Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/7

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

վճարովի, իսկ միջնակարգ և բարձրագույն ուսուցման հաստատություններում վարձը բարձրացել է։ Տարրական դպրոցը (ընդունվում են 7 տարեկանից) 6-ամյա է, ուսուցումը կինյառուանդա լեզվով։ Միջնակարգ դպրոցը ևս 6-ամյա է (3+3), ուսուցումը՝ Ֆրանսիայով։ Ազգային համալսարանը և Ազգային մանկավարժական ինստիտուտը գտնվում են Բուտարում։

Գյուղատնտեսության և անասնապահության մինիստրության ենթակայության տակ է Գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտը (հիմն․ 1932-ին, Բուտարում)։ Ազգ համալսարանին կից գործում է Գիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (հիմն․ 1947-ին), որի կազմում է Ռուսաստանի թանգարանը։ 1965-ին ՑՈԻՆԵՍԿՕ–ի օգնությամբ կազմակերպվել է մանկավարժական փաստաթղթերի հետազոտման կենտրոն (Կիգսղիում)։ 1971-ին ստեղծվել է Մշակույթի ակադեմիան։

Մամուլը, ռադիոհաղորդումները։ Լույս են տեսնում «Իմվահո» (կինյառուանդա լեզվով, 1959-ից), «Կինյա մատեկա» («Kinya Mateka», կաթոլիկ եկեղեցու օրգան, կինյառուանդա և ֆրանսիական լեզուներով, 1933-ից) երկշաբաթաթերթը են։ 1965-ից գործում է կառավարական ռադիոհաղորդման ծառայությունը։ Ռադիոկայանը Կիգալիում է, հաղորդումները՝կինյառուանդա, ֆրանս․, սուահիլի և անգլ․լեզուներով։ 1977-ին ստեղծվել է Ռուանդայի մամուլի գործակալությունը (կառավարական)։

Գրականությունը։ Պատմականորեն ստեղծվել է Ռուսաստանի բանավոր պոեզիայիերեք հիմնական տեսակ՝ դինաստիական,ռազմ, և հովվերգական, որոնք ունեն պրոֆեսիոնալ հեղինակներ ու կատարողներ։ Ռուսաստանի բանավոր ստեղծագործության տեղացի հետազոտող պատմաբան, լեզվաբան, ազգագրագետ քահանա Ա․ Կագամեն (ծն․ 1912) Ռուսաստանի գրականության հիմնադիրն է։ Նա գրել է մի քանի պոեմ(կինյառուանդա լեզվով)։ Արձակագիր Ս․Նայգիզիկին (ծն․ 1915) Ռուսաստանի՝ ֆրանսերենով գրող առաջին հեղինակն է։1970-ին Ռուսաստանումում կայացած գրական մրցույթում առաջին անգամ հանդես են եկել բանաստեղծ Բրյունո Նիկիյլիյինգոնան (կինյառուանդա լեզվով), արձակագիրներ Վիկտորիա Կանտենգվան և Ագնես Նիյոնկինդան (ֆրանսերենով)։ Անկախ Ռուսաստանում գրողների գործունեությունը գլխավորապես կապված է դրամատուրգիայի հետ։ Պիեսները չեն հրատարակվում, բեմադրում են սիրողական թատերախըմբերը։

ճարտարապետությունը և դեկորատիվկիրառական արվեստը։ Ցցապատով շրջափակված գյուղական կացարանները հիմնականում տեղադրված են բլուրների լանջերին։Բանյառոււսնդա ժողովրդի բնակարանը հատակագծում շրջանաձև, փայտե հիմնակմախքով, եղեգնածածկ, կավածեփ խրճիթ է, ներսում՝ միջնորմերով բաժանված է մի քանի սենյակների։ Կառուցվում են նաև եվրոպական տիպի տըներ։ Գեղարվեստական արհեստներից տարածված են զամբյուղների և խսիրների հյուսումը, մետաղյա զարդերի և փայտե կահկարասիների պատրաստումը։

ՌՈՒԲ ԷԼ–ԽԱԼԻ, ավազային անապատ Արաբական թերակղզու հարավ–արևելքում, տեկտոնական իջվածքում։ Տարածությունը 650 հզ․ կմ2 է (երկրագնդի խոշոր անապատներից մեկը)։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ մոտ 500 կմ՝․ Մակերևույթը հարթավայրային է։ Բարձրությունը արլևելքում 100–200 մ է, արևելքոում՝ 500–1000 մ։ Տարածքի մոտ 80% –ը ծածկված է շարժուն ավազներով, որոնք առաջացնում են բարխաններ և թմբաշարեր։ Տարածված են ընդարձակ աղուտները։ Տարեկան տեղումները չեն հասնում 50 մմ–ի։ Մշտական մակերևութային հոսք չկա։ Ծայրամասերում հազվադեպ հանդիպում են օազիսներ։ Բնակիչները գլխավորապես արաբներ են, զբաղվում են քոչվորական անասնապահությամբ և ուղտաբուծությամբ։

ՌՈՒԲԱՅԻ (արաբ․, բառացի՝ քառապատկված), բանաստեղծական քառյակի տեսակ արևելք և աշուղական քնարերգության մեջ։ Ռուսաստանում փաստորեն երկու բեյթ է․ հանգավորվում են 1-ին, 2-րդ, 4-րդ տողերը, երրորդը մնում է անհանգ կամ հանգավորվում է հազվադեպ։ Տողերի վերջում կրկընվող բառը կամ բառերի խումբը կոչվում է ռեդիֆ, իսկ Ռուսների շարքը՝ ռուբայաթ։ Աշուղական Ռ․ ունի երաժշտ․ հատուկ եղանակ և ընդգրկված է որոշ, աշուղական բարդ երգատեսակների մեջ (ռուբայի–դիվանի, ռուբայի–բայաթի–թասլիբվերջինիս միակ օրինակը ստեղծել է Սայաթ–Նովւսն)։ Հայ բանաստեղծներից Ռուսներ է գրել Ե․ Չէսրենցը։ Հ․ Բախչինյան

ՌՈՒԲԵ (Roubaix,), քաղաք Ֆրանսիայի հյուսիսում, Նոր դեպարտամենտում։ 110 հազար բնօրինակ (1975)։ Լիլ, Տուրկուեն և այլ քաղաքների հետ կազմում է միասնականագլոմերացիա։ Տեքստիլ արդյունաբերության կենտրոն է։ Կան կարի ֆաբրիկաներ, ժանյակի արտադրություն, տեքստիլ մեք ենաշին ությ ուն։

ՌՈՒԲԵն, Ռ ա յ մ ու ն դ (մոտ 1195–1220), Անտիոքի դքսության և Կիլիկիայի Հայոց թագավորության գահաժառանգ իշխան։ Անտիոքի դուքս Ռայմոնդի և Կիլիկիայի Հայոց իշխան Ռուբեն Գ–ի դուստր Ալիսի որդին։ Հոր մահից (1197 կամ 1198) հետո մանկահասակ Ռուս ճանաչվել է Անտիոքի օրինական գահաժառանգը՝ Ալիսի խնամակալությամբ։ Անտիոքի իշխանությունը Կիլիկյան Հայաստանին միացնելու և Մերձավոր Արևելքում քրիստոնեական․ հզոր պետություն ստեղծելու նպատակով Ռ–ին որդեգրել և իր թագաժառանգն է հռչակել նաև Լևոն ^Մեծագործը։ Վերջինիս ջանքերով Ռուսաստանի իրավունքները պաշտոնապես ճանաչել են նաև Հռոմի պապը, Գերմանիայի կայսրը, Անտիոքի պատրիարք Պետրոս I և Հյուրնկալ հոգևոր օրդենի խաչակիր ասպետները։ Անտիոքի դքսության գահին Ռուսաստանի հաստատմանը խոչընդոտել են Հալեպի ամիրայությունը, Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը և Անտիոքի Տաճարական օրդենի խաչակիր ասպետները, որոնց գործուն աջակցությամբ Ռուսաստանի գահը քանիցս (1201, 1206, 1216) հափշտակել է Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միականին կամ ինքնահռչակ Բոհեմունդ IV (Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին)։ Ռ․ ամեն անգամ գահին վերահաստատվել է հայկական զորքերի միջամտությամբ։ Ի վերջո թուլամորթ Ռուսներինին տապալել են (1219) Անտիոքի ֆրանկները՝ Գիյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ։ապաշնորհությունից հիասթափվելով՝ Լևոն Բ նրան զրկել է նաև հայկ․ գահաժառանգի իրավունքից, այն վերապահելով իր մանկահասակ դուստր Զւսպեւին։ Լևոն Բ-ի մահից հետո Մսիսում ապաստանած Ռուսները փորձել է գրավել Հայոց գահը, բայց Կոսաանդին սպարապետը նրան ձերբակալել և նետել է Տարսոնի բանտը, որտեղ էլ շուտով մահացել է։


ՌՈՒԲԵՆ, Ռ ու բ ե ն ի ս, Ցուրի Ցանովիչ (ծն․ 15․4․1925, Մոգիլյով), սովետական պետ․ և կուս․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ծնվել է զինվորականի ընտանիքում։ Ավարտել է Լատվիական համալսարանի մեխանիկական ֆակ–ը (1951) և ՄՄԿԿ ԿԿ–ին առընթեր Բարձրագույն կուսակցական դպրոցը (1960)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–1945)։ 1952-ից կոմերիտական ղեկավար աշխատանք է կատարել Լատվիայում, 1955-ից՝ կուսակցական աշխատանք Ռի– գայում։ 1960-ից՝ Լատվիայի կոմկուսի Լիեպայայի, 1963-ից՝ Ռիգայի քաղկոմների քարտուղար։ 1966–70-ին եղել է Լատվիայի կոմկուսի ԿԿ–ի քարտուղար։ 1970-ի մայիսից Լատվ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն է։ ՄՄԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու 1971-ից։ Լատվիայի կոմկուսի ԿԿ–ի բյուրոյի անդամ։ ՍՍՀՄ VIII – XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՌՈՒԲԵՆ Վիտալի Պետրովիչ [ծն․ 13(26)․ 2․1914, Մոսկվա], սովետական պետ․ և կուս․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է մարգագետնային սերմնաբուծության տեխնիկումը (1934) և ՀամԿ(բ)Կ ԿԿ ին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը (1951)։ 1941-ից կատարել է պետ․, տնտ․ և կուսակցական պատասխանատու աշխատանք։ 1947–1948-ին Լատվիայի կոմկուսի Դաուգավպիլսի գավառկոմի քարտուղարն էր: