Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/683

Այս էջը սրբագրված չէ

խաաավորության կոմունիստական աշ– խարհայացքի ձեավորման գործում։ ՍՍՀՄ–ում ռադիո–հեռուստատեսային հա– ղորդումների ղեկավարությունը իրակա– նացնում է Հեռուստատեսության և ռադիո– հաղորդումների ՍՍՀՄ պետ․ կոմիտեն, որը 1961-ից ռադիոհաղորդումների և հե– ռուստատեսության միջազգային կազմա– կերպության (ՕԻՌՏ) և նրա կազմում գոր– ծող Ինտերվիդենիեի անդամ է (1961-ից), ստեղծագործական կապերի մեջ է 120 երկրների համապատասխան կազմակեր– պությունների և Եվրովիդենիե միջազգա– յին հեռուստատեսության կազմակերպու– թյան հետ։ Ռադիոհաղորդումները։ Ռադիոհեռա– գրային առաջին հաղորդումները տրվել են 1917-ի նոյեմբերին, ռադիոհաղորդում– ները՝ 1922-ին։ Կանոնավոր հաղորդում– ներ սկսվել են 1924-ից ։ 20-ական թթ ․ ձևա– վորվել են ռադիոհաղորդումների ժանրե– րը։ 1932-ից սկսվել են «Վերջին լուրերի» կանոնավոր թողարկումները։ ՍՍՀՄ ամբողջ տարածքում ռադիոհա– ղորդումներ տրվում են ՍՍՀՄ ժողովուրդ– ների 71 լեզվով։ Հաղորդումների հավա– քական կարողությամբ ՍՍՀՄ–ը 1-ին տեղն է գրավում Եվրոպայում։ 1984-ին Համա– միութենական ռադիոն ուներ 5 ծրագիր (մոտ 180 ժամ միջին օրական ծավալով)։ Տեղական ռադիոհաղորդումները իրակա– նացնում են հանրապետական, երկրամա– սային, մարզային կոմիտեները, քաղա– քային և շրջանային ռադիոխմբագրու– թյունները։ ՍՍՀՄ–ում գործում է աշխար– հում խոշորագույն ռադի ոհաղորդա լա բա– յին ցանցը՝ շուրջ 2 մլն կմ։ 162 հանրապե– տական, մարզային, երկրամասային և օկրուգային կոմիտեներից 113-ը հաղոր– դումներ վարում են 2 և ավելի լեզուներով։ Երկրի յուրաքանչյուր 10 ընտանիքից 9-ը ունի ռադիոընդունիչ կամ ռադիոլա։ Ռա– դիոհաղորդումների միջին օրական ընդ– հանուր ծավալը ՍՍՀՄ–ում 1312–3 ժամ է (1980)։ Օտար լեզվով արտասահման տրվող կանոնավոր հաղորդումներ սկսվել են 1929-ից։ 1980-ին 8 գլխավոր խմբագրու– թյուններ Մոսկվայից հաղորդումներ են վարել 62 լեզվով։ 1973-ից գործում է շուրջ– օրյա տեղեկատու ծրագիր անգլ․ լեզվով (տես Ռադիոհաղորդումներ)։ Հեռուստահաղորդումները։ 1931-ին սկսվել են առաջին փորձնական հեռուս– տատեսային հաղորդումները փոքրա– պատկեր մեխանիկական հեռուստատե– սային համակարգով։ 1932-ին տրվել է շարժվող պատկերի (հեռուստակինո) առաջին հաղորդումը։ 1934-ին սկսվել են մեխանիկական հեռուստատեսության կա– նոնավոր հաղորդումները՝ ձայնային ուղեկցությամբ։ 1938-ին էլեկտրոնային հեռուստատեսության փորձնական հա– ղորդումներ են տրվել Մոսկվայի և Լե– նինգրադի հեռուստակենտրոններից։ էլեկտրոնային հեռուստատեսության կա– նոնավոր հաղորդումները 1939-ից են։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին ՍՍՀՄ–ում (ինչպես և Եվրոպայում) հեռուստատեսություն չի գործել։ 1945-ի դեկտ․ 15-ին Մոսկվայի հեռուստակենտ– րոնը վերսկսել է (առաջինը Եվրոպայում) կանոնավոր հաղորդումները։ 1951-ին ստեղծվել է Կենտրոնական հեռուստատե– սությունը։ Սովետական հեռուստատեսության հա– մակարգում ընդգրկված են կենտր․, հան– րապետ․ և տեղական հեռուստահաղոր– դումները, օգտագործվում են Ինտերվի– դենիեի և Եվրովիդենիեի հաղորդումները։ Միութենական հանրապետություններում հեռուստակենտրոններ գործում են 50-ական թթ․ սկզբներից։ Նույն տասնամ– յակի վերջերից հեռուստատեսությունը համամիութենական է։ 1962-ին տրվել է տիեզերական հեռուստատեսային առա– ջին ռեպորտաժը «Վոստոկ–3» տիեզե– րանավից։ Գունավոր հեռուստատեսու– թյան կանոնավոր հաղորդումներ տրվում են 1967-ից, 1978-ից Կենտրոնական հե– ռուստատեսության հաղորդումները գու– նավոր են, իրականացվում են վերերկրյա և տիեզերական կապի միջոցներով։ Վե– րերկրյա հաղորդիչ–ընդունիչ ցանցը, ծրա– գրային հեռուստակենտրոնից զատ, ընդ– գրկում է ավելի քան 320 հզոր հաղորդիչ կայան, մոտ 3 հզ․ փոքր հզորության վե– րահաղորդիչ։ Տիեզերական հեռուստա– կապը իրականացվում է արհեստական արբանյակների օգնությամբ («Մոլնիա*, «Ռադուգա», «էկրան>, «Գորիզոնտ»)։ Ինտերսպուտնիկ տիեզերական կապի մի– ջազգային համակարգը գործում է նաև Րուլղարիայում, ԳԴՀ–ում, Հունգարիա– յում, Վիետնամում, Կուբայում, Մոնղո– լիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիա– յում, Ալժիրում և Աֆղանստանում։ Հան– րապետ․ և տեղական հեռուստահաղոր– դումներ տրվում են 117 ծրագրային հե– ռուստակայաններից (1980)։ Տեղական հաղորդումները լրացվում են Կենտրոնա– կան հեռուստատեսության հաղորդումնե– րով։ 90 հեռուստակենտրոնից հաղոր– դումներ տրվում են 2 ծրագրով, 19-ից՝ 3, 5-ից՝ 4։ 1981-ի սկզբներին հեռուստատե– սության հաղորդումներ ընդունել են ՍՍՀՄ բնակչության 86% –ը/ 100 ընտանիքից 85-ը ուներ հեռուստացույց (տես Հեռուս– աաաեսություն և Հեռուսաաաեսային ար՜ վեսա)։ Կոլլտոլր–լոլսավորական հիմնարկները Ակումբներ։ ՍՍՀՄ–ում ակումբային հիմ– նարկների զարգացման համար ստեղծվել են բոլոր պայմանները։ Առաջին հնգամյա– կում արդեն ակումբային հիմնարկներ են գործել ՍՍՀՄ ամբողջ տարածքում։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) ֆաշիստական զավթիչներն այ– րել ու ոչնչացրել են մոտ 40 հզ․ ակումբ։ Ետպատերազմյան առաջին տարիներին ակումբային հիմնարկների ցանցը արագ վերականգնվել է (տես աղյուսակ 1)։ Ակումբային հիմնարկները լինում են․ պետ․, արհմիութենական, կոլտնտեսա– յին և գերատեսչական։ ՍՍՀՄ կուլտուրա– յի մինիստրության համակարգում են գյու– ղական, շրջանային ու քաղաքային մշա– կույթի տները, ակումբներն ու շարժական ակումբային հիմնարկները, արհմիութե– նական են արտադր․ հիմունքներով ըս– տեղծված մշակույթի պալատները, տնե– րը, ակումբներն ու շարժական հիմնարկ– ները։ Ակումբային հիմնարկներ ունեն կոլտնտեսությունները, գերատեսչություն– ները, զորամիավորումները, առողջարան– ները, սպառողական կոոպերացիան, ուս․ ու գիտ․ հիմնարկները։ Ակումբային հիմ– նարկների թվում են նաև ուսուցիչների, գրողների, ժուռնալիստների, կոմպոզի– տորների, դերասանների, ճարտարապետ– ների, ինժեներների, կինոաշխատողնե– Աղյուսակ 1 Ակումբային հիմնարկների ց ան ցի աճը ՍՍՀ Մ–ու մ (տարվա վեր– ջին, հզ․) Տարիները Ընդամենը ակումբային հիմնարկ քաղաքա– յին բնա– կավայրն– £ րում **

  • 9

՝ rC- Э գյուղա– կան վայ– րերում 1913 0,2 0,1 0,1 1922 12,2 3,6 8,6 1940 118,0 10,0 108,0 1945 94,4 6,5 87,9 1950 125,4 9,3 116,1 1960 128,6 14,1 114,5 1970 134*0 18,1 115,9 1982 138,5 19,9 118,6 1983 138,4 20,0 118,4 րի տներն ու ակումբները, պիոներների ու դպրոցականների տներն ու պալատ– ները, երիտասարդական, ուսանողական ակումբներն ու պալատները (տես աղյու– սակ 2)։ ԱՍՀՄ ակումբային հիմնարկները գոր– ծում էն կուսակցական կազմակերպու– թյունների ղեկավարությամբ և քաղմաս– սայական աշխատանքի կենտրոններ են։ Նրանց գործունեության հիմնական բո– վանդակությունն են կազմում ՍՄԿԿ հա– մագումարների, կուսակցության ու սո– վետական կառավարության որոշումների պարզաբանումը, դրանց կենսագործման համար աշխատավորների մոբիլիզացումը, մարքս–լենինյան ուսմունքի, կոմունիս– տական կուսակցության ներքին ու ար– տաքին քաղաքականության, ժող․ տնտե– սության, գիտության ու տեխնիկայի նվա– ճումների պրոպագանդան։ Այդ նպատա– կով օգտագործվում են հասարակական– քաղ․ գիտելիքների և ժող․ համալսարան– ները, լեկտորիումները, լենինյան ընթեր– ցումները, թեմատիկ երեկոները, բանա– վոր ամսագրերը, տեխ․ խմբերը, կաբի– նետներն ու ստուդիաները։ 1980-ին ակումբային հիմնարկներում գործել է 1116 հզ․ գեղարվեստական ինք– նագործ կոլեկտիվ (20 մլն մասնակից)։ Ընդլայնվում են ինքնագործունեության տեսակներն ու ժանրերը, բարձրանում է կատարողական վարպետության մակար– Դակը։ Աովետական իշխանության տարիներին ստեղծվել է կուլտ–լուս․ հիմնարկների կադրերի պատրաստման ու որակավոր– ման համակարգ։ Ակումբային հիմնարկ– ների աշխատանքը պարբերաբար լուսա– բանում են «Կլուբ ի խուդոժեստվեննայա սամոդեյատելնոստ» («Клуб и художест– венная самодеятельность»), «Կուլտուր– նո–պրոսվեաիտելնայա ռաբուոա» («Куль– турно-просветительная работа», համա– նուն ամսագիր է հրատարակվում ՀՍՍՀ–ում) ամսագրերը։ «Սովետսկայա