Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/691

Այս էջը սրբագրված չէ

կազմման համար ստեղծվեցին քաղաքների նախագծման խոշոր ինստ–ներ։ Ինդուստրացման հետեանքով արագորեն, հաճախ ամբողջովին կերպարանափոխվելով՝ աճել են հին քաղաքները [Զերժինսկ (ճարտ․ 0․ Սերգեն), Զապորոժիե (ճարտ․ Ի․ Մալոզյոմով), Կարագանդա (ճարտ․ Ա․ Կուզնեցով), Նովոկուզնեցկ (ճարտ․ Բ․ Սվետլիչնի) են], ստեղծվել են նորերը [Ամուրի Կոմսոմոլսկ (ճարտ․ Բ․ Դանչիչ) են]։ Մոսկվային և Լենինգրադին զուգընթաց վերակառուցվել են Սվերդլովսկը (գլխ․ հատակագիծը՝ 1926–27, ճարտ․ Ա․ Դոմբրովսկի և ուրիշներ), Երեվանը (գւխ․ հատակագիծը՝ 1924, ճարտ․ Ա․ Թամանյան)։ 1-ին հնգամյակի տարիներին կառուցվել են 56,9 մլն մ2 ընդհանուր մակերեսով բնակելի տներ, հասարակական խոշոր շենքեր․ Լենինգրադում՝ Մ․ Գորկու անվ․ մշակույթի պալատը (1925–27, ճարտ–ներ՝ Գեգելլո, Դ․ Կրիչեսկի) և Կիրովյան շրջսովետի շենքը (1930–1935, ճարտ․ Ն․ Տրոցկի), Մոսկվայում՝ Վ․ Ի․ Լենինի ինստ․ (այժմ Մարքսիզմլենինիզմի ինստ․, 1924–27, ճարտ․ U․ Չեռնիշով), «Իզվեստիա» թերթի խըմբագրատունը (1925–27, Գ․ Բարխին) և «Պրավդա» թերթի կոմբինատը (1929–35, ճարտ․ Պ․ Գոլոսով), Պրոլետարական շրջանի մշակույթի պալատի 1-ին հերթը (այժմ՝ Ի․ Ա․ Լիխաչովի անվ․ ավտոգործարանի մշակույթի պալատ, 1930–34, ճարտ–ներ՝ Վեսնին եղբայրներ), Խարկովում և այլ վայրերում, որոնցից մեծ մասի ճարտ–ում առկա էին այն տարիների սովետական ճարտ․ ուղղություններից մեկի՝ կոնստրուկտիվիզմի տարրերը։ Սովետական ճարտ․ նշանավոր հուշարձաններից դարձավ Վ․ Ի․ Լենինի դամբարանը (կառուցվել է 1924-ին՝ փայտից, 1929–30-ին՝ քարից, ճարտ․ Շչուսև)։ Սովետական ճարտարապետության կազմավորումն ընթանում էր ճարտ․ ստեղծագործական խմբավորումների սուր պայքարում, որոնցից հատկապես գործուն էին նոր ճարտարապետների ասոցիացիան (ԱՍՆՈՎԱ, հիմն․ 1923-ին, Ն․ Լադովսկի, Վ․ Կրինսկի և ուրիշներ), ժամանակակից ճարտարապետների միավորումը (ՕՍԱ, հիմնադրվել է 1925-ին, Ա․ Վեսնին, Մ․ Գինզբուրգ և ուրիշներ)։ ՀամԿ(բ)Կ ԿԿ, «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշումը (1932) վերջ դրեց խմբավորումների տարանջատմանը, և ճարտարապետները համախմբվեցին միասնական՝ Սովետական ճարտարապետների միությունում (տես Ստեղծագործական միություններ բաժինը)։ 1930-ական թթ․ թափով սկսեցին ծավալվել նոր քաղաքների կառուցման և հին քաղաքների վերակառուցման աշխատանքները։ Քաղաքաշինության հետագա զարգացմանը մեծապես նպաստեց ՀամԿ(բ)Կ ԿԿ և ՍՍՀՄ ժողկոմխորհի 1935-ի հուլիսի 10-ի «Մոսկվայի վերակառուցման գլխավոր հատակագծի մասին» որոշումը, որը սահմանեց քաղաքների սոցիալ․ վերափոխումների հիմնական սկզբունքները։ Գւխ․ հատակագծի (ճարտ–ներ՝ Վ․ Սեմյոնով, Չեռնիշով և ուրիշներ) համաձայն, քաոսային կառուցապատումով նեղ փողոցներով հին

Բարձրաբերձ բնակելի տուն (1948–52, ճարտ–ներ՝ Դ․ Չեչուլին, Ա․ Ռոստկովսկի)

Մոսկվայի Կոտելնիչեսկոյե առափնյակում Նեբել բանավանը, ԲԱՄ–ի արևմտյան տեղամաս

Երեանի «Զվարթնոց» օդանավակայանը (1981, հեղինակներ՝ ճարտ–ներ Մ․ Խաչիկյանլ Ն. Թարխանյան, ժ․ Շեխլյան, Լ․ Չերքեզյան, հեղինակակիցներ՝ ճարտ–ներ Հ․ Տիգրանյան, Ա․ Մեսչյան, կոնստրուկտոր՝ Ս․ Բաղդասարյան)

Մոսկվան վերափոխվեց ընդարձակ մայրուղիներով, հրապարակներով ու առավւնյակներով քաղաքի։ 1933–41-ին Մոսկվայում կառուցվել են 5,2 մլն մ2 ընդհանուր մակերեսով բնակելի տներ, հասարակական խոշոր շենքեր՝Վ․ Ի․ Լենինի անվ․ ՍՍՀՄ գրադարանի նոր մասնաշենքերը (ճարտ–ներ՝ Վ․ Շչուկո, Գելֆրեյխ), Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմական ակադեմիան (1937, ճարտ–ներ՝ Լ․ Ռուդնե, Վ․ Մունց), Սովետական բանակի թատրոնը (1934–40, ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Վ․ Սիմբիրցե)։ Մեծ նվաճում էր Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարությունը (առաջին հերթը՝ 1935-ին)։ Սկսեցին իրագործվել նաև երկրի մյուս, հարյուրավոր քաղաքների զարգացման գլխ․ հատակագծերը․ Լենինգրադ (1935–36, ճարտ–ներ՝ Լ․ Իլյին, Վ․ Վիտման և ուրիշներ, 1938–40, ճարտ–ներ՝ Ն․ Բաբանով, Ա․ Նաումով և ուրիշներ), Խարկով (1934, ճարտ–ներ՝ Ա․ Կասյանով և ուրիշներ), Թբիլիսի (1934, ճարտ–ներ՝ Մալոզյոմով, Է․ Կուրդիանի և ուրիշներ), Երևան (1936, ճարտ–ներ՝ Մալոզյոմով, Ն․ Զարգարյան և ուրիշներ), Չելյաբինսկ (1937, ճարտ․ Վիտման և ուրիշներ), Մինսկ (հաստատվել է 1938-ին, ճարտ–ներ՝ Վիտման, Յու․ Կիլովատով և ուրիշներ), Տաշքենդ (1938, ճարտ․ Կուզնեցով և ուրիշներ)։ 1936-ին ընդունվեց ՀամԿ(բ)Կ ԿԿ և ՍՍՀՄ ժողկոմխորհի «Շինարարական գործի բարելավման և շինարարության էժանացման մասին» որոշումը, որը զարկ տվեց շենքերի կառուցման ինդուստրիալ մեթոդներին։ 2-րդ և 3-րդ հնգամյակների տարիներին Մոսկվայում և Լենինգրադում սկսվեց խոշորաբլոկ բնակելի տների կառուցումը, մեծ թափ ստացավ նաև հասարակական շենքերի, խոշոր արդ․ ձեռնարկությունների, տրանսպորտային և հիդրոտեխ․ կառույցների շինարարությունը, նշանակալից ընդլայնվեցին մետաղական կոնստրուկցիաների և հավաքովի երկաթբետոնի կիրառման շրջանակները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիստ, զավթիչները ավերեցին և հրդեհեցին 1710 քաղաք ու ավան, ավելի քան 70 հզ․ գյուղ ու գյուղակ, Ստալինգրադը, Մինսկը, Սեաստոպոլը, Նովգորոդը, Վիտեբսկը, Պսկովը և շատ ուրիշ քաղաքներ, մեծ ավերածությունների էին ենթարկվել Լենինգրադը, Խարկովը, Կիևը, Դոնի Ռոստովը, ոչնչացվել էին 82 հզ․ դպրոց, 40 հզ․ հիվանդանոց ու պոլիկլինիկա, թատրոնի, ակումբի, մշակույթի տան են 44 հզ․ շենք, բազմաթիվ ճարտ․ հուշարձաններ։ Վերականգնման աշխատանքներն սկսվեցին դեռևս պատերազմը չավարտված։ 1944-ին ՍՍՀՄ ԺԿիյ–ին կից ստեղծվել է ճարտ․ գործերի պետ․ կոմիտե։ ՍՍՀՄ ժողկոմխորհի 1945-ի որոշումով սկսվեց ռուս․ 15 խոշորագույն և հնագույն քաղաքների վերականգնման աշխատանքը, որոնց գլխ․ հատակագծերի մշակումը հանձնարարվեց սովետական ականավոր ճարտ–ներ Հալաբյանին, Բարանովին, Ա․ Վլասովին, Բ․ Իոֆանին, Կոլլիին, Ռուդնևին, Սեմյոնովին, Շչուսեին և ուրիշների։ Սկսվեցին նաև 250 այլ քաղաքների գլխ․ հատակագծերի մշակման աշխատանքները։ Ավերված կառույցներն ու անսամբլները վերաստեղծվում էին ոչ մեխանիկորեն, քաղաքները դառնում էին ավելի գեղեցիկ, կանաչապատ ու բարեկարգ։ Գլխ․ հատակագծերով վերականգնվեցին Լենինգրադը (1942-ի 2-րդ կեսից, ճարտ․ Բարանովի