Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/703

Այս էջը սրբագրված չէ

Ա․ Գերցենը, Վ․ Բնլինսկին, Ն․ Չեռնիշևսկին, Ն․ Դոբրոլյուբովը և ուրիշներ։ Բեմադրվել են առաջադեմ ռուս գրողների (Դ․ Ֆոնվիզին, Ա․ Գրիբոյեդով, Ն․ Գոգոլ, Ա․ Օստրովսկի, Ա․ Տոլսաոյ և ուրիշներ), ինչպես և արմ․ դասականների (Վ․ Շեքսպիր, Ֆ․ Շիլլեր, Գ․ Լեսինգ, Մուիեր, Լոպե դե Վեգա) երկերը, որոնք վճռական դեր են ունեցել ռուս, բեմական ռեալիզմի ձևավորման և զարգացման գործում։ XIX դ․ 1-ին կեսի խոշորագույն դերասաններից են Մ․ Շչեպկինը, Պ․ Մոչալովը՝ Մոսկվայում, Ա․ Մարտինովը՝ Պեաերբուրգում։ Շչեպկինի գործունեությունը ռուս, թատրոնում հաստատել է քննադատական ռեալիզմը։ Մոչալովի հերոսները պաշտպանել են ազատության մեծ գաղափարներ։ Մարտինովը մարմնավորել է «փոքր մարդկանց» խորապես մարդկային կերպարներ։ Նրանց ավանդույթները XIX դ․ 2-րդ կեսին զարգացրել են Պ․, Մ․ և Օ․ Սադովսկիները, Մ․ Երմոլովան, Ա․ Ցուժինը, Մ․ Սավինան, Պ․ Ատրեպետովան, Կ․ Վառլամովը, Վ․ Դավիդովը, Վ․ Կոմիսարժևսկայան։ Չնայած XIX դ․ վերշին և XX դ․ սկզբին թատրոնում աշխատել են խոշոր արվեստագետներ, այնուամենայնիվ բեմարվեստը ճգնաժամ է ապրել։ Այդ պայմաններում առանձնապես մեծ էր 1898-ին Կ․ Ս․ Ատանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի ղեկավարությամբ բացված Մոսկվայի գեղարվեստական թատրոնի (ՄԳԹ, այժմ՝ ակադեմիական, ՄԳԱԹ) դերը։ Օգտագործելով համաշխարհային, այդ թվում ռուս թատրոնի նվաճումները՝ ՄԳԹ մշակել է արվեստի նոր տիպ (անսամբլային խաղ, ռեժիսուրայի, դերասանական արվեստի նոր սկզբունքներ, խաղացանկում էին Ա․ Չեխովի, Մ․ Գորկու և այլոց՝ հասարակական մեծ հնչողության պիեսներ)։ ՄԳԹ–ում Ստանիսլավսկին մշակել է դերասանական խաղի և ռեժիսուրայի իր սիստեմը։ Իսկ Մոսկվայի Կամերային թատրոնը (հիմն․ 1914-ին) Ա․ Թաիրովի ղեկավարությամբ հանդես է եկել կենցաղայնության դեմ, ձգտել մեծ զգացմունքների պատկերման։ Չնայած իր բեմադրություններում առկա սիմվոլիզմին ու ոճավորմանը, «պայմանական թատրոնի» իր դավանանքին, Վ․ Մեյերխոլդը ուրվագծել է բեմական արտահայտչականության նոր ուղիներ։ XIX դ․ սկզբին պրոֆսիոնալ թատրոններ են գործել Ուկրաինայում։ 1850-ին ստեղծվել է վրաց․, 1860–70-ական թթ․՝ հայկ․, լատիշ, 1870-ական թթ․՝ էստոն, և ադրբ․, XX դ․ սկզբին՝ բելոռուս, և թաթար, պրոֆեսիոնալ թատրոնները։ Թատերարվեստի զարգացմանը նպաստել է դրամատուրգիայի առաջընթացը։ Ի․ Կարպենկո–Կարին, Մ․ Կրոպիվնիցկին, Մ․ Ստարիցկին Ուկրաինայում, Գ․ էրիսթավին, Ա․ Ցագարելին Վրաստանում, Գ․ Սունդուկյանը Հայաստանում, Մ․ Ախունդովը Ադրբեջանում, Վ․ Դունին–Մարցինկևիչը Բելոռուսիայում ազգ․ բեմ․ մշակույթում սկզբնավորել են ռեալիստական ուղղությունը։ XX դ․ սկզբի դրամատուրգիայի զարգացումը կապվել է Ի․ Ֆրանկոյի, Լեսյա Ուկրաինկայի (Ուկրաինա), Զ․ Մամեդկուլիզադեի, Ն․ Վեզիրովի (Ադրբեջան), Ա․ Շիրվանզադեի, Հ․ Պարոնյանի (Հայաստան) և այլոց ստեղծագործության հետ։ Հասարակական անհավասարության դեմ բողոքը, բուրժ․ հասարակարգի մերկացումը վառ դրսևորվել են հայ ողբերգակ դերասան Պ․ Ադամյանի, վրաց բեմի ռոմանտիկական ուղղության հիմնադիր Վ․ Ալեքսի–Մեսխիշվիլու, ուկր․ դերասանուհի Մ․ Զանկովեցկայայի, ռեալիստ, դերասաններ Գ․ Չմշկյանի (Հայաստան), Զ․ Զեյնալովի (Ադրբեջան), Պ․ Մակսագանսկու, Մ․ Կրո պիվնիցկու (Ուկրաինա), Ա․ Ալունանի (Լատվիա), Թ․ Ալտերմանի (էստոնիա) և այլոց ստեղծագործության մեջ։ Հոկտեմբերյան հեղափոխությունը սկզբնավորել է ԱԱՀՄ ժողովուրդների թատերարվեստի առաջընթացի նոր փուլը։ Զարգանալով սոցիալիստ, ռեալիզմի մեթոդի հիման վրա՝ սովետական թատրոնը շարունակել է նախահեղափոխ․ ռեալիստ․ արվեստի լավագույն ավանդույթները։ 1917-ի նոյեմբ․ 9(22)-ի ԺԿԽ–ի դեկրետով թատրոններն անցել են Լուսավորության պետ․ հանձնաժողովի (հետագայում՝ Լուսժողկոմատ) արվեստի բաժնի տնօրինությանը։ 1919-ի օգոստ․ 26-ին Վ․ Ի․ Լենինը ստորագրել է թատերական գործը միավորելու և թատրոններն ազգայնացնելու մասին ԺԿԽ–ի դեկրետը։ Հնագույն թատրոնները դարձել են ակադեմիական (Փոքր թատրոն, ՄԳԱԹ ևն)։ Երկրում ստեղծվել են նոր թատրոններ․ Մոսկվայում՝ ՌԱՖԱՀ 1-ին թատրոնը (1920, ավելի ուշ՝ Մեյերխոլդի անվ․ թատրոն), ՄԳԹ 3-րդ ստուդիա (1921, հետագայում՝ Վախթանգովի անվ․ թատրոն), Պետրոգրադում՝ Մեծ դրամատիկական թատրոնը (1919), Մոսկվայի մանկական թատրոնը (1921, այժմ՝ Կենտր․ մանկական թատրոն), Պետրոգրադի պատանի հանդիսատեսի թատրոնը (1922, այժմ՝ Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոն) ևն։ Աովետական իշխանության հաստատման առաջին տարիներից Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թաթարիայում միավորվել և ամրապնդվել են պրոֆեսիոնալ թատերախմբերը, թատրոններն ստացել են մշտական շենքեր։ 1919-ին ստեղծվել է Կիևի Շևչենկոյի անվ․ դրամատիկական թատրոնը, 1920-ին Մինսկում հիմնադրվել Բելոռուս. պետ․ թատրոնը (այժմ՝ Յա․ Կուպալայի անվ․), Վիննիցայում՝ Ֆրանկոյի անվ․ ուկր․ թատրոնը (փոխադրվել է Կիև), Բաքվում՝ Ադրբ․ դրամատիկական թատրոնը (այժմ՝ Ազիզբեկովի անվ․), 1921-ին Երևանում՝ Առաջին պետթատրոնը (այժմ՝ Աունդուկյանի անվ․), Թիֆլիսում՝ Ռուսթավելու անվ․ վրաց․ թատրոնը, 1922-ին Կիևում՝ Զանկովեցկայայի անվ․ թատրոնը (այժմ՝ Լվովում)ևն։ Մասսայական ագիտացիոն թատրոնների փորձի հիման վրա 1920-ական թթ․ ստեղծվել են «Կապույտ բաճկոնավորների» և բանվոր-երիտասարդության թատրոնները։ 1920-ական թթ․ վերջին –1930-ական թթ․ սկզբին սկսել են գործել կարմիր բանակի, կոլխոզ–սովխոզային թատրոններ։ Աճել է մանկական, տիկնիկային թատրոնների թիվը (1938-ին գործել է 150 մանկական թատրոն, այդ թվում նաև տիկնիկային)։ Կ․ Տրենյովի, P․ Ռոմաշովի, Վ․ Բիլ–Բելոցերկովսկու, Վ․ Մայակովսկու, Վ․ Իվանովի, Բ․ Լավրենյովի, Վ․ Վիշնևսկու և այլոց պիեսները դարձել են 1920-ական թթ․ թատերարվեստի վերելքի հիմքը։ Մեծ նշանակություն է ունեցել Ե․Վախթանգովի գործունեությունը։ Լինելով Ատանիսլավսկու աշակերտը և հետնորդը, ՄԳԹ 3-րդ ստուդիայի ղեկավարը՝ նա հանդես է եկել հանուն արվեստի ժողովրդայնության, հավաստել հեղափոխությունը կերտող ժողովրդի առջև արվեստագետի պատասխանատվության գաղափարը։ Վախթանգովի անվ․ թատրոնի ապագայի համար ծրագրային է դարձել Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ» անչափ թատերային, վառ գույներով առլեցուն, իր լավատեսական հնչողությամբ սուր, ժամանակակից ներկայացումը (1922)։ 1920-ական թթ․ կեսից Վախթանգովի անվ․ թատրոնը հիմնական ուշադրությունը նվիրել է ժամանակակից բեմական կերպարների ստեղծմանը։ Նոր հունով է ընթացել Մեյերխոլդի արվեստը։ Նա պրոպագանդել է հեղափոխության գաղափարները, իր թատրոնում բեմադրել վառ, քաղ․ սուր ներկայացումներ՝ Է․ Վերհառնի «Արշալույսներ» (1920), Մայակովսկու «Միստերիա–բուֆֆ» (1918, 1921), «Փայտոջիլ» (1929), «Բաղնիք» (1930), դատապարտել քաղքենիությունը, բյուրոկրատիզմը, քաղ․ հարմարվողս!կանությունը։ Դասական երկերից բացի ՄԳԱԹ–ը բեմադրել է նաև հեղափոխ․ հերոսականությամբ տոգորված ռեալիստական ներկայացումներ (Տրենյովի «Պուգաչովշչինա», 1925, ռեժ․ Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկո, Բուլգակովի «Տուրբինների օրերը», 1926), Փոքր թատրոնը՝ Տրենյովի «Լյուբով Ցարովայա» (1926), Ռոմաշովի «Հրե կամուրջ» (1929),Մոսկվայի Կամերային թատրոնը՝ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն»-ը (1933, ռեժ․ Թաիրով) ևն։ Նշանակալից ներկայացումներ են բեմադրվել նաև այլ հանրապետություններում՝ Մ․ Կուլիշի «97» (1924, Ֆրանկոյի անվ․ թատրոն), Տրենյովի «Լյուբով Յարովայա» (1927, Երևանի Աունդուկյանի անվ․ թատրոն), Լավրենյովի «Բեկում» (1926, Ռուսթավելու անվ․ թատրոն) ևն։ 1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին թատրոններ են բացվել

ՌԱՖԱՀ–ում և այլ հանրապետություններում։ 1926-ին Վիտեբսկում բացվել է Բելոռուս․ թատրոնը (այժմ՝ Կոլասի անվ․), 1928-ին՝ Վրաց․ թատրոնը Քութայիսում (այժմ Թբիլիսիի Մարջանիշվիլու անվ․ թատրոն), 1929-ին Դուշանբեում հիմնադրվել է Տաջիկ, դրամատիկական (այժմ՝ Լահութիի անվ․ դրամայի թատրոն), Աշխաբադում՝ Թուրքմ․ դրամայի (այժմ Մոլլանեպեսի անվ․), 1941-ին՝ Կիրգ․ դրամատիկական թատրոնները։ Սկսել են գործել օսեթ․, կոմի, յակուտ․, բուրյաթ․, կաբարդինաբալկար․ և այլ ժողովուրդների թատրոններ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ 1932-ի ապրիլի 23-ի «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների մասին» որոշումը նպաստել է դրամատուրգիայի և բեմարվեստի հետագա զարգացմանը, սոցիալիստ․ ռեալիզմի մեթոդի հետ կապված խնդիրների տեսական մշակմանը։ Բեմադրվել են՝ Կոռնեյչուկի «էսկադրայի