում– ները․ «Հանրակրթական միջնակարգ դըպ– րոցի աշխատանքի հետագա բարելավ– ման միջոցառումների մասին» (1966), «Երիտասարդության համընդհանուր միջ– նակարգ կրթության անցնելն ավարտելու և հանրակրթական դպրոցի հետագա զար– գացման մասին» (1972), «Գյուղական հանրակրթական դպրոցի աշխատանքա– յին պայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» (1973), «Ուսուց– ման հետագա կատարելագործման, հան– րակրթական դպրոցի սովորողների դաս– տիարակության և նրանց աշխատանքի պատրաստելու մասին» (1977)։ Մինչև 1984-ի ռեֆորմը հանրակրթա– կան միջնակարգ դպրոցի կանոնադրու– թյան (1970) համաձայն և ըստ տեղա– կան պայմանների ստեղծվել են առան– ձին տարրական դպրոց՝ I–III, 8-ամյա դպրոց՝ I–VIII, և միջնակարգ դպրոց I–X(XI) դասարաններով (XI դասարան– ներ են եղել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դպրոցներում)։ Հանրակրթա– կան դպրոցական ցանցում են նաև առան– ձին առարկաներ խորացված ուսումնա– սիրող միջնակարգ, գիշերօթիկ, հերթա– փոխային (երեկոյան և հեռակա), ֆիզի– կական և մտավոր պակասություն կամ եր– կարամյա բուժման կարիք ունեցող երե– խաների դպրոցները։ ՄՍՀՄ հանրակըր– թական բոլոր դպրոցներում ուս․ տարին սկսվում է սեպտ․ 1-ին և ավարտվում Է՝ I–VII դասարաններում՝ մայիսի 30-ին, VIII դասարանում՝ հուլիսի 10-ին, IX– X (XI) դասարաններում՝ հունիսի 25-ին։ Ուս․ տարին բաժանվում է ուս․ քառորդ– ների, 1-ին՝ սեպտ․ 1-ից նոյեմբ․ 4-ը, 2-րդ՝ նոյեմբ․ 10-ից դեկտ․ 29-ը, 3-րդ՝ հունվ․ II-ից մարտի 23-ը, 4-րդ՝ ապրիլի 1-ից մինչև ուս․ տարվա վերջը։ Համապատաս– խանաբար սահմանվում են նաև արձա– կուրդները (աշնանային, ձմեռային, գար– նանային, ամառային)։ Ուսումնադաս– տիարակչական աշխատանքի հիմնական ձևը 45 րոպե տևողությամբ դասաժամն Է։