Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/697

Այս էջը սրբագրված չէ

պարեզում ստեղծվում են գործեր, որոնցում արտացոլվում են կոմունիստ, իդեալների համար ժողովուրդների պայքարը, սոցիալիստ, հասարակարգի մարդկանց հոգևոր աճը, աշխատանքի հերոսականությունը, ՍՍՀՄ ժողովուրդների կենցաղի բազմազանությունը։ Ինքնատիպ կերպավորում են ստանում պատմահեղափոխ․ և կենցաղային ժանրերը, ՍՍՀՄ–ի արդյունաբերության զարգացման, քաղաքային կենցաղի և գյուոական կյանքի թեմաները, դիմանկարը [Դ․ ժիլինսկու, Վ․ իվանովի, Գ․ Կորժևի, Ե․ Մոիսեենկոյի, Վ․ Պոպկովի, Պ․ Օսսովսկոլ (ՌՍՖՍՀ), Կ․ Ֆիլատովի, Վ․ Չեկանյուկի (Ուկրաինա), Մ․ Դանցիգի, Մ․ Սավիցկու (Բելոռուսիա), Մ․ Գրեկուի, Վ․ Ռուսսու–Չոբանուի (Մոլդավիա), Ն․ Աբդուռահմանովի, Թ․ Սալախովի, Թ․ Նարիմանբեկովի (Ադրբեջան), Է․ Քալանդաձեի, Գ․ Թոիձեի, Գ․ Քութաթելաձեի, Դ․ Դելովանիի (Վրաստան), Մ․ Ավետիսյանի, Լ․ Բաժբեուկ–Մելիքյանի, Հ․ Հակոբյանի, Ս․ Մուրադյանի, Ա․ Մելքոնյանի, Մ․Պետրոսյանի, Ռ․ Ադալյանի (Հայաստան), Ս․ Այթբաևի, Ս․ Մամբեևի (Ղազախստան), Ռ․ Ահմեդովի, Մ․ Սաիդովի (Ուզբեկաոան), Բ․ Ջումաբաևի (Կիրգիզիա), Խ․ Իաւշվախտովի (Տաջիկստան), Դ․ Բայրամովի (Թուրքմենիա), Վ․ Կարատայուսի, Ա․ Սավիցկասի (Լիտվա), Ի․ Զարինի, է․ Իլտների (Լատվիա), Օ․ Սուբբիի (էստոնիա) և ուրիշների գործերում]։ Քաղաքաշինության և ճարտ–յան բուռն զարգացման պայմաններում առաջընթացի նոր հնարավորություններ ստեղծվեցին մոնումենտալ գեղարնկարչության համար [Ն․ Անդրոնովի, Բ․ Տալբերգի (ՌՍՖՍՀ), է․ Կուոովի (Ուկրաինա), Զ․ Ծերեթելիի (Վրաստան), Հ․ Մինասյանի, Վ․ Խաչատրյանի (Հայաստան) և ուրիշների գործերը, Կ․ Մորկունասի, Ա․ Ստոշկասի (Լիտվա) վիտրաժները]։ Այս շրջանի ձևավորման արվեստի լավագույն նմուշներից են՝ Բրյոաելի (1958) և Օսակայի (1970, երկուսն էլ՝ գլխ․ նկարիչ Կ․ Ռոժդեստվենսկի), Մոնրեալի (1967, գլխ․ նկարիչ Ռ․ Կլիկս) համաշխարհային ցուցահանդեսների ՍՍՀՄ–ի տաղավարները։ Բեմանկարչությանը բնորոշ է արտահայտչականության ընդգծվածության, գույնի և լուսավորության հուզական հնարավորությունների առավել օգտագործման ձգտումը (Դ․ Բորովսկին, է․ Ստենբերգը ՌՍՖՍՀ–ում, Ա․ Սաիդովը Ադրբեջանում, Ի․ Սումբատաշվիլին Վրսատանում, Ս․ Արուտչյանը Հայաստանում, Դ․ Զեմգալը Լատվիայում և ուրիշներ)։ Դաղափարափիլ․ մեծ բարդություն և դրամատիկական հագեցվածություն է ձեռք բերել գրաֆիկան։ Հաստոցային և գրքի գրաֆիկայի հաջողված գործեր են ստեղծել Ա․ Բորոդինը, Դ․ Բիստին, Բ․ Երմոլաևը, Դ․ Զախարովը, Ա․ Ուշինը (ՌՍՖՍՀ), Ա․ Դանչենկոն, Դ․ Ցակուտովիչը (Ուկրաինա), Ե․ Լոսը, Գ․ և Ն․ Պոպլավսկիները (Բելոռուսիա), Ի․ Բոգդեսկոն (Մոլդավիա), Մ․ Լոլուան, Դ․ էրիսթավին (Վրաստան), Գ․ Ւաւնջյանը (Հայաստան), Ե․ Մ․ Սիդորկինը (Ղազախստան), Լ․ Իլյինան (Կիրգիզիա), Կ․ Բաշարովը (Ուզբեկաոան), Ս․ Կրասաուսկասը (Լիտվա), Գ․ Կրոլիսը (Լատվիա), Վ․ Տոլլին (Էստոնիա)։ Զարգանում է նաև պլակատի արվեստը։ Հումանիստական պրոբլեմների լայն ընդգրկումով, նյութի առանձնահատկությունների նկատմամբ սուր հետաքրքրությամբ, ձևերի խիստ կառուցիկությամբ են աչքի ընկնում քանդակագործության լավագույն նմուշները։ Մոնումենտալ պլաստիկայում ավանդական հուշարձանների հետ մեկտեղ ստեղծվում են սովետական մարտիկների և ֆաշիզմի զոհերի հիշատակին նվիրված ճարտ․–քանդակագործական վեհաշունչ համալիրներ (ֆաշիզմի զոհերի հիշատակին Պիրչյուպիսում, Լիտվ․ ՍՍՀ, 1960–1967, քանդ․՝ Գ, Ցոկուբոնիս, ճարտ․՝ Վ․ Դաբրյունաս, Մամաև կուրգանի համալիրը Վոլգոգրադում, 1963–67, քանդակագործներ՝ Վուչետիչ և ուրիշներ, ճարտ–ներ՝ Բելոպոլսկի, Վ․ Ա․ Դյոմին), նաև Լենինգրադում, Բրեստում և այյուր։ Հայաստանում, համարյա յուրաքանչյուր բնակավայրում Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձաններից բացի, ստեղծվեյ են Երևանում՝ 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին (1965, ճարտ–ներ՝ Ա․ Թարխան յան, Մ․ Քալաշյան) և Հոկտեմբերյան քաղաքին մոտ՝ Սարդարապատի հերոսամարտին (1968, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, քանդակագործներ՝ Ա․ Հարությունյան, Ս․ Մանասյան, IX․ Շահինյան) նվիրված հուշահամալիրները։ Հաստոցային, մոնումենտալ և դեկորատիվ քանդակագործության բնագավառում նշանավոր գործեր են ստեղծել Օ․ Կոմովը, Ցոլ․ Ներոդան, Ա․ Պոլոգովան (ՌՍՖՍՀ), Դ․ Կրավչիչը (Ուկրաինա), Գ․ Մուրոմցևը (Բելոռուսիա), Ի․ Կիտմանը (Մոլդավիա), Օ․ էլդարովը (Ադրբեջան), Բ․ Ավալիշվիլին, է․ Ամաշուկելին (Վրաստան), Ա․ Հարությունյանը, Ս․ Մանասյանը, Կ․ Նուրիջանյանը (Հայաստան), Ցոկուբոնիսը (Լիտվա), Վ․ Ալբերգը (Լատվիա) և ուրիշներ։ Դեկորատի վ–կ իրառականարվևստում եռանդուն որոնումներ են կատարվում նոր ձևերի, կենցաղային առարկաների ստեղծման, ինչպես և հասարակական շենքերի ինտերիերների ձևավորման ուղղությամբ։ Նյութի և տեխնոլոգիական պրոցեսի գեղագիտական հարուստ նոր հնարավորություններ են բացահայտվում խեցեգործության (Վ․ Վասիլկովսկին, Վ․ Ցիգանկովը ՌՄՖՄՀ–ում, Ն․ Կիկնաձեն, Ռ․ Ցաշվիլին Վրաստանում, Հ․ Սիմոնյանը և Հ․ Բդեյանը Հայաստանում, Ցու․ Ադոմոնիսը Լիտվայում և ուրիշներ), գեղ․ ապակու, մետաղի դրվագման, մանածագործվածքի բնագավառներում։ Իրենց հետագա զարգացումն են ապրում դեկորատիվ–կիրառական արվեստի ավանդական ձևերը, որի համար կարևոր նշանակություն ունեցավ «ժողովրդական գեղարվեստական արհեստագործությունների մասին» ՍՄԿԿ ԿԿ 1975-ի փետր․ 27-ի որոշումը։ Զարգանում են արդ․ արտադրանքների գեղ․ ձևաստեղծման տարբեր բնագավառները, որին նպաստեցին ՍՍՀՄ Մինիաորների խորհըրդի 1962-ի ապրիլի 28-ի (կուլտուրկենցաղային ապրանքների որակի բարձրացման մասին) և 1968-ի հոկտ․ 18-ի («ժողովրդական տնտեսությունում տեխնիկական էսթետիկայի նվաճումների կիրառման բարելավման մասին») որոշումները։ Կուսակցության որոշումները նպաստեցին սովետական արվեստի կապի ամրապնդմանը կյանքին, կոմհւնիստ․ հասարակարգի շինարարության պրակտիկային, խաղաղության համար պայքարի գործին։ Արվեստագետների ուշադրության կենտրոնում են սոցիալիստ, զարգացած հասարակարգին բնորոշ բարոյական իդեալներն ու խնդիրները։ ժողովրդի ստեղծագործ գործունեությանը արվեստագետների անմիջական մասնակցությունն իր նոր արտահայտությունը գտավ քաղաքներում, ձեռնարկություննեում և նորակառույցներում, կոլտնտեսություններում կազմակերպված թեմատիկ ցուցահանդեսներում (դրանցից խոշորագույններն են՝ «Սովետական իշխանության 50 տարին», 1967, ՍՄԿԿ XXV համագումարին նվիրված «Փառք աշխատանքին», 1976, ՍՄԿԿ XXVI համագումարի առթիվ՝ «Մենք կառուցում ենք կոմունիզմ», 1981, բոլորը ներկայացվել են Մոսկվայում)։ Ընդլայնվում են սովետական արվեստի միջազգային կապերը (համատեղ ցուցահանդեսներ, դրանց փոխանակումներ, սովետական արվեստագետների և սոցիալիստ, երկրների արվեստի վարպետների, նաև կապիտ․ երկրների և զարգացող երկրների արվեստի առաջադեմ ուղղությունների ներկայացուցիչների միջև ստեղծագործական կապերի ամրապնդում)։ Երաժշտությունը Սովետական երաժշտությանը բնորոշ է ազգ․ ձևերի, ժանրերի և արտահայտչամիջոցների բազմազանությունը։ Իր զարգացման ընթացքում այն հենվում է ՍՍՀՄ ժողովուրդների ժող․ ստեղծագործության և դասական երաժշտության հարուստ ժառանգության վրա։ Հնագույն են հայկ․, վրաց․, ռուս․, ուզբեկ, և այլ ծիսական, աշխատանքային, էպիկական շատ երգեր։ Բացառիկ հարուստ է ՄՍՀՄ ժողովուրդների երաժշտ․ գործիքարանը։ Ձևերի և տեսակների ողջ բազմազանությամբ հանդերձ ՍՍՀՄ բազմազգ արվեստն ունի նաև համանման տարրեր, որոնք պայմանավորված են ՍՍՀՄ ժողովուրդների պատմ․․ ճակատագրերի ընդհանրությամբ։ Սովետական իշխանության առաջին իսկ տարիներից պետության տնօրինությանն են անցել երաժշտ․ խոշորագույն հաստատությունները (կոնսերվատորիաներ, Մեծ և նախկինում Մարիին յան թատրոնները, նոտային հրատ․, երաժշտ․ գործիքների ֆաբրիկաները)։ Մտեղծվել են համերգային և երաժշտա–լուսավորչական նոր կազմակերպություններ (ռուս․ ժող․ նվագախումբը, 1919, Ն․ Օսիպովի անվ․, 1946-ից, Պետրոգրադի ֆիլհարմոնիան, 1921 ևն), երաժշտա–ուս․ հաստատություններ։ 1918–1920 թթ․ քաղաքացիական պատերազմի տարիներին երևան են եկել սովետական առաջին երաժշտ․ ստեղծագործությունները՝ գլխավորապես երգեր (Դ․ Վասիլև–Բուգլայի «Կոմունարների քայլերգը», Դ․ Պոկրասի «Բուդյոննու քայլերգը», Ս․ Պոկրասի «Կարմիր բանակը բոլորից ուժեղ է» ևն), այլ ժանրի գործերից՝ Ն․ Մյասկովսկու 5-րդ սիմֆոնիան (1918),