Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/696

Այս էջը սրբագրված չէ

ները, Ա․ Ֆոնվիզինի ջրաներկ գործերը ևն։ Քանդակագործության բնագավառում ստեղծվել են Մուխինայի «Բանվորը և կոլտնտեսուհին» (1937), ինչպես և Ի․ Եֆիմովի, Մանիգերի, Մերկուրովի, Շադրի, Ն․ Տոմսկու (ՌՍՖՍՀ), Մ․ Լիսենկոյի (Ուկրաինա), Զ․ Ազգուրի, Ա․ Բեմբելի (Բելոռուսիա), Ա․ Սարգսյանի (Հայաստան), Աբակելիայի (Վրաստան), Պ․ Սաբսայի (Ադրբեջան) հուշարձաններն ու մոնումենտալ–դեկորատիվ քանդակները, ժամանակակիցների տիպական կերպարները մարմնավորող Շերվուդի, Մուխինայի, Լեբեդևայի և ուրիշների դիմաքանդակները։ Բազմաթիվ ստեղծագործական վառ անհատականություններ հանդես եկան ժող․ գեղ․ մշակույթի տարբեր բնագավառներում։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում մեծ դեր կատարեց գրաֆիկայի արվեստը՝ պլակատը, քաղ․ ծաղրանկարը, հաստոցային գրաֆիկան։ «ՌՌՄՏԱՅԻ պատուհաններ» մարտական ավանդույթները վերածնվեցին «ՏԱՍՍ–ի պատուհաններ՜ում (Կուկրինիկսներ, Ռադլով, Չերեմնիխ և ուրիշներ)։ Խոր հայրենասիրական, վառ էմոցիոնալ կերպարներ ստեղծվեցին տպագրական պլակատում (Լ․ Գոլովանովը, Ն․ ժուկովը, Ա․ Կոկորեկինը ՌՍՖՍՀ–ում, Կասիյանը Ուկրաինայում, Ի․ Թոիձեն Վրաստանում)։ Լայնորեն տարածվեցին քաղ․ ծաղրանկարը (Բ․ Եֆիմովը, Կուկրինիկսները ՌՍՖՍՀ–ում, Ս․ Արուտչյանը Հայաստանում), ագիտացիոն թռուցիկները, «մարտական մատիտ» պլակատները Լենինգրադում, ռազմաճակատային պատկերազարդ ամսագրերն ու օրաթերթերը (Օ․ Վերեյսկին, Բ․ Պրորոկովը ՌՍՖՍՀ–ում)։ Ստեղծվեցին ռազմաճակատի և թիկունքի դժվարին առօրյային նվիրված հաստոցային գծանկարների շարքեր (Ա․ Պախոմովը, Շմարինովը

ՌՍՖՍՀ–ում)։ Պատերազմական իրադարձությունները․ սովետական ժողովրդի հայրենասիրությունը իրենց ճշմարտացի արտացոլումը գտան այդ շրջանի լավագույն երփնագրերում՝ Ս․ Գերասիմովի, Դեյնեկայի, Պլաստովի և ուրիշների թեմատիկ նկարներում, սովետական ռազմիկների, զորավարների, պարտիզանների՝ Վլ․ Սերովի, Բ․ Յակովլևի և այլոց ստեղծած դիմանկարներում, Վ․ Մեշկովի, Ն․ Ռոմադինի և ուրիշների բնանկարներում, Մ․ Ավիլովի, Ա․ Բուբնովի՝ պատմ․ անցյալին նվիրված կոմպոզիցիաներում ևն։ Պատերազմի շրջանի քանդակագործության մեջ մեծ նշանակություն ստացավ դիմաքանդակի ժանրը (Ե․ Վուչետիչը, Մուխինան, Տոմսկին ՌՄՖՄՀ–ում, Ազգուրը Բելոռուսիայում, Նիկոլաձեն Վրաստանում)։ Սովետական ժողովրդի հերոսական կերպարը մարմնավորվեց նաև հաստոցային քանդակագործությունում (Ե․ Բալաշովը, Մանիզերը ՌՄՖՍՀ–ում, Ա․ Սարգսյանը, Ս․ Ստեփանյանը Հայաստանում)։ Պատերազմի հաղթական ավարտից հետո ավելի բուռն դարձավ ցուցահանդեսային գործունեությունն ու արվեստի պրոպագանդան։ 1947-ին հիմնադրվեց սովետական արվեստի գիտ․ և ստեղծագործական կենտրոնը՝ ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիան։ 1957-ին սովետական նկարիչների 1-ին համագումարում ստեղծվեց միասնական ՍՍՀՄ նկարիչների միությունը։ Գեղանկարչությունում շարունակում էր մեծ տեղ գրավել պատերազմի թեման։ ժողովրդի դերը հեղափոխական պայքարում և պատմ․ այլ իրադարձություններում խորապես արտացոլվեց պատմ․ թեմաներով լավագույն գործերում (Իոգանսոնը, Վլ․ Մերովը

ՌՍՖՍՀ–ում, Ա․ Լոպուխովը, Վ․ Շատալինը Ուկրաինայում, է․ Իսաբեկյանը, Ա․ Բեքարյանը Հայաստանում, Օ․ Սկուլմեն Լատվիայում և ուրիշներ)։ Հայրենական պատերազմին նվիրված մարտանկարներն ու ժանրային կտավները պատմում էին սովետական մարդկանց հերոսության, ապրումների մասին (Ա․ Լակտիոնովը, Ցու․ Նեպրինցևը, Վլ․ Սերովը

ՌՍՖՍՀ–ում, Վ․ Կոստեցկին ուկրաինայում, Ա․ Շիբնևը Բելոռուսիայում)։ Ետպատերազմյան իրականությունը, երկրի տարբեր ժողովուրդների սովետական կենցաղն ազգ․ ինքնատիպությամբ արտացոլվել են Ա․ Լևիտինի, Պլաստովի, Ա․ Միլնիկովի (ՌՍՖՍՀ), Տ․ Յաբլոնսկայայի (Ուկրաինա), Ռ․ Կուդրևիչի (Բելոռուսիա), Ն․ Բախչևանի (Մոլդավիա), Մ․ Աբդուլաևի (Ադրբեջան), Ա․ Քութաթելաձեի, Ռ․ Ստուրուայի (Վրաստան), Է․ Իսաբեկյանի, Հ․ Զարդարյանի (Հայաստան), Զ․ Ինոգամովի (Ուզբեկաոան), Վ․ Բոբորկինի (Տաջիկստան), Ե․ Ադամովի (Թուրքմենստան), է․ Կալնինի (Լատվիա), է․ Կիտսի (էստոնիա) և այլոց նկարներում։ Ստեղծվել են աշխատանքի մարդկանց, մշակույթի գործիչների դիմանկարները [Կորինի, Դ․ Նալբանդյանի, Վ․ Օրեշնիկովի (ՌՍՖՍՀ), Մ․ Բոժիի (Ուկրաինա), Կ․ Մաղալաշվիլու (Վրաստան), Ս․ Ռաշմաճյանի, Մ․ Ասլամազյանի (Հայաստան), Կ․ Գուդայտիսի (Լիտվա) և ուրիշների գործերը], բնանկարներ [Ա․ Գրիցայի, Գ․ Նիսսկու (ՌՍՖՍՀ), Ի․ Բոկշայի, Ի․ Շաիլմանի (Ուկրաինա), Վ․ Ցվիրկոյի (Բելոռուսիա), Ս․ Բախլուլզադեի (Ադրբեջան), Գ․ Գյուրջյանի, Սարյանի, Խ․ Եսայանի (Հայաստան), Ա․ Իսմայիլովի (Ղազախստան), Տանսիկբաևի (Ուզբեկաոան), Գ․ Այսփևի (Կիրգիգիա), Կ․ Ուբանի (Լատվիա), Ռ․ Սագրիտսի (Էստոնիա) և ուրիշների աշխատանքները]։ 1940-ական թթ․ վերջի–50-ական թթ․ գրաֆիկ նկարիչների վարպետությունը առավել վառ դրսևորվել է քաղ․ պլակատի ժանրում և գրքի պատկերազարդման բնագավառում (Ֆավորսկի, Ս․ Գերասիմով, Ե․ Եֆիմով, Կուկրինիկսներ, Վերեյսկի, Կիբրիկ, Շմարինով, Ս․ Պոժարսկի, Ս․ Տելինգատեր)․ հաստոցային գրաֆիկայում նվաճումների են հասել Ն․ Վոլկովը, Ա․ Կոկորինը, Ա․ Լապտևը, Ն․ Պոնոմարյովը, նաև Մ․ Դերեգուսը Ուկրաինայում, Մ․ Ռահմանզադեն Ադրբեջանում, Դ․ Գաբաշվիլին, Վ․ Գրիգոլիան Վրաստանում, Վ․ Այվազյանը, Գ․ Խանջյանը Հայաստանում, Խ․ Խոջիկովը Ղազախստանում, Ի․ Իկրամովը Ուզբեկաոանում, Վ․ Ցուրկունասը Լիտվայում, Ա․ Ապինիսը, Պ․ Ուպիտիսը Լատվիայում, Ռ․ Կալիոն, է․ Օկասը էստոնիայում և ուրիշներ, բեմանկարչության բնագավառում՝ Բ․ Վոլկովը, Ֆ․ Ֆեոդորովսկին (ՌՍՖՍՀ), Ֆ․ Նիրոդան (Ուկրաինա), Ե․ Չեմոդուրովան (Բելոռուսիա), Ս․ Վիրսալաձեն (Վրաստան), Մ․ Արուտչյանը (Հայաստան), Օ․ Սկուլմեն (Լատվիա) և ուրիշներ։ Շարունակվել է կինոբեմադրությունների ձևավորման արվեստի զարգացումը (Մ․ Բոգդանովը, Գ․ Մյասնիկովը ՌՍՖՍՀ–ում և ուրիշներ)։ Քանդակագործության ամենակարևոր ժանրերից մեկն այդ տարիներին մնում էր դիմաքանդակը։ Ստեղծվել են նշանավոր անձանց, անցյալի և ժամանակակից իրադարձություններին նվիրված բազմաթիվ հուշարձաններ (սովետական բանակի մարտիկներին նվիրված հուշահամալիրը Բեռլինում, 1946–49, քանդ․ Վուչետիչ, ճարտ․ Յա․ Բելոպոլսկի), հաստոցային և մոնումենտալ նշանավոր գործեր [Մ․ Անիկուշինի, Կոնյոնկովի, Լեբեդևայի, Մուխինայի, Տոմսկու, Վ․ Ցիգալի (ՌՍՖՍՀ), Վ․ Կլոկովի, Լիսենկոյի, Ա․ Օլեյնիկի (Ուկրաինա), Ազգուրի (Բելոռուսիա), Լ․ Դուբրինովսկու (Մոլդավիա), Աաբսայի, Ֆ․ Աբդուռահմանովի (Ադրբեջան), Կ․ Մերաբաշվիլու, Նիկոլաձեի, Ն․ Կանդելակիի, Վ․ Թոփուրիձեի (Վրաստան), Ա․ Մարգսյանի, Ս․ Ստեփանյանի, Ե․ Քոչարի, Ս․ Բաղդասարյանի, Ա․ Ուրարտուի, Ղ․ Չուբարյանի (Հայաստան), Ֆ․ Գրիշչենկոյի (Ուզբեկաոան), Հ․ Նաուրզբաևի (Ղազախստան), Յու․ Միկենսսփ, Պ․ Ալեքսանդրավիչյուսի (Լիտվա), Ա․ Բրիեդեի, Յա․ Զարինի (Լատվիա), Է․ Ռոոսի (էստոնիա) և ուրիշների աշխատանքները]։ Դեկորատիվ–կիրառական արվեստին բնորոշ էր ցուցահանդեսային եզակի գործերի ստեղծումը և կենցաղային մասսայական իրերի որակի բարձացումը։ 1960-ական թթ․, սովետական արվեստի զարգացման նոր փուլում գլխավորը ժողովրդի կյանքի հետ կապի ամրապնդումն էր, սոցիալիստ, իրականության ճշմարտացի և գեղ․ բարձր որակով արտացոլումը։ 1960–80-ական թթ․ առավել արդյունավետ է դառնում ազգ․ դպրոցների ստեղծագործական փոխհարստացումը։ Զարգացնելով սոցիալիստ, ռեալիզմի մեթոդը՝ ՄՍՀՄ նկարիչներն ինտերնացիոնալ բովանդակ ութ րԱնն արտացոլում են՝ օգտվելով ազգ․ հարուստ մշակույթների ավանդական ձևերից։ 1920–40-ական թթ․ վարպետների կողքին մեծ հաջողությամբ հանդես են գալիս նոր սերնդի արվեստագետները, որոնք իրենց հետ բերում են անհատական ոճերի, եղանակների, ձեռագրերի բազմազանություն։ Ուժեղանում է տիպական նշանակալի կերպարներ ստեղծելու, գեղ․ ձևի արտահայտչական հնարավորություններն առավելագույն կերպով օգտագործելու ձգտումը։ Մեկնաբանելով կյանքը՝ կերպարների ռոմանտիկական ընդհանրացումն արվեստագետները զուգորդում են դրամատիկական էքսպրեսիայի կամ քնարականության հետ։ Ստեղծագործող երիտասարդության հետ տարվող աշխատանքի մասին ՍՄԿԿ ԿԿ 1976-ի հոկտ․ 21-ի որոշման մեջ նշված է երիտասարդ արվեստագետների պրոֆեսիոնալ և գաղափարական դաստիարակության ուժեղացման անհրաժեշտության մասին։ Գեղանկարչության աս–