Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/680

Այս էջը սրբագրված չէ

սոցիալական ապահովության հիմնարկ– ներում՝ 3348, ժող․ կրթության, մշակույթի ու արվեստի հիմնարկներում՝ 5298, գի– տության և գիտ․՝ սպասարկման բնագա– վառում՝ 2386 հզ․ մարդ։ Սովետական պետությունը ժող․ կըր– թության զարգացմանը հատկացնում է հսկայական դրամական միջոցներ (տես աղյուսակը)։ քԱսումնադաստիարակչական հիմնարկ– ներին միջոցներ են հատկացնում կոոպե– րատիվ, արհմիութենական և այլ հասա– րակական կազմակերպությունները, կոլ– տնտեսությունները ։Մ ամուլը Ռուս, գրքի տարածման առաջին վկա– յությունները վերաբերում են XI դ․ (տես

ՌՍՖՍՀ հոդվածի համապատասխան մա– սը)։ XIX դ․ վերջին քառորդին տարածում է ստացել նարոդնիկական ու լիբերալ բուրժ․ մամուլը։ Եթե 1860-ին հրատա– րակվել է հասարակական–քաղ․ 15 անուն թերթ, ապա 1865-ին այդպիսիների թիվը հասել է 28-ի, 1870-ին՝ 36-ի, 1881-ին՝ 83-ի։ 1900-ին հրատարակվել է տարբեր ուղղությունների 125 անուն թերթ։ 1866-ին ստեղծվել է ազգ․ առաջին հեռագրական գործակալությունը (ՌՏԱ)։ XX դ․ սկզբին անլեգալ կերպով տարածվել է լենինյան <Իսկրա*-ն։ 1905–07-ի հեղափոխությու– նից հետո Ռուսաստանում ստեղծվել է ավելի քան 350 հրատարակչություն, որոն– ցից 60-ը հրատարակել է ս–դ․ գրականու– թյուն։ 1906-ին Պետերբուրգում հիմնվել են «Վպերյոդ» («Вперёд») և «Զեռնո» («Зерно») բոլշևիկյան լեգալ հրատարակ– չությունները։ 1905–06-ին հրատարակ– վել են «Նովայա ժիզն» («Новая жизнь», 1905), «Վոլնա» («Волна», 1906), «էխո» («Эхо», 1906) և բոլշևիկյան այլ լեգալ թերթեր։ Ռեակցիայի տարիներին (1907– 1910) բոլշևիկյան և առաջադեմ այլ հրա– տարակչություններ փակվել են։ Գործու– նեության լայն հնարավորություն են ստա– ցել դեկադենտական մի շարբ հրատարակ– չություններ․ «Սկաբպքւոն» («Скарпион», 1900–16), «Շիպովնիկ» («Шиповник», 1906 – 18)։ Հեղափոխական նոր վերելքի տարինե– րին լույս է տեսել բոլշևիկյան <Զվեզդա> («Звезда») թերթը, 1912-ի ապրիլի 22-ին (մայիսի 5)՝ <Պրավդա>–ւ առաջին համարը։ 1913-ի հուլիսից սկսել է գործել ՌՍԴԲԿ ԿԿ «Պրիբոյ» («Прибой») հրատարակ– չությունը (փակվել է 1914-ի վերջին)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին (1913-ին) գրքի հրատարակու– թյամբ (30079 անուն, հիմնականում ռուս․) Ռուսաստանն աշխարհում գրավել է 2-րդ տեղը (Գերմանիայից հետո)։ Ուկրաինայում հրատարակչա– կան գործը սկզբնավորել է ռուս տպագրիչ Իվան Ֆեոդորովը։ 1574-ին Լվովում նա թողարկել է «Ապոստոլ»-ի 2-րդ հրատա– րակությունը և Այբբենարան։ 1616-ին հիմնվել է Կիևո–Պեչորյան մայրավանքի տպարանը, որտեղ 1627-ին լույս է ընծայ– վել արևելասլավ․ առաջին հանրագիտա– կան բառարանը։ Պարբերական մամուլը սկզբնավորվել է XIX դ․ 1-ին կեսին։ 90-ական թթ․ հրատարակվել են պրոլե– տարական «Վպերյոդ («Вперёд», 1896), <Պրավդա> թերթի կոմբինատը Մոսկվայում Հ․ Մեղապարտի անվ․ պոլիգրաֆկոմբինատի արտադրամասից Իվան Ֆեոդորովի մրցանակին արժանացած սովետական գրքերը (1975–79) «Ռաբոչայա գազետա» («Рабочая газета», 1897) թերթերը (Կիև)։ 1905–07-ի հե– ղափոխության շրջանում լույս են տեսել «Ռաբոտնիկ» («Работник», 1906, Կիև), «Դոնեցկի կոլոկոլ» («Донецкий колокол», 1906, Լուգանսկ), իսկ Փետրվարյան հե– ղափոխությունից (1917) հետո՝ «Պրոլե– տարի» («Пролетарий», Իոսրկով»), «Զվեզ– դա» («Звезда», Եկատերինոսլավ), «Դո– նեցկի պրոլետարի» («Донецкий пролета– рий», Լուգանսկ) բոլշևիկյան թերթերը։ Բելոռուսիայում և Լ ի տ վ ա– յ ու մ գրահրատարակության հիմնադիրը բելոռուս լուսավորիչ Ֆրանցիսկ Սկորի– նան է, որը XVI դ․ 1-ին քառորդին Վիլնյու– սում հիմնել է տպարան (1-ը ՍՍՀՄ տե– րիտորիայում) և հրատարակել սլավոնե– րեն գրքեր [«Մալայա պոդորոժնայա կնի– ժիցա» (1522), «Ապոստոլ» (1525)]։ Պարբերական մամուլը հիմնադրվել է XIX դ․ 30-ական թթ․։ Բելոռուս, առաջին հեղափոխական անլեգալ թերթը եղել է «Մուժիցկայա պրավդա»-ն («Мужицкая правда», 1862–63), առաջին բոլշևիկյան թերթը՝ <Զվյազդա>-ն։ Լիտվերեն առաջին գիրքը եղել է բողոքական «Կատեխի– զիս»-ը (լիտվ․ առաջին այբբենարանով, 1547, Քյոնիգսբերգ), առաջին թերթը՝ «Վիլնյուսյան տեղեկագրեր»-ը (1904), առաջին ամսագիրը՝ «Ծիածան»-ը (1913)։ Առաջին բոլշևիկյան թերթը՝ «Տեսա»-ն («ճշմարտություն»), լույս է տեսել 1917-ին, Պետրոգրադում (այժմ հրատարակվում է Վիլնյուսում)։ Լատվիայում առաջին տպարանը հիմնվել է 1588-ին (Ռիգա)։ Լատիշ, առա– ջին գիրքը հրատարակվել է 1585-ին, Վիլ– նյուսում («Կաթոլիկական կատեխիզիս»)։ Առաջին հանդեսն է «Լատիշական տարե– գիրքը»-ը (1797–98), առաջին թերթը՝ «Լատիշական թերթ»-ը (1822–1915)։ 1893–97-ին լույս է տեսել «Ամենօրյա թերթիկ» ս–դ․ օրաթերթը (խմբագիրներ՝ Պ․ Ստուչկա և 6ա․ Ռայնիս), 1904-ին՝ «Ցինյա» («Պայքար») անլեգալ ս–դ․ թերթը (այժմ էլ հրատարակվում է), 1905–06-ին՝ առաջին լեգալ «Պետերբուրգյան լատիշ» ս–դ․ թերթը (Պետերբուրգ)։ էստոնական առաջին տպագիր գիրքը «Վեցերորդ դիսպուտ»-ն է (1631, Տարտու), առաջին թերթը՝ «Ռևելյան փոս– տային թերթիկ»-ը (1689, Տալլին, գերմ․), առաջին պարբերականը (էստ․) «Համա– ռոտ խրատանի»-ն (1766), առաջին բոլ– շևիկյան թերթը՝ «Կիյր»-ը («ճառագայթ», 1912–14, Նարվա)։ Հայերեն առաջին տպագիր գիր– քը («Ուրբաթագիրք») հրատարակվել է 1512-ին, Վենետիկում։ XVI դ․ սկսած հայկ․ ապարաններ են հիմնվել Կ․ Պոլսում, Վե– նեաիկում, վիեննայում, Հռոմում, Փարի– զում,Պետերբուգում, Թիֆլիսում, Բաքվում, Աստրախանում և այլ քաղաքներում։ ՀՍՍՀ տարածքում առաջին տպարանը հիմնվել է 1771-ին, էջմիածնում։ Առաջին ամսա– գիրը՝ <Ազղարար>-ըէ լույս է տեսել Մադ– րասում (1744–96), առաջին լրագիրը՝ <Արեե1]ւսն ծւսնուցւ1ոաք>-]ւ, Աստրախա– նում (1816)։ Լենինյան–իսկրայական ուղ– ղության առաջին թերթը <Պր ուեաա– րիատ>-Կ է, լեգալ բոլշևիկյան թերթը՝ <Կայծ>-ը։ Վրացերեն առաջին տպագիր գիր– քը հրատարակվել է 1629-ին, Հռոմում։ 1709-ին Թիֆլիսում հիմնվել է առաջին տպարանը։ Առաջին թերթը («Վրաստա– նի թերթ») լույս է տեսել 1819-ին, առաջին ամսագիրը՝ «Ցիսկարի»-ն («Արշալույս»)՝ 1852-ին։ 1901-ին լույս է տեսել <Բրձո– 1ա>-Կ («Պայքար»), 1905-ին՝ առաջին լե– գալ բոլշևիկյան <Կավկազսկի ռաբոչքւ չիսաոկ>-ը։ Ադրբեջաներեն առաջին գըր– քերը լույս են տեսել XIX դ․ 20-ական թթ․, Թավրիզում։ XIX դ․ 2-րդ կեսին տպա– րաններ են հիմնվել Բաքվում, Շամախի– ում, Գանձակում։ Ս–դ․ մամուլը ստեղծ–