Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/699

Այս էջը սրբագրված չէ

վաւոոբիաներ (Մինսկ, 1932, Սվերդլովսկ, 1934, Տաշքենդ, 1936, Քիշնե, 1940)։ Ազգ․ մշակույթների միջե նվաճումների փոխանակմանը նպաստեցին սովետական հանրապետությունների արվեստի տասնօրյակները (1936-ից)։ 1933-ից սկսեցին անցկացվել երաժիշտ կատարողների համամիութենական մրցույթներ, որոնց մասնակիցները հետագայում միշազգային ճանաչման արժանացան (դիրիժորներ Ե․ Մոավինսկի, Ա․ Մելիք–Փաշաե, Ն․ Ռախլին, դաշնակահարներ է․ Գիլելս, Դ․ Դինզբուրգ, Ցա․ Զակ, Լ․ Օբորին, Պ․ Սերեբրյակով, Ցա․ Ֆլիեր, երգեհոնահար Ի․ Բրաուդո, ջութակահար Դ․ Օյստրախ, Մ․ Ֆիխտենգոլց, թավջութակահարներ Ս․ Կնուշևիցկի, Դ․ Շաֆրան, տավղահրուհի Վ․ Դուլովա և ուրիշներ)։ Օպերային թատրոններում առաջատար տեղ գրավեցին Լ․ ԱլեքսանդրՈվսկայան, Պ․ Ամիրանաշվիլին, Հ․ Դանիելյանը, Դ․ Նելեպը, Տ․ Սազանդարյանը, Ն․ Շպիլլերը և ուրիշներ։ Մեծ տարածում գտան Ի․ ԴունաԱսկու, Ա․ Ալեքսանդրովի, Մ․ Բլանտերի, Վ․ Զախարովի, Կնիպերի, Կ․ Լիստովի, Դ․ և Դան․ Պոկրասների և այլոց երգերը։ Շատ երգեր գրվել են կինոնկարների համար։ Երգահան–կոմպոզիտորներից բացի կինոերաժշտության բնագավառում ավանդ ունեն սիմֆոնիսկոմպոզիտորները՝ Կաբալևսկին, Պրոկոֆեը, Խաչատրյանը, Շոստակովիչը։ Վճռական շրջադարձ տեղի ունեցավ սովետական օպերայում, որտեղ առաջին անգամ հաջողվեց ստեղծել ոչ միայն կոլեկտիվ, այլե անհատ հերոսների ռեալիստ, կերպարներ։ Այստեղ նշմարվեցին ստեղծագործական տարբեր հոսանքներ։ Մի կողմից ստեղծվեցին օպերաներ, որոնցում օգտագործվեցին ժամանակակից սիմֆոնիկ երաժշտության լեզուն, զարգացած երաժշտ․ ձևեր և երաժշտ․ դրամատուրգիայի տարբեր միջոցներ՝ Շոստակովիչի «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» («Կատերինա Իզմայլովա», 1932, 2-րդ խմբ․ 1962), Կաբալեսկու «Կոլա Բրյունոն» (1938, 2-րդ խմբ․ 1968), Պրոկոֆևի «Սեմյոն Կոտկո» (1939)։ Մյուս կողմից ձևավորվեց, այսպես կոչված, երգային օպերան, որ հենվում էր սովետական մասսայական երգի ինտոնացիաների և ձևերի վրա՝ Ի․ Զերժինսկու «Խաղաղ Դոն» (1935), Տ․ Խրեննիկովի «Փոթորկի պահին» (1939) ևն։ Մի շարք հանրապետություններում (հիմնականում միջինասիական) մասսայականություն էր վայելում երաժշտ․ ներկայացման հատուկ ժանր՝ երաժշտ․ դրամա (բազմաթիվ երգերով ու պարերով դրամատիկ պիես՝ ֆոլկլորային նյութերի հիման վրա)։ Դրանցից են՝ Ե․ Բրուսիլովսկոլ «Կըզժիբեկ» (1934, Ղազախստան), Դլիերի և Տ․ Սադիկովի «Դյուլսարա» (1937, Ուզբեկաոան) ևն։ Ֆոլկլորային նյութի հիման վրա հանրապետություններում ըստեղծվել են բազմազան օպերաներ․ Ադըրբեջանում՝ Մագոմաևի «Նարգիզ» (1935), Հաջիբեկովի «Քյոռ օղլի» (1937), Բելոռուսիայում՝ Ե․ Տիկոցկու «Միխաս Պոդգոռնի» (1939), Հայաստանում՝ Հ․ Ստեփանյանի «Լուսաբացին» (1938), Կիրգիգիայում՝ Վ․ Վլասովի, Վ․ Ֆերեի և Ա․ Մալդիբաևի «Այչուրեկ» (1939), Տաջիկստանում՝ Մ․ Բալասանյանի «Վոսեի ապստամբությունը» (1939) ևն։ Բալետի ժանրի բարենորոգման նախաձեռնողն էր Ասաֆևը («Փարիզի հուրը», 1932, «Բախչիսարայի շատրվանը», 1934 ևն)։ Նշանակալից էին Ա․ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1936), Կրեյնի «Լաուրենսիա» (1939) ևն բալետները, սովետական և համաշխարհային բալետում ռեալիզմի բարձրագույն նվաճում էր Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ը (1936, բեմ․ 1940)։ Դունաևսկու «Ոսկե հովիտ», Բ․ Ալեքսանդրովի «Հարսանիք Մալինովկայում» 1937-ին բեմադրված օպերետները ն^անավորեցին այդ ժանրի ծաղկումը։ Օրատորիա–կանտատի բնագավառում երևան եկան մոնումենտալ կտավներ՝ Պրոկոֆևի «Ալեքսանդրը Նևսկի» կանտատը (1939, ստեղծվել է համանուն կինոնկարի համար գրած երաժըշտության հիման վրա), Ցու․ Շապորինի «Կուլիկովո դաշտում» սիմֆոնիա–կանտատը (1939) ևն։ Սիմֆոնիկ ժանրում հաստատվել է վփլ․ բովանդակությամբ, զարգացած երաժշտ․ դրամատուրգիայով, հերոսական, դրամատիկ, կամ քնարադրամատիկ․ սիմֆոնիան։ Խոշորագույն նվաճումներ էին Շոստակովիչի 5-րդ (1937), 6-րդ (1939), Մյասկովսկու 16-րդ (1936) և 21-րդ (1940) սիմֆոնիաները։ Սիմֆոնիկ երաժշտությունը հաջողությամբ զարգանում էր Վրաստանում (Ա․ Բալանչիվաձե, Շ․ Մշվելիձե), Ուկրաինայում (Վ․ Կոսենկո, Բ․ Լյատոշինսկի)։ Ծաղկման հասավ գործիքային կոնցերտի ժանրը՝ Ա․ Խաչատրյանի դաշնամուրի (1936), ջութակի (1940), Պրոկոֆևի ջութակի 2-րդ (1935), Ռևուցկու դաշնամուրի (1936) կոնցերտները ևն։ 1930-ական թթ․ բնորոշ դասական ավանդույթների պահպանման բարերար ազդեցությամբ են ստեղծվել Շոստակովիչի, Մյասկովսկու, Խաչատըրյանի կամերային երկերը։ Վառ նմուշներ երևան եկան ռոմանսի բնագավառում (Շապորինի, Դ․ Սվիրիդովի և այլոց վոկալ շարքերը)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծվեցին կատարողական նոր կոլեկտիվներ (ՍՍՀՄ պետ․ ակադեմիական ռուս, երգչախումբը Ա․ Սվեշնիկովի ղեկավարությամբ, 1942, Երևանի երաժշտ․ կոմեդիայի թատրոնը, 1942, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնը, 1945), բացվեցին կոնսերվատորիաներ՝ Ալմա Աթայում, Կաղանում, Դնեսինների անվ․ երաժշտա–մանկա վարժական ինստ–ը, Զինվորական կապելմայստերների բարձրագույն ուսումնարանը՝ Մոսկվայում։ Երաժշտության մեջ կենտր․ տեղ գրավեց թշնամու դեմ համաժող․ պայքարի և հայրենիքի թեման։ Առաջին պլան մղվեցին հերոսական կերպարները։ Համաժող․ պայքարի խորհրդանիշ դարձավ պատերազմի առաջին օրերին ստեղծված Ա․ Ալեքսանդրովի «Սրբազան պատերազմ» երգը։ Տարածում գտան Բ․ Մոկրասսովի, Մ․ Բլանտերի, Ն․ Բոգոսլովսկու, Կ․ Լիստովի, Ա․ Նովիկովի, Վ․ Սոլովյով–Սեդոյի երգերը։ Ձգտելով խորը և ընդհանրացված ձևով մարմնավորել պատմ․ իրադարձությունները՝ կոմպոզիտորները լայնորեն դիմեցին սիմֆոնիայի ժանրին։ Արդեն 1941-ի հուլիսին Լենինգրադում Շոստակովիչը սկսեց իր 7-րդ («Լենինգրադյան»՝) սիմֆոնիան։ Պատերազմի տարիներին ՍՍՀՄ քաղաքներում և արտասահմանում նրա կատարումը վերածվեց սովետական ժողովրդի հերոսության և հայրենասիրության, հակաֆաշիստ, ուժերի միավորման իսկական ցույցի։ Նվաճումներ էին Շոստակովիչի 8-րդ (1943), Խաչատրյանի 2-րդ էպիկական («Զանգերով սիմֆոնիա»), Դ․ Պոպովի 2-րդ («Հայրենիք», 1943), Պրոկոֆևի 5-րդ (1944) սիմֆոնիաները։ ճանաչման արժանացավ Դլիերի ձայնի և նվագախմբի՝ լուսավոր, քնարական կոն ցերտը (1943)։ ժամանակի շնչով, հայրենասիրությամբ, հումանիզմով են տոգորված վրաց․ առաջին սիմֆոնիաները (Մըշվելիձեի՝ 1943, Ա․ Բալանչիվաձեի՝ 1944), Ջ․ Հաջիևի և Կ․ Կարաևի «Վաթան» («Հայրենիք» 1945), Ա․ ժուբանովի և Լ․ Համիդիի «Աբայ» օպերաները, Խաչատրյանի «Դայանե» (1942), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1941) բալետները ևն։ Ռուս, երաժշտության էպիկական ավանդույթների զարգացման վառ օրինակներ են Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերան (1944), «Իվան Ահեղ» կինոնկարի 1-ին սերիայի երաժշտությունը (1942), դաշնամուրի 7-րդ սոնատը (1942), Շապորինի և Ա․ Շտոգարենկոյի կանտատաօրատորային ժանրի երկերը։ Ետպատերազմյան առաջին տասնամյակի ընթացքում վերականգնվել և ընդլայնվել է երաժշտ․ թատրոնների, համերգային հիմնարկությունների, ուս․ հաստատությունների ցանցը։ 1950-ին վերականգնվել է Մոսկվայում ազգ․ արվեստների տասնօրյակների անցկացումը։ Հանդես են եկել դիրիժորներ՝ Օ․ Դիմիտրիադին, Դ․ Ռոժդեստվենսկին, Ե․ Սվետլանովը, Նիյազին, Ա․ Ցանսոնսը, խմբավարներ՝ Դ․ Շիրման, Դ․ էռնեսաքսը, դաշնակահար Մ․ Ռիխտերը, ջութակահար Լ․ Կոգանը, երգիչներ՝ Ի․ Արխիպովան, Դ․ Դասպարյանը, Զ․ Դոլուխանովան, Պ․ Լիսիցյանը, Դ․ Օտսը, Ի․ Պետրովը, Բ․ Ռուդենկոն, Թ․ Չեբանը ն։ ուրիշներ։ Մտեղծվել են արդիական թեմաներով նշանակալից ստեղծագործություններ՝ Ա․ Հարությունյանի «Հայրենիք» (1948), Ա․ Չիմաղաձհի «Քարթլիի սիրտը» (1952) կանտատները ևն։ Պատերազմի իրադարձությունները ներկայացվել են Դ․ Կաբալևսկու «Տարասի ընտանիքը» (1950), Յու․ Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա» (1950), է․ Կապպի «Ազատության երգիչը» (1950) և այլ օպերաներում, աշխատանքի տեսարանները՝ Շոստակովիչի «Երգ անտառների մասին» օրատորիայում (1949), Յու․ Միլյուտինի «Տրեմբիտա» (1949), Սոլովյով–Սեդոյի «Ամենանվիրականը» (1951), Դունաևսկու «Սպիտակ ակացիա» (1955) օպերետներում։ Խաղաղության համար պայքարի մասին են պատմում Պրոկոֆևի «Խաղաղության պաշտպանության Դիրքերում» օրատորիան (1950), Զ․ Հաջիևի «Հանուն խաղաղության» սիմֆոնիկ պոեմը (1951), բազմաթիվ երգեր (Ա․ Նովիկովի «Դեմոկրատական երիտասարդության հիմնը», 1947 ևն)։ Պատմահեղափոխ․ թեման մարմնավորել են Շոստակովիչի «Խմբերգային տաս պոեմ»-ը (1951), Վ․ Մուրադելու «Մեծ բարեկամություն»