Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/705

Այս էջը սրբագրված չէ

յան պատմություն» (1959, Վախթանգովի անվ․ թատրոն, 1960, Մայակովսկու անվ․ թատրոն, Լենինգրադի Մեծ դրամատիկական թատրոն, 1983, Երևանի դրամատիկական թատրոն)։ Վ․ Ի․ Լենինի կերպարը ՄԴԱԹ–ում մարմնավորել է Բ․ Սմիռնովը՝ Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» (1956), «Երրորդը՝ պաթետիկականը» (1958) ներկայացումներում։ Բեմադրվել են նաև պիեսներ՝ նվիրված Հոկտեմբերյան մեծ հեղափոխությանը, 1918–20-ի քաղաքացիական պատերազմին, Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Ժամանակակից խնդիրներն են արտացոլվել «Խիղճ» (ըստ Դ․ Պավլովայի, 1963, Մոսսովետի անվ․ թատրոն), Ա․ Դելմանի «Կուսկոմի նիստը», «Հետադարձ կապ», «Մենք ներքոստորագրյալներս» (1975, 1977, 1979, բոլորն էլ՝ ՄԴԱԹ), Շատրովի «Վաղվա եղանակը» (1975, Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոն), Ու․ Ումարբեկովի «Չվճարված պարտք» (1977, Համզայի անվ․ թատրոն), Ա․ Աբդուլինի «Տասներեքերորդ նախագահը» (1979, Վախթանգովի անվ․ թատրոն, Սունդոլկյանի անվ․ թատրոն, Կիրովականի պետ․ թատրոն) և այլ նեկայացումները։ Իրականացվել են նաև դասական երկերի բեմադրություններ՝ Եվրիպիդեսի «Մեդեա» (1962, Մարջանիշվիլու անվ․ թատրոն),Դյոթեի «Ֆաուստ» (1977, Կրասնոդարի դրամատիկական թատրոն, 1981, Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվ․ թատրոն), Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» (1962, Ազիզբեկովի անվ․ թատրոն), «Ռիչարդ III» (1962, Կույբիշևի դրամատիկական թատրոն, 1972, Երևանի դրամատիկական թատրոն, 1976, Վախթանգովի անվ․ թատրոն), «Կորիոլան» (1964, «Վանեմույնե», 1978, Աունդուկյանի անվ․ թատրոն), Չեխովի «ճայը» (1978, ՄԴԱԹ), Բրեխտի «Կովկասյան կավճե բոլորակը» (1975, Ռուսթավելու անվ․ թատրոն) ևն։ 1981-ի ապրիլի 8–29-ը Մոսկվայում անց է կացվել համամիութենական ստուգատես՝ նվիրված XXVI համագումարին (մասնակցել են ՍՍՀՄ համարյա բոլոր թատրոնները․ ցուցադրվել է 600-ից ավելի ներկայացում)։ 1960-ական թթ․–80-ական թթ․ սկզբին իրենց լավագույն աշխատանքներից շատերն են ստեղծել անվանի ռեժիսորներ Դ․ Տովստոնոգովը, Բ․ Ռավենսկիխը, Վ․ Պլուչեկը, Օ․ Եֆրեմովը, Ե․ Սիմոնովը, Ա․ էֆրոսը, Ռ․ Աղամիրգյանը, Ի․ Վլադիմիրովը (ՌՍՖՍՀ), Կ․ Իրդը, Է․ Կայդուն, Վ․ Պանսոն (էստոնիա), Ա․ Ցաունուշանը, Ա․ Լինինը (Լատվիա), Դ․ Վանցիավիչուսը, Յու․ Միլտինիսը (Լիտվա), Մ․ Մամեդովը (Ադրբեջան), Վ․ Աճեմյանը, Հ․ Ղափլանյանը (Հայաստան), Դ․ Ալեքսիձեն, Ռ․ Ատուրուան (Վրաստան), Ս․ Դանչենկոն (Ուկրաինա), Ա․ Սամբետովը (Ղազախստան), դերասաններ Օ․ Բասիլաշվիլին, Օ․ Բորիսովը, Յոլ․ Բորիսովան, Ի․ Դորբաչյովը, Ն․ Դրիցենկոն, Ա․ Դեմիդովան, Տ․ Դորոնինան, Լ․ Դուրովը, Ե․ Եվստիգնեևը, Ի․ Իլյինսկին, Կ․ Լավրովը, Ե․ Լեբեդևը, Ա․ Պապանովը, Ի․ Սմոկտունովսկին, Վ․ Ստրժելչիկը, Օ․ Տաբակովը, Յոլ․ Տոլուբեևը, Ս․ Ուլյանովը, Բ․ Ֆրեյնդլիխը, Ա․ Ֆրեյնդլիխը, Մ․ Ցարյովը, Ս․ Ցուրսկին, Յու․ Յակովլևը (ՌԱՖԱՀ), Խ․ Աբրահամյանը, Բ․ Ներսիսյանը, Մ․ Աիմոնյանը, Ա․ Աարգսյանը, Մ․ Մկրտչյանը (Հայաստան), Ռ․ Չխիկվաձեն, Օ․ Մեդվինեթուխուցեսին (Վրաստան), Օ․ Կուսենկոն, Ա․ Դաշինսկին, Բ․ Ատուպկան, Վ․ Իվչենկոն (Ուկրաինա), Մ․ Վահիդովը (Տաջիկստան), Վ․ Արտմանեն, Ի․ Լիեպինը, է․ Ռաձինը (Լատվիա), Դ․ Բանիոնիսը, Ռ․ Ադոմայտիսը, Դ․ Կուրաուսկասը (Լիտվա), Ֆ․ Շարիպովան, Ա․ Աշիմովը (Ղազախստան), Դ․Օվսյաննիկովը, Գ․Մակարովան (Բելոռուսիա) և ուրիշներ։ Սովետական թատրոնի, ինչպես և սովետական ողջ արվեստի հիմնական սկզբունքը կուսակցականության լենինյան սկզբունքն է։ Թատրոնը կուսակցության զինակիցն է կոմունիստական գաղափարների կենսագործման պայքարում։ Թատրոնի զարգացման գործում մեծ դեր է խաղում ստեղծագործական փորձի փոխանակումը։ Թատերարվեստի, ինչպես և սովետական ողջ արվեստի բնորոշ գիծը ազգ․ մշակույթների փոխազդեցությունն է և փոխհարստացումը։ Սովետական թատրոնը մեծ ազդեցություն է գործում ամբողջ աշխարհի թատերական մշակույթի վրա։ ՍՍՀՄ բազմաթիվ թատրոններ մեծ հաջողությամբ են հանդես գալիս արտասահմանում։ Արտասահմանյան լավագույն թատրոնները հանդես են գալիս ՍՍՀՄ–ում։ Այդ կապերի ամրապնդմանը նպաստում է ՍՍՀՄ–ի մասնակցությունը Թատրոնի միջազգային ինստ–ի (ԹՄԻ) գործունեությանը։ 1959-ից նրան անդամակցում է ԹՄԻ–ի Աովետական ազգ․ կենտրոնը։ Դերասանական, ռեժիսորական կադրեր են պատրաստում Լունաչարսկու անվ․ թատերարվեստի պետ․ ինստ–ը, Շչեպկինի անվ․ և Շչուկինի անվ․ թատերական ուսումնարանները, Նեմիրովիչ–Դանչենկոյի անվ․ դպրոց–ստուդիան (Մոսկվա), Լենինգրադի Թատրոնի, երաժըշտության և կինեմատոգրաֆիայի, Թբիլիսիի, Երևանի, Բաքվի, Կիևի, Մինսկի և այլ թատերական ինստ–ները, մշակույթի ինստ–ները և ուսումնարանները։ Թատրոնի գործիչները միավորված են թատերական ընկերություններում։ 1980-ին ՍՍՀՄ–ում գործել է 604 թատրոն, այդ թվում՝ 354 դրամատիկ․, 33 երաժ՚;տ․ կոմեդիայի և մանրապատումների, 173 մանկական և պատանի հանդիսատեսի։ Ներկայացումները տրվում են ՍԱՀՄ ժողովուրդների ավելի քան 40 լեզվով։

Կրկեսը

Աովետական կրկեսն ունի բազմադարյան պատմություն։ Հայաստանում և Վրաստանում կրկեսային արվեստի բազմաթիվ ձևեր գոյություն են ունեցել մ․ թ․ ա․ և գոյատևել միջին դարերում ժող․ խաղերի մեջ, հասել մեր ժամանակները (լարախաղացություն, կռփամարտ, ըմբշամարտ, վարժեցված կենդանիներ, գուսանական արվեստի բազմաթիվ տարրեր ևն)։ Տարբեր ժամանակներում կրկեսային արվեստի նախնական ձևերը պահպանվել են ՍՍՀՄ ժողովուրդներից շատերի արվեստում, XI դարից՝ սկոմորոխների ներկայացումներում։ Միջին Ասիայում տարածված են եղել լարախաղացները և կոմիկները՝ դորբոզները և մասխարաբոզները։ Պրոֆեսիոնալ կրկեսները Ռուսաստանում երևան են եկել XVIII դ․։ 1873-ին, նախկին բալագանային արտիստներ Դ․, Ա․, Պ․ Նիկիտին եղբայրները Պենզայում բացել են առաջին ռուս, կրկեսը։ XX դ․ սկզբին նրանք բազմաթիվ քաղաքներում ստեղծել են կրկեսներ (այդ թվում՝ 1886-ին և 1911-ին Մոսկվայում)։ XIX–XX դդ․ սահմանագծին զարգացել է երգիծական ծաղրածուական արվեստը՝ Ա․ և վ․ Դուրովներ, Բիմ–Բոմ (Ի․ Ռադունսկի և Մ․ Ատանևսկի), Վ․ Լազարենկո և ուրիշներ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին համաշխարհային համբավ են վայելել ձիավարներ Պ․ Օռլովը, Վ․ Աոբոլևսկին, Ն․ Աիչյովը, Պ․ Ֆեդոսեևսկին, մարմնամարզիկներ Կովրիգինները (Կավրելիս), Պ․ Նիկիտինը, Պ․ Ռուդենկոն, ակրոբատներ՝ Վ․, Ա․, Ն․ և Ալեքսանդր Վինկինները, լարախաղաց Ֆ․Մոլոդցովը, հեծանվորդներ Մ․ և Ա․ Բարանսկիները, Ի․ Պոդրեզովը, վարժեցնողներ՝ Դուրովները, ժերեբիլովները, Ի․ Ֆիլատովը, ծաղրածուներ՝ Ա․ և Դ․ Ալպերովները, Դ․ Բաբուշկինը, Մ․ Բեկետովը, Պ․ Բրիկինը, Յու․ և Վ․ Կոստանդիները, ըմբշամարտիկներ և աթլետներ Ի․ Զաիկինը, Պ․ Կռիլովը, Ի․ Լեբեդևը («Քեռի Վանյա»), Ի․ Պոդդուբնին և ուրիշներ։ Միջին Ասիայում ժողովրդականություն են վայելել լարախաղացներ Տաշկենբաևները, Զարիպովների, Մ․ Մանսուրովի և այլոց կրկեսային թատերախմբերը, Կովկասում՝ ձիախաղի վարպետներ Ա․ Դուդցևը, Ա․ Կանտեմիրովը և ուրիշներ։ Բեմադրվել են պատմ․ և ժամանակակից թեմաներով կրկեսային մեծ ներկայացումներ, 1849–51-ին Թիֆլիսում, Երևանում, էջմիածնում և Նախիջևանում՝ «Արամյան թատրոնի» ներկայացումները։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը որոշիչ նշանակություն է ունեցել կրկեսի վերակառուցման և զարգացման գործում։ Թատերական գործի միավորման մասին ԺԿԽ 1919-ի օգոստ․ 26-ի դեկրետում հավաստվել է կրկեսի դեմոկրատական էությունը, դրվել խաղացանկը բուրժ․ գռեհկություններից մաքրելու խնդիրը։ Կրկեսները հանձնվել են լուսժողկոմատի տնօրինությանը, որի համակարգում կազմակերպվել է հատուկ սեկցիա [հետագայում վերանվանվել է Պետ․ կրկեսների կենտր․ վարչություն (ՊԿԿՎ)։ 1927-ին կազմակերպվել են գյուղական շրջիկ կրկեսներ։ 1920–1930-ական թթ․ կրկեսային միավորումներ են կազմավորվել ՌԱՖԱՀ–ում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Միջին Ասիայում։ 1930-ական թթ․ ամբողջ երկրի համար ստեղծվել է միասնական Պետ․ կրկեսների միավորում, որը մտել է ԱԱՀՄ ժողկոմխորհին կից արվեստի գործերի կոմիտեի (1953-ից՝ ԱԱՀՄ կուլտուրայի մինիստրություն) համակարգի մեջ։ 1930-ական թթ․ կեսից կրկեսային խոշոր կոլեկտիվներն ունեցել են գեղ․ ղեկավարներ, ներկայացումները բեմադրել են ռեժիսորները, կրկեսին օգնել են կոմպոզիտորները, նկարիչները, գրողները։ Մեծ ուշադրություն է դարձվել բարձրարվեստ, սյուժետային ներկայացումների բեմադրմանը (պատմ․ և ժամանակակից թեմայով մնջախաղ), թեմատիկ կրկեսային համարներին։ Ծաղրածուները հրաժար–